Սեղմել Esc փակելու համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱ ...

 

 

i

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարությունը,

նպատակ ունենալով սերտացնել բարեկամության և համագործակցության կապերը և նպաստել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը,

հիշեցնելով միջազգային առևտրային գործարքներում կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց հաստատակամությունը:

 

համաձայնեցին ներքոհիշյալ դրույթների մասին.

 

Հոդված 1

Ֆինանսական օժանդակության գումարը և առարկան

 

Ֆրանսիայի Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հատկացնում է ֆինանսական աջակցություն նախատեսված Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման համար: Հայաստանի Հանրապետության գերակայությունների մաս կազմող ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության Կառավարության համատեղ ֆինանսավորումով: Խմելու ջրի ջրամատակարարման կառավարումն ու մաքրումն այսօր իրականացվում է սույն արձանագրության հավելվածում նշված վարձակալության պայմանագրի շրջանակներում (այսուհետ` Վարձակալության պայմանագիր):

24 900 000 (քսանչորս միլիոն ինը հարյուր հազար) եվրո առավելագույն գումարի նշված օժանդակությունը ֆինանսավորելու է ներքոհիշյալ ծրագրի իրագործումը.

- ֆրանսիական սարքավորումների և ծառայությունների գնում Ֆրանսիայից,

- բացառության կարգով և ի պատասխան Հայաստանի Հանրապետության Կառավարության խնդրանքի, ֆրանսիական մատակարարների կողմից հայկական կամ արտասահմանյան սարքավորումների և ծառայությունների գնում փոխառության ընդհանուր գումարի 30% -ի չափով:

 

Հոդված 2

Ֆինանսավորման կառուցվածքը

 

Հոդված 1-ում նշված ֆինանսական օժանդակությունը բաղկացած է Ֆրանսիայի Կառավարության 500 000 (հինգ հարյուր հազար) եվրո առավելագույն չափի դրամաշնորհից և Ֆրանսիայի Կառավարության 24 400 000 (քսանչորս միլիոն չորս հարյուր հազար) եվրո առավելագույն գումարի փոխառությունից, հայկական ֆինանսավորման չափը` 2 400 000 (երկու միլիոն չորս հարյուր հազար) եվրո, գումարած կիրառելի տեղական հարկեր, սոցիալական կամ այլ պարտադիր վճարներ, տուրքեր, մաքսատուրքեր, պարտադիր այլ պահումներ (այսուհետ` Հարկեր):

 

Հոդված 3

Ծրագրի ֆինանսավորման եղանակները

 

Հոդված 1-ում նշված ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Ֆրանսիայի Կառավարության տրամադրած ֆինանսական օժանդակության միջոցով: Ֆրանսիացի մատակարարների ընտրությունը, որոնց առևտրային գործարքները, այսուհետ` գործարքներ, որոնք կֆինանսավորվեն սույն արձանագրության շրջանակներում, կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, հաշվի առնելով հայտատուներին և գործարքների վճարումներին վերաբերող սույն արձանագրության պահանջները: Յուրաքանչյուր գործարքի առաջին կանխավճարը ներառված կլինի ֆինանսավորվող գործարքի ընդհանուր արժեքի 10% և 20% միջև, առանց փոխադրման և ապահովագրության:

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ֆինանսավորումը հիմնականում նախատեսված է քաղաքացիական շինարարական ծառայությունների համար, որոնք ենթադրվում է կիրականացվեն ֆրանսիական ենթակապալառու ձեռնարկությունների կողմից: Տեղական ֆինանսավորման իրականացման պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը` համաձայն ծրագրի իրականացման ժամանակացույցի:

 

Հոդված 4

Ֆինանսական օժանդակության պայմանները և եղանակները

 

Ֆրանսիայի Կառավարության փոխառության ժամկետը 20 տարի է, որից 5 տարին` արտոնյալ, մարման տոկոսադրույքը` տարեկան 1,75%: Յուրաքանչյուր հատկացման հիմնական գումարը ենթակա է մարման հավասար և հաջորդական 30 կիսամյակների ընթացքում: Առաջին վճարման պարտադիր ժամկետը` օրացուցային եռամսյակի, որի ընթացքում կատարվում են հատկացումները, ավարտից 66 ամիս անց: Տոկոսները հաշվվում են մնացած վճարվելիք հիմնական գումարի ընդհանուր գումարից, կուտակվում են Ֆրանսիայի Կառավարության փոխատվության յուրաքանչյուր հատկացման օրվանից սկսած և վճարվում կիսամյակային:

Հիմնական գումարի կամ տոկոսի վճարումը, Ֆրանսիայում ոչ աշխատանքային օրվա հետ համընկնելու դեպքում, կատարվում է դրան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Հիմնական գումարի կամ տոկոսի ժամանակին չվճարումը հանգեցնում է մորատորիումային տոկոսների` սկսած պահանջվող նշված օրվանից մինչև փաստացի վճարման օրը: Մորատորիումային տոկոսադրույքը ֆրանսիական օրենքով սահմանված դրույքաչափ է (լիբոր) հաստատված նախարարության որոշումով 2008 թ. համար, տարեկան 3% հավելումով: Մորատորիումային տոկոսներն իրենց հերթին տոկոս են հավելում վերը սահմանված տոկոսին, եթե ենթակա են վճարման ամբողջ տարվա համար:

Կիրառման համաձայնագիր կստորագրվի Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության անունից և նրա օգտին գործող Նատեքսիսի (Ինստիտուցիոնալ գործունեության վարչություն) միջև: Այն կճշգրտի Ֆրանսիայի Կառավարության դրամաշնորհի և փոխառության օգտագործման և Ֆրանսիայի Կառավարության փոխառության մարման եղանակները:

 

Հոդված 5

Հաշվարկային և վճարման միջոցը

 

Սույն արձանագրությամբ հաշվարկային և վճարային միջոցը եվրոն է:

 

Հոդված 6

Գործարքների հաշվեգրանցումը

 

Երկու կառավարությունները սույն արձանագրության նախաբանում նշել են միջազգային առևտրային գործարքներում կոռուպցիայի դեմ պայքարելու իրենց հաստատակամությունը: Սույն արձանագրությունից բխող գործարքների պայմանավորվող կողմերը չեն կարող երրորդ անձի առաջարկել կամ տալ, պահանջել, սեփական կամ այլ կողմի շահույթի համար ընդունել կամ ստիպել խոստանալ (ուղղակի կամ անուղղակի) անօրինական պրակտիկայի կամ կոռուպցիայի դրսևորում համարվող անհարկի` փողային կամ այլ, առավելություն:

Հոդված 1-ում հիշատակված յուրաքանչյուր գործարքին առնչվող հաշվեգրանցումը պայմանավորված է.

- գործարքի և դրան համապատասխան ծրագրի նախնական գնահատումով ձևակերպված երաշխավորությունների համապատասխանությամբ,

- Հայաստանի Հանրապետության Կառավարության ֆինանսավորման իրականացումով,

- Վարձակալական պայմանագրի` սույն արձանագրության հավելվածում ճշգրտված պայմաններին բավարարող լրացման ստորագրմամբ,

- ծրագրի համապատասխանությամբ պետական աջակցությունից օգտվող արտահանվող վարկերի մասին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համաձայնագրի կանոններին (ՏՀԶԿ),

- որպես ֆրանսիական միջկառավարական փոխատվություն Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից վճարման ենթակա, սակայն ժամկետանց գումարների բացակայությամբ,

- որպես COFACE-ի երաշխավորած բանկային վարկեր, ՀՀ Կառավարությանը կամ նրա պետական սեկտորին հատկացված վճարման ենթակա և կետանցված գումարների կամ Հայաստանի Հանրապետության Կառավարության երաշխավորությունից օգտվող գումարների վիճակի քննությամբ:

Հոդված 1-ում հիշատակված յուրաքանչյուր գործարքի համար, այն բանից հետո, երբ ֆրանսիական իրավասու իշխանությունների կողմից կհաստատվի պայմանների կատարումը, տեղի կունենա սույն արձանագրության ներքո տվյալ պայմանագրի հաշվեգրանցումը ֆրանսիական իշխանությունների թույլտվությամբ գործող և Հայաստանի հարցերով իրավասու տնտեսական ներկայացուցչության ղեկավարի և իրավասու հայկական իշխանությունների միջև նամակների փոխանակումով:

Հաշվեգրանցված առաջին գործարքը կլինի ֆրանսիական ընկերության կողմից իրականացվելիք կապալառության տեխնիկական աջակցության գործարքը, որը կֆինանսավորվի սույն արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված առավելագույնը 500 000 եվրոյով դրամաշնորհով, և որը պետք է մասնավորապես հաստատի ծրագրի տնտեսական կենսունակությունը և իրականացնի ջրի սակագնային ուսումնասիրություն: Այս առաջին գործարքի հաշվեգրանցման համար չեն պահանջվում տեղական ֆինանսավորում (բացի Հարկերի ֆինանսավորումը) և Վարձակալության պայմանագրի լրացման ստորագրում:

Ֆրանսիական իրավասու իշխանություններն իրավունք ունեն դադարեցնել ծրագիրը, եթե տեխնիկական օժանդակություն ցուցաբերող ընկերության ավելի մանրամասն ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ծրագիրը տնտեսապես կենսունակ չէ:

 

Հոդված 7

Ֆինանսական օժանդակությունների վերջնաժամկետները

 

Հոդված 1-ով սահմանված օժանդակություններից օգտվելու համար ֆրանսիական կապալառուի և հայկական գնորդի (պատվիրատուի) միջև կնքված առաջին գործարքները հաշվեգրանցվում են արձանագրությունը ուժի մեջ մտնելու պահից` ամենաուշը մինչև 2010թ. հունիսի 30-ը ներառյալ:

Սույն արձանագրությամբ հատկացված ֆրանսիական ֆինանսավորման օժանդակությունից հատկացումները պետք է իրականացվեն ամենաուշը մինչև 2013թ. հունիսի 30-ը ներառյալ:

 

Հոդված 8

Հարկեր

 

Հայաստանի և Ֆրանսիայի միջև 1999թ. դեկտեմբերի 9-ի «1997 թվականի դեկտեմբերի 9-ին uտորագրված «Եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկային խուսափումն ու խարդախությունը կանխելու մասին» համաձայնագրից (և դրա 2003թ. փետրվարի 5-ին և 2004թ. փետրվարի 3-ին ստորագրված լրացումից) անկախ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղված սույն արձանագրությամբ նախատեսված ֆինանսավորումը ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ սույն Արձանագրության շրջանակներում հաշվեգրանցված գործարքների համար ֆրանսիական ընկերությունները չեն վճարելու Հարկեր (ինչպես սահմանված է երկրորդ հոդվածում) սարքավորումների և ծառայությունների մատակարարման, այդ թվում` տեխնիկական օժանդակության, ինչպես նաև մատակարարումների իրականացմանն օժանդակող ապրանքների և ծառայությունների ներկրման, արտահանման, գնման, օգտագործման կամ տրամադրության տակ ունենալու ժամանակ:

Վերոհիշյալ գործողությունների նկատմամբ, առարկայից կամ բնույթից անկախ, հայկական կանոնների համաձայն հարկումներ կատարելու դեպքում վերջիններս վճարում է հայկական գնորդը (պատվիրատուն):

Ֆրանսիական կողմի տրամադրած փոխառության պարտքի սպասարկման վճարումները (հիմնական գումարի մարում, տոկոսի վճար, ծախսեր և վճարումներ) հարկման ենթակա չեն Հայաստանում:

 

Հոդված 9

Ծրագրի հետահայաց գնահատում

 

Ֆրանսիայի Հանրապետության Կառավարությունը իր հաշվին կարող է ձեռնամուխ լինել սույն արձանագրության տնտեսական, ֆինանսական, հաշվապահական ծրագրերի հետահայաց գնահատմանը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգցացման վրա վերջինիս թողած ազդեցությունը գնահատելու նպատակով: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, ըստ եղանակների, որոնք հարկ կլինի սահմանել, ցանկության դեպքում կարող է միանալ գնահատմանը, ուսումնասիրության արդյունքներից ուղղակիորեն օգտվելու համար: Հայաստանի Հանրապետության Կառավարությունը պարտավորվում է ընդունել Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության ուղարկած գնահատող առաքելությանը և նրա համար հեշտացնել ծրագրին առնչվող տեղեկատվությունների մատչելիությունը:

 

Հոդված 10

ՈՒժի մեջ մտնելը

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում պայմանավորվող կողմերի կողմից ստորագրվելուց և հայկական իրավասու իշխանությունների կողմից վավերացվելուց հետո:

 

Ի հաստատումն որի երկու կառավարությունների այս նպատակով լիազորված ներկայացուցիչները ստորագրում և կնքում են այն:

Երևան, 27.05.2008

 

Կատարված է հայերեն և ֆրանսերեն երկու հավասարազոր օրինակներից: Մեկնաբանության տարաձայնության դեպքում, գերակայությունը տրվում է ֆրանսերեն տարբերակին:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2008թ. հոկտեմբերի 1-ին

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Սույն Արձանագրությամբ հատկացված 24 900 000 եվրոյի ֆինանսական օժանդակության նպատակը ֆրանսիական մատակարարների կողմից, նպաստավոր պայմաններով Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ֆինանսավորումն է:

 

Ֆինանսական սույն օգնությունը շարունակում է Երևան քաղաքի խմելու ջրի ոլորտին ուղղված ՀՀ Կառավարության, մասնավորապես Համաշխարհային բանկի հետ, ձեռնարկած համագործակցության տարբեր գործողությունները: Այն դիտվում է որպես Երևանի ջրամատակարարման կառավարման մասին ՀՀ Կառավարության, հանձինս Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևան Ջուր ձեռնարկության (այսուհետ Վարձակալ) և Ժեներալ դեզ Օ-ի միջև 2005 թվի դեկտեմբերի 14-ին ստորագրված վարձակալական պայմանագրով նախատեսված բարելավումների լրացում:

 

Սույն արձանագրության հոդված 1-ով նախատեսված ծրագրի նպատակը ջրազատման «Աէրացիա» կայանի վերականգնումն է կեղտաջրերի սկզբնական և ցեխանստվածքների նախնական մշակման բարելավման միջոցով: Վերջինս վերաբերում է նաև էլեկտրամեխանիկական և հիդրավլիկ սարքավորումների միջոցով ջրամատակարարման ապահովության ուժեղացմանը, ինչպես նաև. խմելու ջրացանցի մի մասի վերականգնմանը (նոր խողովակաշարերի անցկացում, ցանցի ընդլայնում, նոր ջրագծերի միացում, կատոդային պաշտպանություն):

 

Սույն արձանագրության հոդված 6-ում նշված Վարձակալական պայմանագրի լրացումը պետք է հաշվի առնի Վարձակալության պայմանագրի մասին սույն արձանագրության հոդված 1-ում նշված ծրագրի հետևանքները: Այդ հետևանքները միաժամանակ վերաբերում են վարձակալի լրացուցիչ ծախսերին և ծրագրից ստացած տնտեսական օգուտներին, ինչպես նշված է հոդված 1-ում, նաև Վարձակալության պայմանագրով վարձակալին պարտադրված հավանական փոփոխություններին:

 

Սույն հավելվածը համարվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության Կառավարության միջև ստորագրված Ֆինանսական արձանագրության անբաժանելի մաս:

 

 

pin
27.05.2008
Միջազգային պայմանագիր