Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ՎԵՐԱԿԱ ...

 

 

040.0659.190609

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2009 թվականի N 659-Ն

 

i

ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 4-ի

N 659-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպման, մեթոդաբանական ու բժշկական աջակցության կարգը, որը նպատակ ունի ապահովելու հաշմանդամ և սահմանափակ կարողություններ ունեցող մանուկների ու պատանիների սոցիալական հարմարեցումը, առողջության վերականգնումը և ինտեգրումը հասարակություն:

2. Հաշմանդամ մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքները կարող են ապահովվել մանկապատանեկան մարզական կազմակերպություններում, հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

3. Մանկապատանեկան մարզական կազմակերպություններում հաշմանդամ մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքներն ապահովվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի «Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար առանձին ուսումնամարզական պարապմունքների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1345-Ն որոշման:

4. Հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հաշմանդամ մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքներն ապահովվում են հատուկ բժշկական խմբերում ընդգրկված, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների համար նախատեսված «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսումնական ծրագրի շրջանակներում:

5. Մանկապատանեկան մարզական կազմակերպություններում հաշմանդամ մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքներն անցկացվում են վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտությամբ վերապատրաստում անցած մանկապատանեկան մարզական կազմակերպության բժշկի պարտադիր բժշկական հսկողությամբ` հաշվի առնելով երեխայի բուժումն ու դիսպանսերային հսկողությունն իրականացնող նեղ մասնագետի եզրակացությունը:

6. Հաշվի առնելով տարիքը, սեռը, ֆիզիկական և հոգեբանական վիճակն ու ախտորոշումը` յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական կուլտուրայի դասերի և մարզական պարապմունքների հաճախականությունը, տևողությունն ու ծանրաբեռնվածությունը` ֆիզկուլտուրայի ուսուցիչը, մարզիչ-մանկավարժն ու տվյալ հաստատության բուժաշխատողը, խորհրդակցելով երեխայի բուժումն ու բժշկական հսկողությունն իրականացնող նեղ մասնագետի հետ, ինչպես նաև հաշվի առնելով հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագրում նշված միջոցառումները, յուրաքանչյուր երեխայի համար սահմանում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների անհատական ծրագիր:

7. Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պարապմունքներն անցկացվում են նրանց համար մատչելի հատուկ մարզական գույքի, սարքավորումների և օժանդակ հարմարությունների առկայությամբ:

8. Հանրակրթական ուսումնական հաստատություններում հատուկ բժշկական խմբում երեխաներն ընդգրկվում են` համաձայն յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին տարածքային սպասարկման բժշկական հաստատության կողմից (տեղամասային պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, գյուղական առողջության կենտրոն) տրված երեխայի առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման մասին եզրակացության:

9. Հատուկ բժշկական խմբում ընդգրկվում են այն երեխաները, ովքեր ունեն առողջության մշտական կամ ժամանակավոր բնույթի այնպիսի նշանակալի շեղումներ, որոնք ուսումնական պրոցեսի համար հակացուցված չեն, սակայն պահանջում են ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում:

10. Պարապմունքներն իրականացվում են հատուկ բժշկական խմբերում ընդգրկված, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների համար նախատեսված «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսումնական ծրագրի շրջանակներում` յուրաքանչյուր դեպքում հաշվի առնելով հիվանդության բնույթը և ծանրության աստիճանը, ինչպես նաև հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագրում նշված միջոցառումները:

11. Հատուկ բժշկական խմբում ընդգրկված հաշմանդամ (քրոնիկ հիվանդ) երեխաների դիսպանսերային (շարունակական) բժշկական հսկողությունն իրականացվում է համապատասխան մասնագիտացված կենտրոնի կողմից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով:

i

12. Բժշկական հաստատությունների կողմից, որոնք իրականացնում են մասնագիտացված դիսպանսերային բժշկական հսկողություն, տարեկան մեկ անգամ տարածքային սպասարկման ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններին է տրամադրվում իրենց մոտ հաշվառված երեխաների վարման անհատական պլանը, որի ձևաթուղթը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից: Այդ պլանում նշվում են հաշմանդամ (քրոնիկ հիվանդ) երեխայի ֆունկցիոնալ վիճակի, նրանց թույլատրվող ֆիզիկական ակտիվության տեսակի, ծանրաբեռնվածության աստիճանի և դպրոցում ֆիզկուլտուրայի պարապմունքների անցկացման հատուկ պայմանների մասին: Նշված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշմանդամ երեխայի վերականգնման անհատական ծրագրում նշված միջոցառումներն արտացոլվում են տեղամասային մանկաբույժի (ընտանեկան բժշկի) կողմից տվյալ երեխայի մասին հանրակրթական ուսումնական հաստատությանը տրված եզրակացության մեջ:

13. Դպրոցի բուժաշխատողը, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում ստանալով դպրոցում սովորող հաշմանդամ (քրոնիկ հիվանդ) երեխաների մասին եզրակացություն, ըստ անհրաժեշտության, խորհրդակցելով համապատասխան մասնագետների հետ, աջակցում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչին` այդ երեխաների ֆիզկուլտուրայի պարապմունքները` ըստ անհատական պլանի կազմակերպելու գործընթացում:

14. Հատուկ բժշկական խմբերում ընդգրկված, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների հետ ֆիզկուլտուրայի պարապմունքներ իրականացնող ուսուցչի գործելակարգը, ինչպես նաև հաշմանդամ երեխաների ֆիզկուլտուրայի պետական ավարտական քննությունների կարգն ու նորմատիվները հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում պետական լիազոր մարմինը:

15. Հաշմանդամ մանուկների ու պատանիների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների ընթացքում իրականացվող բժշկական հսկողությունը ներառում է փուլային, ընթացիկ և հրատապ հսկողությունը:

16. Փուլային հսկողությունն իրականացվում է մասնագիտացված դիսպանսերային բուժհաստատությունում` համաձայն յուրաքանչյուր հիվանդության համար սահմանված հսկողության սխեմաների:

17. Ընթացիկ բժշկական հսկողությունն իրականացվում է մարզադպրոցի բժշկի, իսկ հրատապը` մարզադպրոցի և հանրակրթական ուսումնական հաստատության բուժաշխատողի կողմից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2009
N 659-Ն
Որոշում