Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵ ...

15.12.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.05.2006  -ից մինչեւ   15.12.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 24.11.12 ՆՀ-293-Ն հրամանագիր)

i

030.0079.060798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով տեղական ինքնակառավարման բնագավառում համաձայնեցված միասնական պետական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով:

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի հիմնական կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 16.03.06 ՆՀ-57-Ն հրամանագիր)

i

2.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող մարզպետների և համայնքների ղեկավարների ցուցակը` համաձայն 2-րդ հավելվածի:

(2.1-րդ կետը լրաց. 16.03.06 ՆՀ-57-Ն հրամանագիր)

2.2. Սահմանել, որ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում ռոտացիոն կարգով ընդգրկվող Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, ընդգրկվում են հիմնական կազմում, որոնք յուրաքանչյուր տարի փոփոխվում են ռոտացիոն կարգով:

(2.2-րդ կետը լրաց. 16.03.06 ՆՀ-57-Ն հրամանագիր)

3. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում համապատասխան նախարարների հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված նրանց տեղակալների թեկնածությունները:

i

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը:

5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

6 հուլիսի 1998 թ. ՆՀ-79

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

1998 թվականի հուլիսի 6-ի

ՆՀ-79 հրամանագրի

 

i

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Սեյրան ԱՎԱԳՅԱՆ      Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական

                        (հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ

 

Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության ներկայացուցիչ

 

«Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

«Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Մարզպետներից և համայնքի ղեկավարներից 14 ներկայացուցիչ

 

(կազմը փոփ. 12.08.98 թիվ ՆՀ-106, 02.07.99 ՆՀ-328, 16.03.06 ՆՀ-57-Ն, 27.04.06 ՆՀ-91-Ն հրամանագրեր)

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

1998 թվականի հուլիսի 6-ի

ՆՀ-79 հրամանագրի

 

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ

 

Արարատի մարզպետ

Արմավիրի մարզպետ

Արագածոտնի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ

Շիրակի մարզպետ

Կոտայքի մարզպետ

Վայոց ձորի մարզպետ

Լոռու մարզպետ

Տավուշի մարզպետ

Սյունիքի մարզպետ

 

Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Ավան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Արաբկիր համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Աջափնյակ համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Երևանի Նուբարաշեն համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Իջևանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Տավուշի մարզի Այրումի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Լոռու մարզի Օձունի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Արարատի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արտաշատի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

i

Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Կոտայքի մարզի Նոր Երզնկայի գյուղական համայնքի ղեկավար

(համաձայնությամբ)

 

Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Սևանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Գեղարքունիքի մարզի Սարուխանի գյուղական համայնքի ղեկավար

(համաձայնությամբ)

 

Շիրակի մարզի Ախուրյանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Շիրակի մարզի Մեղրաշենի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Մարալիկի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արմավիրի մարզի Եղեգնուտի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Վայքի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Ջերմուկի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Վայոց ձորի մարզի Սարավանի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Կապանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Գորիսի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Աշտարակի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Թալինի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արագածոտնի մարզի Արագածի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ):

 

(հավելված 2-ը լրաց. 16.03.06 ՆՀ-57-Ն հրամանագիր)

 

 

pin
ՀՀ Նախագահ
06.07.1998
N ՆՀ-79
Հրամանագիր