Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ Ռ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր, 2000 թվականի հոկտեմբերի 20-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 8-րդ հոդվածին համապատասխան,

համաձայնեցին Համաձայնագրում հետևյալ փոփոխությունը կատարելու մասին`

 

Հոդված 1

 

Համաձայնագրի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Ապրանքների արտահանման ժամանակ հարկման սկզբունքը

 

Արտահանման մաքսային ռեժիմի տակ դրված ապրանքները, որոնք արտահանվում են մի Կողմի պետության մաքսային տարածքից և ներմուծվում են մյուս Կողմի պետության մաքսային տարածք, հարկվում են անուղղակի հարկերով զրոյական դրույքաչափով` համապատասխան Կողմի պետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվան հաջորդող ամսվա մեկից, որի ընթացքում դիվանագիտական ուղիներով ստացվել է Կողմերի կողմից սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2007 թվականի սեպտեմբերի 25-ին երկու օրինակով` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2008թ. նոյեմբերի 1-ին

 

 

pin
25.09.2007
Միջազգային պայմանագիր