Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵ ...

25.03.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.02.2009  -ից մինչեւ   25.03.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 25.01.10 թիվ 05-Ն որոշում)

i

603.0014.150109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        01            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 14-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՎ ԹԻՎ 1-ՏԳ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հաշվետվություն կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ ձև թիվ 1-ՏԳ (եռամսյակային)» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն հավելվածի:

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 12-ի

թիվ 14-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՏԳ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ» (ձև թիվ 1-ՏԳ) (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը: Հաշվետվությունը ներկայացնում են բոլոր խոշոր և միջին կազմակերպությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված փոքր կազմակերպությունները, որոնք նախապես տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

2. Հաշվետվությունը ներկայացվում է առանձին եռամսյակների համար (ոչ աճողական), հաշվետվությունում նշված ժամկետներում:

3. Կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունում ներառվում են կազմակերպության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:

4. Կազմակերպությունները կազմում են եռամսյակային հաշվետվություններ (մաքուր եռամսյակի համար) տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշների վերաբերյալ:

5. Կազմակերպության փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ, ընդ որում, առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է առաջնորդվել ընդհանուր հասույթի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:

6. Հաշվետվության լրացման համար հիմք են հանդիսանում հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 5 բաժիններից` 1. «Արտադրանք (առանց պատվիրատուի հումքի արժեքի)», 2. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտադրության և իրացման ծախսեր (առանց պատվիրատուի հումքի արժեքի)», 3. «Սուբսիդիաներ և հարկեր կապված ընթացիկ գործունեության հետ», 4. «Պաշարներ», 5. «Ցուցանիշներ ըստ գործունեության տեսակների»:

Հաշվետվության բոլոր բաժինները պետք է ներառեն ինչպես հիմնական, այնպես էլ ոչ հիմնական գործունեության ցուցանիշները:

 

1. ԱՐՏԱԴՐԱՆՔ (առանց պատվիրատուի հումքի արժեքի)

 

1.1. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթ» տողում (01) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից ստացվող հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի): Ընդ որում, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից հասույթի ճանաչման պահը որոշվում է գործունեության (գործարքի, փաստի) կատարման պահով` անկախ դրանց դիմաց ստացված վճարումներից:

1.1.1 «Վերավաճառքի համար գնված ապրանքների վաճառքից հասույթ» տողում (01.1) ցույց է տրվում ոչ սեփական արտադրության ապրանքների վերավաճառքից հասույթը` առևտրի շրջանառությունը:

1.1.2 «Արտադրանք, ապրանք, աշխատանքներ, ծառայություններ փոխանակված բարտերով» տողում (01.2) ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխանակությամբ իրացված արտադրանքի, ապրանքի, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, որոնց գնահատման համար հիմք են ընդունվում`

ա) սեփական արտադրության արտադրանք տրամադրելու դեպքում` տվյալ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, իսկ դրանց բացակայության դեպքում` նախորդ ամսում այլ գնորդներին (սպառողներին) այդ արտադրանքների իրացման միջին գները, վերջիններիս բացակայության դեպքում` իրացված արտադրանքի փաստացի կամ նորմատիվային (պլանային) արտադրական ինքնարժեքը.

բ) ոչ սեփական արտադրության ապրանքներ տրամադրելու դեպքում` այդ ապրանքների ձեռք բերման գները:

1.2. «Աշխատողներին բնաիրային ձևով տրված աշխատավարձ» տողում (02) ցույց են տրվում գործատուի կողմից աշխատողներին աշխատանքի վարձատրության դիմաց տրվող արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ներառյալ տվյալ կազմակերպության արտադրած արտադրանքի, մթերքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում` քաղաքացիների եկամուտների բնաիրային ձևով հաշվարկման համար հիմք է ընդունվում 1.1.2-ի ա) և բ) կետերում նշվածը:

1.3. «Այլ վճարումներ բնաիրային ձևով» տողում (03) ցույց են տրվում վարկերի մարման և վարկերի տոկոսների դիմաց տրամադրված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների ծավալները, որոնց հաշվարկման համար հիմք է ընդունվում 1.1.2-ի ա) և բ) կետերում նշվածը:

1.4. «Անհատույց փոխանցում» տողում (04) ցույց են տրվում բարեգործական նպատակներով (օգնություն, նվիրատվություն) կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում, անհատույց օգնության տրամադրման դեպքում հաշվարկման համար հիմք է ընդունվում 1.1.2-ի ա) և բ) կետերում նշվածը:

1.5. «Արտադրանք օգտագործված կազմակերպության ներսում» տողում (05) ցույց են տրվում մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, բաժանմունքներին և կազմակերպության առանձնացված հաշվեկշիռներ ունեցող այլ ստորաբաժանումներին միջանկյալ օգտագործման համար հատկացված արտադրանքի վերաբերյալ տվյալները:

1.6. «Պատրաստի արտադրանքի պաշարների փոփոխություն» և. «Անավարտ արտադրության և սեփական արտադրության կիսապատրաստուկների փոփոխություն» տողերում (06 և 07) ցույց է տրվում պատրաստի արտադրանքի (ներառյալ վերավաճառքի համար գնված ապրանքների) և անավարտ արտադրության հաշվետու եռամսյակի վերջի և սկզբի մնացորդների տարբերությունը: Ցուցանիշը կարող է լինել նաև բացասական արժեքով:

1.7. «Ընդամենը թողարկում» տողում (08) ցույց է տրվում տող 01-ից տող 07-ի հանրագումարի և տող 09-ի տարբերությունը:

 

2. ԾԱԽՍԵՐ

 

2.1. «Վերավաճառքի համար գնված ապրանքների ձեռքբերման ծախսեր» տողում (09) ցույց է տրվում վերավաճառքի համար գնված ապրանքների ձեռքբերման արժեքը` փաստացի ձեռքբերման գներով:

2.2. «Հումք և նյութեր, գնովի կիսապատրաստուկներ, համալրող շինվածքներ և դետալներ», «Վառելիք», «Էներգիա» և «Ջուր» տողերում (11. 12, 13) ցույց են տրվում արտադրական գործունեության ընթացքում օգտագործված հումքի, նյութերի, բնական պաշարների, ընդերքի, կիսապատրաստուկների, համալրող շինվածքների, վառելիքի և էներգիայի վերաբերյալ տվյալները սկզբնական արժեքով, որը ձևավորվում է նրանց փաստացի ձեռքբերման գներից (անհատույց ստացվածները` ընդունման-հանձնման փաստաթղթերի տվյալներով և, եթե այդ փաստաթղթերում նշված չէ դրանց արժեքը, ապա այն գնահատվում է կազմակերպությունում առկա համանման նյութերի արժեքով, իսկ դրա բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով) և մինչև պահեստ տեղափոխման, փոխադրման հետ կապված բոլոր ծախսերից` բացառությամբ 22 տողի գումարների: «Կազմակերպություններին բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ» տողում (11.1) ցույց են տրվում այն գումարները, որոնք գնորդները վճարել են բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց կազմակերպություններին:

2.3. «Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները)» տողում (14) ցույց է տրվում ինչպես հիմնական արտադրական և ոչ արտադրական անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական հմտության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար արտադրական աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները): Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:

2.4. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ» տողում (15) ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով սոցիալական վճարները, պետական սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցները:

2.5. «Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (16) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցների ամորտիզացիայի (մաշվածության) գծով ծախսերը, որի մեծությունը որոշվում է` ելնելով դրանց լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված ամորտիզացիոն մասհանումների նորմաներից:

2.6. «Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ» տողում (17) ցույց է տրվում սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող ոչ նյութական ակտիվների մաշվածության գծով ծախսերը, որը պետք է պարբերաբար բաշխվի նրա լավագույն գնահատականի վրա որոշված օգտակար ծառայության ընթացքում: Ոչ նյութական ակտիվի օգտակար ծառայության ժամկետի որոշման անհնարինության դեպքում նրա մաշվածության նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության գործունեության ժամկետն է:

2.7. «Վարձակալական վճարներ» տողում (18) ցույց են տրվում կազմակերպության կողմից վարձակալված հողի, հիմնական միջոցների դիմաց վարձավճարները և վարձակալության հետ կապված այլ ծախսերը:

2.8. «Ապահովագրական վճարներ» տողում (19) ցույց են տրվում որպես ապահովադիր հանդես եկող կազմակերպության ապահովագրության նպատակով մուծված ապահովագրավճարների գումարները, որից` «Գույքի ապահովագրություն» տողում (19.1) ցույց են տրվում գույքի ապահովագրության նպատակով մուծված ապահովագրավճարների գումարները (բացառությամբ` նյութական ռեսուրսների սկզբնական արժեքի ձևավորմանը մասնակցող դրանց տեղափոխման հետ կապված ապահովագրավճարները):

2.9. «Ներկայացուցչական ծախսեր» տողում (20) ցույց են տրվում կազմակերպության կողմից փոխշահավետ համագործակցություն հաստատելու և պահպանելու նպատակով բանակցություններ վարելու համար այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին (ներառյալ օտարերկրյա) և անհատ ձեռնարկատերերին պաշտոնական ընդունելության և սպասարկման ծախսերը:

2.10. «Գործուղման ծախսեր» տողում (21) ցույց են տրվում կազմակերպության աշխատողներին (կազմակերպությունում աշխատանքային պայմանագրով աշխատող ֆիզիկական անձանց) աշխատանքի մշտական վայրից (քաղաք, գյուղ և այլն) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները, որից` «Օրապահիկի ծախսեր» տողում (21.1) ցույց են տրվում գործուղման ծախսերից օրապահիկի համար հատկացված վճարները:

2.11. «Ինքնարժեքի մեջ մտնող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ» (չփոխհատուցվող հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ)» տողում (22) ցույց են տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնարժեքի մեջ մտնող (չփոխհատուցվող) հարկերը (բացառությամբ` ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի) և այլ պարտադիր վճարները (բյուջե վճարվող բնական պաշարների և ընդերքի օգտագործման դիմաց վճարներ, հողի հարկ, գույքահարկ և այլ հարկեր և բյուջե վճարվող այլ պարտադիր վճարներ):

2.12. «Սոցիալական նպաստներ կազմակերպության միջոցների հաշվին» տողում (23) փոխման հետ կապված աշխատանքից ազատվող աշխատողներին (կազմակերպության լուծարման աշխատողների թվաքանակի, հաստիքների կրճատման, ինչպես նաև արտադրությունում դժբախտ պատահարների կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքից ազատման դեպքում) տրվող ելքի նպաստները:

2.13. «Բարեգործական նպատակների համար ծախսեր» տողում (24) ցույց են տրվում բարեգործական նպատակներով հասարակական, կրոնական և բացառապես բարեգործական նպատակներով հիմնված և գործող այլ կազմակերպություններին տրամադրված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների վերաբերյալ տվյալները, ընդ որում, կատարված ծախսերը արտացոլվում են ինքնարժեքի չափով:

2.14. «Այլ կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և ծառայությունների վճարներ» տողում (25) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից այլ ծառայությունների հետ կապված ընդամենը ծախսերը, որից տող (25.1-25.3)-ում ցույց է տրվում բեռների փոխադրման, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման, մեքենաների և սարքավորումների կապիտալ վերանորոգման ծախսերը:

2.15. «Այլ ծախսեր» տողում (26) ցույց են տրվում ուրիշ խմբավորումների մեջ չմտած արտադրանքի և իրացման ծախսերը:

2.16. «Ընդամենը ծախսեր» տողում (27) ցույց է տրվում տող 09-26 տողերի հանրագումարը:

Տեղեկատու

2.17. «Պատվիրատուի հումքի արժեքը» տողում (28) ցույց է տրվում պատվիրատուի հումքի արժեքը:

2.18. «Ընդամենը ծախսերից կողմնակի կազմակերպությունների կողմից և տնտեսվարման եղանակով կատարված կապիտալ վերանորոգման ծախսեր» տողում (29) ցույց են տրվում կողմնակի կազմակերպությունների կողմից և տնտեսվարման եղանակով կատարված կապիտալ վերանորոգման ծախսերի գումարը:

2.19. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» տողում (30) ցույց է տրվում աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, որը հաշվարկվում է ամսվա համար յուրաքանչյուր օրվա ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը, ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի վրա բաժանելով: Աշխատողների թվաքանակը միջին հաշվով եռամսյակի համար որոշելու նպատակով` աշխատած բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակի գումարը բաժանվում է 3-ի:

 

3. ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ ԵՎ ՀԱՐԿԵՐ ԿԱՊՎԱԾ ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

3.1. «Սուբսիդիաներ բյուջեից» տողում (31) ցույց են տրվում կազմակերպությանը սուբսիդիաների տեսքով անհատույց տրամադրված պետական աջակցության ծավալը (տող 31.1-31.4), որից` ցույց են տրվում կազմակերպությունում հատուկ անձնակազմի (հաշմանդամների) աշխատուժի ընդգրկման և հումքի որոշակի տեսակների օգտագործման համար տրամադրված սուբսիդիաները, օգտագործված նյութերի գների տարբերության փոխհատուցման, վնասների ծածկման, թափոնները և երկրորդային նյութական արժեքները կազմակերպության կողմից լրացուցիչ վերամշակման ժամանակ շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման համար տրամադրված սուբսիդիաները և այլն:

3.2. «Հարկեր» տողում (36) ցույց է տրվում 32.1-32.5 տողերի հանրագումարը, որից առանձնացվում են կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հաշվարկված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի, հաստատագրված վճարի և այլ հարկերի գումարները, որոնք ներառված չեն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ:

 

4. ՊԱՇԱՐՆԵՐ

 

4.1. «Պաշարներ, ընդամենը» տողում (33) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող (այդ թվում` ճանապարհին և վերամշակման մեջ գտնվող) ապրանքների, նյութերի և օժանդակ միջոցների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, պատրաստի արտադրանքի և այլ պաշարների մնացորդների հանրագումարը: Պաշարները պետք է չափվեն ինքնարժեքից և իրացման զուտ արժեքից նվազագույնով:

4.2. «Նյութեր» տողում (34) ցույց է տրվում հումքի և նյութերի (34.1), վառելիքի (34.2), շինանյութերի (38.3), գյուղատնտեսական նշանակության նյութերի (34.4) և այլ նյութերի (34.5) մնացորդների հանրագումարը:

4.3. «Աճեցվող և բտվող կենդանիներ» տողում (35) ցույց է տրվում աճեցվող և բտվող մատղաշ կենդանիների, թռչունների, գազանների, ճագարների, մեղվաընտանիքների, ինչպես նաև իրացման համար հիմնական հոտից խոտանված հասուն կենդանիների մնացորդների հանրագումարը:

4.4. «Արագամաշ առարկաներ» տողում (36) ցույց է տրվում կազմակերպության արագամաշ առարկաների և ժամանակավոր ոչ տիտղոսային կառույցների մնացորդների հանրագումարը: Արագամաշ առարկաներին վերաբերում են այն ակտիվները, որոնց ծառայության ժամկետը չի գերազանցում մեկ տարին` անկախ դրանց արժեքից:

4.5. «Անավարտ արտադրություն» տողում (37) ցույց է տրվում կազմակերպության հիմնական գործունեության արդյունքում անավարտ արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև անավարտ օժանդակ արտադրության մնացորդների հանրագումարը:

4.6. «Արտադրանք» տողում (38) ցույց է տրվում կազմակերպության պատրաստի արտադրանքի և սեփական արտադրության կիսապատրաստուկների մնացորդների հանրագումարը:

4.7. «Ապրանքներ» տողում (39) ցույց են տրվում կազմակերպության կողմից վաճառքի համար ձեռք բերված (ստացված) ապրանքների մնացորդների հանրագումարը: Ձեռք բերված (ստացված) ապրանքներն արտացոլվում են սկզբնական արժեքով:

4.8. «Այլ պաշարներ» տողում (40) ցույց է տրվում կազմակերպության փոքրարժեք և արագամաշ առարկաների մնացորդային արժեքը, այլ անավարտ արտադրության մնացորդների հանրագումարը, գալիք ժամանակաշրջանի ծախսերի մնացորդը, ապրանքների առևտրային հավելագների մնացորդը, շրջանառության ծախսերի մնացորդը և առաքված այն արտադրանքի, ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների փաստացի կամ նորմատիվային (պլանային) ինքնարժեքը, որոնց տնօրինման, օգտագործման իրավունքի և պատահական կորստի ռիսկը գնորդին (պատվիրատուին) չի փոխանցվել:

 

5. ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

5.1. Հինգերորդ բաժնի 41.1-41.14 տողերի 1-ին սյունակում ցույց է տրվում կազմակերպության հիմնական և ոչ հիմնական գործունեության արդյունք հանդիսացող արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թողարկման ծավալների (առանց ԱԱՀ և ակցիզային հարկի) վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ 2-րդ սյունակում` արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արտադրության և իրացման վրա կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, որում արտացոլվում են, ինչպես արտադրական բնույթի, այնպես էլ իրացման (կոմերցիոն) բնույթի ծախսերը` ըստ «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի» (ՏԳՏՀԴ) - բաժինների:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և  Հայաստանի          |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի                                        |

|_________________________________________________________________________|

|   ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է   |

|                            ՕՐԵՆՔՈՎ                                      |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում են       |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|1. Ազգային վիճակագրական |խոշոր և  միջին             |ոչ ուշ, քան հաշվետու|

|ծառայություն            |կազմակերպությունները,      |եռամսյակին հաջորդող |

|2. Ազգային վիճակագրական |Հայաստանի Հանրապետության   |երկրորդ ամսվա 1-ը   |

|ծառայության մարզային    |Ազգային վիճակագրական       |                    |

|գործակալություն         |ծառայության կողմից         |                    |

|(տարածքային բաժին)      |ընտրանքային կարգով ընտրված |                    |

|                        |փոքր կազմակերպությունները  |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |                    |

|Ով է ներկայացնում _________________________________ |     ՁԵՎ ԹԻՎ        |

|                           (անվանումը)              |       1-ՏԳ         |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________ |   (եռամսյակային)   |

|___________________________________________________ |                    |

|Գտնվելու վայրը ____________________________________ |   «Հաստատված է»    |

|                                                    |     Հայաստանի      |

|____________________________________  I_I_I_I_I_I_I |   Հանրապետության   |

|                                    (փոստային դասիչ)|   վիճակագրության   |

|Մարզը _____________ Համայնքը ______________________ |  պետական խորհրդի   |

|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |12 դեկտեմբերի 2008թ.|

|համարը                                              | թիվ 14-Ն որոշմամբ  |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)   I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|ծածկագիրը                                           |____________________|

|                                                    |____________________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը     I_I_I_I_I_I_I_I_I |     Չլրացնել   \|/ |

|                                                    |____________________|

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում է Հայաստանի     |                    |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |Մարզը      I_I_I    |

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |Համայնքը   I_I_I_I  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

________________ եռամսյակ 20 թ.

 

Հազար դրամ (առանց տասնորդական նիշի)

.___________________________________________________________________.

|             Ցուցանիշների անվանումը             | Տողի |ընդամենը   |

|                                                | ծած- |հաշվետու   |

|                                                |կագիրը|եռամսյակում|

|________________________________________________|______|___________|

|                       Ա                        |  Բ   |   1       |

|________________________________________________|______|___________|

|1. Արտադրանք (առանց պատվիրատուի հումքի արժեքի)  |      |           |

|________________________________________________|______|___________|

|Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների,           |  01  |           |

|ծառայությունների իրացումից հասույթ (առանց ԱԱՀ   |      |           |

|և  ակցիզային հարկի)                             |      |           |

|________________________________________________|______|___________|

|  որից` վերավաճառքի համար գնված ապրանքների      | 01.1 |           |

|        վաճառքից հասույթ                        |      |           |

|________________________________________________|______|___________|

|        արտադրանք, ապրանք, աշխատանքներ,         | 01.2 |           |

|        ծառայություններ` փոխանակված բարտերով    |      |           |

|________________________________________________|______|___________|

|Աշխատողներին բնաիրային ձևով  տրված աշխատավարձ   |  02  |           |

|________________________________________________|______|___________|

|Այլ վճարումներ բնաիրային ձևով                   |  03  |           |

|________________________________________________|______|___________|

|Անհատույց փոխանցում                             |  04  |           |

|________________________________________________|______|___________|

|Արտադրանք` օգտագործված կազմակերպության ներսում  |  05  |           |

|________________________________________________|______|___________|

|Պատրաստի արտադրանքի պաշարների փոփոխություն      |  06  |           |

|________________________________________________|______|___________|

|  որից` վերավաճառքի համար գնված ապրանքների      | 06.1 |           |

|        պաշարների փոփոխություն                  |      |           |

|________________________________________________|______|___________|

|Անավարտ արտադրության և  սեփական արտադրության    |  07  |           |

|կիսապատրաստուկների փոփոխություն                 |      |           |

|________________________________________________|______|___________|

|Ընդամենը թողարկում                              |  08  |           |

|(տող01+տող02+տող03+տող04+տող05+տող06+տող07 -    |      |           |

| -տող09)                                        |      |           |

|___________________________________________________________________|

|2. Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և  ծառայությունների        |

|արտադրության և  իրացման ծախսեր (առանց պատվիրատուի հումքի արժեքի)   |

|___________________________________________________________________|

|Վերավաճառքի համար գնված ապրանքների ձեռքբերման   |  09  |           |

|ծախսեր                                          |      |           |

|________________________________________________|______|___________|

|Հումք, նյութեր, գնովի կիսապատրաստուկներ,        |  10  |           |

|համալրող շինվածքներ և  դետալներ                 |      |           |

|________________________________________________|______|___________|

|  որից` բնական պաշարների և  ընդերքի             | 10.1 |           |

|        օգտագործման դիմաց վճարներ               |      |           |

|________________________________________________|______|___________|

|Վառելիք                                         |  11  |           |

|________________________________________________|______|___________|

|Էներգիա                                         |  12  |           |

|________________________________________________|______|___________|

|Ջուր                                            |  13  |           |

|________________________________________________|______|___________|

|Աշխատանքի վարձատրության և  դրան հավասարեցված    |  14  |           |

|այլ վճարումներ (ներառյալ` խթանող և  փոխհատուցող |      |           |

|վճարները)                                       |      |           |

|________________________________________________|______|___________|

|Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ     |  15  |           |

|________________________________________________|______|___________|

|Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ    |  16  |           |

|________________________________________________|______|___________|

|Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումներ|  17  |           |

|________________________________________________|______|___________|

|Վարձակալական վճարներ                            |  18  |           |

|________________________________________________|______|___________|

|Ապահովագրական վճարներ                           |  19  |           |

|________________________________________________|______|___________|

|  որից` գույքի ապահովագրություն                 | 19.1 |           |

|________________________________________________|______|___________|

|Ներկայացուցչական ծախսեր                         |  20  |           |

|________________________________________________|______|___________|

|Գործուղման ծախսեր                               |  21  |           |

|________________________________________________|______|___________|

|  որից` օրապահիկի ծախսեր                        | 21.1 |           |

|________________________________________________|______|___________|

|Ինքնարժեքի մեջ մտնող հարկեր, տուրքեր և  այլ     |  22  |           |

|պարտադիր վճարներ (չփոխհատուցվող հարկեր,         |      |           |

|տուրքեր  և  այլ պարտադիր վճարներ)               |      |           |

|________________________________________________|______|___________|

|Սոցիալական նպաստներ կազմակերպության միջոցների   |  23  |           |

|հաշվին                                          |      |           |

|________________________________________________|______|___________|

|Բարեգործական նպատակների համար ծախսեր            |  24  |           |

|________________________________________________|______|___________|

|Այլ կազմակերպությունների կողմից կատարված        |  25  |           |

|աշխատանքների և  ծառայությունների վճարներ        |      |           |

|________________________________________________|______|___________|

|  որից` բեռների փոխադրման                       | 25.1 |           |

|________________________________________________|______|___________|

|շենքերի և  շինությունների կապիտալ վերանորոգման  | 25.2 |           |

|________________________________________________|______|___________|

|մեքենաների և  սարքավորումների կապիտալ           | 25.3 |           |

|վերանորոգման                                    |      |           |

|________________________________________________|______|___________|

|Այլ ծախսեր, որից (նշել առավել խոշորները)`       |  26  |           |

|________________________________________________|______|___________|

|                                                | 26.1 |           |

|________________________________________________|______|___________|

|                                                | 26.2 |           |

|________________________________________________|______|___________|

|Ընդամենը ծախսեր                                 |  27  |           |

|(տող9+տող10+տող11+տող12+տող13+տող14+տող15+      |      |           |

|տող16+տող17+տող18+տող19+տող20+տող21+տող22+      |      |           |

|տող23+տող24+տող25+տող26)                        |      |           |

|________________________________________________|______|___________|

|Տեղեկատու                                       |      |           |

|________________________________________________|______|___________|

|Պատվիրատուի հումքի արժեքը                       |  28  |           |

|________________________________________________|______|___________|

|Ընդամենը ծախսերից` կողմնակի կազմակերպությունների|  29  |           |

|կողմից և  տնտեսվարման եղանակով կատարված կապիտալ |      |           |

|վերանորոգման ծախսեր                             |      |           |

|________________________________________________|______|___________|

|Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը          |  30  |           |

|___________________________________________________________________|

|3. Սուբսիդիաներ և  հարկեր` կապված ընթացիկ գործունեության հետ       |

|___________________________________________________________________|

|Սուբսիդիաներ բյուջեից                           |  31  |           |

|(տող31.1+տող31.2+տող31.3+տող31.4)               |      |           |

|  այդ թվում`                                    |      |           |

|________________________________________________|______|___________|

|      սուբսիդիաներ, կապված աշխատանքային և       | 31.1 |           |

|      բնական պաշարների օգտագործման հետ, հումք   |      |           |

|      և  այլն                                   |      |           |

|________________________________________________|______|___________|

|      գների տարբերության փոխհատուցում           | 31.2 |           |

|________________________________________________|______|___________|

|      պետական դոտացիա                           | 31.3 |           |

|________________________________________________|______|___________|

|      այլ սուբսիդիաներ (բացի կապիտալ            | 31.4 |           |

|      ներդրումների սուբսիդիաներից)              |      |           |

|________________________________________________|______|___________|

|Հարկեր (բյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի|  32  |           |

|գումարը, որոնք ներառված չեն ինքնարժեքի մեջ)     |      |           |

|(տող32.1+տող32.2+տող 32.3+տող32.4+տող32.5)      |      |           |

|________________________________________________|______|___________|

|  այդ թվում` ավելացված արժեքի հարկ              | 32.1 |           |

|________________________________________________|______|___________|

|             ակցիզային հարկ                     | 32.2 |           |

|________________________________________________|______|___________|

|             մաքսատուրք                         | 32.3 |           |

|________________________________________________|______|___________|

|             հաստատագրված վճար                  | 32.4 |           |

|________________________________________________|______|___________|

|             այլ հարկեր                         | 32.5 |           |

.___________________________________________________________________.

 

._____________________________________________________________.

|4. Պաշարներ                                                  |

|_____________________________________________________________|

|       Պաշարների տեսակներ         | Տողի | Հաշվետու| Հաշվետու|

|                                  |ծածկա-|եռամսյակի|եռամսյակի|

|                                  | գիրը |  սկզբի  |  վերջի  |

|                                  |      |դրությամբ|դրությամբ|

|__________________________________|______|_________|_________|

|                Ա                 |  Բ   |    1    |     2   |

|__________________________________|______|_________|_________|

|Պաշարներ, ընդամենը                |  33  |         |         |

|(տող34+տող35+տող36+տող37+տող38+   |      |         |         |

|տող39+ տող40)                     |      |         |         |

|    այդ թվում`                    |      |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|  Նյութեր (տող34.1+տող34.2+       |  34  |         |         |

|տող34.3+տող34.4+տող34.5)          |      |         |         |

|    այդ թվում`                    |      |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|       հումք և  նյութեր           | 34.1 |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|       վառելիք                    | 34.2 |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|       շինանյութեր                | 34.3 |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|       գյուղատնտեսական            | 34.4 |         |         |

|       նշանակության նյութեր       |      |         |         |

|       (կեր և  սերմեր)            |      |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|       այլ նյութեր                | 34.5 |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|   Աճեցվող և  բտվող կենդանիներ    |  35  |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|   Արագամաշ առարկաներ             |  36  |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|   Անավարտ արտադրություն          |  37  |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|   Արտադրանք                      |  38  |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|   Ապրանքներ                      |  39  |         |         |

|__________________________________|______|_________|_________|

|   Այլ պաշարներ                   |  40  |         |         |

._____________________________________________________________.

 

.________________________________________________________________.

|5. Ցուցանիշներ ըստ  գործունեության տեսակների                    |

|________________________________________________________________|

|                               |Տողի |  Թողարկված  | Արտադրանքի,|

| Գործունեության տեսակներն ըստ  |ծած- | արտադրանքի  | ապրանքների,|

|       ՏԳՏԴ-ի բաժինների        |կա-  | ապրանքների, |աշխատանքների|

|                               |գիրը |աշխատանքների | և  ծառայու-|

|                               |     |և  ծառայու-  |  թյունների |

|                               |     |թյունների    |արտադրության|

|                               |     |ծավալը       |և  իրացման  |

|                               |     |(առանց ԱԱՀ   |ծախսերը     |

|                               |     |և  ակցիզային |            |

|                               |     |հարկի)       |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|              Ա                | Բ   |      1      |      2     |

|_______________________________|_____|_____________|____________|

|Ընդամենը,                      | 41  |=տող8        |=տող27      |

|        այդ թվում`             |     |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Գյուղատնտեսություն,            |41.1 |             |            |

|որսորդություն և  անտառային     |     |             |            |

|տնտեսություն                   |     |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Ձկնորսություն, ձկնաբուծություն |41.2 |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Հանքագործական                  |41.3 |             |            |

|արդյունաբերություն             |     |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Մշակող արդյունաբերություն      |41.4 |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Էլեկտրաէներգիայի, գազի, ջրի    |41.5 |             |            |

|արտադրություն և  բաշխում       |     |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Շինարարություն                 |41.6 |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Առևտուր.  ավտոմեքենաների,      |41.7 |             |            |

|կենցաղային արտադրատեսակների և  |     |             |            |

|անձնական օգտագործման իրերի     |     |             |            |

|նորոգում                       |     |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Հյուրանոցներ և  ռեստորաններ    |41.8 |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Տրանսպորտ և  կապ               |41.9 |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Ֆինանսական գործունեություն     |41.10|             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Անշարժ գույքի հետ կապված       |41.11|             |            |

|գործառնություններ, վարձակալում |     |             |            |

|և  սպառողներին                 |     |             |            |

|ծառայությունների մատուցում     |     |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Կրթություն                     |41.12|             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Առողջապահություն, սոցիալական   |41.13|             |            |

|ծառայությունների մատուցում     |     |             |            |

|_______________________________|_____|_____________|____________|

|Կոմունալ, սոցիալական և         |41.14|             |            |

|անհատական ծառայությունների     |     |             |            |

|մատուցում                      |     |             |            |

.________________________________________________________________.

 

Կազմակերպության ղեկավար`  ----------------- ----------------

անուն, ազգանուն  ստորագրություն

Կատարող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)`  ------ --------------- --------------

պաշտոն անուն, ազգանուն ստորագրություն

 

հեռախոս` --------------

 

«---»---------- 200 թ.

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.12.2008
N 14-Ն
Որոշում