Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ Գ ...

05.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.08.2009  -ից մինչեւ   05.01.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 02.12.11 թիվ 335-Ն հրաման)

i

322.0127.090609

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        06            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32209217

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

27 մայիսի 2009 թվականի N 127-Ն

 

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ, 49-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածների պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների կիրառման հրահանգը»` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի մարտի 28-ի «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման հրահանգը հաստատելու մասին» N 198-Կ հրամանը:

3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

27 մայիսի 2009 թվականի

N 127- Ն հրամանի

 

i

ՀՐԱՀԱՆԳ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

(հրահանգը խմբ. 29.06.09 թիվ 154-Ն որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` կադաստրի պետական կոմիտե) աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների (այսուհետ` աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներ) կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների կիրառման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկով սահմանված վճարները գանձվում են դիմումների հետ միասին` կանխավճարի տեսքով:

 

II. ՉԱՓԱԳՐՈՒՄ

 

3. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ գանձվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնով սահմանված վճարները, երբ`

1) անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված չէ սեփականության կամ օգտագործման իրավունքը` մինչև հանրապետությունում իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը` 1998 թվականի մարտի 1-ից` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի N 465 որոշման պահանջի համաձայն.

2) պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորը ենթարկվել է փոփոխությունների, ընդ որում չափագրման համար գանձվող վճարի չափը հաշվարկվում է միայն փոփոխված մակերեսի/ների/ համար, բացառությամբ սույն հրահանգի II. բաժնի 3-րդ կետի 3) ենթակետում նշված դեպքերի.

3) բաժանվում է իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորը, որի ժամանակ չափագրման համար սահմանված վճարները գանձվում են միայն առանձնացվող միավորի (ների) մակերեսի/ների/ համար: Պետական գրանցում ստացած մեկ կամ մի քանի միավոր անշարժ գույքի միավորների միավորման դեպքերում չափագրման վճարներ չեն գանձվում.

4) սեփականատիրոջ, օգտագործողի դիմումի հիման վրա, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

Եթե չափագրումը չի իրականացվում պետական գրանցման համար, ապա տրամադրվում է անշարժ գույքի միավորի համար սահմանված հատակագիծը, որի համար գանձվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնով սահմանված համապատասխան վճարը:

4. Անհատական բնակելի տների, ամառանոցների, բնակելի նշանակության այլ շինությունների, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար չափագրման մակերեսը հաշվարկվում և չափագրման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնով սահմանված վճարները հաշվարկվում են շենքերի ու շինությունների արտաքին մակերեսներով:

5. Բազմաբնակարան շենքերի բնակարանների, ինչպես նաև շենքերի և շինությունների ծավալներում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության տարածքների մակերեսների չափագրման դիմաց գանձվող վճարի չափը հաշվարկվում է նրանց ներքին մակերեսներով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնի «1.2» և «1.4» կետերով սահմանված չափերից ավելի մակերեսի առկայության դեպքում չափագրման վճարը հաշվարկվում է շենք, շինությունների և հողամասերի ամբողջ մակերեսի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնի «1.2» և «1.4» կետերում սահմանված վճարով` ամբողջ մակերեսը բազմապատկվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնի «1.2» և «1.4» կետերում սահմանված 1 քմ մակերեսի արժեքով:

7. Եթե պետական գրանցման նպատակով դիմումն ընդունելուց հետո կատարվել է անշարժ գույքի միավորի չափագրում, սակայն անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները չեն ստացել պետական գրանցում, ապա գանձվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնով սահմանված համապատասխան վճարները: Դիմումատուի պահանջով տրամադրվում է անշարժ գույքի միավորի համար սահմանված հատակագիծ, որի համար գանձվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «2. Կամերալ աշխատանքներ» բաժնի «2.1» կետով սահմանված վճարը: Իրավունքների պետական գրանցման համար նոր դիմում ներկայացնելիս անշարժ գույքի չափագրման համար վճարներ չեն գանձվում:

8. Իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման, դադարման կամ այլ իրավունքների պետական գրանցում իրականացնելիս չափագրման վճարներ չեն գանձվում:

9. Հողամասը/երը/ կարող են չափագրվել /հանութագրվել/ լիցենզավորված կազմակերպությունների կողմից` անկախ հողամասի/երի/ մակերեսից: Այդ դեպքերում աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներ ներկայացվող դիմումների հետ միասին ներկայացվում է հողամասի/երի/ համար սահմանված նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան իրականացված հանույթը և լիցենզավորված կազմակերպության լիցենզիայի պատճենը: Սույն կետով նշված դեպքերում հողամասի/երի/ չափագրման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնի «1.3», «1.4» և «1.5» կետերով սահմանված վճարները չեն գանձվում, իսկ շենք, շինությունների չափագրման համար սահմանված վճարները գանձվում են ընդհանուր կարգով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի փետրվարի 12-ի «Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության /ենթավարձակալության/, գրավի, օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման մասին» N 90-Կ հրամանով հաստատված հրահանգով սահմանված կարգով արդեն իսկ գրանցված ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ չափագրման համար սահմանված վճարներ չեն գանձվում:

 

III. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «2. Կամերալ աշխատանքներ» բաժնի «2.1» և «2.2» կետերով սահմանված վճարները գանձվում են սեփականության, օգտագործման, վարձակալության, գրավի իրավունքների պետական գրանցման վկայականները լրացնելու և առանձին հատակագիծ կազմելու համար: Կամերալ աշխատանքների համար նախատեսված վճարները գանձվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բոլոր դեպքերի համար` երբ տրամադրվում է իրավունքի գրանցման նոր վկայական:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «2. Կամերալ աշխատանքներ» բաժնի «2.3» կետով (A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար) սահմանված վճարները գանձվում են այն դեպքերում, երբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականներ կազմելու (պետական գրանցման) համար պահանջվում են լրացուցիչ թերթեր:

13. Կադաստրային (արխիվային) գործում պահվող անշարժ գույքի միավորի սեփականության (օգտագործման), վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականների օրինակների և դրանց լրացուցիչ ներդիրների համար գումարներ չեն գանձվում:

 

IV. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

 

14. Անշարժ գույքի միավորի գնահատման աշխատանքների դիմաց սահմանված վճար գանձվում է միայն այն դեպքերում, երբ սեփականատերը կամ օգտագործողը ինքն է դիմում գույքը գնահատելու համար:

15. Կառուցապատված հողամասերի գնահատման դեպքում վճարը հաշվարկվում է հողի և շենք, շինությունների համար առանձին` որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «3. Կադաստրային գնահատում» բաժնի «3.1» և «3.2» կետերի հանրագումար:

 

V. ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

16. Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակ գանձվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնով սահմանված վճարները:

1) Տեղեկատվության տրամադրման համար վճարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով պետական գրանցման համապատասխան վկայականում նշված շենքերի, շինությունների (բացառությամբ ինքնակամ) մակերեսների հանրագումարը, իսկ չկառուցապատված հողամասերի և գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար` հողամասերի (բացառությամբ ինքնակամ) մակերեսների հանրագումարը:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի «4.4», «4.5» և «4.6» կետերով սահմանված մակերեսների միջակայքի սկզբի թվերը մտնում են տվյալ միջակայքի մեջ, իսկ միջակայքի վերջին թիվը չի մտնում տվյալ միջակայքի մեջ, օրինակ 4.5 կետի 4) ենթակետի միջակայքի մեջ մտնում է 500 քմ ներառյալ մակերեսով շինությունը մինչև 1000 քմ-ը չհասնող չափով:

17. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է գույքի միավորի համար` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի «4.18» - «4.33» կետերով սահմանված տեղեկատվության տրամադրման դեպքերի:

18. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնով սահմանված մեկից ավելի տեսակի տեղեկատվություն տրամադրելիս գանձվում է տրամադրված համապատասխան տեղեկատվությունների վճարների հանրագումարը:

19. Անշարժ գույքի պետական միասնական տեղեկատվական բանկի շտեմարանից անձին անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի «4.8»-»4.14», «4.16» և «4.18» կետերով սահմանված տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման կողմից:

20. Կադաստրային քարտեզներում բազային (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի «4.19» կետ) է հանդիսանում անշարժ գույքը պատկերող շերտը, որը բաղկացած է երկու ենթաշերտերից /հողամասեր, շենքեր և շինություններ/: Կադաստրային քարտեզներում թեմատիկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի «4.20» կետ են հանդիսանում անշարժ գույքի որակական բնութագրերը պատկերող շերտերը: Թեմատիկ շերտերն են` հողերի նպատակային նշանակության, շենքերի և շինությունների նպատակային նշանակության, անշարժ գույքի սեփականության սուբյեկտների, կոմունիկացիաների և այլն: Յուրաքանչյուր թեմատիկ շերտ բաղկացած է երկու և ավելի ենթաշերտերից: Մեկ գույնով տպագրության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 4-րդ բաժնի «4.21» կետում բերված վճարների համար կիրառվում է 0.4 գործակից:

 

VI. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

 

21. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ գանձվում են պետական գրանցման վճար, կամերալ աշխատանքների վճար, իսկ չափագրման դեպքում` նաև չափագրման վճար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանի համաձայն:

22. Պետական գրանցման վճարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով իրավունքի պետական գրանցման վկայականում նշված շենքերի, շինությունների (բացառությամբ ինքնակամ) մակերեսների հանրագումարը, իսկ չկառուցապատված հողամասերի և գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար` հողամասերի (բացառությամբ ինքնակամ) մակերեսների հանրագումարը:

23. Եթե պետական գրանցման պահանջով դիմումին կից ներկայացված փաստաթղթերից պարզ չեն պետական գրանցման ենթակա գույքի չափերը, ապա գրանցման վճարի կանխավճարը գանձվում է համապատասխան միջակայքի ամենափոքր չափին համապատասխան: Իրավունքների պետական գրանցումից հետո մինչև իրավունքի պետական գրանցման վկայականի տրամադրումը իրականացվում է վերահաշվարկ և գանձվում է պետական գրանցման վճարի համապատասխան միջակայքով սահմանված վճարի և կանխավճարի տարբերությունը:

24. Եթե պետական գրանցման պահանջով դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի հիման վրա գանձվել է կանխավճար և պետական գրանցման ժամանակ պարզվել է, որ անշարժ գույքի չափը համապատասխանում է այլ միջակայքի, ապա պետական գրանցումից հետո մինչև իրավունքի պետական գրանցման վկայականի տրամադրումը իրականացվում է վերահաշվարկ և վճարը պակաս հաշվարկված լինելու դեպքում գանձվում է պետական գրանցման վճարի համապատասխան միջակայքով սահմանված վճարի և կանխավճարի տարբերությունը, իսկ ավելի գանձված լինելու դեպքում կանխավճարի և պետական գրանցման վճարի համապատասխան միջակայքով սահմանված վճարի տարբերությունը մնում է հետագա վճարների փոխարեն կամ վերադարձվում է սույն հրահանգի IX. բաժնով սահմանված կարգով:

25. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «5. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում» բաժնի «5.4», «5.5» և «5.6» կետերով սահմանված մակերեսների միջակայքի սկզբի թվերը մտնում են տվյալ միջակայքի մեջ, իսկ միջակայքի վերջին թիվը չի մտնում տվյալ միջակայքի մեջ, օրինակ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «5. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում» բաժնի «5.5» կետի 4) ենթակետի միջակայքի մեջ մտնում է 500 քմ ներառյալ մակերեսով շինությունը մինչև 1000 քմ-ը չհասնող չափով:

26. Անշարժ գույքի նկատմամբ միաժամանակ սեփականության և այլ գույքային իրավունք գրանցելու դեպքում` եթե գրանցման արդյունքում կազմվում և տրամադրվում է գրանցման իրավունքի մեկ վկայական, ապա գանձվում է մեկ առավել մեծ չափ ունեցող գրանցման վճար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանի համաձայն:

27. Անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկից ավելի իրավունք միաժամանակ գրանցելու դեպքում` եթե գրանցման արդյունքում կազմվում և տրամադրվում են մեկից ավելի իրավունքի գրանցման վկայականներ, ապա գանձվում են համապատասխան քանակներով և չափերով գրանցման վճարներ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանի համաձայն:

28. Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ գանձվում է միայն պետական գրանցման վճար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «5. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում» բաժնի «5.12» կետով սահմանված վճարը:

 

VII. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

29. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով, ընդ որում` հաշվարկը սկսվում է դիմումի ներկայացման օրվանից: Ծառայություններն մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 6-րդ բաժնում սահմանված ժամկետներում և պատվիրատուին են տրամադրվում ժամկետի ավարտի օրը: Եթե ծառայության մատուցման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ծառայությունները մատուցվում են հաջորդ աշխատանքային օրը:

30. Պատվիրատուի պահանջով իրականացվող չափագրության և կամերալ աշխատանքները կատարվում են պետական գրանցման համար սահմանված ժամկետներում, իսկ կադաստրային գնահատման աշխատանքները` տեղեկատվության տրամադրման համար սահմանված ժամկետներում:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

31. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող անշարժ և շարժական գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկում ներառված բոլոր աշխատանքների իրականացման և ծառայությունների մատուցման դեպքերում սահմանված վճարները գանձվում են դրանց 50%-ի չափով:

 

IX. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ

 

32. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 23-ի N 99-Ն հրամանով հաստատված վճարների ցանկի համաձայն կանխավճարի տեսքով գանձված գումարները վերադարձվում են պատվիրատուի դիմումի համաձայն դիմումը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում` անկանխիկ վճարման միջոցով, եթե ծառայությունները չեն մատուցվել: Վճարված գումարները հետ ստանալու համար կանխավճար կատարողները պետք է ներկայացնեն գումարի վերադարձման պահանջով դիմումներ:

33. Գումարի վերադարձման պահանջով դիմումը մուտք լինելու օրվանից 3 օրվա ընթացքում կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային կամ Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանումները գրությամբ (նաև էլեկտրոնային փոստով) դիմում են կոմիտեի աշխատակազմի ղեկավարին` հավաստելով, որ գանձված գումարների դիմաց ծառայություններ չեն մատուցվել, իսկ մասնակիորեն մատուցված լինելու դեպքում հավաստում են մասնակի չմատուցված ծառայությունների մասին: Գրությանը կից ներկայացվում է նաև գումարը հետ պահանջող անձի դիմումի պատճենը, որտեղ հստակ պետք է լրացված լինեն դիմումը ներկայացնողի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները) և այն ֆինանսական կամ բանկային կազմակերպության տվյալները, որտեղից դիմումատուն հետ է ստանալու գումարը:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
27.05.2009
N 127-Ն
Հրաման