Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 266-Ա ՈՐՈՇՄ ...

 

 

041.0626.280709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2009 թվականի N 626-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 266-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի մարտի 31-ի «Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության վիճակի բարելավման 2009 թվականի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 266-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2009 թվականի հուլիսի 28-ի

N 626-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2009 թվականի մարտի 31-ի

N 266-Ա որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառման       |Միջոցառման իրականացման   |Կատարման  |Իրականացնող   |

|ը/կ|բովանդակությունը |նպատակով ընդունվելիք     |ժամկետը   |մարմինները    |

|   |                 |փաստաթղթին ներկայացվող   |          |              |

|   |                 |պահանջները               |          |              |

|___|_________________|_________________________|__________|______________|

| 1 |        2        |             3           |     4    |       5      |

|___|_________________|_________________________|__________|______________|

|1. |Հայաստանի        |Հայեցակարգը պետք է       |մինչև     |ՀՀ էկոնոմիկայի|

|   |Հանրապետության   |սահմանի ՀՀ բնակավայրերի  |2010 թ.   |նախարարություն|

|   |բնակավայրերում   |աղբահանության և          |փետրվարի  |              |

|   |աղբահանության և  |սանիտարական մաքրման      |1-ը       |ՀՀ բնապահպա-  |

|   |սանիտարական      |պետական միասնական        |          |նության       |

|   |մաքրման          |քաղաքականության          |          |նախարարություն|

|   |հայեցակարգի      |գերակայությունները,      |          |              |

|   |մշակում և  այն   |հիմնական սկզբունքները և  |          |ՀՀ քաղաքա-    |

|   |ՀՀ կառավարության |ուղղությունները, կայուն  |          |շինության     |

|   |քննարկմանը       |կառավարման համակարգի     |          |նախարարություն|

|   |ներկայացնելը     |հիմքերը: Հայեցակարգը պետք|          |              |

|   |                 |է առաջարկի համապատասխան  |          |Երևանի        |

|   |                 |ծրագրեր` բնագավառի       |          |քաղաքապետարան |

|   |                 |իրավական, տնտեսական,     |          |(համաձայնու-  |

|   |                 |ինստիտուցիոնալ և         |          |թյամբ)        |

|   |                 |տեխնիկական բարեփոխումների|          |              |

|   |                 |համար:                   |          |              |

|___|_________________|_________________________|__________|______________|

|2. |Աղբահանության և  |Սանիտարական մաքրման և    |մինչև     |ՀՀ էկոնոմիկայի|

|   |սանիտարական      |աղբահանության ոլորտի     |2009 թ.   |նախարարություն|

|   |մաքրման բնագավառի|իրավահարաբերությունների` |հոկտեմբերի|              |

|   |իրավական ակտերի  |գործունեություն          |1-ը       |ՀՀ բնապահպա-  |

|   |նախագծերի փաթեթի |իրականացնող անձանց,      |          |նության       |

|   |մշակում          |պետական և  տեղական       |          |նախարարություն|

|   |                 |ինքնակառավարման          |          |              |

|   |                 |մարմինների, քաղաքացիների |          |ՀՀ քաղաքա-    |

|   |                 |ու իրավաբանական անձանց   |          |շինության     |

|   |                 |իրավունքների և           |          |նախարարություն|

|   |                 |պարտականությունների      |          |              |

|   |                 |հստակեցում, ՀՀ մի շարք   |          |Երևանի        |

|   |                 |օրենքներում փոփոխություն |          |քաղաքապետարան |

|   |                 |կատարելու, ինչպես նաև    |          |(համաձայնու-  |

|   |                 |պետական ու տեղական       |          |թյամբ)        |

|   |                 |ինքնակառավարման          |          |              |

|   |                 |մարմինների կողմից այլ    |          |              |

|   |                 |իրավական ակտեր ընդունելու|          |              |

|   |                 |վերաբերյալ               |          |              |

|   |                 |առաջարկություններ        |          |              |

|   |                 |ներկայացնելը             |          |              |

|___|_________________|_________________________|__________|______________|

|3. |Ըստ սանիտարական  |Ելնելով սանիտարական      |մինչև     |ՀՀ էկոնոմիկայի|

|   |մաքրման          |մաքրման որակին           |2009 թ.   |նախարարություն|

|   |աշխատանքների     |ներկայացվող պահանջներից` |հոկտեմբերի|              |

|   |որակին           |մշակվում և  Երևանի       |1-ը       |ՀՀ քաղաքա-    |

|   |ներկայացվող      |քաղաքապետի որոշմամբ      |          |շինության     |

|   |պահանջների`      |հաստատվում է քաղաքի      |          |նախարարություն|

|   |քաղաքի փողոցների |փողոցների և  հրապարակների|          |              |

|   |և  հրապարակների  |նոր դասակարգում`         |          |Երևանի        |

|   |նոր դասակարգման  |մայրաքաղաքային           |          |քաղաքապետարան |

|   |մշակում և        |նշանակության փողոցների   |          |(համաձայնու-  |

|   |հաստատում`       |և  հրապարակների ու       |          |թյամբ)        |

|   |մակերեսների      |համայնքային նշանակության |          |              |

|   |ճշգրտմամբ        |փողոցների և  հրապարակների|          |ՀՀ            |

|   |                 |(վերջիններիս ըստ         |          |կառավարությանն|

|   |                 |բարեկարգվածության        |          |առընթեր անշարժ|

|   |                 |աստիճանի դասակարգվում են |          |գույքի        |

|   |                 |1-3-րդ կատեգորիաների):   |          |կադաստրի      |

|   |                 |                         |          |պետական կոմիտե|

|___|_________________|_________________________|__________|______________|

|4. |Սանիտարական      |Հաշվի առնելով Երևան      |մինչև     |ՀՀ էկոնոմիկայի|

|   |մաքրման ձեռքի և  |քաղաքի փողոցների և       |2009 թ.   |նախարարություն|

|   |մեքենայական      |հրապարակների նոր         |նոյեմբերի |              |

|   |աշխատանքների     |դասակարգումը և  դրանց    |1-ը       |ՀՀ քաղաքա-    |

|   |միասնական        |մաքրման որակին           |          |շինության     |

|   |նորմատիվների,    |ներկայացվող ներկա        |          |նախարարություն|

|   |տեխնոլոգիական և  |պահանջները` ուժը կորցրած |          |              |

|   |արժեհաշվարկի     |է ճանաչվում Երքաղսովետի  |          |Երևանի        |

|   |կարգի մշակում և  |գործկոմի 1988 թ. մարտի   |          |քաղաքապետարան |

|   |հաստատում        |2-ի N 5/54 որոշումը,     |          |(համաձայնու-  |

|   |                 |մշակվում և  Երևանի       |          |թյամբ)        |

|   |                 |քաղաքապետի որոշմամբ      |          |              |

|   |                 |հաստատվում են Երևան      |          |              |

|   |                 |քաղաքի համար սանիտարական |          |              |

|   |                 |մաքրման ձեռքի և          |          |              |

|   |                 |մեքենայական աշխատանքների |          |              |

|   |                 |իրականացման` միասնական   |          |              |

|   |                 |տեխնոլոգիական կարգը և    |          |              |

|   |                 |պարբերականությունը,      |          |              |

|   |                 |սպասարկման միասնական     |          |              |

|   |                 |նորմաները, սանիտարական   |          |              |

|   |                 |մաքրման աշխատողների      |          |              |

|   |                 |վարձատրության միասնական  |          |              |

|   |                 |դրույքաչափերը,           |          |              |

|   |                 |արժեհաշվարկի օրինակելի   |          |              |

|   |                 |տարբերակը:               |          |              |

|   |                 |տարբերակը:               |          |              |

|___|_________________|_________________________|__________|______________|

|5. |Սանիտարական      |Մշակում և  Երևանի        |մինչև     |ՀՀ էկոնոմիկայի|

|   |մաքրման որակի    |քաղաքապետի որոշմամբ      |2009 թ.   |նախարարություն|

|   |նկատմամբ         |հաստատվում է             |նոյեմբերի |              |

|   |վերահսկողության  |քաղաքապետարանի           |1-ը       |ՀՀ քաղաքա-    |

|   |համակարգի մշակում|համապատասխան կառույցների |          |շինության     |

|   |և  ներդրում      |կողմից քաղաքի փողոցների  |          |նախարարություն|

|   |                 |և  հրապարակների          |          |              |

|   |                 |սանիտարական վիճակի       |          |Երևանի        |

|   |                 |ամենօրյա հսկողության     |          |քաղաքապետարան |

|   |                 |իրականացման ու մաքրության|          |(համաձայնու-  |

|   |                 |վիճակի գնահատման կարգը:  |          |թյամբ)        |

|   |                 |Գնահատման սանդղակը և     |          |              |

|   |                 |չափանիշները պետք է       |          |              |

|   |                 |ներառվեն նույն կարգի մեջ:|          |              |

|   |                 |Կարգը պետք է պարունակի   |          |              |

|   |                 |հայտնաբերված             |          |              |

|   |                 |թերությունների վերացման  |          |              |

|   |                 |պայմաններն ու ժամկետները,|          |              |

|   |                 |ինչպես նաև  պետք է       |          |              |

|   |                 |սահմանի մաքրման          |          |              |

|   |                 |աշխատանքների             |          |              |

|   |                 |կատարողականների վճարման  |          |              |

|   |                 |վրա սանմաքրման որակի     |          |              |

|   |                 |գնահատականի ազդեցության  |          |              |

|   |                 |մեխանիզմը և  չափերը:     |          |              |

|___|_________________|_________________________|__________|______________|

|6. |Կենցաղային աղբի  |ՀՀ կառավարության         |մինչև     |ՀՀ բնապահպա-  |

|   |կուտակման        |աշխատակազմ է ներկայացվում|2009 թ.   |նության       |

|   |հաշվարկային      |առաջարկություն ըստ աղբ   |նոյեմբերի |նախարարություն|

|   |նորմաների մշակում|գոյացնող օբյեկտների      |1-ը       |              |

|   |                 |(բնակչություն,           |          |ՀՀ քաղաքա-    |

|   |                 |առողջապահության,         |          |շինության     |

|   |                 |կրթության, առևտրի,       |          |նախարարություն|

|   |                 |հանրային սննդի,          |          |              |

|   |                 |մշակույթի,               |          |Երևանի        |

|   |                 |կենցաղ-սպասարկման և      |          |քաղաքապետարան |

|   |                 |հանրային ոլորտի այլ      |          |(համաձայնու-  |

|   |                 |օբյեկտներ) կենցաղային    |          |թյամբ)        |

|   |                 |աղբի կուտակման միասնական |          |              |

|   |                 |հաշվարկային նորմաների    |          |ՀՀ էկոնոմիկայի|

|   |                 |մշակման և  ընդունման     |          |նախարարություն|

|   |                 |վերաբերյալ:              |          |              |

|___|_________________|_________________________|__________|______________|

|7. |Բնակչությունից   |Մշակվում և  ՀՀ           |մինչև     |ՀՀ էկոնոմիկայի|

|   |կենցաղային       |կառավարության աշխատակազմ |2009 թ.   |նախարարություն|

|   |աղբահանության    |է ներկայացվում           |նոյեմբերի |              |

|   |վարձավճարների    |առաջարկություն Երևան     |1-ը       |ՀՀ քաղաքա-    |

|   |գանձման          |քաղաքի բնակիչներից և     |          |շինության     |

|   |միասնական կարգի  |կենցաղային աղբ գոյացնող  |          |նախարարություն|

|   |մշակում          |օբյեկտներից աղբահանության|          |              |

|   |                 |վարձավճարների չափի,      |          |ՀՀ ֆինանսների |

|   |                 |գանձման միասնական կարգի, |          |նախարարություն|

|   |                 |աղբահանության պայմանագրի |          |              |

|   |                 |ձևի,  բնակիչներից և      |          |Երևանի        |

|   |                 |օբյեկտներից վարձավճարի   |          |քաղաքապետարան |

|   |                 |գանձման միասնական        |          |(համաձայնու-  |

|   |                 |մեխանիզմի (կոռուպցիոն    |          |թյամբ)        |

|   |                 |ռիսկ չպարունակող) և  դրա |          |              |

|   |                 |նկատմամբ վերահսկողության |          |              |

|   |                 |կարգի վերաբերյալ:        |          |              |

|___|_________________|_________________________|__________|______________|

|8. |Բնակավայրերի     |Նորմաները պետք է         |մինչև     |ՀՀ առողջա-    |

|   |տարածքների       |սահմանեն հանրապետության  |2009 թ.   |պահության     |

|   |սանիտարական      |բնակավայրերում կենցաղային|նոյեմբերի |նախարարություն|

|   |պահպանության և   |աղբի կուտակման, հավաքման,|1-ը       |              |

|   |շինարարական      |տեղափոխման, վերամշակման  |          |ՀՀ քաղաքա-    |

|   |նորմերի մշակում  |և  տեղադրման բնագավառների|          |շինության     |

|   |                 |օբյեկտների պահպանման,    |          |նախարարություն|

|   |                 |շահագործման, նախագծման և |          |              |

|   |                 |կառուցման պահանջներ:     |          |              |

|___|_________________|_________________________|__________|______________|

|9. |Երևան  քաղաքի    |Մրցութային պայմաններում  |մինչև     |ՀՀ էկոնոմիկայի|

|   |սանիտարական      |պետք է ներառվեն          |2010 թ.   |նախարարություն|

|   |մաքրման և        |աղբավերաբարձման,         |դեկտեմբերի|              |

|   |աղբահանության    |տեսակավորման և           |1-ը       |Երևանի        |

|   |աշխատանքները     |աղբավերամշակման          |          |քաղաքապետարան |

|   |միասնական        |կայանքների կառուցման,    |          |(համաձայնու-  |

|   |օպերատորի (կամ   |աղբի հավաքման ու         |          |թյամբ)        |

|   |օպերատորների)    |կուտակման համար          |          |              |

|   |միջոցով          |մեքենամեխանիզմների       |          |ՀՀ ֆինանսների |

|   |իրականացնելու    |ձեռքբերման, սանմաքրման   |          |նախարարություն|

|   |համար մրցութային |ու աղբահանության         |          |              |

|   |փաթեթի           |սխեմաների մշակման ու     |          |              |

|   |նախապատրաստում և |կիրառման վերաբերյալ      |          |              |

|   |միջազգային       |ներդրումային առաջարկները:|          |              |

|   |մրցույթի         |Մրցութային փաթեթը նախապես|          |              |

|   |կազմակերպում     |քննարկվում է ՀՀ վարչապետի|          |              |

|   |                 |մոտ:                     |          |              |

._________________________________________________________________________.

«:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.07.2009
N 626-Ա
Որոշում