Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 15 ...

 

 

040.0915.120809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2009 թվականի N 915-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1586-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետի`

i

ա. «զ» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ1)», «զ2)», «զ3)», և «զ4)» ենթակետերով.

«զ1) իր իրավասության սահմաններում լիցենզավորման գործընթացների կազմակերպում և լիցենզավորված սուբյեկտների կողմից տվյալ գործունեությունն իրականացնելու համար պարտադիր պահանջների և պայմանների պահպանման ուսումնասիրությունների և դրանց նկատմամբ հսկողության իրականացում.

զ2) ըստ կրթական ծրագրերի և կրթության ձևերի` լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, համակարգչային դասարանի (լսարան) նյութատեխնիկական հագեցվածության չափաքանակների, ուսումնադիդակտիկ հագեցվածության, գեղարվեստական, տեղեկատվական և այլ գրականության չափաքանակների մշակում և հաստատում.

զ3) ուսումնական հաստատությունների ղեկավար, մանկավարժական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերին ներկայացվող պահանջների սահմանում.

զ4) կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի հիման վրա հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու նպատակով տեղում ուսումնասիրությունների իրականացում.»,

բ. «ժզ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու կարգի մշակում և հաստատում.»,

գ. «իե2)» ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իե3)» ենթակետով.

«իե3)» նախարարության և նրա համակարգի աշխատողներին խրախուսելու նպատակով գերատեսչական մեդալի սահմանում, այդ մեդալով պարգևատրման կարգի մշակում և հաստատում.».

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. «II. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժնից հանել «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» տողը,

բ. 1-ին բաժնի 1-ին կետը լրացնել «Լիցենզավորման վարչություն» տողով.

i

3) որոշման N 3 հավելվածից հանել վերջին` «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությունը իր հաշվեկշռում գույք չունի» պարբերությունը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1586-Ն որոշումը:

3. Լուծարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2009
N 915-Ն
Որոշում