Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

020.0806.080609

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇԱԿԻ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հունիսի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է` մուտքագրված 2009 թվականի մայիսի 13-ին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2008 թվականի դեկտեմբերի 9-ին` Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է օդային հաղորդակցության ոլորտում Եվրոպական համայնքի անդամ պետությունների հետ կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթները համապատասխանեցնել Եվրոպական համայնքի իրավունքին, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի անդամ պետությունների միջև օդային հաղորդակցության հետագա զարգացմանը:

2. Համաձայնագիրը բաղկացած է 10 հոդվածներից և դրա անբաժանելի մասը կազմող 3 հավելվածներից: Հոդվածներով սահմանվում և կարգավորվում են միջազգային օդային հաղորդակցության իրականացման համար Կողմերի ավիաընկերությունների նշանակումը, նշանակված ավիաընկերությունների կողմից թռիչքային անվտանգության չափանիշները, ավիացիոն վառելիքի հարկումը, մրցակցության կանոնների հետ համատեղելիությունը, Եվրոպական համայնքի ներսում Հայկական կողմի նշանակած ավիափոխադրող(ներ)ի կողմից փոխադրումների սակագները, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, վերանայման կամ փոփոխության և դադարեցման կարգը:

3. Համաձայնագրի հավելված 1-ում տրված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի անդամ պետությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրերի ցանկը:

Համաձայնագրի հավելված 2-ը մատնանշում է հավելված 1-ում թվարկված համաձայնագրերի այն հոդվածները, որոնք ենթակա են Եվրոպական համայնքի օրենսդրական դաշտին համապատասխանեցման:

Համաձայնագրի հավելված 3-ում նշվում են եվրոպական այլ պետություններ, որոնք Եվրոպական համայնքի հետ հարաբերությունները կարգավորում են ըստ համապատասխան համաձայնագրերի` «Եվրոպական տնտեսական տարածքի մասին» համաձայնագիր և «Եվրոպական համայնքի հետ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր:

4. Համաձայնագիրը նաև ներառում է անհրաժեշտ դրույթներ` Եվրոպական համայնքի օրենսդրական դաշտին օդային հաղորդակցությունների մասին երկկողմ համաձայնագրերի որոշ հոդվածների համապատասխանեցման վերաբերյալ:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ՀՀ Սահմանադրության 9 հոդվածին համահունչ ապահովում են Կողմերի միջև արտաքին հարաբերությունների իրականացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հունիսի 2009 թվականի

ՍԴՈ-806

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.06.2009
N ՍԴՈ-806
Որոշում