Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 771-Ն ...

 

 

040.0804.210709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2009 թվականի N 804-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 771-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 693-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 771-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2008 թվականի» բառերը փոխարինել «2009 թվականի» բառերով.

2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո`

1) վարչության կողմից ձեռք բերված` ընկերության գլխամասի կողմից զբաղեցված 20592.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մեկամսյա ժամկետում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր.

2) ընկերության բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման դեպքում գնորդի կողմից բաժնետոմսերի գնի առաջին վճարման կատարումից հետո սույն կետի 1-ին ենթակետում նշված գույքը երկարաժամկետ վարձակալության տրամադրել ընկերությանը` նրա հետ կնքելով վարձակալության պայմանագիր:».

i

3) որոշման 5-րդ կետում «որոշմամբ վարձակալությամբ հանձնվող» բառերը փոխարինել «որոշման 4-րդ կետում նշված» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի «Պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 693-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «2008 թվականի» բառերը փոխարինել «2009 թվականի» բառերով.

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա» պարբերությամբ.

«ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի առանձնացման գործընթացն օրենքով սահմանված կարգով ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ընկերությանը` նրա հետ կնքելով համապատասխան պայմանագիր:».

3) որոշման 1-ին կետի 12-րդ ենթակետում «գնորդի» բառը փոխարինել «ընկերության» բառով և հանել «վարձակալությամբ հանձնվող» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2009
N 804-Ն
Որոշում