Սեղմել Esc փակելու համար:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՐՏՈՆՈ ...

 

 

i

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

 

1949 թվականի սեպտեմբերի 2-ին Փարիզում ստորագրված Եվրոպայի խորհրդի «Արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» Գլխավոր համաձայնագիրը (այսուհետև` Համաձայնագիր) ստորագրած կառավարությունները,

ցանկություն ունենալով լրացնել Համաձայնագրի դրույթները,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Եվրոպայի խորհրդի ներկա և ապագա ցանկացած անդամ, որը չի ստորագրել Համաձայնագիրը, կարող է միանալ դրան և սույն Արձանագրությանը` այս երկու ակտերին միանալու փաստաթղթերը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով, որը այդ մասին կծանուցի Խորհրդի անդամներին:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ա) Համաձայնագրի 4-րդ գլխի դրույթները կիրառվում են այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք մասնակցում են Նախարարների պատվիրակների ժողովներին:

բ) Համաձայնագրի 4-րդ գլխի դրույթները կիրառվում են այն ներկայացուցիչների նկատմամբ (բացառությամբ Խորհրդակցական վեհաժողովի ներկայացուցիչների), որոնք մասնակցում են Եվրոպայի խորհրդի կողմից հրավիրված այն ժողովներին, որոնք տեղի են ունենում Նախարարների կոմիտեի և Նախարարների պատվիրակների նստաշրջանների ժամանակաշրջաններից դուրս: Այն ներկայացուցիչները, որոնք մասնակցում են այդ ժողովներին, չեն կարող ազատվել, սակայն, ձերբակալությունից կամ դատական հետապնդումից, եթե բռնվել են հանցանքի պահին (հանցանք կատարելիս, կամ հանցանքի փորձ կատարելիս, կամ հանցանքից անմիջապես հետո):

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Համաձայնագրի 15-րդ հոդվածի դրույթները կիրառվում են նաև վեհաժողովի ներկայացուցիչների կամ նրանց փոխարինողների նկատմամբ, երբ նրանք մասնակցում են վեհաժողովի հանձնաժողովի կամ ենթահանձնաժողովի հանդիպումներին, հանդիպման վայր մեկնելիս կամ այնտեղից վերադառնալիս` անկախ այն հանգամանքից` այդ հանդիպումները Խորհրդակցական վեհաժողովի նստաշրջանի ժամանակաշրջանու՞մ են տեղի ունենում, թե այլ ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Եվրոպայի խորհրդին առընթեր անդամների մշտական ներկայացուցիչները իրենց լիազորությունների ժամկետում և ժողովների վայրեր մեկնելիս կամ վերադառնալիս օգտվում են նույն արտոնություններից, անձեռնմխելիություններից և հնարավորություններից, ինչպիսիք ունեն նույն կարգավիճակն ունեցող դիվանագիտական գործակալները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Այս արտոնությունները, անձեռնմխելիությունները և հնարավորությունները տրվում են անդամների ներկայացուցիչներին ոչ թե նրանց անձնական շահի համար, այլ Եվրոպայի խորհրդի հանդեպ նրանց գործառույթների իրականացման անկախությունը ապահովելու նպատակով: Հետևաբար անդամը ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է հրաժարվել իր ներկայացուցչի անձեռնմխելիությունից բոլոր այն դեպքերում, երբ, իր կարծիքով, անձեռնմխելիությունը խոչընդոտում է արդարադատության իրականացմանը և անձեռնմխելիությունից հրաժարումը չի կարող վնասել այն նպատակին, որի համար տրվել է:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

4-րդ հոդվածի դրույթները չեն կիրառվում այն պետության իշխանությունների նկատմամբ, երբ ներկայացուցիչը իր քաղաքացին է, կամ այն անդամի նկատմամբ, որի ներկայացուցիչն է կամ ներկայացուցիչն է եղել:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ա) Սույն Արձանագրությունը բաց է Համաձայնագիրը ստորագրած անդամների ստորագրման համար: Արձանագրությունը կվավերացվի Համաձայնագրի հետ միաժամանակ կամ նրա վավերացումից հետո: Վավերագրերն ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

բ) Սույն արձանագրությունն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ կվավերացվի այն ստորագրողների կողմից, որոնք այդ պահին վավերացրած կլինեն Համաձայնագիրը` պայմանով, որ ստորագրողների թիվը, որոնք վավերացրել են Համաձայնագիրը և Արձանագրությունը, յոթից պակաս չլինի:

գ) Բոլոր մյուս ստորագրողների համար Արձանագրությունն ուժի մեջ կմտնի իրենց վավերագիրը ի պահ հանձնելու օրվանից:

դ) Բոլոր այն անդամների համար, որոնք միացել են Համաձայնագրին և Արձանագրությանը 1-ին հոդվածին համապատասխան, Համաձայնագիրը և Արձանագրությունն ուժի մեջ կմտնեն.

i. վերոհիշյալ «բ» կետում նշված օրը, եթե միացման փաստաթուղթը ի պահ հանձնվի այդ օրվանից առաջ.

ii. միացման փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից, եթե ի պահ հանձնելը տեղի ունենա վերոհիշյալ «բ» կետում նշված օրվանից հետո:

Ի վկայումն վերոշարադրյալի` այդ նպատակի համար պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:

Կատարված է Ստրասբուրգում 1952 թվականի նոյեմբերի 6-ին` ֆրանսերեն և անգլերեն լեզուներով հավասարազոր տեքստերից բաղկացած մեկ բնօրինակից, որը կպահվի Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը դրա հաստատված պատճենները կներկայացնի բոլոր ստորագրած կամ միացած կառավարություններին:

 

* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի հունիսի 25-ից:

 

 

pin
06.11.1952
Միջազգային պայմանագիր