Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄ ...

 

 

040.0478.080509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2009 թվականի N 478-Ն

 

i

ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի մարտի 26-ի

N 478-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Շարժասանդուղքների կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` կանոնակարգ) սահմանում է նվազագույն պահանջներ` շարժասանդուղքների շինվածքի, նախագծման, պատրաստման, հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), նորոգման և շահագործման վերաբերյալ:

2. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են`

1) թունելային շարժասանդուղքների վրա.

2) միջհարկային շարժասանդուղքների վրա:

3. Սույն կանոնակարգի պահանջները տարածվում են նաև այն կազմակերպությունների վրա, որոնք նախագծում, պատրաստում, հավաքակցում, արդիականացնում (վերակառուցում), փորձարկում, նորոգում և շահագործում են շարժասանդուղքներ:

4. Շարժասանդուղքների պատրաստման, հավաքակցման, արդիականացման (վերակառուցման), ապահավաքակցման, կոնսերվացման նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) պետք է համապատասխանեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին:

5. Շարժասանդուղքներ շահագործող յուրաքանչյուր կազմակերպություն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն պետք է հաստատի արտադրական վտանգավոր օբյեկտի վկայագիր` այն մշակելով վկայագրին ներկայացվող պահանջներին համապատասխան:

6. Շարժասանդուղքների շահագործման և սպասարկման գործառություններում ընդգրկված ինժեներատեխնիկական կադրերի և մասնագետների ուսուցումն ու որակավորումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐԸ

 

7. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները և տերմինները`

շարժասանդուղք` սանդուղքաժապավենի փակ սարքաշղթայով ամբարձիչափոխադրամիջոցային սարքվածք` նախատեսված մարդկանց մի մակարդակից մեկ այլ մակարդակ տեղափոխելու համար.

ուղևորատար փոխակրիչ` փոխադրամիջոցային կամ ամբարձիչափոխադրամիջոցային սարքվածք, որն իրենից ներկայացնում է անընդհատ շարժվող հոծ մայթ` նախատեսված ուղևորներին մի մակարդակի վրա կամ մի մակարդակից մեկ այլ մակարդակ փոխադրելու համար.

շարժասանդուղքի թեք հենարան` շարժասանդուղքի թեք մասում սանդուղքների երեսարկների առջևի եզրերով անցնող հարթություն.

շարժասանդուղքի հորիզոնական հենարան` շարժասանդուղքի վերին (ստորին) մուտքային հարթակների հորիզոնական մակերևույթով անցնող հարթություն.

շարժասանդուղքի վերին (ստորին) ուղղաձիգ հենարան` թեք և հորիզոնական հենարանների հատման գծով անցնող ուղղաձիգ հարթություն.

շարժասանդուղքի պատասխանատու եռակցման շինվածքներ` շարժասանդուղքի աստիճանների հիմնակմախքի (կարկաս), մեքենայական սրահի, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորումների, աստիճանաժապավենային ուղղորդիչների, արգելման համակարգի և այլ բաղադրամասերի եռակցման շինվածքներ, որոնք համարվում են բարձր աստիճանի տեխնիկական պատասխանատու շինվածքներ` շարժասանդուղքի անվտանգ շահագործման համար.

շարժասանդուղքների համալիր` մեքենայական ընդհանուր սրահով շարժասանդուղքներ` տեղակայված մեկ ընդհանուր թեք անցարանում.

շարժասանդուղքի բլոկավորում` շարժասանդուղքի շարժաբերի միացումն արգելափակող գործառույթների կատարում.

շարժասանդուղքի թեքության անկյուն` շարժասանդուղքի թեք և հորիզոնական հենարանների միջև եղած անկյունը.

շարժասանդուղքի փոխադրաունակություն` ուղևորների թիվը, որը կարող է միավոր ժամանակում փոխադրվել շարժասանդուղքով.

շարժասանդուղքի անվանական արագություն` սահմանված ռեժիմով սանդուղքաժապավենի շարժման արագությունը` առանց ծանրաբեռնվածության աշխատանքի դեպքում.

շարժասանդուղքի շահագործման արագություն` սահմանված ռեժիմով շարժասանդուղքի անվանական արագությունը գլխավոր շարժաբերից աշխատելու դեպքում` շահագործման առավելագույն ծանրաբեռնվածության տակ.

շարժասանդուղքի շահագործման առավելագույն ծանրաբեռնվածություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի 1 մ երկարության վրա ուղևորներից առավելագույն հնարավոր ծանրաբեռնվածություն.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի ազատ դադարք` չծանրաբեռնված սանդուղքաժապավենի իներցիայով անցած տարածությունը` գլխավոր շարժաբերի էլեկտրաշարժիչի անջատումից հետո` անջատված աշխատանքային և վթարային արգելակների դեպքում.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի երեսարկի լայնություն` շարժասանդուղքի աստիճանի կողային ճակատների միջև եղած տարածությունը.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի բարձրություն` շարժասանդուղքի սանդուղքաժապավենի թեք տեղամասում երկու հարակից աստիճանների երեսարկների վերին մակերևույթների միջև եղած տարածությունը.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի աստիճանի խորություն` շարժասանդուղքի սանդուղքաաստիճանի երեսարկի առջևի և հետևի ճակատների միջև եղած տարածությունը.

միջհարկային շարժասանդուղք` շենքերի և շինությունների հարկերի միջև տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք.

թունելային շարժասանդուղք` թունելներում (ստորանցքներում) տեղակայման համար նախատեսված շարժասանդուղք.

մեկ շարժաբերով շարժասանդուղք` շարժասանդուղք, որի աշխատանքային մեխանիզմը գործի է դրվում մեկ շարժաբեր լիսեռով.

մոդուլային շարժասանդուղք` շարժասանդուղք, որը կազմված է մի քանի հաստատուն շինվածքային տարրերից` մոդուլներից, որոնց աշխատանքային մեխանիզմները գործի են դրվում սինխրոն աշխատող անկախ շարժաբեր լիսեռներով.

մեկ արագությամբ շարժասանդուղք` շարժասանդուղք, որն ունի շահագործման մեկ արագություն.

բազմարագությամբ շարժասանդուղք` շարժասանդուղք, որն ունի շահագործման երկու և ավելի արագություններ.

թեք շարժասանդուղք` շարժասանդուղք, որի սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ.

շարժասանդուղքի գլխավոր լիսեռ` սանդուղքաժապավենի ձգող աստղանիվներին շարժում հաղորդող լիսեռ.

շարժասանդուղքի գլխավոր շարժաբեր` շարժաբեր, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար` ուղևորների փոխադրման ժամանակ.

շարժասանդուղքի օժանդակ շարժաբեր` շարժաբեր, որը նախատեսված է հավաքակցման, ապահավաքակցման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև վթարային արգելակի արգելակահանման ժամանակ շարժասանդուղքի սանդուղքաժապավենի տեղաշարժման համար.

շարժասանդուղքի աշխատանքային արգելակ` սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` էլեկտրաշարժիչի անջատման դեպքերում.

շարժասանդուղքի վթարային արգելակ` սարքվածք, որը նախատեսված է շարժասանդուղքի սանդուղքաժապավենի կանգնեցման համար` արագության բլոկավորման գործարկման և շարժման ուղղության ինքնակամ փոփոխության, ինչպես նաև աշխատանքային արգելակի խափանման դեպքերում.

շարժասանդուղքի սանդուղքաժապավեն` շարժասանդուղքի բեռ կրող տարր, որը կազմված է քարշող շղթաներով միավորված աստիճաններից.

շարժասանդուղքի աստիճան` սանդուղքաժապավենի մաս, որը նախատեսված է ուղևորների տեղաբաշխման համար.

շարժասանդուղքի աստիճանի հիմնական վազկանիկ` ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և սանդուղքաժապավենից.

շարժասանդուղքի օժանդակ վազկանիկ` ուղղորդիչով աստիճանի գլորման հենարան, որն իր վրա է ընդունում բեռնվածքը` ուղևորներից և աստիճաններից.

շարժասանդուղքի աստիճանի երեսարկ` ելուստների և իջվածքների տեսքով աստիճանի ակոսավոր մակերևույթ, որն ապահովում է ուղևորների մուտքի և ելքի անվտանգությունը սանդուղքաժապավենից.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգիծ` սանդուղքաժապավենի (բազրեփոկի) հիմնական և օժանդակ վազկանիկների ուղղորդիչների, հակաուղղորդիչների ամբողջություն, որն ապահովում է սանդուղքաժապավենի (բազրեփոկի) տեղաշարժումը` տրված հետագծով.

շարժասանդուղքի սանդուղքաժապավենի հորիզոնական հատված` մուտքի հարթակների առջևում սանդուղքաժապավենի հատվածը` նախատեսված ուղևորների մուտքի և ելքի անվտանգության ապահովման համար.

շարժասանդուղքի լողացող մուտքի հարթակ` մուտքի հարթակ, որն աստիճանների երեսարկի նկատմամբ ունի տեղաշարժման հնարավորություն.

շարժասանդուղքի անշարժ մուտքի հարթակ` մուտքի հարթակ, որն աստիճանների երեսարկի նկատմամբ չունի տեղաշարժման հնարավորություն.

շարժասանդուղքի աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչ` սանդուղքաժապավենի (բազրեփոկի) ուղեգծի տարր` բաղկացած աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերից.

շարժասանդուղքի հիմնային (բազային) ուղղորդիչ` վազկանիկների ուղղորդիչ` տեղակայված հիմնական աշխատանքային ճյուղի վրա.

շարժասանդուղքի պարուրող ուղղորդիչ` աշխատանքային և ոչ աշխատանքային ճյուղերի միջև օժանդակ վազկանիկների ուղղորդիչների անցումային շառավղային հատվածներ.

սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղ` սանդուղքի ժապավեն` տեղակայված ուղևորների գոտում.

աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի աշխատանքային ճյուղ` ուղղորդիչ` տեղակայված ուղևորների գոտում.

աստիճանի (բազրեփոկի) ուղղորդիչի ոչ աշխատանքային ճյուղ` ուղղորդիչներ, որոնք ծառայում են սանդուղքաժապավենի աստիճանների (բազրեփոկի) շրջապտույտի համար.

աստիճանի հակաուղղորդիչ` սանդուղքաժապավենի ուղեգծի տարր` նախատեսված աստիճանի շրջումը, պատահական բարձրացումը կանխարգելելու և ձգող շղթայի խզման դեպքում` ժապավենի ներսում դրա ծալումը խոչընդոտելու համար.

աստիճանի ուղղորդիչների շրջակող` աստիճանի ուղղորդիչների ուղեգծի տարր` նախատեսված ուղեգծով շարժման ժամանակ աստիճանների լայնական շեղումը սահմանափակելու համար.

աստիճանի ուղղորդիչների առմուտ (զախոդ)` աստիճանի ուղղորդիչների տարր` նախատեսված աստիճանների հիմնական վազկանիկների սահուն առմուտն ուղղորդիչների վրա ապահովելու համար.

շարժասանդուղքի ճաղաշարք` վահանակների, քիվերի և այլ տարրերի ամբողջություն, որոնք անվտանգության ապահովման նպատակներով ուղևորներին զատում են մեխանիզմներից ու մետաղական շինվածքներից և ծառայում ինտերիերի ստեղծման համար.

միջին ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված երկու հարակից շարժասանդուղքների քիվերի միջև.

եզրային ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված եզրային շարժասանդուղքի և շինարարական կառույցների միջև.

արտաքին ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված ուղևորների մուտքի և ելքի տեղերում, որը հարում է նախասրահի հատակին և եզրային ճաղաշարքին, եթե վերջինս կատարված է ազատ կանգնեցմամբ.

կողային ճաղաշարք` ճաղաշարքի մաս` տեղակայված սանդուղքաժապավենի երկու կողմից, ծածկոցի կամ շրիշակի (պլինտուս) և քիվի միջև.

ճաղաշարքի քիվ` ճաղաշարքի տարր, որին ամրացվում են բազրեփոկի ուղղորդիչները և ճաղաշարքի վահանները.

ճաղաշարքի շրիշակ` ճաղաշարքի տարր` տեղակայված ծածկոցի վերևում, որին ամրացվում են ճաղաշարքի վահանակները.

ճաղաշարքի ծածկոց` ճաղաշարքի ստորին ուղղահայաց մաս, որը տեղակայված է սանդուղքաժապավենի ուղեգծի երկայնքով` աստիճանների մակարդակի վրա և նախատեսված է աստիճանի և ճաղաշարքի միջև բացակի կարգավորման համար.

ճաղաշարքի ճեղքակալ` ճաղաշարքի տարր, որը փակում է ճաղաշարքի հարակից վահանակների միջև բացակը.

շարժասանդուղքի բազրեփոկային սարքվածք` բլոկների, ուղղորդիչների, շարժաբերի և պահող հոլովակների ամբողջություն, որն ապահովում է բազրեփոկի տեղաշարժն ուղեգծով.

շարժասանդուղքի բազրեփոկ` բազրեփոկային սարքվածքի ուղեգծով տեղաշարժվող անընդհատ ժապավեն, որը նախատեսված է ուղևորների ձեռքերի հենարանի համար.

շարժասանդուղքի բազրեփոկի ելանցք` սարքվածք` տեղակայված բազրեփոկի աշխատանքային ճյուղից ոչ աշխատանքային ճյուղ անցնելու տեղում.

բազրեփոկի կողեզր` բազրեփոկի մաս` նախատեսված աշխատանքային ճյուղով շարժվելու դեպքում բազրեփոկը պահելու համար.

շարժասանդուղքի բազրեփոկի արտաձգման բլոկավորում` բլոկավորում, որը խզման կամ բազրեփոկի առավել ձգվածքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի բազրեփոկի անջատման բլոկավորում` բլոկավորում, որը բազրեփոկի կանգնելու կամ արագության փոքրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի ձգող սարքի բլոկավորում` բլոկավորում, որը ձգող սարքի աստղանիվների տեղափոխման սահմանվածավորված մեծությունների գերազանցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի վթարային արգելակի պտուտակի և մանեկի բլոկավորում` բլոկավորում, որը վթարային արգելակի մանեկի ինքնաբերաբար կամ սահմանվածավորված մեծությունը գերազանցող պտուտակահանման կամ վթարային արգելակի պտուտակի սահմանվածավորված պարամետրից ավելի դուրս գալու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի վթարային արգելակի հենակի բլոկավորում` բլոկավորում, որը վթարային արգելակի միացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի աշխատանքային արգելակի բլոկավորում` բլոկավորում, որն արգելակի կոճղակների (կոլոդկա) վերադրման դեպքում և էլեկտրամագնիսի խարիսխի սահմանվածավորված մեծություններից պակաս ընթացքի դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի մուտքի հարթակի բլոկավորում` բլոկավորում, որը մուտքի հարթակի բարձրացման կամ դրա երկայնական առանցքի երկայնքով տեղաշարժման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի բազրեփոկային սարքի ելանցքի բլոկավորում` բլոկավորում, որը բազրեփոկային սարքի ելանցքի մեջ կողմնակի առարկաներ հայտնվելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

«Կանգ» բլոկավորում` բլոկավորում, որը շարժասանդուղքների միջև անցումի տեղում կամ ճաղաշարքի վահանակների հետևում ցանկացած տեղում անձնակազմի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

«Կանգ» անջատիչ` անջատիչ, որն անձնակազմի կամ ուղևորի կողմից անջատիչի վրա ներազդելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի շարժման արագության և ուղղության բլոկավորում` բլոկավորում, որը միացնում է վթարային արգելակը սանդուղքաժապավենի արագությունը 30 տոկոսով ավելացման դեպքում` դրա վայրէջքով աշխատելու ժամանակ կամ սանդուղքաժապավենի շարժման ուղղության ինքնաբերաբար փոփոխման դեպքում` դրա վերելքով աշխատելու ժամանակ, ինչպես նաև աշխատանքային արգելակով սանդուղքաժապավենը չպահելու դեպքում.

շարժասանդուղքի շարժաբերի բլոկավորում` բլոկավորում, որը բացառում է գլխավոր և օժանդակ շարժաբերների համատեղ աշխատանքը.

շարժասանդուղքի աստիճանի բարձրացման բլոկավորում` սարքվածք, որը մուտքի հարթակների առջև աստիճանի բարձրացման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի աստիճանի իջեցման բլոկավորում` բլոկավորում, որն աստիճանի իջեցման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի աստիճանի վազկանիկների բլոկավորում` բլոկավորում, որն աստիճանի վազկանիկների օղագոտու դուրս ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի բազրեփոկի դուրսընկման բլոկավորում` բլոկավորում, որն ստորին կորագիծ տեղամասում ուղղորդիչներից բազրեփոկի դուրս ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի էլեկտրասնուցման փոխարկման բլոկավորում` բլոկավորում, որն ուժային էլեկտրական շղթայի փոխարկման ժամանակ անձնակազմի սխալ գործողությունների դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի վրա ուղևորի ընկնելու դեպքում բլոկավորում` բլոկավորում, որը վերին կամ ստորին մուտքի հարթակների մոտ ուղևորի ընկնելու դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժաբեր շղթայի բլոկավորում` բլոկավորում, որը շարժաբեր շղթայի խզման կամ առավել ձգման դեպքում անջատում է էլեկտրաշարժիչը.

շարժասանդուղքի մեքենայական սրահ` վերին նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն` նախատեսված թունելային շարժասանդուղքի էլեկտրաշարժաբերի, ամբարձիչ-տրանսպորտային սարքավորման տեղակայման համար, ինչպես նաև օժանդակ շինություններ` շարժասանդուղքի տեխնիկական սպասարկումն ապահովելու համար.

շարժասանդուղքի ձգման խցիկ` ստորին նախասրահի հատակի տակ տեղակայված շինություն` նախատեսված թունելային շարժասանդուղքի ձգման սարքի տեղակայման և սպասարկման համար.

շարժասանդուղքի թունել` շինություն` նախատեսված շարժասանդուղքի թեք հատվածի տեղակայման համար.

շարժասանդուղքի ապահավաքակցման խցիկ` մեքենայական սրահին անմիջապես մոտ տեղակայված, ինքնուրույն ելք ունեցող շինություն` նախատեսված հավաքակցման և ապահավաքակցման աշխատանքների կատարման համար.

շարժասանդուղքի արդիականացում (վերակառուցում)` շարժասանդուղքի գործունեության բարելավման համար կրող շինվածքների և հիմնական տարրերի փոխարինում կամ վերափոխում, որը փոփոխում է շարժասանդուղքի անձնագրային բնութագրերը.

շարժասանդուղքի գոտիներ` շարժասանդուղքի բաղկացուցիչ մասեր, որոնք ծայրակցվում են հավաքակցման ժամանակ: Շարժասանդուղքի գոտիներն են`

ա. «Ա» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը ներառում է ուղղորդիչների կորագիծ տեղամասը և ձգող սարքը,

բ. «Բու» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Ա» գոտուց վերև և ներառում է ուղղագիծ ուղղորդիչներն ու հակաուղղորդիչները,

գ. «Բ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բու» գոտուց վերև, ներառում է ուղղաձիգ ուղղորդիչները,

դ. «Գ» գոտի` շարժասանդուղքի գոտի, որը տեղակայված է «Բ» գոտուց հետո, ներառում է տրված երկարությամբ ուղղագիծ ուղղորդիչները,

ե. «Դ» գոտի` շարժասանդուղքի վերին գոտի, որը տեղակայված է «Գ» գոտուց հետո, ներառում է ուղղորդիչների վերին կորագիծ տեղամասը և բազրեփոկի շարժաբերը,

զ. «Ե» գոտի` շարժասանդուղքի լրացուցիչ գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց հետո,

է. «Զ» գոտի` շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը տեղակայված է «Դ» գոտուց հետո,

ը. «Զե» գոտի` երկարացված շարժասանդուղքի շարժաբերային գոտի, որը տեղակայված է «Ե» գոտուց հետո,

թ. «Ժ» գոտի` միջհարկային շարժասանդուղքի շարժաբերի գոտի:

 

III. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Ըստ կիրառման վայրի`

1) միջհարկային շարժասանդուղքներ` նախատեսված շենքերի և շինությունների հարկերի միջև տեղակայման համար.

2) թունելային շարժասանդուղքներ` նախատեսված թունելներում (ստորանցքներում) տեղակայման համար:

9. Ըստ շարժաբերի`

1) մեկ շարժաբերով շարժասանդուղքներ, որոնց աշխատանքային մեխանիզմը գործի է դրվում մեկ շարժաբեր լիսեռով.

2) մոդուլային շարժասանդուղքներ, որոնք կազմված են մի քանի հաստատուն շինվածքային տարրերից (մոդուլներից), որոնց աշխատանքային մեխանիզմները գործի են դրվում, սինխրոն աշխատող անկախ շարժաբեր լիսեռներով:

10. Ըստ սանդուղքաժապավենի ուղղորդիչների տեղաբաշխվածության` թեք շարժասանդուղքներ, որոնց սանդուղքաժապավենի ուղղորդիչների ուղեգծի միջին մասը տեղակայված է ուղղագիծ` հորիզոնական հենարանի նկատմամբ անկյան տակ:

11. Ըստ շարժաբեր մասի երկարության` երկարավուն շարժասանդուղքներ, որոնք իրենց կազմում ունեն լրացուցիչ «Դ» գոտի:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Շարժասանդուղքները պետք է նախագծվեն, պատրաստվեն, հավաքակցվեն, շահագործվեն սույն կանոնակարգի, ինչպես նաև շինարարական նորմերի պահանջներին համապատասխան, իսկ թունելային շարժասանդուղքները` մետրոպոլիտենի նախագծման պահանջներին համապատասխան:

13. Շարժասանդուղքների էլեկտրական սարքավորումները, էլեկտրասնուցումը և հողանցումը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի NN 1933-Ն և 1939-Ն որոշումներով հաստատված` «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգի ու «Սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

14. Շարժասանդուղքի շինվածքը պետք է համապատասխանի հակահրդեհային անվտանգության պահանջներին:

15. Շարժասանդուղքների վրա տեղակայված բոլոր չափման միջոցները, հսկող չափիչ սարքերը ենթակա են չափագիտական հսկողության և վերահսկողության` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16. Արտասահմանյան արտադրության շարժասանդուղքների տեխնիկական փաստաթղթերը, որոնք պատվիրատուին են մատակարարվում շարժասանդուղքի հետ միասին, դրանց բովանդակության մատչելիության համար շարժասանդուղքի սեփականատերը կամ շահագործող անձը պարտավոր է դրանք թարգմանել հայերեն:

17. Մատակարարման ժամանակ պատրաստող կազմակերպությունը պատվիրատու կազմակերպությանը պարտադիր կարգով պետք է տրամադրի շարժասանդուղքի տեխնիկական անձնագիրը` համաձայն N 1 ձևի, իսկ եթե արտադրողն օտարերկրյա կազմակերպություն է, ապա ձեռք բերողը պարտավոր է այդ կազմակերպությունից պահանջել շարժասանդուղքի տեխնիկական անձնագիրը, որը պետք է համապատասխանի սույն կանոնակարգի N 1 ձևով սահմանված տեխնիկական պահանջներին:

18. Շարժասանդուղքները և դրանց հանգույցները պետք է ապահովեն տրված ամրությունը և հուսալիությունը, լինեն անվտանգ և հարմար` օգտագործման, զննման, տեխնիկական սպասարկման, նորոգման և յուղման համար:

19. Սանդուղքաժապավենի կցանջատման դեպքում շարժասանդուղքի շինվածքը պետք է ապահովի սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղի երկրաչափական ձևի պահպանությունը:

20. Շարժասանդուղքի շինվածքում մուտքի հարթակներից առաջ պետք է նախատեսված լինեն աստիճանի բարձրացումը խոչընդոտող սարքեր:

21. Շարժասանդուղքի անջատովի միացումների ամրացումը պետք է բացառի դրանց ինքնաբերաբար անջատումը:

22. Շարժասանդուղքի պտտող մոմենտը փոխանցող բաղադրիչ մասերում, առանց երաշխավորված լրացուցիչ ամրացման, ձգվածքով նստեցումների կիրառումն արգելվում է:

23. Շարժասանդուղքի բաղադրիչ մասերը պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից:

24. Շարժասանդուղքի անշարժ սռնիները, որոնք հենարան են ծառայում բլոկների, հոլովակների և այլ պտտվող տարրերի համար, պետք է լինեն հուսալիորեն ամրացված և օժտված դրանց անշարժությունն ապահովող հարմարանքներով:

25. Շարժասանդուղքի հասանելի մասերը (աստղանիվներ, ատամնավոր անիվներ, քարշային և շարժաբեր շղթաներ, ցցուն հեղույսներով և երիթներով լիսեռներ), որոնք գտնվում են շարժման մեջ, պետք է փակված լինեն սպասարկող անձնակազմի անվտանգությունն ապահովող, հարմար զննում, յուղում և տեխնիկական սպասարկում թույլատրող ցանկապատերով: Անհրաժեշտության դեպքում ցանկապատերը կարող են լինել հանովի:

26. Շարժասանդուղքի սպասարկում պահանջող մեխանիզմները, ապահովիչ սարքերն ու էլեկտրասարքավորումները պետք է ունենան անվտանգ ու մատչելի մուտքատեղեր: Այդ նպատակով պետք է սարքավորվեն հարթակներ, հանովի ցանկապատեր, սանդուղքներ և հատուկ հարմարանքներ:

27. Շարժասանդուղքում պետք է նախատեսվեն սարքավորումներ` աստիճանների անցման և շրջման գոտում գտնվող մեխանիզմները և սարքավորումները փոշու և կեղտի ներթափանցումից պաշտպանելու համար:

28. Շարժասանդուղքի արտաքին մասերի, մեքենայական սրահի, ձգման կայանի, ինչպես նաև թունելների անցումների լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀՇՆ II-8գ03.96-ի պահանջներին:

 

V. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ԲԵՌՆՎԱԾՔՆԵՐԸ

 

29. Շարժասանդուղքների հիմնական պարամետրերը պետք է համապատասխանեն N 1 աղյուսակում նշված մեծություններին`

 

Աղյուսակ N 1

._____________________________________________________________________.

|Պարամետրի անվանումը                           |Տառային|Մեծությունը   |

|                                              |նշանա- |              |

|                                              |կումը  |              |

|______________________________________________|_______|______________|

|Անվանական արագությունը, մ/վրկ, ոչ ավելի       |  V    |    մինչև  1  |

|______________________________________________|_______|______________|

|Նորոգման արագությունը մ/վրկ, ոչ ավելի         |  V ն  |      0,04    |

|______________________________________________|_______|______________|

|Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի արագացումը`  |       |              |

|անկախ ուղևորական  բեռնվածքից, մ/վրկ2, ոչ      |       |              |

|ավելի`                                        |  a ա  |              |

|  մեկնարկի սկզբնական պահին                    |       |      0,60    |

|  թափառքի ընթացքում                           |       |      0,75    |

|______________________________________________|_______|______________|

|Շարժասանդուղքի սանդուղքաժապավենի դանդաղեցումը`|       |              |

|անկախ ուղևորական  բեռնվածքից, մ/վրկ2, ոչ      |       |              |

|ավելի`                                        |       |              |

|աշխատանքային արգելակներով արգելակման դեպքում` |       |              |

|  վայրէջքով աշխատելու դեպքում                 |       |      0,60    |

|  վերելքով աշխատելու դեպքում                  |  a աա |      1,00    |

|վթարային արգելակներով արգելակման դեպքում`     |       |              |

|  աճող մոմենտով                               |       |      2,00    |

|  հաստատուն մոմենտով                          |  a վա |      1,00    |

|______________________________________________|_______|______________|

|Շարժասանդուղքի թողունակությունը               |       |              |

|(արտադրողականությունը) տեսականորեն`           |       |              |

|  մարդ/ժամ, ոչ ավելի                          |Ատ ժամ |   18 000 BV  |

|  մարդ/րոպե, ոչ ավելի                         |Ատ րոպե|     300 BV   |

|______________________________________________|_______|______________|

|Շարժասանդուղքի թողունակությունը               |       |              |

|(արտադրողականությունը) փաստացի`               |       |              |

|  մարդ/ժամ, ոչ ավելի                          |Ափ ժամ |8800X(2,1-V)BV|

|  մարդ/րոպե, ոչ ավելի                         |Ափ րոպե| 190X(2,1-V)VB|

._____________________________________________________________________.

 

B-ն աստիճանի լայնությունն է մետրով:

30. Շարժասանդուղքի հիմնական չափերը և շինվածքի սխեման պետք է համապատասխանեն N 2 աղյուսակում նշված չափերին`

 

Աղյուսակ N 2

._____________________________________________________________________.

|Պարամետրի անվանումը               |Տառային|Մեծությունը շարժասանդուղքի|

|                                  |նշանա- |համար                     |

|                                  |կումը  |__________________________|

|                                  |       |միջհարկային   |թունելային |

|__________________________________|_______|______________|___________|

|               1                  |   2   |      3       |      4    |

|__________________________________|_______|______________|___________|

|Շարժասանդուղքի թեքության անկյունը`|   a   |      35      |     30    |

|աստիճան, ոչ ավելի                 |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Շարժասանդուղքի աստիճանի երեսարկի  |       |              |           |

|լայնությունը, մմ                  |       |              |           |

|ոչ ավելի                          |   B   |    1100      |  1000+-10 |

|ոչ պակաս                          |       |     580      |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Աստիճանի խորությունը, մմ, ոչ ավելի|   L   |     380      |    380    |

|__________________________________|_______|______________|___________|

|Երկու հարակից աստիճանների         |       |              |           |

|երեսարկների մակարդակների միջև     |       |              |           |

|հեռավորությունն ուղղահայաց        |   h   |     240      |     -     |

|ուղղությամբ, եթե ուղղորդիչների    |       |              |           |

|թեքության անկյունը 35o է, մմ, ոչ  |       |              |           |

|ավելի                             |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Նույնը, եթե ուղղորդիչների         |       |              |           |

|թեքության անկյունը 30o է, մմ, ոչ  |       |     205      |    205    |

|ավելի                             |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հեռավորությունը, աստիճանների      |       |              |           |

|երեսարկի մակարդակից մինչև         |       |              |           |

|կառույցի առաստաղը կամ ցցուն       |   h1  |    2300      |   2300    |

|մասերը, ուղղահայաց ուղղությամբ մմ,|       |              |           |

|ոչ ավելի                          |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հատակի հատման տեղերում կամ        |       |              |           |

|շարժասանդուղքների փոխհատման       |       |              |           |

|տեղերում ճաղաշարքի վերևում        |   h2  |     250      |    250    |

|տեղադրված ապահովիչ վահանակի       |       |              |           |

|բարձրությունը, մմ, ոչ ավելի       |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հեռավորությունը, աստիճանների      |       |              |           |

|երեսարկի մակերեսից մինչև          |       |              |           |

|շարժասանդուղքի թեք հատվածում      |   h3  |   800-1100   |  800-1100 |

|բազրեփոկի մակերեսը, ուղղահայաց    |       |              |           |

|ուղղությամբ, մմ, ոչ ավելի         |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Նույնը` հորիզոնական տեղամասերում, |   հ4  |    1200      |   1200    |

|մմ, ոչ ավելի                      |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Մուտքի հարթակների գոտիներում      |       |              |           |

|աստիճանների հորիզոնական հատվածների|       |              |           |

|երկարությունը, մմ, ոչ պակաս`      |       |              |           |

|  ուղևորների  տեղափոխում` 6 մ-ից  |       |     800      |    800    |

|ոչ ավելի բարձրության դեպքում և    |       |              |           |

|0,5 մ/վրկ-ից ոչ ավելի անվանական   |       |              |           |

|արագության դեպքում`               |       |              |           |

|  ուղևորների  տեղափոխման 6 մ-ից   |   L   |    1200      |   1200    |

|ավելի բարձրության դեպքում և       |       |              |           |

|0,5 մ/վրկ-ից ավելի անվանական      |       |              |           |

|արագության դեպքում`               |       |              |           |

|  բայց ոչ ավելի, քան 0,75 մ/վրկ   |       |              |           |

|թունելային շարժասանդուղքների      |       |              |           |

|դեպքում`                          |       |              |           |

|  ուղևորների  տեղափոխում` 6 մ-ից  |       |    1200      |   1200    |

|ոչ ավելի բարձրության դեպքում և    |       |              |           |

|0,75 մ/վրկ-ից ոչ ավելի անվանական  |       |              |           |

|արագության դեպքում                |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Սանդերքի հատման գծից              |       |              |           |

|հեռավորությունը մինչև  բազրեփոկի  |   l1  |     300      |    300    |

|հորիզոնական տեղամասը (շրջակորացման|       |              |           |

|գիծը), մմ, ոչ պակաս               |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հեռավորությունը բազրեփոկերի       |   l2  |    B+400     |   B+400   |

|առանցքների միջև,  մմ, ոչ ավելի    |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հեռավորությունը ծածկոցից մինչև    |   l3  |     120      |    120    |

|ճաղաշարքի վահանակը, մմ, ոչ ավելի  |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հեռավորությունը բազրեփոկի և       |   l4  |      50      |     50    |

|ճաղաշարքի քիվի եզրի միջև,  մմ, ոչ |       |              |           |

|ավելի                             |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Ճաղաշարքի շրիշակի հորիզոնական     |   l5  |      30      |     30    |

|մասը, մմ, ոչ պակաս                |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հեռավորությունը հորիզոնական       |   l6  |     300      |    300    |

|ուղղությամբ բազրեփոկի ելանցքից    |       |              |           |

|մինչև  բազրեփոկի մակերեսի եզրային |       |              |           |

|կետը, մմ, ոչ ավելի                |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Նոր նախագծվող շարժասանդուղքների   |   l7  |   70-100     |  70-100   |

|բազրեփոկի լայնությունը, մմ        |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հեռավորությունը բազրեփոկի եզրից   |   l8  |      80      |     80    |

|մինչև  խոչընդոտը (թունելի պատը,   |       |              |           |

|երեսվածքը), մմ, ոչ պակաս          |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հեռավորությունը հարակից           |   l9  |     150      |    150    |

|շարժասանդուղքների բազրեփոկների    |       |              |           |

|եզրերի միջև,  մմ, ոչ պակաս        |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Աստիճանի երեսարկի ելուստի         |   l10 |    2,5-5     |    2,5-5  |

|լայնությունը, մմ                  |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Աստիճանի երեսարկի իջվածքի         |   l11 |     5-7      |     5-7   |

|լայնությունը, մմ                  |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Աստիճանների երեսարկի ելուստի      |   h5  |      9       |      9    |

|բարձրությունը, մմ, ոչ պակաս       |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Բացակը մուտքի հարթակի սանդերքի    |   b1  |     2-8      |     2-8   |

|ատամի ստորին եզրի և  աստիճանի     |       |              |           |

|երեսարկի իջվածքի հատակի միջև,  մմ,|       |              |           |

|ոչ ավելի                          |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Բացակն աստիճանների միջև           |   b2  |      6       |      6    |

|հորիզոնական տեղամասի վրա,         |       |              |           |

|տեղակայման ժամանակ, մմ, ոչ ավելի  |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Նույնը` հիմնական նորոգումից հետո, |   b2  |      7       |      7    |

|մմ, ոչ ավելի                      |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Նույնը` շահագործման ժամանակ, մմ,  |   b2  |     10       |     10    |

|ոչ ավելի                          |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Բացակն աստիճանի և  ճաղաշարքի      |   b3  |6 մեկ կողմից, |6 մեկ      |

|ծածկոցի միջև  տեղակայման ժամանակ, |       |գումարային 10 |կողմից,    |

|մմ, ոչ ավելի                      |       |              |գումարային |

|                                  |       |              |10         |

|__________________________________|_______|______________|___________|

|Նույնը` շահագործման ժամանակ, մմ,  |       |10 մեկ կողմից,|10 մեկ     |

|ոչ ավելի                          |       |գումարային 16 |կողմից,    |

|մմ, ոչ ավելի                      |       |              |գումարային |

|                                  |       |              |16         |

|__________________________________|_______|______________|___________|

|Բացակը բազրեփոկի և  ճաղաշարքի քիվի|   b4  |5-ից ոչ ավելի |5-ից ոչ    |

|միջև  ամբողջ ուղեգծի երկայնքով,   |       |              |ավելի      |

|բացի ստորին կորագիծ տեղամասի, մմ  |  b1/4 |25-ից ոչ պակաս|25-ից ոչ   |

|                                  |       |              |պակաս      |

|__________________________________|_______|______________|___________|

|Նույնը` ստորին կորագիծ տեղամասի   |   b4  |7-ից ոչ ավելի |7-ից ոչ    |

|վրա, մմ                           |       |              |ավելի      |

|                                  |  b1/4 |25-ից ոչ պակաս|25-ից ոչ   |

|                                  |       |              |պակաս      |

|__________________________________|_______|______________|___________|

|Բացակը բազրեփոկի և  բազրեփոկի     |   b5  |      5       |     5     |

|ելանցքի եզրի միջև,  մմ, ոչ ավելի  |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Մուտքի հարթակի սանդերքի ատամի     |   B   |     40       |    40     |

|թեքության անկյունը, աստիճան,      |       |              |           |

|ոչ ավելի                          |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Ճաղաշարքի շրիշակի թեքության       |   Y   |     25       |    25     |

|անկյունը, աստիճան, ոչ ավելի       |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Բարձրությունը մուտքի հարթակի      |   h6  |   100-300    |  100-300  |

|մակարդակից մինչև  բազրեփոկի       |       |              |           |

|ելանցքը, մմ                       |       |              |           |

|__________________________________|_______|______________|___________|

|Հեռավորությունն ուղղաձիգով        |   b6  |     25       |    25     |

|շարժասանդուղքի թեք տեղամասում     |       |              |           |

|աստիճանի սանդերքից մինչև          |       |              |           |

|ճաղաշարքի շրիշակի ստորին եզրը, մմ,|       |              |           |

|ոչ պակաս                          |       |              |           |

._____________________________________________________________________.

 

31. Շարժասանդուղքների և դրանց տարրերի հաշվարկման և փորձարկման ժամանակ օգտագործվող հիմնական բեռնվածքները պետք է համապատասխանեն N 3 աղյուսակում նշվածներին`

 

Աղյուսակ N 3

 

Շարժասանդուղքների հաշվարկման և փորձարկման ժամանակ օգտագործվող

հիմնական բեռնվածքները

 

.___________________________________________________________________.

|Նշանակումը|Բեռնվածքի   |Հաշվարկի   |Հաշվարկվող        |Բանաձևը  կամ|

|          |անվանումը   |տեսակը     |հանգույցը         |մեծությունը |

|          |            |(պարամետրը)|                  |            |

|__________|____________|___________|__________________|____________|

|q ս1      |առավելագույն|ամրություն |մետաղաշինվածքներ, |        5000|

|          |ստատիկ, Ն/մ2|           |ծածկի սալեր,      |            |

|          |            |           |մուտքի հարթակներ  |            |

|          |            |           |և  ուղղորդիչներ   |            |

|__________|____________|___________|__________________|____________|

|q ս2      |ստատիկ, Ն/մ2|ճկվածք     |մետաղաշինվածքներ, |        4000|

|          |            |           |ծածկի սալեր,      |            |

|          |            |           |մուտքի հարթակներ  |            |

|__________|____________|___________|__________________|____________|

|q ա.շ.    |առավելագույն|ամրություն,|շարժասանդուղքի    |2000(2,1-V)B|

|          |շահագործակա-|ձգման և    |տարրերը (աստիճանի |            |

|          |նը, Ն/մ     |արգելակման |ձգման և  շարժաբեր |            |

|          |            |բնութագրերը|շղթաների          |            |

|          |            |արգելակման |ուղղորդիչներ,     |            |

|          |            |           |շարժաբեր, արգելակ |            |

|          |            |           |և  այլն)          |            |

|__________|____________|___________|__________________|____________|

|q բ. ժամ  |միջին       |անվանական  |թունելային        | 0,83 q ա.շ.|

|          |ժամային     |հզորություն|շարժասանդուղքի    |            |

|          |բեռնվածք,   |           |էլեկտրաշարժիչ     |            |

|          |Ն/մ         |           |                  |            |

|__________|____________|___________|__________________|____________|

|q մ. ժամ  |միջին       |անվանական  |միջհարկային       | 0,55 q ա.շ.|

|          |ժամային     |հզորություն|շարժասանդուղքի    |            |

|          |բեռնվածք,   |           |էլեկտրաշարժիչ     |            |

|          |Ն/մ         |           |                  |            |

|__________|____________|___________|__________________|____________|

|q բ. համ. |համարժեք    |դիմացկու-  |թունելային        | 0,63 q ա.շ.|

|          |բեռնվածք,   |թյուն,     |շարժասանդուղքի    |            |

|          |Ն/մ         |երկարակեցու|տարրեր            |            |

|          |            |թյուն      |                  |            |

|__________|____________|___________|__________________|____________|

|q բ. համ. |համարժեք    |դիմացկու-  |միջհարկային       | 0,42 q ա.շ.|

|          |բեռնվածք,   |թյուն,     |շարժասանդուղքի    |            |

|          |Ն/մ         |երկարակեցու|տարրեր            |            |

|          |            |թյուն      |                  |            |

|__________|____________|___________|__________________|____________|

|q բ.      |բեռնվածքը   |ձգման      |                  | 0,01 q ա.շ.|

|          |բազրեփոկի   |ամրություն |                  | 0,01 q ժամ |

|          |վրա, Ն/մ    |անվանական  |բազրեփոկ,         | 0,01 q     |

|          |            |հզորություն|բազրեփոկի շարժաբեր| համարժեք   |

|          |            |դիմացկու-  |                  |            |

|          |            |թյուն,     |                  |            |

|          |            |երկարակեցու|                  |            |

|          |            |թյուն      |                  |            |

.___________________________________________________________________.

 

32. Մետաղաշինվածքների հաշվարկը, ամրության և ճկվածքի ստուգումներն իրականացվում են N 3 աղյուսակում նշված բեռնվածքներին համապատասխան:

33. Ամրության հաշվարկի ժամանակ պաշարի գործակիցը որոշվում է որպես հարաբերություն քայքայող բեռնվածքի ճիգի նկատմամբ, որը ծագում է հաշվարկվող տարրում բեռնվածքների դեպքում` համաձայն N 3 աղյուսակի:

34. Ձգման և շարժաբեր շղթաների համար ամրության պաշարի գործակիցները պետք է լինեն 7-ից ոչ պակաս, աստիճանների և բազրեփոկերի համար` 5-ից ոչ պակաս:

35. Ձգման շղթաների ամրության փաստացի պաշարը որոշվում է ցուցադրավահանի (ստենդի) վրա: Դրա համար 200 հյուսքից ոչ ավելի խմբաքանակից ընտրվում են շղթայի երկուսից ոչ պակաս միատեսակ հյուսքեր և դրանք հասցվում են մինչև քայքայման: Թույլատրվում է շղթան չհասցնել մինչև քայքայման, եթե փորձարկումների ժամանակ բեռնվածքը գերազանցել է քայքայող բեռնվածքի 5 տոկոսը: Շղթայի յուրաքանչյուր հյուսքը պետք է ստուգվի ցուցադրավահանի վրա շահագործական բեռնվածքի դեպքում` հաշվարկային ձգումը 2 անգամ գերազանցող բեռնվածքով: Փորձարկումից հետո հյուսքը չպետք է ունենա մնացորդային ձևախախտումներ կամ շղթայի մասերի ապամամլվածքներ:

36. Աստիճանի ամրության փաստացի պաշարը պետք է որոշվի ցուցադրավահանի վրա դրա փորձարկումով, ինչի համար ընտրում են պատրաստվող խմբաքանակից երկու նմուշ (աստիճանների առանցքներով) և դրանք հասցնում մինչև քայքայման: Մեկ խմբաքանակը հաշվվում է աստիճանների խումբը, պատրաստված մեկ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում, 1000 հատից ոչ ավելի քանակությամբ` միասնական շինվածքային փաստաթղթերով և պատրաստող կազմակերպության միասնական տեխնոլոգիական գործընթացով: Յուրաքանչյուր պատրաստված կամ նորոգված աստիճանի ամրությունը ստատիկ բեռնվածքով փորձարկվում է ցուցադրավահանի վրա` համաձայն N 4 աղյուսակի:

 

Աղյուսակ N 4

.______________________________________.

|Աստիճանի լայնությունը, մմ|Բեռնվածքը, Ն|

|_________________________|____________|

|           1000          |    3200    |

|_________________________|____________|

|            800          |    2400    |

|_________________________|____________|

|            600          |    1600    |

.______________________________________.

 

37. Նոր պատրաստված աստիճանների յուրաքանչյուր խմբաքանակից, երկուսից ոչ պակաս աստիճանների վրա, շարժասանդուղք նախագծող կազմակերպության մեթոդիկայի համաձայն, պետք է անցկացվեն դինամիկ փորձարկումներ: Դինամիկ փորձարկումների անցկացման մեթոդում պետք է հաշվի առնվեն սանդուղքաժապավենի վերին կորագիծ հատվածների վրա գոյացող առավելագույն ճիգերը: Աստիճանը փորձարկումից հետո չպետք է ունենա մնացորդային ձևախախտումներ ու շեղումներ:

38. q ս2 բեռնվածքի ազդեցության տակ մետաղաշինվածքի առաձգական ճկվածքի սլաքը չպետք է գերազանցի թունելային շարժասանդուղքների համար` 1/1000-ը, իսկ միջհարկային շարժասանդուղքների համար` թռիչքային մետաղաշինվածքների հենարանների միջև հեռավորությունը 1/750-ը:

39. q ս2 բեռնվածքի ազդեցության տակ ծածկի սալերի առաձգական ճկվածքի սլաքը, հաշվի առնելով դրանց սեփական քաշը և սալերի շինարարական ծածկույթը, պետք է լինի թռիչքի 1/600-ից ոչ ավելի:

40. q ա.շ. բեռնվածքի ազդեցության տակ վազկանիկների ուղղորդիչների առաձգական ճկվածքի սլաքը պետք է լինի թռիչքի մեծության 1/1000-ից ոչ ավելի, ընդ որում, կորագիծ ուղղորդիչների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն լրացուցիչ ճիգերը ձգման շղթաներից:

41. Հենարանների միջև 0,0025 մ2 մակերեսի վրա մակերևույթին ուղղահայաց կիրառված 1500-Ն բեռնվածքի ազդեցության տակ ճաղաշարքի ծածկոցի առաձգական ճկվածքը չպետք է գերազանցի 4 մմ: Մնացորդային ձևախախտվածք չի թույլատրվում:

42. q ա.շ. առավելագույն ուղևորատար բեռնվածքով շարժասանդուղքի կասեցման ժամանակ աշխատանքային արգելակը պետք է ապահովի արգելակման պահի կրկնակի պաշարից ոչ պակաս:

43. 2 և ավելի աշխատանքային արգելակների կիրառման դեպքում դրանցից յուրաքանչյուրն առավելագույն բեռնվածքի տակ գտնվող սանդուղքաժապավենի կասեցման համար պետք է ունենան արգելակման պահի պաշար 1,1-ից ոչ պակաս:

44. Բազրեփոկի ամրության փաստացի պաշարն ստուգվում է բազրեփոկ պատրաստող կազմակերպությունում: Բեռնվածքն ընդունվում է N 3 աղյուսակին համապատասխան: Բազրեփոկի հետ մատակարարվում է դրա տեխնիկական անձնագիրը:

 

VI. ՇԱՐԺԱՍԱՆԴՈՒՂՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՌԱԿՑՄԱՆ ՇԻՆՎԱԾՔՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԸ: ԵՌԱԿՑՈՒՄ ԵՎ ԵՌԱԿՑՄԱՆ ՈՐԱԿԻ ՍՏՈՒԳՈՒՄ

 

45. Շարժասանդուղքի եռակցված պատասխանատու շինվածքների տարրերի պատրաստման և նորոգման համար նյութերը (հիմնական և եռակցման) պետք է ընտրվեն` հաշվի առնելով սարքավորման շահագործման ջերմաստիճանային, տեղափոխման և հավաքակցման պայմանները:

Եռակցման պատասխանատու շինվածքներին պատկանում են շարժասանդուղքի`

1) աստիճանի հիմնակմախքը.

2) մեքենայական սրահի ամբարձիչ-տեղափոխող սարքավորման շինվածքները.

3) մուտքային հարթակը.

4) ծածկերի հենոցը և սալերը, ինչպես նաև դրանց հենարանները.

5) սանդուղքաժապավենի աշխատանքային ճյուղի ուղղորդիչները.

6) արգելակների լծակները և հենոցները.

7) գոտիների մետաղաշինվածքները.

8) սպասարկման հարթակների և ցանկապատերի առանձին շինվածքները: Շարժասանդուղքի յուրաքանչյուր բաղադրիչ մասի պատկանելությունը եռակցված պատասխանատու շինվածքին պարտադիր պետք է արտացոլվի տեխնիկական փաստաթղթերում:

46. Կիրառվող մետաղի համապատասխանությունն ստանդարտին պետք է հաստատվի մետաղի մատակարար կազմակերպության հավաստագրով կամ վերլուծության և փորձարկման եղանակով:

47. Եռակցման տեխնոլոգիան պետք է մշակվի շարժասանդուղքի պատրաստումը, արդիականացումը կամ նորոգումն իրականացնող կազմակերպության կողմից, ընդ որում, 10 մմ-ից ավելի հաստությամբ եռակցվող շինվածքների համար կարևոր հանգույցների եռակցումից հետո անհրաժեշտ է նախատեսել ջերմամշակում:

48. Շարժասանդուղքի եռակցված պատասխանատու շինվածքների համար կիրառվող եռակցման նյութերը պետք է ապահովեն մետաղի կարանների և եռակցված միացությունների մեխանիկական հատկությունները (ամրության սահման, հոսունության սահման, հարաբերական երկարացում, հարվածական ճկունություն): Կրող մետաղաշինվածքների մեկ միացման մեջ տարբեր մակնիշի մետաղների կիրառման դեպքում մակահալված մետաղի մեխանիկական հատկությունները պետք է համապատասխանեն ամրության առավելագույն սահմանով մետաղի հատկություններին:

49. Էլեկտրոդների տեսակը, հավելանյութի մետաղների, հալանյութերի և պաշտպանիչ գազերի մակնիշները պետք է նշված լինեն շարժասանդուղքների պատրաստման, արդիականացման կամ նորոգման տեխնոլոգիական փաստաթղթերում:

50. Պատասխանատու շինվածքների եռակցված միացումները պետք է ունենան եռակցողի ազգանունը հավաստող դրոշմ, ինչպես նաև եռակցված կարանն ընդունած տեխնիկական պատասխանատու անձի դրոշմը: Եթե կարանի եռակցմանը մասնակցել են մի քանի եռակցողներ, ապա նրանցից յուրաքանչյուրը կատարված կարանի սկզբում և վերջում պետք է դնի իր դրոշմը, իսկ կարանի բրիգադով կատարման դեպքում դրվում է բրիգադավարի դրոշմը: Եռակցված միացումների դրոշմման համար կիրառվող մեթոդը չպետք է վատթարացնի դրոշմանշվող պատրաստվածքների որակը, այն պետք է ապահովի դրոշմի պահպանումը` շարժասանդուղքի շահագործման ամբողջ ընթացքում:

51. Շարժասանդուղքի պատրաստման, արդիականացման և նորոգման ժամանակ եռակցված միացումների ստուգումը պետք է իրականացվի`

1) արտաքին զննման և չափման մեթոդով.

2) ճառագայթման կամ ուլտրաձայնային մեթոդով.

3) ստուգանմուշների մեխանիկական փորձարկումներով.

4) չքայքայող ստուգման այլ մեթոդներով: Եռակցված միացումների ստուգման արդյունքները պետք է գրանցվեն շարժասանդուղքի տեխնիկական անձնագրում:

52. Սույն կանոնակարգի 57-րդ և 58-րդ կետերում նշված արատների բացահայտման նպատակներով արտաքին զննման և չափման ենթակա են բոլոր եռակցված միացությունները:

53. Միացումների զննումը և չափումը պետք է անցկացվեն մինչև 10x խոշորացմամբ օպտիկական սարքերի և չափիչ սարքերի օգտագործմամբ: Եթե եռակցված միացության ներքին մակերեսը զննման համար անհասանելի է, ապա այն պետք է անցկացվի արտաքին կողմից: Արտաքին զննումների և չափումների արդյունքներով պետք է կազմվի արձանագրություն:

54. Ճառագայթագրման մեթոդով կամ ուլտրաձայնային մեթոդով ստուգման ենթարկվում են բոլոր պատասխանատու եռակցված միացությունները` ամբողջ ծավալով:

55. Կոնտակտային կետային եռակցմամբ կատարված միացությունների մեխանիկական հատկությունների ստուգումն իրականացվում է տեխնոլոգիական փորձարկման մեթոդով:

56. Արտաքին զննման և չափման, ճառագայթագրման, ուլտրաձայնային կամ այլ մեթոդներով ստուգման, ինչպես նաև փորձանմուշների մեխանիկական փորձարկումների արդյունքներով պետք է կասեցվեն մեքենամասերի ամրությունը և շահագործման հուսալիությունը նվազեցնող արատներով մասերի թողարկումը:

57. Աղեղային եռակցմամբ կատարված միացություններում չեն թույլատրվում հետևյալ արատները`

1) ճաքեր.

2) այրածակեր.

3) թերաեռքեր.

4) մակահալվածքներ.

5) հիմնական մետաղի 0,5 մմ-ից ավելի խորությամբ, 20 մմ-ից ավելի երկարությամբ և միացման երկարության 10 տոկոսից ավելի գումարային երկարության երկարության կտրվածքներ:

58. Կոնտակտային եռակցմամբ կատարված բոլոր միացություններում չեն թույլատրվում հետևյալ արատները`

1) այրածակեր.

2) ճաքեր.

3) թերաեռքեր.

4) կետերի շեղում` իրենց տեղակայման առանցքից և շարքում հարևան կետերի կենտրոնների միջև.

5) կետերի միջուկի չափերի փոքրացում` ըստ տրամագծի մեծության` 25 տոկոսից ավելի.

6) արտաքին և ներքին ցայտեր.

7) էլեկտրոդներից 25 տոկոսից ավելի խորությամբ ճմլվածքներ: Եռակցված միացությունների վրա առանց շտկման թույլատրվում են արատավոր կետեր` 5 տոկոսի չափով, պայմանով, որ արատավոր կետերի միջև լինեն հինգից ոչ պակաս որակյալ կետեր և արատավոր կետերը դասավորված չլինեն միացությունների սկզբում և վերջում: Շտկման ենթակա արատավոր կետերը պետք է լինեն մեկ եռակցված միացության վրա` կետերի ընդհանուր թվի 25 տոկոսից ոչ ավելի:

59. Չեն թույլատրվում նաև այլ արատներ շարժասանդուղքի պատրաստման, նորոգման և արդիականացման համար, եթե դրանք ավելի են չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն ցուցանիշների սահմաններից:

60. Մեխանիկական փորձարկումները կատարվում են մետաղաշինվածքների տարրերի պատրաստման պայմաններին լիովին համապատասխանող պայմաններում` եռակցված փորձանմուշների վրա միացությունների ամրության և առաձգական բնութագրերի համապատասխանության ստուգման նպատակներով:

61. Եռակցված միացությունների մեխանիկական հատկությունների ստուգման համար փորձանմուշները պետք է եռակցվեն կցվանքով և փորձարկվեն ըստ ձգման և ճկման: Մեխանիկական փորձարկումների արդյունքները համարվում են բավարար, եթե`

1) եռակցված կարանի ժամանակավոր դիմադրությունը և ճկվածքի անկյունը պակաս չեն մետաղի տվյալ մակնիշի համար ստանդարտով կամ տեխնիկական պայմաններով սահմանված դիմադրության և ճկվածքի անկյան սահմաններից.

2) ճկվածքի անկյունը 100o-ից պակաս չէ: Հատկությունների այս ցուցանիշներն ընդունվում են որպես միջին: Փորձարկումների արդյունքների միջին մեծության պահպանման դեպքում, առանձին նմուշների համար, թույլատրվում է նշված ցուցանիշների նվազեցում` 10 տոկոսից ոչ ավելի:

62. Եռակցված միացությունների որակը համարվում է անբավարար, եթե ցանկացած տեսակի արտանշման դեպքում կհայտնաբերվեն արտաքին և ներքին արատներ, որոնք դուրս են գալիս շարժասանդուղքի պատրաստման, արդիականացման կամ նորոգման համար չափորոշիչ փաստաթղթերով սահմանված նվազագույն ցուցանիշների սահմաններից:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2009
N 478-Ն
Որոշում