Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 52...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 527 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

040.0446.180798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 1998 թվականի թիվ 446

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 527 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 24-ի «Շենքն անհատույց օգտագործման հանձնելու մասին» թիվ 527 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շենք հանձնելու մասին».

բ) որոշման 1-ին կետում «շենքն անհատույց օգտագործման» բառերը փոխարինել «շենքը սեփականության իրավունքով անհատույց» բառերով.

i

գ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր» բառերը փոխարինել «համատեղ ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները» բառերով.

դ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) մեկամսյա ժամկետում հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համապատասխան պայմանագիրը ընդգրկելով նաև շենքի վերակառուցման համար անհրաժեշտ միջոցների չափը, ֆինանսավորման աղբյուրները, շենքի նպատակային օգտագործման և հաշմանդամների «Փյունիկ» միության լուծարման դեպքում դրա` որպես պետական սեփականություն, հետ վերադարձման մասին պայմանները»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.07.1998
N 446
Որոշում