Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1127- ...

 

 

040.0638.150609

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2009 թվականի N 638-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1127-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՔՐԵԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 1039-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի 10-րդ կետի 47-րդ ենթակետով նախատեսված միջոցառումն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 1127-Ն որոշման 3-րդ կետը և որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ», «է», «ը», «թ» և «ժ» ենթակետերով.

«զ) հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրում, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակում և իրավասու մարմինների համար վերջիններիս ներդրման հետ կապված համապատասխան առաջարկությունների նախապատրաստում.

է) իրավաստեղծ լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննությունների կազմակերպում և իրականացում.

ը) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի քրեաբանական հետազոտությունների կատարում.

թ) զանգվածային լրատվամիջոցների կողմից նախապատրաստվող (նախապատրաստված) հաղորդումների, հրապարակումների քրեաբանական հետազոտությունների կատարում.

ժ) քրեաբանական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական, տնտեսագիտական, հոգեբանական, քաղաքագիտական, սոցիոլոգիական և հասարակական այլ գիտությունների բնագավառներում հարցումների, մշակումների, վերլուծությունների կազմակերպում»:

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում նոր կառուցվածքային ստորաբաժանման` Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի ստեղծման հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի ստեղծման և վերջինիս գործունեության հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2009
N 638-Ն
Որոշում