Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ Ծ ...

 

 

124.0201.240309

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        03            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 201-Ն

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ կետի «է» ենթակետին և 72-րդ հոդվածի 4-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել մաքսային միջնորդի և մաքսային փոխադրողի մատուցած ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2008 թ. դեկտեմբերի 25-ի

N 201-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

1. Մաքսային միջնորդի և մաքսային փոխադրողի մատուցած ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովվում է սույն կարգի համաձայն:

2. Մաքսային միջնորդը և մաքսային փոխադրողը վերադաս մաքսային մարմնին տրամադրում են իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագները:

3. Վերադաս մաքսային մարմինն ինտերնետային կայք-էջում տեղադրում է յուրաքանչյուր մաքսային միջնորդի և մաքսային փոխադրողի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վերջիններիս տրամադրած սակագները:

4. Մաքսային միջնորդը և մաքսային փոխադրողն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների փոփոխությունների մասին տեղեկացնում են վերադաս մաքսային մարմնին, որն իր հերթին այդ տեղեկությունները տեղադրում է ինտերնետային կայք-էջում:

5. Մաքսային միջնորդը և մաքսային փոխադրողն իրենց գրասենյակներում և գործունեության իրականացման վայրերում հաճախորդների համար տեսանելի տեղերում փակցնում են իրենց կողմից ապրանքներ տեղափոխող անձանց կամ նրանց կողմից լիազորված անձանց մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների վերաբերյալ ընթեռնելի տեղեկատվական թերթիկներ:

6. Տեղեկատվական թերթիկում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

1) մաքսային միջնորդի կամ մաքսային փոխադրողի անվանումը և գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը).

2) մաքսային ձևակերպումների կամ մաքսային փոխադրումների ամբողջական կամ առանձին գործողությունը (գործողությունները) և դրա (դրանց) համար սահմանված սակագինը:

7. Տեղեկատվական թերթիկում արտացոլված տեղեկատվությունը պետք է լինի հայերեն և տվյալ մաքսային միջնորդի կամ մաքսային փոխադրողի ցանկությամբ` նաև այլ լեզուներով:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.12.2008
N 201-Ն
Հրաման