Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 193 ...

 

 

040.0856.300709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2009 թվականի N 856-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.32, 1.33, 1.34, 1.35, 1.36 և 1.37-րդ կետերով` համաձայն N 1 հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.6.1, 15.2, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 97 և 98-րդ կետերով` համաձայն N 2 հավելվածի,

բ. 2.1-ին, 12.3-րդ, 47-րդ և 50.1-ին կետերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի,

գ. հավելվածի պարզաբանման վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վիրաբուժական բաժանմունքները պետք է ունենան վիրահատարան, մաքուր և թարախային վիրակապարաններ, միջամտությունների սենյակ, հերթապահ բուժքրոջ կետեր: Հիվանդանոցային վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունները պետք է իրականացնեն նաև անեսթեզիոլոգիական և վերակենդանացման բժշկական օգնության ու սպասարկման տեսակներ:»,

դ. հավելվածի պարզաբանման վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Բժշկական հիմնական սարքավորումների շահագործման առավելագույն ժամկետը, որը չի կարող պակաս լինել արտադրող կազմակերպության կողմից տրված երաշխիքային ժամկետից, սահմանում է առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմինը».

3) որոշման N 2 հավելվածի հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներում ու պայմաններում`

ա. «1. Ընդհանուր թերապևտիկ բաժանմունք» բաժնից հանել «ընդհանուր թերապևտիկ կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» և «ՀՀ մարզային բազմապրոֆիլ հիվանդանոցներում ընդհանուր թերապևտիկ կարող է համարվել 40-ից պակաս մահճակալ ունեցող բաժանմունքը` ներառելով այլ թերապևտիկ պրոֆիլի մահճակալներ» բառերը,

բ. «2.6. Սրտաբանական բաժանմունք» բաժնից հանել «սրտաբանական կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

գ. «3. Ռևմատոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «ռևմատոլոգիական կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

դ. «4. Նեֆրոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «նեֆրոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ե. «6. Գաստրոէնտերոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «գաստրոէնտերոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

զ. «7. Թոքաբանական բաժանմունք» բաժնից հանել «թոքաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

է. «8. Ներզատաբանական բաժանմունք» բաժնից հանել «ներզատաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ը. «9. Ալերգոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «ալերգոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

թ. «10. Ֆիզիոթերապևտիկ բաժանմունք» բաժնից հանել «ֆիզիոթերապևտիկ կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ժ. «11. Մաշկավեներաբանական բաժանմունք» բաժնից հանել «մաշկավեներաբանական կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ժա. «12. ՈՒռուցքաբանական ծառայություն» բաժնի «12.1. Վիրաբուժական բաժին» կետից հանել «վիրաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ժբ. «12. ՈՒռուցքաբանական ծառայություն» բաժնի «12.2. Ճառագայթային բուժման բաժին» կետից հանել «ճառագայթային բուժման կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ժգ. «12. ՈՒռուցքաբանական ծառայություն» բաժնի «12.3. Քիմիոթերապիայի բաժին» կետից հանել «քիմիոթերապևտիկ կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ժդ. «13. Ակնաբուժական բաժանմունք» բաժնից հանել «ակնաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ժե. «14. Ինֆեկցիոն բաժանմունք» բաժնից հանել «ինֆեկցիոն բաժանմունք կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» և «ՀՀ մարզային բազմապրոֆիլ հիվանդանոցներում ինֆեկցիոն կարող է համարվել 30-ից պակաս մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ժզ. «14.1. Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք» բաժնից հանել «ինֆեկցիոն վերակենդանացման բաժանմունքը ծավալվում է ինֆեկցիոն բաժանմունքներին կից` 12 մահճակալ» բառերը,

ժէ. «15. Նյարդաբանական բաժանմունք» բաժնից հանել «նյարդաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ժը. «15.1. Անգիոնևրոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «անգիոնևրոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

ի. «16. Հակատուբերկուլյոզային բաժանմունք» բաժնից հանել «տուբերկուլյոզային կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» և «ՀՀ մարզային բազմապրոֆիլ հիվանդանոցներում տուբերկուլյոզային կարող է համարվել 30-ից պակաս մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

իա. «17. Հոգեբուժական բաժանմունք» բաժնից հանել «հոգեբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» և «ՀՀ մարզային հոգեբուժական դիսպանսերներում մահճակալների թիվը կարող է 30-ից պակաս լինել» բառերը,

իբ. «18. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք» բաժնից հանել «ընդհանուր վիրաբուժական կարող է համարվել 40 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

իգ. «19. Վերակենդանացման բաժանմունք» բաժնից հանել «վերակենդանացման կարող է համարվել 12 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

իդ. «20. Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք» բաժնից հանել «պլաստիկ վիրաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

իե. «21. Անոթային վիրաբուժական բաժանմունք» բաժնից հանել «անոթային վիրաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

իզ. «22. Դիմածնոտային բաժանմունք» բաժնից հանել «դիմածնոտային կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

իէ. «23. Նեյրովիրաբուժության բաժանմունք» բաժնից հանել «նեյրովիրաբուժական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

իը. «24. Կրծքային վիրաբուժական բաժանմունք» բաժնից հանել «կրծքային վիրաբուժության կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

լ. «25. ՈՒրոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «ուրոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

լա. «26. Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք» բաժնից հանել «քիթ-կոկորդ-ականջաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

լբ. «27. Ճառագայթային վնասվածքների բաժանմունք» բաժնից հանել «ճառագայթային վնասվածքների կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

լգ. «28. Այրվածքների բաժանմունք» բաժնից հանել «այրվածքների կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

լդ. «29. Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունք» բաժնից հանել «պրոկտոլոգիական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

լե. «30. Վնասվածքաբանական-օրթոպեդիկ բաժանմունք» բաժնից հանել «վնասվածքաբանական կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

լզ. «37. Սուր թունավորումների բաժանմունք» բաժնից հանել «սուր թունավորումների բաժանմունք կարող է համարվել 20 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

լէ. «38. Նարկոլոգիական բաժանմունք» բաժնից հանել «նարկոլոգիական բաժանմունք կարող է համարվել 30 մահճակալ ունեցող բաժանմունքը» բառերը,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 23-ի

N 856-Ն որոշման

 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

 

1.32. ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Էլեկտրաէնցեֆալոգրաֆ` առնվազն երկուսը

2. Տոնոմետր` առնվազն երկուսը

3. Ֆոնենդոսկոպ` առնվազն երկուսը

4. Համակարգիչ` առնվազն երկուսը

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հանձնաժողովի նախագահ. բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Հանձնաժողովի անդամ. բժիշկներ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում` առնվազն երեք բժիշկ

3. Հանձնաժողովի անդամ. բժիշկ-զեկուցող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

4. Բժշկական մատենագիր

 

1.33. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Համակարգիչ` առնվազն 2 հատ

2. Արյան բիոքիմիական անալիզատոր

3. Արյան ընդհանուր անալիզատոր

4. Մեզի ընդհանուր անալիզատոր

5. Էլեկտրասրտագրման սարք

6. Լաբորատոր անհրաժեշտ ապակեղեն, ծախսվող նյութեր և այլն

7. Անհետաձգելի բժշկական օգնության դեղերի և պարագաների հավաքածու

8. Ապակե պահարան` անհետաձգելի բժշկական օգնության դեղերի ու պարագաների համար

9. Միանգամյա օգտագործման ներարկիչներ

10. Միանգամյա օգտագործման շպատելներ

11. Բժշկական ջերմաչափեր

12. Բժշկական թախտ

13. Սեղաններ` բժշկի, կլինիկական դեղաբանի, բուժքրոջ համար

14. Աթոռներ` աշխատողների և այցելուների համար

15. Պահարան` արտահագուստի համար

16. Բժշկական կշեռք

17. Բժշկական հասակաչափ

18. Բակտերիցիդ լամպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Կլինիկական դեղաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Ընտանեկան բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

3. Միջին բուժաշխատող

4. Կրտսեր բուժաշխատող

 

1.33-րդ ենթակետով նախատեսված գործունեության համար 1.21, 1.22 և 1.23-րդ ենթակետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պետք է իրականացվեն տվյալ կաբինետներում, իսկ 1.24-րդ ենթակետով սահմանված պայմաններն ու պահանջները 1.33-րդ ենթակետի գործունեության համար պարտադիր են, եթե այն չի իրականացվում պոլիկլինիկաներում կամ արտահիվանդանոցային այլ բժշկական հաստատություններում: 1.33-րդ ենթակետով նախատեսված գործունեությունն արտահիվանդանոցային այլ հաստատությունների բազայի վրա իրականացնելիս տեխնիկական հագեցվածության 2-ից 6-րդ կետերով նախատեսված սարքավորումների առկայությունը պարտադիր չէ, իսկ 1.21, 1.22, 1.23 և 1.24-րդ ենթակետերով սահմանված պայմաններն ու պահանջներն իրականացվում են տվյալ արտահիվանդանոցային բժշկական հաստատության բազայի վրա:

 

1.34. ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՏ (ԿԱԲԻՆԵՏԻՆ) ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տարբեր չափերի և ձևերի շինաներ

2. Սեղմիչների հավաքածու

3. Ռետինե սեղմիչ

4. Վիրաբուժական կար դնելու հարմարանքներ

5. Մկրատներ

6. Սղոցներ

7. Բերանլայնիչ

8. Տրախեոստոմիայի հավաքածու

9. Ներարկիչներ

10. Լեզվաբռնիչ

11. Բժշկական ածելի

12. Վիրահատական սեղան

13. Գիպս տեղադրելու սեղան

14. Բժշկական թախտեր

15. Բժշկական պահարաններ

16. Դեղորայքի պահարան` առաջին օգնության դեղորայքի համար

17. Ապակյա սեղանիկներ

18. Պատգարակներ

19. Սեղաններ` բժշկի և բուժքրոջ համար

20. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

1.34-րդ կետով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները և պայմանները կիրառվում են ինչպես մեծահասակների և մանկական պոլիկլինիկաներում, այնպես էլ առանձին` ռենտգեն ծառայություն ունենալու կամ ռենտգեն ծառայություն մատուցող բժշկական կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր ունենալու դեպքում:

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1.35. ՏԵԽՆԻԿ-ՕՊՏԻԿԻ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Դիօպտրիմետր

2. Ապակու շրջահատման հաստոց

3. Ապակի շաղափող սեղանի հաստոց

4. Շրջանակների տաքացման սարք

5. Երկաթե քանոններ

6. Տափակաշուրթ և կլորաշուրթ աքցաններ

7. Ճնշասեղմակներ

8. Մկրատներ

9. Ժամագործի պտուտակահանների հավաքածու

10. Պաշտպանիչ ակնոց

11. Գործիքների պահարան

12. Աշխատանքային սեղան` դարակներով

13. Լուսամփոփ` աշխատանքային սեղանի համար

14. Աթոռներ

15. Պահարան` արտահագուստի համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Տեխնիկ-օպտիկ` համապատասխան կրթության առկայության դեպքում

 

1.36. ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԿՆՈՑՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕՊՏԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Օֆթալմոսկոպ

2. Աղյուսակ` տեսողության սրության ստուգման համար (հեռու և մոտիկ տարածությունների համար)

3. Հարմարանքներ` ռեֆրակցիայի որոշման համար (սկիասկոպ, աուտոկեռատոմետր և այլն)

4. Դիոպտոմետր

5. Գունային տեսադաշտ

6. Ներակնային ճնշման չափման սարք

7. Փորձնական ակնոցային լինզաների հավաքածու կամ ֆորօպտեր

8. Բժշկի աշխատանքային սեղան

9. Աթոռներ` բժշկի և հիվանդների համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

 

1.37. ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Լուսային խոշորացույց

2. Շարժական լուսավորող լամպեր

3. ՈՒնելիների հավաքածու

4. Տափաձողեր

5. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ

6. Առարկայական ապակիներ

7. Ծածկապակիներ

8. Ֆոլգմանի գդալներ

9. Մկրատներ

10. Բժշկի աշխատանքային սեղան

11. Բուժքրոջ աշխատանքային սեղան

12. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և հիվանդների համար

13. Բժշկական քննության բազմոց

14. Անհետաձգելի բուժօգնության պահարան

15. Շիրմա

16. Կոսմետոլոգիական գդալիկների հավաքածու

17. Էլեկտրոէպիլյատոր

18. Մաշկի ծակոտիների գոլորշով լվացման սարք (վապորիզատոր)

19. Էլեկտրոկոագուլյատոր

20. Բժշկական ջերմաչափ

21. Կոսմետոլոգիական ֆունկցիոնալ բազկաթոռ

22. Նշտարներ` տարբեր չափերի

23. Ապակյա սեղանիկներ

24. Դեղորայքի պահարան

25. Դյուարի անոթ` հեղուկ ազոտի համար

26. Բժշկական պահարան

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 23-ի

N 856-Ն որոշման

 

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

 

2.6.1. ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԼՈԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ֆունկցիոնալ մահճակալներ

2. Ֆունկցիոնալ սեղանիկներ` յուրաքանչյուր մահճակալին

3. Անհատական լուսավորություն` յուրաքանչյուր մահճակալին

4. Անհատական ահազանգման սարք` յուրաքանչյուր մահճակալին

5. Արհեստական շնչառության սարք

6. Կենտրոնացված թթվածնի և հետներծծման ելքեր

7. Ընդհանուր անզգայացման սարք

8. Ինվազիվ ճնշման և էլեկտրասրտագրման մոնիթորներ

9. Էլեկտրասրտագրման սարքեր

10. ՈՒլտրաձայնային էլեկտրասրտագրման հետազոտության ապարատ

11. Սիրտ-թոքային պահարան (դեֆիբրիլյատոր, լարինգոսկոպ, դեղեր և այլն)

12. Դեղերի դոզավորված ներարկման սարքեր (ինֆուզամատ)

13. Արյան տաքացման սարք

14. Արյան խումբ որոշող սարք

15. Բժշկական պահարաններ

16. Վիրահատական արտածծիչներ

17. Հիվանդի տաքացման սարքեր

18. Պահարաններ` միանգամյա օգտագործման պարագաների համար

19. Քույրական պոստ` տելեմետրիկ հսկողությամբ

20. Սեղաններ` բժիշկների և քույրերի համար

21. Աթոռներ

22. Բժշկական թախտեր

23. Վիրահատական արտածծիչ

24. Բակտերիցիդ լամպ

25. Հիվանդի սալյակներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

15.2. ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԼՈԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Էնցեֆալոգրաֆ

2. Դոպլերոգրաֆիկ սարք

3. Էլեկտրամիոգրաֆ

4. Բժշկական մուրճիկ

5. Հիվանդների քայլակներ

6. Ֆունկցիոնալ մահճակալներ

7. Ֆունկցիոնալ սեղանիկներ` յուրաքանչյուր մահճակալին

8. Անհատական լուսավորություն` յուրաքանչյուր մահճակալին

9. Անհատական ահազանգման սարք` յուրաքանչյուր մահճակալին

10. Արհեստական շնչառության սարք

11. Կենտրոնացված թթվածնի և հետներծծման ելքեր

12. Ընդհանուր անզգայացման սարք

13. Ինվազիվ ճնշման և էլեկտրասրտագրման մոնիթորներ

14. Էլեկտրասրտագրման սարքեր

15. ՈՒլտրաձայնային էլեկտրասրտագրման հետազոտության ապարատ

16. Սիրտ-թոքային պահարան (դեֆիբրիլյատոր, լարինգոսկոպ, դեղեր և այլն)

17. Դեղերի դոզավորված ներարկման սարքեր (ինֆուզամատ)

18. Արյան տաքացման սարք

19. Արյան խումբ որոշող սարք

20. Բժշկական պահարաններ

21. Վիրահատական արտածծիչներ

22. Հիվանդի տաքացման սարքեր

23. Պահարաններ` միանգամյա օգտագործման պարագաների համար

24. Քույրական պոստ` տելեմետրիկ հսկողությամբ

25. Սեղաններ` բժիշկների և քույրերի համար

26. Աթոռներ

27. Բժշկական թախտեր

28. Վիրահատական արտածծիչ

29. Բակտերիցիդ լամպ

30. Հիվանդի սալյակներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

85. ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

85.1 ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԱԹԵՏԵՐԻԶԱՑԻՈՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Անգիոգրաֆիկ ապարատ

2. Սիրտ-թոքային վերակենդանացմանն անհրաժեշտ պարագաների պահարան (դեֆիբրիլյատոր, լարինգոսկոպ, դեղեր և այլն)

3. Գազային ստերիլիզացիոն ապարատ

4. Դեղերի դոզավորված ներարկման ապարատ (ինֆուզամատ)` առնվազն երեք հատ

5. Կաթետերիզացիոն սենյակում ներկառուցված պահարաններ` միանգամյա օգտագործման պարագաների համար

6. Ինվազիվ ճնշման էլեկտրասրտագրման մոնիթոր` առնվազն երկու հատ

7. Կենտրոնացված թթվածնի և հետներծծման ելք

 

85.2. ՀԵՏԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍԵՆՅԱԿ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ֆունկցիոնալ մահճակալներ` առնվազն չորս հատ

2. Կենտրոնացված թթվածնի և հետներծծման ելքեր` առնվազն չորս հատ

3. Ինվազիվ ճնշման և էլեկտրասրտագրման մոնիթորներ` առնվազն չորս հատ

4. Էլեկտրասրտագրման սարք

5. ՈՒլտրաձայնային հետազոտության ապարատ

6. Սիրտ-թոքային պահարան (դեֆիբրիլյատոր, լարինգոսկոպ, դեղեր և այլն)

7. Արհեստական շնչառության ապարատ` առնվազն չորս հատ

8. Ինֆուզամատ

9. Դեղերի պահարան

 

85.3. ԻՆՏԵՐՎԵՆՑԻՈՆ ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ֆունկցիոնալ մահճակալներ

2. Կենտրոնացված թթվածնի և հետներծծման ելքեր` յուրաքանչյուր հիվանդասենյակին

3. Էլեկտրասրտագրման մոնիթոր

4. Բաժանմունքի քույրական պոստ` տելեմետրիկ հսկողության հնարավորությամբ

5. Չափումների և միջամտությունների (մանիպուլյացիոն) սենյակ

6. Ինֆուզամատ` ամեն սենյակին երեքական հաշվարկով

7. Ֆունկցիոնալ սեղաններ` յուրաքանչյուր մահճակալին

8. Աթոռներ

9. Անհատական լուսավորություն` յուրաքանչյուր մահճակալին

10. Անհատական ահազանգման սարք` յուրաքանչյուր մահճակալին

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Կաթետերիզացիոն լաբորատորիա

1. Բժիշկ ինտերվենցիոն սրտաբան` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում նեղ մասնագիտական վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ առնվազն երեք բուժքույր

3. Կրտսեր բուժաշխատող` առնվազն երեք

4. Տեխնիկ` առնվազն երեք

 

Հետինտերվենցիոն սենյակ

 

1. Բուժքույրեր` երեք հերթափոխով, առնվազն վեց աշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

2. Կրտսեր բուժաշխատող` երեք հերթափոխով, առնվազն երեք աշխատող

 

86. ԱՆՈԹԱՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Միկրոնյարդավիրահատական գործիքների հավաքածու` գլխուղեղի անոթների վրա միջամտություններ կատարելու համար: Անոթների վրա դրվող զսպանակավոր տարբեր ձևի կլիպսեր` իրենց համապատասխան բռնիչներով

2. Վիրահատական գործիքների մեծ հավաքածու` ժամանակակից սարքավորումներով` գանգոսկրի տրեպանացիա կատարելու համար (պնևմատրեպան և այլն)

3. Հեմոստատիկ սպունգ, թանզիֆ, մազ-համապատասխան հավաքածու

4. Հատուկ կաթետրներ` ներանոթային միջամտությունների համար

5. Վիրահատարանի միկրոսկոպ` Cells, Karl Shtorz և այլն

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Նյարդավիրաբույժ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում նեղ մասնագիտական` անոթանյարդավիրաբուժական վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

 

86.1 ԱՆՈԹԱՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ռենտգեն ապարատ` անգիոգրաֆ

2. Մեծ կոմպյուտերային տոմոգրաֆ-անգիոգրաֆ` կոմպյուտերային շերտավոր նկարահանում կատարելու, գլխուղեղի անոթագիրն ստանալու համար

3. Կոնտրաստային նյութերի տեսականի` գլխուղեղի անոթագիրն ստանալու համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում (վերապատրաստված ուղեղի անոթների կոնտրաստային անոթագիրը կատարելու և եզրակացությունը գրելու համար)

2. Ռենտգեն տեխնիկ` համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

 

86.2 ԱՆՈԹԱՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆՅԱՐԴԱՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում նեղ մասնագիտական` նեյրոռեանիմացիոն վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` նեյրոռեանիմացիոն վերապատրաստմամբ` ընդհանուր վերակենդանացման բաժնի նյարդավերակենդանացման հետվիրահատական ինտենսիվ թերապիայի պալատներում աշխատելու համար

3. Կրտսեր բուժաշխատող

 

86.3 ԱՆՈԹԱՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

 

1. Վիրահատարան

2. Վիրակապարան

3. Սենյակ` հիվանդի զննման համար

4. Բաժանմունքի հիվանդասենյակներ

5. Հետվիրահատական ինտենսիվ թերապիայի սենյակներ` ընդհանուր վերակենդանացման բաժնում

6. Կաբինետ` ռենտգեն-անգիոգրաֆի համար

7. Կաբինետ` մեծ համակարգչային տոմոգրաֆ-անգիոգրաֆի համար

8. Կաբինետ` բժշիկ-ռադիոլոգի համար

9. Կաբինետ` ռենտգեն-տեխնիկի համար

 

Հաշվի առնելով անոթանյարդավիրաբուժական ծառայության նեղ մասնագիտական առանձնահատկությունները և դրան հարակից ռադիոլոգիական և նեյրոռեանիմացիոն ծառայությունների պարտադիր առկայությունը` անոթանյարդավիրաբուժական բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող են իրականացվել նյութատեխնիկական և կադրային համապատասխան բազա ունեցող բժշկական կենտրոններում:

 

87. ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բժշկի սեղան

2. Բուժքրոջ սեղան

3. Աթոռներ` բժշկի, բուժքրոջ և այցելուների համար

4. Պահարան` փաստաթղթերի համար

5. Պահարան` արտահագուստի համար

6. Համակարգիչ

7. Հեռախոս

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

88. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ-ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Համակարգչային տոմոգրաֆ` սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածքով

2. Երևակման սենյակ

3. Իզոտոպների պահեստարան

4. Անձնակազմի սենյակ

5. Սանմշակման սենյակ

6. Միջամտությունների սենյակ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում` առնվազն երկու

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

4. Տեխնիկ-ինժեներ` բժշկական սարքավորումների սպասարկման համար

 

89. ՄԱԳՆԻՍԱՌԵԶՈՆԱՆՍԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ` սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածքով

2. Երևակման սենյակ

3. Իզոտոպների պահեստարան

4. Անձնակազմի սենյակ

5. Սանմշակման սենյակ

6. Միջամտությունների սենյակ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում` առնվազն երկու

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

4. Ինժեներ-տեխնիկ` բժշկական սարքավորումների սպասարկման համար

 

90. ՄԱՄՈԳՐԱՖԻԿ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Մամոգրաֆ` սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածքով

2. Երևակման սենյակ

3. Անձնակազմի սենյակ

4. Իզոտոպների պահեստարան

5. Սանմշակման սենյակ

6. Միջամտությունների սենյակ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում` առնվազն երկու

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ` առնվազն երկու

3. Կրտսեր բուժաշխատող

 

91. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Լուսային մանրադիտակ` բինօկուլյար կամ տրինօկուլյար

2. Միկրոտոմ` կտրվածքների պատրաստման համար

3. Ռոտացիոն միկրոտոմ

4. Կրիոտոմ` կտրվածքների պատրաստման համար

5. Կրիոստատ

6. Միկրոցենտրիֆուգա (15-20 գ)

7. Շեյկեր

8. Ինկուբատոր թերմոստատ (37 o+/-1 o C)

9. Ավտոմատ պիպետկաներ (կոմպլեկտ)

10. Ջրի թորման սարք

11. Դեիոնիզացիոն սարք

12. Սառնարան

13. Օդաքաշիչ պահարան

14. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն, ծախսվող նյութեր (շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ, կոնտեյներներ, սպիրտայրոց և այլն)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

92. ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ավտոկլավ

2. Ստերլիզատոր (250 o C)

3. Ինկուբատոր թերմոստատ (37 o+/-1 o)

4. Ինկուբատոր թերմոստատ (70 o C)

5. Մանրադիտակ (բինօկուլյար)

6. Մանրէազերծող լամպ

7. Ջրի թորման սարք

8. Սառնարան

9. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն և ծախսվող նյութեր (շտատիվներ, ծածկապակիներ, առարկայական ապակիներ, չափամաններ, փորձանոթներ, կոնտեյներներ, սպիրտայրոցներ և այլն)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող`

3. Կրտսեր բուժաշխատող

 

93. ԹՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Խրոմատոմասս սպեկտրոմետր

2. Գազահեղուկային խրոմատոգրաֆ

3. Բարձր էֆեկտիվության հեղուկ խրոմատոգրաֆ

4. Կլինիկակենսաքիմիական լաբորատորիային անհրաժեշտ սարքավորումներ և ծախսվող նյութեր

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Կլինիկական քիմիայի բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

3. Միջին բուժաշխատող`

4. Կրտսեր բուժաշխատող

 

94. ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բինօկուլյար մանրադիտակ` լրացուցիչ էլեկտրական լուսավորությամբ

2. Իմունաֆերմենտային անալիզատոր

3. Մակաբուծական հետազոտություններին անհրաժեշտ սարքավորումներ (Բերմանի ապարատ, տրիխինելոսկոպ և այլն)

4. Մանրէազերծող լամպ

5. Ավտոմատ պիպետկաներ (կոմպլեկտ)

6. Դեիոնիզացնող սարք

7. Սառնարան

8. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն և ծախսվող նյութեր (շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, կոնտեյներներ, սպիրտայրոցներ և այլն)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

Մակաբուծական լաբորատորիան պետք է ունենա մանրադիտարկման բոքս, իմունոլոգիական ախտորոշման բոքս, ջուր և կոյուղի` յուրաքանչյուր բոքսում, բոքսերի կահույքի տիպը լաբորատոր ծածկույթով, հատակի ծածկույթը կերամիկական սալիկներով, բնական լուսավորություն, օդափոխություն:

 

95. ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Տրինօկուլյար ֆլյուորեսցենտային մանրադիտակ

2. Ցիտոֆլորիմետր (հոսքային)

3. Իմունաֆերմենտային անալիզատոր

4. Ավտոմատ պիպետկաներ (կոմպլեկտ)

5. Ջրի թորման սարք

6. Դեիոնիզացնող սարք

7. Սառնարան

8. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ, ապակեղեն, ծախսվող նյութեր (շտատիվներ, ծածկապակիներ, առարկայական ապակիներ, չափամաններ, կոնտեյներներ, սպիրտայրոց և այլն)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

96. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

96.1. ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԳՆԱ ԲՐԻԳԱԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Էլեկտրասրտագրման սարք

2. Պուլսօքսիմետր

3. Զարկերակային ճնշումը չափող սարք

4. Ջերմաչափ

5. Դեֆիբրիլյատոր

6. Գլյուկոմետր

7. Ստրիպներ` արագ ախտորոշումն անցկացնելու համար

8. Շնչուղիների անցանելիությունն ապահովելու և արհեստական շնչառությունն անցկացնելու անհրաժեշտ միջոցներ`

1) քիթ-ըմպանային և բերան-ըմպանային օդամուղ փողերի հավաքածու.

2) կոկորդային դիմակների հավաքածու.

3) ներշնչափողային փողերի հավաքածու.

4) համակցված փողեր.

5) շնչական դիմակների հավաքածու.

6) լարինգոսկոպ` տարբեր մեծության շեղբերով.

7) թթվածնի աղբյուր` խոնավացված թթվածին մատակարարելու և շնչական սարքին միացնելու համար.

8) Ամբու-պարկեր.

9) արհեստական շնչառության շարժական սարք.

10) արտածծման սարք:

9. Պարանոցի անշարժացման օձիքներ

10. Քիթ-ստամոքսային զոնդեր

11. Միզային կաթետրներ

12. Թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ

13. Վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ

14. Հոսանքի աղբյուր

15. Պայուսակ` շտապ և անհետաձգելի օգնությանն անհրաժեշտ դեղերով` ցավազրկողներ, հիպոթենզիվներ, միզամուղներ, ադրենալին, նիտրոգլիցերին, դեքսամետազոն, լիդոկային և այլն

16. Ն/Ե ինֆուզիայի միջոցներ`

1) ն/ե ներմուծման համակարգեր.

2) ն/ե կաթետրներ.

3) կրիստալոիդներ (ֆիզ. լուծույթ, Ռինգերի լուծույթ).

4) կոլոիդներ (դեքստրաններ, ժելատինի կամ հիդրոքսի-էթիլ-օսլայի լուծույթներ):

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

 

96.2. ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱՐԱՆՆԵՐԻ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Էլեկտրասրտագրման սարք

2. Պուլսօքսիմետր

3. Զարկերակային ճնշումը չափող սարք

4. Ջերմաչափ

5. Դեֆիբրիլյատոր

6. Գլյուկոմետր

7. Ստրիպներ` արագ ախտորոշումն անցկացնելու համար

8. Շնչուղիների անցանելիությունն ապահովելու և արհեստական շնչառությունն անցկացնելուն անհրաժեշտ միջոցներ`

1) քիթ-ըմպանային և բերան-ըմպանային օդամուղ փողերի հավաքածու.

2) կոկորդային դիմակների հավաքածու.

3) ներշնչափողային փողերի հավաքածու.

4) համակցված փողեր.

5) շնչական դիմակների հավաքածու.

6) լարինգոսկոպ` տարբեր մեծության շեղբերով.

7) թթվածնի աղբյուր` խոնավացված թթվածին մատակարարելու և շնչական սարքին միացնելու համար.

8) ամբու-պարկեր.

9) արհեստական շնչառության շարժական սարք.

10) արտածծման սարք:

9. Պարանոցի անշարժացման օձիքներ

10. Քիթ-ստամոքսային զոնդեր

11. Միզային կաթետրներ

12. Թոքամզի խոռոչի դրենավորման դրենաժներ

13. Վերջույթների, ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ

14. Հոսանքի աղբյուր

15. Պայուսակ` շտապ և անհետաձգելի օգնությանն անհրաժեշտ դեղերով` ցավազրկողներ, հիպոթենզիվներ, միզամուղներ, ադրենալին, նիտրոգլիցերին, դեքսամետազոն, լիդոկային և այլն

16. Ն/Ե ինֆուզիայի միջոցներ`

1) ն/ե ներմուծման համակարգեր.

2) ն/ե կաթետրներ.

3) կրիստալոիդներ (ֆիզիոլոգիական լուծույթ, Ռինգերի լուծույթ).

4) կոլոիդներ (դեքստրաններ, ժելատինի կամ հիդրոքսի-էթիլ-օսլայի լուծույթներ):

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

 

Մանկական շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությանն անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների համար անհրաժեշտ են նշված բոլոր սարքավորումներն ու բժշկական գործիքները, ինչպես նաև`

1) արհեստական շնչառության սարք, որը կիրառելի է կրծքի հասակից սկսած.

2) մանկական հասակի համար անհրաժեշտ ջերմիջեցնող դեղամիջոցներ:

 

96.3. ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՇՏԱՊ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱԳՆԱ ԲՐԻԳԱԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Բժշկական թթվածնի ստացիոնար բալոն

2. Թթվածնի ծավալաչափ

3. Թթվածնի խոնավացուցիչ

4. Նորածնային ամբուի պարկ` դիմակներով

5. Տրանսպորտային արհեստական շնչառության սարք

6. Տրանսպորտային կյուվեզ

7. Տրանսպորտային մոնիթոր

8. Լարինգոսկոպ

9. Արտածծիչ սարք

10. Գլյուկոմետր

11. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու

12. Վերակենդանացման բժշկական հավաքածու

13. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

14. Վիրակապական հավաքածու

15. Ինֆուզիոն պոմպ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

 

97. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԲԻՆԵՏԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Համակարգիչ

2. Պահարան` արտահագուստի համար

3. Աշխատանքային սեղան

4. Աթոռներ` աշխատողների և այցելուների համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

98. ԴԱՏԱՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Էլեկտրաէնցեֆալոգրաֆ` առնվազն երկուսը

2. Տոնոմետր` առնվազն երկուսը

3. Ֆոնենդոսկոպ` առնվազն երկուսը

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

Դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովների մասնագիտական գործունեության պարտադիր պայմաններից է այդ հանձնաժողովների քանակական կազմը` վեց բժիշկ-հոգեբույժ, որոնցից մեկը` հանձնաժողովի նախագահ, մեկը` բաժնի վարիչ-բժիշկ զեկուցող, չորսը` հանձնաժողովի անդամ:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 23-ի

N 856-Ն որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ

 

2.1. ԻՆՖԱՐԿՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. ՈՒլտրաձայնային սրտագրիչներ

2. Էլեկտրասրտագրիչներ

3. Վելոէրգոմետր

4. Արտածծիչներ

5. էլեկտրական արտածծիչներ

6. Մոնիթորներ

7. Դեֆիբրիլյատոր

8. Սրտի ռիթմի ստիմուլյատոր

9. Կենտրոնացված թթվածնային և հետներծծման ելքեր

10. Ստերիլիզատոր

11. Բոբրովի ապարատներ

12. Էլեկտրական լամպեր

13. Դոզիմետրեր (պոմպա)

14. Շնչառական ապարատներ

15. Ֆոնենդոսկոպեր

16. Տոնոմետրեր

17. Շտատիվներ

18. Արհեստական շնչառության պարկ

19. Հիվանդի սայլակներ

20. Մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ)

21. Ապակյա սեղանիկներ

22. Դեղորայքի պահարաններ

23. Բժշկական պահարաններ

24. Բժշկական թախտեր

25. Հանդերձապահարաններ

26. Ճաշասեղաններ

27. Տումբաներ

28. Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար

29. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

12.3. ՔԻՄԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ֆունկցիոնալ մահճակալներ

2. Ֆունկցիոնալ սեղանիկներ` յուրաքանչյուր մահճակալին

3. Անհատական լուսավորություն` յուրաքանչյուր մահճակալին

4. Անհատական ահազանգման սարք` յուրաքանչյուր մահճակալին

5. Հիվանդի սայլակներ

6. Քիմիոպրեպարատների պահպանման սենյակներ` համապատասխան պահարաններով

7. Դեղորայքի պահարաններ

8. Բժշկական պահարաններ

9. Բժշկական թախտեր

10. Դեղերի դոզավորված ներարկման սարքեր (ինֆուզամատ)

11. Պահարաններ` միանգամյա օգտագործման պարագաների համար

12. Քիմիոպրեպարատների օգտագործված (դատարկ) սրվակների պահպանման և հետագայում ոչնչացման տարողություններ

13. Սեղաններ` բժիշկների և քույրերի համար

14. Աթոռներ

15. Վիրահատական արտածծիչ

16. Բակտերիցիդ լամպ

17. Հանդերձապահարաններ

18. Քիմիոթերապևտիկ պրեպարատների կողմնակի ազդեցությունների չափագրման հատուկ սանդղակներ

19. Անձնակազմի և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող սարքավորումներ (քաշիչ պահարաններ)

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

3. Կրտսեր բուժաշխատող

 

12.3-րդ կետով նախատեսված բաժանմունքը կարող է գործել բազմապրոֆիլ հիվանդանոցներում, որտեղ առկա են լաբորատոր ու գործիքային հետազոտությունների ծառայություններ և վերակենդանացման բաժանմունք:

 

ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

47. ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆ

 

47.1. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲՐԻԳԱԴ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Ընդհանուր նշանակության բժշկական հավաքածու

2. Վերակենդանացման բժշկական հավաքածու

3. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

4. Վիրակապական հավաքածու

5. Նորածինների տրանսպորտային ինկուբատոր

6. Տրանսպորտային սայլակ

7. Տրանսպորտային ծալովի սայլակ

8. Պատգարակ

9. Շարժական էլեկտրածծիչ

10. Թթվածնային բալոն

11. Մոնիթոր

12. Ինֆուզիոն պոմպ

13. Հիդրոնիկ տաքացուցիչ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

 

47.2. ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲՐԻԳԱԴ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Էլեկտրասրտագրության սարք (էլեկտրական ցանցից սնուցվող և մարտկոցային)

2. Դեֆիբրիլյատոր-մոնիթոր (էլեկտրական ցանցից սնուցվող և մարտկոցային)

3. Արհեստական շնչառության ապարատ

4. Բժշկական պատգարակ (անվավոր և պահեստային)

5. Շտատիվ

6. Տոնոմետր

7. Ֆոնենդոսկոպ

8. Բժշկական մուրճիկ

10. Գլյուկոմետր

11. Առաջին բուժօգնության պայուսակ

12. Վիրակապական նյութեր

13. Թթվածնի բալոն` ռեդուկտորով 10 լ - 2 հատ

14. Ներշնչափողային ինտուբացիայի և տրախեոստոմիայի համար հավաքածու

15. Շինաներ

16. Ֆիքսատորներ

17. Լարաններ` տարբեր չափերի

18. Ստերիլ վիրակապական նյութեր

19. Վերակենդանացման բժշկական հավաքածու

20. Ինֆուզիոն բժշկական հավաքածու

21. Տրանսպորտային ծալովի սայլակ

22. Արհեստական շնչառական հավաքածու

23. Էլեկտրական արտածծիչ պորտատիվ

24. Ջերմաչափ

25. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ

26. Հոսանքավերափոխիչ

27. Ինհալացիոն անզգայացման սարք

28. Պուլսօքսիմետր

29. Մանկաբարձական հավաքածու

30. Տրանսպորտային կարդիոմոնիթոր

31. Արտաքին էլեկտրասնուցման համակարգ

32. Գազերի մատակարարման կենտրոնացված փականային համակարգ

33. Օդամուղ խողովակ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

 

47.3. ՄԱՆԿԱԲՈՒԺԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Հատուկ բժշկական սարքավորումների հավաքածու

2. Կոշտ սայլակներ

3. Փափուկ սայլակներ

4. Մանկական իմոբիլիզացիոն վակուում-շինաներ

5. Մանկական իմոբիլիզացիոն վակուում ներքնակ

6. Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ

7. Դեֆիբրիլյատոր (էլեկտրական ցանցից սնուցվող և մարտկոցային)

8. Պատգարակ (անվավոր և պահեստային)

9. Թթվածնային ինհալյատոր

10. Շտատիվ

11. Առաջին բուժօգնության պայուսակ (դեղորայք)

12. Վիրակապական նյութեր

13. Թթվածնի բալոններ

14. Տրանսպորտային ծալովի սայլակ

15. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ

16. Հոսանքավերափոխիչ

17. Շարժական մարտկոց

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

 

47.4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԾԱՅԻՆ ԲՐԻԳԱԴ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Հատուկ բժշկական սարքավորումների հավաքածու

2. Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ

3. Վիրակապական պայուսակ

4. Ինֆուզիոն հավաքածու

5. Պայուսակ` ծննդօգնության

6. Սայլակներ` տարբեր

7. Ծալովի պլաստիկ իմոբիլիզացիոն շինաների հավաքածու

8. Շարժական էլեկտրասրտագրիչ

9. Դեֆիբրիլյատոր-մոնիթոր

10. Պատգարակ

11. Թթվածնային ինհալյատոր

12. Շտատիվ

13. Առաջին բուժօգնության պայուսակ (դեղորայք)

14. Տոնոմետր

15. Ֆոնենդոսկոպ

16. Տրանսպորտային ծալովի սայլակ

17. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ

18. Հոսանքավերափոխիչ

19. Շարժական ակոմուլյատոր

20. Գլյուկոմետր

21. Պուլսօքսիմետր

22. Թթվածնի բալոն` ռեդուկտորով 10 լ - 2 հատ

23. Օդամուղ խողովակ

24. Վակուումային իմոբիլիզացիոն ներքնակ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

 

47.5. ՖԵԼԴՇԵՐԱԿԱՆ ԲՐԻԳԱԴ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Հատուկ բժշկական սարքավորումների հավաքածու

2. Կոշտ սայլակներ

3. Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ

4. Վիրակապական պայուսակ

5. Պայուսակ` ծննդօգնության

6. Փափուկ սայլակներ

7. Ծալովի սայլակներ

8. Ծալովի պլաստիկ իմոբիլիզացիոն շինաների հավաքածու

9. Դեֆիբրիլյատոր-մոնիթոր

10. Հիվանդի զննման թախտ (պրոցեդուրային)

11. Շտատիվ

12. Թթվածնային ինհալյատոր

13. Տոնոմետր

14. Ֆոնենդոսկոպ

15. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ

16. Հոսանքավերափոխիչ

17. Շարժական ակոմուլյատոր

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

 

47.5-րդ կետում սահմանված անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները և պայմանները կիրառելի են շտապ օգնության կայաններում և ենթակայաններում` հիվանդներ և դիակներ տեղափոխելու նպատակով, իսկ մարզերում` նաև համապատասխան բժիշկ չունենալու դեպքում:

 

47.6. ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲՐԻԳԱԴԱ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Հատուկ բժշկական սարքավորումների հավաքածու

2. Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ

3. Վիրակապական պայուսակ

4. Ինֆուզիոն հավաքածու

5. Սայլակներ` տարբեր

6. Ծալովի պլաստիկ իմոբիլիզացիոն շինաների հավաքածու

7. Շարժական էլեկտրասրտագրիչ

8. Դեֆիբրիլյատոր

9. Պատգարակ

10. Թթվածնային ինհալյատոր

11. Շտատիվ

12. Առաջին բուժօգնության պայուսակ (դեղորայք)

13. Տոնոմետր

14. Ֆոնենդոսկոպ

15. Տրանսպորտային ծալովի սայլակ

16. Ստացիոնար և շարժական կապի միջոցներ

17. Հոսանքավերափոխիչ

18. Շարժական ակոմուլյատոր

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող

 

Շտապ օգնությունը որպես կայան կարող է գործել, եթե իր կազմում ունի նվազագույնը 3 ենթակայան, շուրջօրյա գործող մասնագիտական 9 բրիգադ:

Շտապ օգնության ենթակայանը կարող է գործել, եթե իր կազմում ունի շուրջօրյա գործող 2-3 բրիգադաներ:

Մեկ բժշկական բրիգադան նախատեսվում է սպասարկելու 20 հազար ազգաբնակչության:

 

47.1-ին և 47.6-րդ կետերով սահմանված անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները և պայմանները կիրառելի են շտապ օգնության կայաններում:

47.3, 47.4 և 47.5-րդ կետերով սահմանված անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջները և պայմանները կիրառելի են շտապ օգնության կայաններում և ենթակայաններում:

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

50. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

50.1. ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

1. Մահճակալներ (առնվազն 6 հատ)

2. Վերակենդանացման սեղան

3. Երկարատև արհեստական շնչառության սարք (առնվազն 2 հատ)

4. Կյուվեզներ (առնվազն 4 հատ)

5. Ճառագայթային տաքացնող սարքեր

6. Ամբուի պարկեր` յուրաքանչյուր մահճակալի համար

7. Դիմակներ` ամեն ամբուի պարկի համար

8. Արտածծիչ սարք

9. Ֆոտոթերապիայի լամպ

10. Թթվածնի և սեղմված օդի մղման համակարգ

11. Թթվածնային վրաններ

12. Շնչական խառնուրդի խոնավացուցիչներ` յուրաքանչյուր մահճակալի համար

13. Ինֆուզիոն պոմպեր` յուրաքանչյուր մահճակալին

14. Լարինգոսկոպ (առնվազն երկուսը)

15. Կարդիոմոնիթորներ

16. Պուլօքսիմետրեր (առնվազն երեքը)

17. Ինհալացիոն սարքեր

18. Բակտերիցիդ լամպեր

19. Նորածնային կշեռք

20. Ախտահանող սարք

21. Բիքսեր

22. Տարողություններ` ախտահանիչ լուծույթների համար

23. Սառնարան` դեղորայքի պահպանման համար

24. Սառնարան` կթած կաթի և մանկական սննդի պահպանման համար

25. Պորտատիվ ռենտգեն ապարատ

26. Պորտատիվ գերձայնային հետազոտման սարք

27. Պերիֆերիկ և կենտրոնական երակային կաթետրներ (տարբեր չափերի)

28. Պորտային, արտածծման կաթետրներ (տարբեր չափերի)

29. Թիթեռնիկե ասեղներ (տարբեր չափերի)

30. Ստամոքսային զոնդեր (տարբեր չափերի)

31. Ինտուբացիոն խողովակներ (տարբեր չափերի)

32. Ինտուբացիոն խողովակի ուղղորդիչ

33. Ռեսպիրատոր բինազալ կաթետրներ

34. Օդատար խողովակներ

35. Ներերակային ներարկման համակարգեր (սովորական և արյան բաղադրամասերի ներարկման համար)

36. Շտատիվ

37. Պինցետներ` անատոմիական

38. Մկրատներ

39. Վիրաբուժական կորնցագ

40. Թեփուրներ (մեծ ու փոքր)

41. Բժշկական սրվակներ

42. Տարբեր ծավալների ներարկիչներ

43. Ջերմաչափեր

44. Պատի ջերմաչափ` ամեն հիվանդասենյակում

45. Նորածնային մահճակալներ

46. Բարուրասեղան

47. Բժշկական պահարան` դեղերի պահպանման համար

48. Բժշկական սեղան` դեղերի համար

49. Բժշկական սեղան` բժշկական գործիքների համար

50. Պահարան` մաքուր սպիտակեղենի համար

51. Տումբաներ

52. Տարողություններ` օգտագործված սպիտակեղենի հավաքման համար

53. Սեղաններ

54. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Բժիշկ` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման առկայության դեպքում

2. Միջին բուժաշխատող` համապատասխան վերապատրաստմամբ

3. Կրտսեր բուժաշխատող

 

Բժշկական պաշտոնները սահմանվում են 1 շուրջօրյա բժշկական պոստ (4,5 բժշկական պաշտոն)` յուրաքանչյուր 6 մահճակալի հաշվով:

Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է 1 շուրջօրյա քույրական պոստ (4,5 քույրական պաշտոն) և մեկ ցերեկային բուժքույր` յուրաքանչյուր 3 մահճակալի հաշվով:

Կրտսեր բուժաշխատողներ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2009
N 856-Ն
Որոշում