Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 259 ...

 

 

040.0404.260698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 1998 թվական թիվ 404

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի ԹԻՎ 259 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին» թիվ 259 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման համար սեփականության իրավունքով ընկերությունն է միանվագ փոխանցում Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգը:

Ընկերության կանոնադրական հիմնադրամն ավելացվում է ընկերության հաշվեկշռին Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցների փոխանցման հետ միաժամանակ` համաձայն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության` հիմնադիրների հետևյալ մասնաբաժիններով`

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն` 121,5 մլն ԱՄՆ-ի դոլար (45 տոկոս).

«Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերություն` 121,5 մլն ԱՄՆ-ի դոլար (45 տոկոս).

«Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիա` 27 մլն ԱՄՆ-ի դոլար (10տոկոս)».

բ) որոշման 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիան կանոնադրական հիմնադրամի ավելացման համար իր կողմից վճարման ենթակա 27 մլն ԱՄՆ-ի դոլարի դիմաց վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնին` բնական գազով:

«Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերությունը կանոնադրական հիմնադրամի ավելացման համար իր կողմից վճարման ենթակա 121,5 մլն ԱՄՆ-ի դոլարի դիմաց վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնին` բնական գազով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.1998
N 404
Որոշում