Սեղմել Esc փակելու համար:
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈ ...

22.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.08.2009  -ից մինչեւ   22.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 30.07.15 թիվ 853-Ն որոշում)

i

040.0800.210709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2009 թվականի N 800-Ն

 

i

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԻ ԾԱԽՍԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայաններում գազի ճնշման կարգավորիչների և գազի ծախսաչափերի տեղադրման ու կապարակնքման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները տարածվում են ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան հարկման ընդհանուր կարգին անցնելու նպատակով տեղադրել են գազի ճնշման կարգավորիչներ և գազի ծախսաչափեր.

2) սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) այն կայանների նկատմամբ, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշմանը համապատասխան տեղադրված (առկա) են լիցքավորման բաշխիչ աշտարակներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` գազալցման կայաններում առկա (տեղադրված) գազի ծախսաչափերի կապարակնքումն իրականացվում է հարկային մարմնի կողմից` սույն որոշմամբ սահմանված կարգով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 16-ի

N 800-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱԶԱԼՑՄԱՆ (ԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ) ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԳԱԶԻ ՃՆՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԳԱԶԻ ԾԱԽՍԱՉԱՓԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՈՒ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են հաստատագրված վճար վճարողների կողմից ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) կայաններում (այսուհետ` գազալցման կայան) գազի իրացված ծավալների հաշվառման նպատակով գազի ճնշման կարգավորիչների և գազի ծախսաչափերի տեղադրման ու կապարակնքման հետ կապված հարաբերությունները:

2. Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողները գազալցման կայաններում պաշարային հանգույցից անմիջապես հետո տեղադրում են ճնշման կարգավորիչ և գազի ծախսաչափ:

3. Գազի ծախսաչափը կիրառվում է ավտոտրանսպորտային միջոցներ լիցքավորվող գազի իրական զանգվածի կամ ծավալի, ճնշման, ջերմաստիճանի և խտության չափման համար:

4. Գազի ծախսաչափը պետք է տեղադրված լինի մինչև գազալցման (գազալիցքավորման) խողովակների բաշխման հանգույցը և պետք է լինի հասանելի` դրա կնքման ու գազի ծավալների արձանագրման համար:

5. Գազի ծախսաչափը պետք է նախատեսված լինի լիցքավորվող գազի ճնշման թույլատրվող տիրույթում աշխատանքի համար, ունենա օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ, որոնք պետք է վավերացված լինեն ստուգաչափման դրոշմի արտատիպով գազի ծախսաչափի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) պետք է տրված լինի ստուգաչափման մասին վկայական:

6. Գազալցման յուրաքանչյուր կայանում տեղադրված գազի ծախսաչափը պետք է կապարակնքվի հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից (այսուհետ` հարկային մարմին): Առանձին դեպքերում գազի ծախսաչափի կապարակնքումը կարող է իրականացվել գազալցման կայանի տեղակայման վայրի հարկային մարմնի կողմից` վերադաս հարկային մարմնի հանձնարարությամբ:

7. Գազի ծախսաչափը կապարակնքելու համար հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում գրավոր դիմում գազի ծախսաչափի կապարակնքման մասին: Հարկային մարմինը դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կապարակնքում է տեղադրված գազի ծախսաչափը, եթե տեղադրված գազի ծախսաչափը բավարարում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված պահանջները:

8. Գազի ծախսաչափը հարկային մարմնի կողմից կապարակնքվում է օրենքով սահմանված կարգով գույքագրումների և չափագրումների իրականացման դեպքում տարածքների կապարակնքման կարգին համապատասխան հաստատված կապարակնիքներով (այդ թվում` համարակալված թիթեղյա, պլաստմասսայե մեկանգամյա օգտագործվող կնիքով): Կապարակնքումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով, որի համաձայն կապարակնքում իրականացնող պաշտոնատար անձին հատկացվում է կապարակնիք:

9. Կապարակնքումն իրականացվում է գազի ծախսաչափի վրա երկտակ փաթաթվող և պինդ ձգված վիճակում իրար միացող մետաղալարի (կամ համարժեք լարի, ժապավենի) երկու ծայրերի հանգուցատեղում կապարակնիքով կապարադրոշմը սեղմելու (ամրացնելու) միջոցով` այնպես, որպեսզի գազի ծախսաչափն ապամոնտաժելիս` կապարադրոշմը խախտվի (պոկվի, վնասվի):

10. Կապարակնքումն իրականացվում է հարկ վճարողի կամ հարկ վճարողի ներկայացուցչի ներկայությամբ: Հարկային մարմնի պաշտոնատար անձը կապարակնքումն ավարտելուց անմիջապես հետո կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են`

1) կապարակնքումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, կապարակնքում իրականացնելու մասին հրամանի համարը, ամսաթիվը, կապարակնքման օրը, ժամը, վայրը և կապարակնիքի համարը.

2) կապարակնքվող գազի ծախսաչափի ստուգաչափման մասին վկայականի տվյալներով ծախսաչափի մակնիշը, գործարանային համարը, ճշտության դասը, կարգը (սխալանքը) և արտադրողի անվանումը.

3) կապարակնքման պահին գազի ծախսաչափի հաշվառքի ցուցիչի տվյալները` համապատասխան չափման միավորներով.

4) հարկ վճարողի կամ հարկ վճարողի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:

11. Արձանագրությունն ստորագրվում է կապարակնքումն իրականացնող պաշտոնատար անձի և հարկ վճարողի կամ հարկ վճարողի ներկայացուցչի կողմից: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկ օրինակը տրվում է հարկ վճարողին կամ հարկ վճարողի ներկայացուցչին: Արձանագրության մյուս օրինակը պահվում է հարկային մարմնում:

12. Կապարակնքված գազի ծախսաչափի կապարադրոշմները կարող են պոկվել`

1) գազի ծախսաչափի աշխատանքի ճշտության վերաբերյալ հարկ վճարողի կամ հարկային մարմնի մոտ կասկած առաջանալու (այդ թվում` սույն որոշմամբ սահմանված կարգով գազի ծախսաչափի արձանագրված տվյալների արդյունքում կամ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների ժամանակ հաշվառքի ցուցմունքից բխող` գազի ծախսաչափի կասկածելի հաշվեկշռի) դեպքում, նրանց նախաձեռնությամբ` օրենքով սահմանված կարգով գազի ծախսաչափն ստուգաչափման ներկայացնելու նպատակով.

2) հարկային մարմնի կողմից գազի ծախսաչափի կապարակնիքի (կապարակնիքների) խախտման արձանագրման դեպքում` հարկային մարմնի նախաձեռնությամբ.

3) հարկ վճարողի նախաձեռնությամբ` տեխնոլոգիական գործընթացով պայմանավորված` վերամիացումների կամ վերանորոգումների, վթարների դեպքում: Հարկ վճարողի կողմից կապարադրոշմը պոկվում է հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությամբ:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքերում հարկային մարմնի` կապարակնքում իրականացնող պաշտոնատար անձը պոկում է կապարադրոշմները` երկու օրինակից կազմելով կապարադրոշմները պոկելու մասին արձանագրություն: Արձանագրության մեջ նշվում են սույն կարգի 10-րդ կետում նշված տեղեկությունները: Արձանագրության մեկ օրինակը պահվում է հարկային մարմնում, իսկ մյուս օրինակը տրվում է հարկ վճարողին կամ հարկ վճարողի ներկայացուցչին:

14. Հարկ վճարողը գազալցման կայանի բնականոն աշխատանքը չընդհատելու նպատակով կարող է ժամանակավոր օգտագործման համար տեղադրել օրենքով սահմանված կարգով ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքներ ունեցող այլ գազի ծախսաչափ` ապահովելով այդ գազի ծախսաչափի կապարակնքումը` սույն կարգին համապատասխան: Ժամանակավոր օգտագործվող գազի ծախսաչափը հետագայում կարող է փոխարինվել նախկինում տեղադրված գազի ծախսաչափով` ստուգաչափման լաբորատորիայի կողմից տրված ստուգաչափման վկայականի հիման վրա:

15. Հարկ վճարողն ապահովում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց հասանելիությունը գազի ծախսաչափերին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2009
N 800-Ն
Որոշում