Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ Ե ...

 

 

040.0461.240798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ  Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հուլիսի 1998 թվականի թիվ 461

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՆ ՆՄՈՒՇԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԸ ՆՈՐՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրել`

ա) ավտոտրանսպորտային միջոցների (անկախ սեփականության ձևից) սև հիմնագույնի պետական համարանիշների օգտագործումը` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 31-ը.

բ) ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը.

i

գ) անձնական օգտագործման ավտոտրանսպորտային միջոցների հին նմուշի պետական համարանիշերի օգտագործումը` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ «AD» սերիայի համարանիշերի` մինչև 2000 թվականի մարտի 1-ը:

(1-ին կետի գ ենթ. լրաց. 28.12.98 թիվ 842, փոփ. 22.07.99 թիվ 479, 12.01.00 թիվ 12 որոշումներ)

2. Սահմանել, որ արգելվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետներում պետական համարանիշերը չփոխանակած ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը:

i

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության ժամկետ սահմանել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:

Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության ժամկետներ սահմանել յուրաքանչյուր տարվա մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը և սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:

(3-րդ կետը լրաց. 17.02.99 թիվ 74, խմբ. 13.06.02 թիվ 834-Ն, 30.01.04 թիվ 31-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.07.1998
N 461
Որոշում