Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին 2005 թվականի օգոստոսի 26-ի Համաձայնագրի մասնակից պետությունները` սույն Համաձայնագրի մասնակիցները, այսուհետ` Կողմեր,

ձգտելով փոխադարձ հումանիտար համագործակցության հետագա զարգացման,

գիտակցելով, որ այդ համագործակցության զարգացումը համապատասխանում է իրենց ժողովուրդների շահերին,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին 2005 թվականի օգոստոսի 26-ի Համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթներից, որը նախատեսում է ստեղծել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության Խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ),

 

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

 

Հոդված 1

 

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության Խորհրդի մասին Կանոնադրության հիման վրա (կցվում է), որը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից:

Ներպետական ընթացակարգն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան ծանուցագրերը փոխանցելու օրվանից:

 

Հոդված 3

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են նրա անբաժանելի մասը հանդիսացող և սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության այլ մասնակից պետությունների միանալու համար, որոնք ընդունում են նրա դրույթները և պատրաստ են ստանձնելու սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները: Միացող պետության համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հոդված 5

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` իր այդ մտադրության մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղղելով դուրս գալու օրվանից առնվազն վեց ամիս առաջ:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2006 թվականի նոյեմբերի 28-ին, մեկ ռուսերեն բնօրինակով:

Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի նրա վավերացված պատճենը:

 

Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, ՈՒզբեկստանի Հանրապետության կողմից:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության համար` 01.02.2008թ., Բելառուսի Հանրապետության համար` 22.06.2007թ., Ռուսաստանի Դաշնության համար` 22.06.2007թ., Տաջիկստանի Հանրապետության համար` 22.06.2007թ., Ղազախստանի Հանրապետության համար` 11.01.2008թ.:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել

 

Հայաստանի Հանրապետության համար` 01.02.2008թ.,

Բելառուսի Հանրապետության համար` 22.06.2007թ.,

Ռուսաստանի Դաշնության համար` 22.06.2007թ.,

Տաջիկստանի Հանրապետության համար` 22.06.2007թ.,

Ղազախստանի Հանրապետության համար` 11.01.2008թ.,

Ադրբեջանի Հանրապետության համար` 29.10.2008թ.:

 

Հավելված

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների

հումանիտար համագործակցության Խորհրդի մասին 2006 թվականի նոյեմբերի

28-ի Համաձայնագրի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների

հումանիտար համագործակցության Խորհրդի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության Խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին 2005 թվականի օգոստոսի 26-ի Համաձայնագրի իրականացման, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության Խորհրդի մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում բազմակողմ փոխհամագործակցության համակարգման նպատակով:

1.2. Խորհրդի հիմնական խնդիրներն են մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում համագործակցության մեխանիզմների կատարելագործումը, զարգացումը և յուրաքանչյուր անհատի շնորհների և ընդունակությունների իրագործման համար ներդաշնակ պայմանների ապահովումը` անկախ նրանից, թե որ երկրում է ապրում, ազգային մշակույթներով և ԱՊՀ մասնակից պետություններում կուտակված գիտակրթական ներուժով փոխադարձ հարստացման հիմքի վրա:

1.3. Խորհուրդն իր գործունեության մեջ առաջնորդվում է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով ու նորմերով, Անկախ Պետությունների Համագործակցության հիմնարար փաստաթղթերով և Համագործակցության շրջանակներում մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության ու զանգվածային հաղորդակցությունների, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում ընդունված այլ պայմանագրերով, Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի և կառավարությունների ղեկավարների Խորհրդի որոշումներով և սույն Կանոնադրությամբ:

 

II. Խորհրդի գործառույթները

 

Խորհուրդը կատարում է հետևյալ գործառույթները.

2.1. Համաձայնագրի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության հայեցակարգային և գործնական հարցերի քննարկում` հաշվի առնելով հումանիտար ոլորտում ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների, Համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության ֆորումների, մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության ու զանգվածային հաղորդակցությունների, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում գործող հասարակական և առևտրային կազմակերպությունների առաջարկությունները.

2.2. Հումանիտար ոլորտում համագործակցության առաջնային ուղղությունների և ձևերի որոշում, հումանիտար համագործակցության հիմնական ուղղություններով համատեղ գործողությունների համակարգման և փոխհամագործակցության համար առաջարկությունների մշակում.

2.3. Համաձայնագրի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջպետական միջոցառումների երկամյա ծրագրերի նախապատրաստում.

2.4. Հումանիտար համագործակցության ոլորտում միջազգային-իրավական փաստաթղթերի նախագծերի մշակում.

2.5. Համագործակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում` մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության ու զանգվածային հաղորդակցությունների, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում համատեղ միջազգային ծրագրերի, նախագծերի և միջոցառումների մշակում և իրականացման ապահովում.

2.6. Փոխհամագործակցություն Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության Միջպետական ֆոնդի հետ.

2.7. ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի և կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստերին հումանիտար համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման մասին առաջարկությունների նախապատրաստում:

 

III. Խորհրդի իրավունքները

 

Իր գործառույթների կատարման համար Խորհուրդն իրավունք ունի.

3.1. Սահմանված կարգով տեղեկատվություն պահանջելու Համաձայնագրի մասնակից պետություններից և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմիններից իր իրավասության մեջ մտնող հարցերի շուրջ.

3.2 Սահմանված կարգով Համագործակցության վերին ատյանների քննարկմանը ներկայացնելու հումանիտար համագործակցության հարցերի վերաբերյալ նրանց որոշումների կատարման մասին տեղեկատվություն.

3.3. Սահմանված կարգով Համագործակցության վերին ատյանների քննարկմանը ներկայացնելու Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծեր` ներառյալ միջպետական նախագծերի և ծրագրերի ֆինանսավորման ծավալների և աղբյուրների վերաբերյալ առաջարկությունները.

3.4. Անհրաժեշտության դեպքում ստեղծելու մշտական կամ ժամանակավոր աշխատանքային խմբեր Խորհրդի առջև ծառացած խնդիրների լուծման համար.

3.5. Լուծելու իր իրավասության մեջ մտնող այլ հարցեր:

 

IV. Խորհրդի ձևավորման կարգը

 

4.1. Խորհրդի անդամներ են հանդիսանում Համաձայնագրի մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչները (յուրաքանչյուր պետությունից` մեկական):

4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է հերթով, Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետության կողմից` ի դեմս նրա ներկայացուցչի, ռոտացիայի սկզբունքի հիման վրա, մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

 

V. Աշխատանքի կազմակերպում

 

5.1. Խորհրդի նիստերը տեղի են ունենում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ, և համարվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է Խորհրդի անդամների երկու երրորդից ոչ պակաս մասը: Խորհրդի արտահերթ նիստ գումարվում է Նախագահի կողմից` նրա կամ Խորհրդի առնվազն երեք անդամի նախաձեռնությամբ: Նիստից Խորհրդի անդամի բացակայելու դեպքում նրա իրավունքները կարող են փոխանցվել այլ անձի, որը դրա համար լիազորված է Համաձայնագրի մասնակից պետության կողմից:

5.2. Նիստերի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի անդամների նախօրոք պայմանավորվածությամբ:

5.3. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հումանիտար ոլորտում ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների և ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավարները:

5.4. Խորհրդի որոշմամբ, որն ընդունվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար, նրա նիստերին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել հումանիտար ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

5.5. Խորհրդի որոշումներն ընդունվում են ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Խորհրդի կողմից այլ բան որոշված չէ: Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր շահագրգռված չլինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշումն ընդունելու համար: Խորհրդի անդամները, որոնք համաձայն չեն որոշմանը, կարող են արտահայտել հատուկ կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ:

5.6. Խորհրդի որոշումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք ստորագրվում են Խորհրդի Նախագահի կողմից:

5.7. Խորհուրդը որոշումներ է ընդունում իր գործունեության ներքին կազմակերպման հարցերի վերաբերյալ:

5.8. Խորհրդի աշխատանքային ապարատի գործառույթները կատարում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

 

VI. Ֆինանսավորում

 

Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը հոգում է Համաձայնագրի այն մասնակից պետությունը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը: Խորհրդի անդամների գործուղման ծախսերը հոգում է ուղարկող պետությունը:

 

 

pin
28.11.2006
Միջազգային պայմանագիր