Սեղմել Esc փակելու համար:
ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ Կ ...

 

 

---.0010.180309

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        03            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---09126

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՀՐԱՄԱՆ

 

28 փետրվարի 2009 թվականի թիվ 10-Ն

 

i

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասով և 20-րդ հոդվածի 11-րդ մասով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

Սահմանել մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ Ազգային անվտանգության

խորհրդի քարտուղարի

2009 թ. փետրվարի 28-ի

թիվ 10-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ ու «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության աշխատակազմում (այսուհետ` համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայող) ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են Օրենքին և սույն կարգին համապատասխան:

2. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է համապատասխան մարմնի աշխատակազմը:

3. Թեստավորման առաջադրանքներ հանդիսացող հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:

4. Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության 3-րդ կետում նշված բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

1) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

2) քաղաքացիական հատուկ ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ):

Համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման մեջ ներառված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերության 3-րդ կետում նշված բնագավառին վերաբերող հարցաշարն առնվազն պետք է ընդգրկի`

1) համապատասխան մարմնի ընդհանուր իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

2) համապատասխան մարմնի կոնկրետ (ինքնուրույն կամ ներքին) կառուցվածքային ստորաբաժանման իրավասության հետ կապված հարցեր (խնդիրներ).

3) քաղաքացիական հատուկ ծառայության կոնկրետ պաշտոնի անձնագրի դրույթների հետ կապված հարցեր (խնդիրներ):

5. Քաղաքացիական հատուկ ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կարգի 2-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր բնագավառին վերաբերող հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված տոկոսի եռապատիկից:

6. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:

7. Մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց ճիշտ պատասխաններով հրապարակվում են համապատասխան մարմնի կողմից:

8. Համակարգչում առանձին զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

9. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխանները և միասնականացնում:

10. Թեստերը կազմում են համապատասխան մարմնի ղեկավարի ստեղծած քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:

11. Մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլը սկսելը:

12. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:

13. Թեստավորման առաջադրանքները մրցույթի մասնակցին կամ ատեստավորվող քաղաքացիական ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

 

 

pin
Ազգային անվտան. խորհ. քարտուղար
28.02.2009
N 10-Ն
Հրաման