Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅ ...

 

 

121.0001.260109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        01            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11109028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

13 հունվարի 2009 թվականի N 01-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) հրամանով սահմանված կարգի (այսուհետ` կարգ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անձնական գործը վարում է համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):».

2) կարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Այլ համայնքի ղեկավարի աշխատակազմում համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելիս կամ համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելիս տվյալ անձի անձնական գործը մեկշաբաթյա ժամկետում փոխանցվում է նրա նոր աշխատավայր` հանձնման-ընդունման ակտի համաձայն:».

i

3) կարգի 6-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Անձնական գործի վարումը սկսվում է համայնքային ծառայության պաշտոնում անձի հետ առաջին անգամ աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքի (պաշտոնում նշանակելու մասին իրավական ակտ կամ ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիր) առաջանալուց հետո` հնգօրյա ժամկետում:».

4) կարգի 7-րդ կետի.

i

ա. «դ» ենթակետում «համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «աշխատակազմի քարտուղարին» բառերով.

բ. «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) համայնքային ծառայության համապատասխան պաշտոնում նշանակելու, ինչպես նաև պաշտոնից ազատելու մասին իրավական ակտերի քաղվածքները».

գ. «ժթ» ենթակետից հանել «համայնքային ծառայության պաշտոնում նշանակվելու, համայնքային ծառայության պաշտոնից ազատվելու,» բառերը.

դ. «իա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իա) համայնքային ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները` դրանց մասին վերջինիս եզրակացություններով.».

5) կարգի 14-րդ կետից հանել «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերը.

i

6) կարգի 15-րդ կետի «է» ենթակետում «համայնքի ղեկավարին» բառերը փոխարինել «աշխատակազմի քարտուղարին» բառերով.

i

7) կարգի 17-րդ կետից հանել «տեղական ինքնակառավարման մարմնի» և «կառուցվածքային» բառերը.

8) կարգի 22-րդ կետում.

i

ա. հանել «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը.

բ. «և «բ» ենթակետերի պահանջների» բառերը փոխարինել «ենթակետի պահանջի» բառերով.

9) կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«23. Ժամկետային աշխատանքային պայմանագրով համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումը համապատասխան աշխատակազմերն իրականացնում են սույն կարգի պահանջներին համապատասխան (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի «ժա», «ժբ». «ժէ» և «ժը» (բացի ժամկետային աշխատանքային պայմանագրի դրույթի) ենթակետերի):»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
13.01.2009
N 01-Ն
Հրաման