Սեղմել Esc փակելու համար:
«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0848.280709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 848-Ն

 

«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին և 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Տաթև» վանական համալիրը և հարակից` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խոտի, Շինուհայրի, Հալիձորի, Տաթևի, Սվարանցի, Տանձատափի, Աղվանիի, Բարձրավանի և Քաշունիի գյուղական համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթև» զբոսաշրջային կենտրոն:

(1-ին կետը փոփ. 07.03.13 թիվ 197-Ն որոշում)

2. Հաստատել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

i

1) Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով մինչև 2010 թ. ապրիլի 15-ը ապահովել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը և այն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հայեցակարգային նպատակներին և գերակա խնդիրներին համապատասխան.

2) ծրագրի մշակման գործընթացում ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ինչպես նաև միջազգային փորձագետների ներգրավումը:

(3-րդ կետը փոփ. 25.02.10 թիվ 175-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի հունիսի 26-ի

N 848-Ն որոշման

 

«ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով համաչափ տարածքային զարգացումը սահմանված է որպես գերակայություն, ինչի ապահովումը պայմանավորված է տարածքային զարգացման նպատակային ծրագրերի մշակմամբ և արդյունավետ իրականացմամբ:

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 13-ի նիստի N 6 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգի` զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումն ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված`

1) զբոսաշրջային այցելությունների թվի աճով.

2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ.

3) աշխատատեղերի ստեղծմամբ:

3. Հայաստանի զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ նոր մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման, զբոսաշրջային սեզոնի երկարաձգման միջոցով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացումը, Հայաստանի համայնքներում զբոսաշրջության զարգացումը պետական քաղաքականության նպատակների իրականացմանն ուղղված հիմնական խնդիրներից են:

4. Հայաստանի տարածքների բնական և մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը կարևոր դերակատարություն ունի տարածքային զարգացման համար, ինչը կապահովվի տարածքներում բարձրարժեք ծառայությունների ներմուծման և զարգացման միջոցով:

5. «Տաթև» զբոսաշրջային կենտրոնն իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, առանձնահատկություններով ու ավանդույթներով հեռանկարային է Հայաստանում զբոսաշրջային և գիտակրթական արժեքի ստեղծման գործընթացում էական տեղ ու դեր ունենալու համար:

 

II. «ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

6. «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն են զբոսաշրջության տարբեր ձևերի զարգացման ու գիտակրթական կենտրոնի հիմնադրման միջոցով նպաստելը`

1) «Տաթև» զբոսաշրջային կենտրոնում զբոսաշրջային այցելությունների թվի դինամիկ աճին.

2) համայնքների բնակչության և բյուջեների ավելացմանը.

3) համայնքներում նոր, որակյալ աշխատատեղերի (այդ թվում` ոչ գյուղատնտեսական) ստեղծմանը.

4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում համաչափ տարածքային զարգացմանը:

 

III. «ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի գերակա խնդիրներն են`

1) «Տաթև» վանական համալիրի, Մեծ Անապատի վերականգնումը և «Տաթև» վանական համալիրի տարածքում նոր դպրատան կառուցումը.

2) «Տաթև» զբոսաշրջային կենտրոնում զբոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքներ ձևավորելը և զարգացնելը` «ազգային նկարագրին, առանձնահատկություններին ու ավանդույթներին, պատմամշակութային ժառանգությանը հարիր, միջազգային չափանիշներին համապատասխանող, լիարժեք ավարտված, խնամված և գրավիչ ճարտարապետական միջավայր» տեսլականին համապատասխան.

3) «Տաթև» զբոսաշրջային կենտրոնում գիտակրթական համալիրի հիմնումը, մասնավորապես, Տաթևի համալսարանի վերականգնումը.

4) «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի ամբողջ տարածքում բարձրորակ ինտերնետ կապի ապահովումը.

5) համայնքների տրանսպորտային մատչելիության ապահովումը, մասնավորապես, «Տաթև» վանական համալիր մատչելի մուտք գործելու համար` Հալիձորի վրայով անցկացնելով ճոպանուղի.

6) զբոսաշրջային տների (B & B) ցանց ձևավորելը և զարգացնելը.

7) Գորիսի (Խոտ գյուղի) օդանավակայանի վերականգնումը.

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում զբոսաշրջության բնագավառի մասնագետների պատրաստման ապահովումը:

 

IV. «ՏԱԹԵՎ» ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

8. «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի գերակա խնդիրների իրականացման միջոցառումներն են`

1) «Տաթև» զբոսաշրջային կենտրոնում նախատեսվող ենթակառուցվածքների նկատմամբ սահմանել արտաքին տեսքի ու գործառութային համապատասխան չափանիշներ` բոլոր շահագրգիռ կողմերի (պետական և մասնավոր) մասնակցությամբ.

2) չափանիշների սահմանման գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով մրցույթների կազմակերպման և փորձագետների ներգրավման միջոցով պատրաստել դիդակտիկ նյութեր (վիզուալիզացիա).

3) մշակել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնն զբաղեցնող տարածաշրջանի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի տարածքային հատակագծման ուրվագիծը, դրա կազմում ընդգրկված համայնքների անհրաժեշտ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը (այսուհետ` քաղաքաշինական փաստաթղթեր).

4) առաջարկել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնում ներառված տեղական ինքնակառավարման մարմիններին հողահատկացումներն իրականացնել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի և քաղաքաշինական փաստաթղթերը հաստատվելուց հետո.

5) ընտրված վայրերում, «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրին, քաղաքաշինական փաստաթղթերին և սահմանված չափանիշներին ու պայմաններին համապատասխան կառուցապատումների նպատակով իրականացնել հողահատկացումներ մասնավոր ներդրողներին` հողի նկատմամբ իրավունքների ձևակերպմամբ, «մեկ պատուհանի» սկզբունքով.

6) «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի իրականացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը կամ այլ անշարժ գույքը ձեռք բերել` օրենքով սահմանված կարգով, շուկայական արժեքով փոխհատուցման կամ սեփականատերերի` իրականացվող ծրագրերին իրենց հայեցողությամբ մասնակցության ապահովման միջոցով, համագործակցելով ներդրողների հետ.

7) ենթակառուցվածքները ձևավորել և ցանկացած կառուցապատում իրականացնել բացառապես «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրին ու սահմանված չափանիշներին համապատասխան.

8) նպաստել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի ամբողջ տարածքում բանկային ծառայությունների զարգացմանը.

9) մշակել «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի մշակման և իրականացման ֆինանսավորման և ներդրումների (պետական և մասնավոր) չափն ու կարգը սահմանող պլան.

10) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համապատասխան միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդգրկել «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում» մասնագիտությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 848-Ն
Որոշում