Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂ ...

11.03.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2009  -ից մինչեւ   11.03.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 08.02.10 թիվ 120-Ն հրաման)

i

124.1964.030809

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        08            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409276

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

22 հուլիսի 2009 թվականի N 1964-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը և դրանք հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 471 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1005-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարին`

Հարկային մարմին դիմելու դեպքում` հարկ վճարողների հետ կնքել սույն հրամանով հաստատված հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին օրինակելի ձևի պայմանագրեր:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2009 թ. հուլիսի 22-ի

N 1964-Ն հրամանի

 

Օրինակելի ձև

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ _____ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    ք. Երևան                                «__-» __________ ____ թ.

 

______________________________________________/ՀՎՀՀ` -------------/ը, այսուհետ` «Հարկ վճարող», ի դեմս ________________---------------ի, որը գործում է ______________________________________ հիման վրա, մի կողմից, և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմը /գտնվելու վայրը` ք. Երևան, Խորենացու 7/, այսուհետ` «Հարկային մարմին», ի դեմս աշխատակազմի ղեկավար _______________---ի, որը գործում է կանոնադրության հիման վրա և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի ________________---- թ. թիվ հրամանով իրավազորված է կնքելու սույն պայմանագիրը, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. ՀՀ-ում հավատարմագրված հավաստագրման կենտրոնից էլեկտրոնային ստորագրություն ստացած Հարկ վճարողը պարտավորվում է Հարկային մարմին ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկային և պարտադիր այլ վճարների հաշվետվությունները, հաշվարկները, ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը, այլ փաստաթղթերը և տեղեկությունները /այսուհետ` հաշվետվություններ/ էլեկտրոնային եղանակով` ՀՀ կառավարության 16.02.2006 թ. «Հարկային և պարտադիր այլ վճարների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները փոստի միջոցով հարկային մարմին ներկայացնելու պարզեցված ընթացակարգը և դրանք հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 471 որոշմամբ /այսուհետ` Որոշում/ հաստատված թիվ 2 հավելվածով սահմանված կարգով, իսկ Հարկային մարմինը պարտավորվում է ընդունել ներկայացված հաշվետվությունները` եթե դրանք ներկայացված են որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով:

1.2. Սույն պայմանագրում օգտագործված հասկացություններն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ սահմանված է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում, դրան համապատասխան ընդունված իրավական ակտերում, ինչպես նաև Որոշման դրույթներում:

1.3. Հարկային մարմինը հավաստում է, որ տնօրինում է հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ընդունելու ծրագրի:

1.4. Հարկ վճարողի կողմից կարող են ներկայացվել սույն պայմանագրի անբաժանելի մաս համարվող Ցանկում նշված հաշվետվությունների տեսակները:

1.5. Սույն պայմանագիրը կնքվելուց հետո Հարկային մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հարկ վճարողին է տրամադրում էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ /Login & Password/` առձեռն փակ ծրարով և նրա բոլոր լիազորված անձինք մուտք են գործում համակարգ նույն ծածկագրով ու գաղտնաբառով:

1.6. Կողմերն ընդունում են, որ բոլոր լիազորված անձանց սույն պայմանագրի 2.3 կետի 4-րդ ենթակետում նշված հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված վավեր էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթերն ունեն նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված և /կամ/ կնիքով վավերացված փաստաթուղթը: Նշված էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են բնօրինակներ և կարող են օգտագործվել որպես ապացույց դատարանում և վեճերի քննարկման մինչդատական վարույթում:

1.7. Կողմերն ընդունում են, որ էլեկտրոնային համակարգում օգտագործվող էլեկտրոնային ծածկագիրն ու գաղտնաբառը և լիազորված անձանց սույն պայմանագրի 2.3 կետի 4-րդ ենթակետում նշված հավատարմագրված հավաստագրման կենտրոնից ստացված էլեկտրոնային թվային ստորագրությունները բավարար են էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին նույնականացնելու, հարկ վճարողի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունն ու դրանք երրորդ անձանց կողմից չթույլատրված գործողություններից ու միջամտություններից պաշտպանելու համար:

1.8. Հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացնելը Հարկ վճարողին իրավունք է տալիս այդ հաշվետվությունները թղթային եղանակով չներկայացնել Հարկային մարմին:

1.9. Կողմերն ընդունում են, որ հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով Հարկային մարմին ներկայացման պահ է համարվում հաշվետվությունների ընդունման վերաբերյալ ավտոմատ համակարգի կողմից հարկ վճարողին ուղարկվող ծանուցման մեջ նշված օրն ու ժամը:

1.10. Սույն պայմանագիրն անհատույց է:

 

2. Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգն ու

պայմանները

 

2.1. Հարկ վճարողը հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է էլեկտրոնային թվային ստորագրության ու ծածկագրի և գաղտնաբառի /Login & Password/ միջոցով:

2.2. Էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառը էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան /login/, ինչպես նաև գաղտնաբառի /password/ համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու Հարկային մարմնի տեղեկատվական համակարգ և թույլ է տալիս տվյալ տեղեկատվական համակարգում նույնականացնել էլեկտրոնային փաստաթուղթը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է էլեկտրոնային համակարգ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

2.3. Հաշվետվությունների ներկայացման համար Հարկ վճարողին անհրաժեշտ տեխնիկական պայմաններն են`

1. Ինտերնետ հասանելիություն

2. Ինտերնետի զննարկիչ IE 6.0 և բարձր, Mozilla FireFox 2.x և բարձր

3. Adobe Acrobat 6.0 և բարձր:

4. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ-ից /ՀՎՀՀ`02707093/ ստացված էլեկտրոնային թվային ստորագրություն

5. Հարկային մարմնից ստացված էլեկտրոնային ծածկագիր և գաղտնաբառ:

2.4. Սույն պայմանագրի 3.2.3. կետում նշված բոլոր անձանց կողմից հաշվետվությունը սույն պայմանագրի համաձայն ստորագրվելու և ուղարկվելու դեպքում այն կհամարվի ներկայացված:

 

3. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

3.1. Հարկ վճարողն իրավունք ունի`

3.1.1. էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնել

ա/ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված անձանց միջոցով.

բ/ սույն կետի «ա» ենթակետում նշված անձանց կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձի /անձանց/ միջոցով:

3.1.2. Ցանկացած ժամանակ լուծել սույն պայմանագիրը` այդ մասին առնվազն 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով Հարկային մարմնին:

3.1.3. Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնող իրավասու անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ ստանալ:

3.2. Հարկ վճարողը պարտավոր է`

3.2.1. Սույն պայմանագիրը կնքելու նպատակով`

ա/ ներկայացնել Հարկ վճարողի պետական գրանցման վկայականի պատճենը /առկայության դեպքում/,

բ/ ներկայացնել Հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիր կնքելու, ինչպես նաև էլեկտրոնային ծածկագրի և գաղտնաբառի օգտագործման և դրանք Հարկային մարմնից ստանալու իրավասու անձ լինելու մասին,

գ/ ներկայացնել անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ և սոցիալական ապահովության քարտի պատճենը:

3.2.2. Հարկային մարմնին տրամադրել այն անձանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը, որոնք իրավունք ունեն հարկ վճարողի անունից էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հաշվետվություններ.

1. ___________________________________________________________________ 2. ___________________________________________________________________ 3.2.3. Էլեկտրոնային կրիչի միջոցով ներկայացնել հաշվետվություն ներկայացնող անձի /անձանց/ էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը և ստորագրության ստուգման տվյալները` մինչև էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնելը: 3.2.4. Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ իրավասու անձի փոփոխման դեպքում անհապաղ տեղեկացնել Հարկային մարմնին: 3.2.5. Լիազոր անձի էլեկտրոնային ստորագրության հավաստագրի կամ հարկ վճարողների հարկային հաշվառման միասնական ռեեստրում ներառվող տեղեկությունների փոփոխման դեպքում անհապաղ տեղյակ պահելու դրա մասին Հարկային մարմնին: 3.2.6. Համակարգի տեխնիկական խափանումների դեպքում հաշվետվությունները, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում թղթային կրիչով ներկայացնել Հարկային մարմին: 3.3. Հարկային մարմինն իրավունք ունի չընդունել այն հաշվետվությունները, որոնք ներկայացված են` ա/ սույն պայմանագրի 3.2.3 կետում նշված տվյալներին չհամապատասխանող անձանց կողմից. բ/ եթե հաշվետվությունները ներկայացված չեն Որոշմամբ սահմանված և սույն պայմանագրով նախատեսված կարգով և պայմաններով: 3.4. Հարկային մարմինը պարտավոր է` 3.4.1. Ապահովել իր կողմից տնօրինվող տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով ստացված հաշվետվությունների տվյալների պաշտպանվածությունը և պահպանումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված հաշվետվությունները պահպանվում են թղթային կրիչով ներկայացված հաշվետվությունների համար օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: 3.4.2. Գաղտնաբառի կորստյան, վնասվելու կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքում նոր գաղտնաբառ տրամադրել` եթե Հարկ վճարողի կողմից ներկայացվել է դիմում: Նոր գաղտնաբառը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով` դիմումի և սույն պայմանագրի 3.2.1 կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերի հիման վրա դիմումի ներկայացման օրվա ընթացքում: 3.4.3. Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին: 3.4.4. ՀՀ օրենսդրության համաձայն հաշվետվությունների ձևերում և լրացման կարգերում փոփոխությունների դեպքում ավտոմատ համակարգում կատարել համապատասխան փոփոխություններ: 3.4.5. Թղթային կրիչով ներկայացված հաշվետվությունները 15-օրյա ժամկետում ավտոմատ համակարգում հասանելի դարձնել Հարկ վճարողին:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում ՀՀ օրենքով սահմանված կարգով:

4.2. Հարկային մարմինը պատասխանատու չէ էլեկտրոնային ստորագրության վավերության և դրա հետ կապված հարցերի հետևանքով հաշվետվությունների ժամանակին չներկայացման, ինտերնետ կապի կամ Հարկ վճարողի համակարգչային տեխնիկայի և ծրագրերի խափանման, էլեկտրոնային ստորագրության, ծածկագրի կամ գաղտնաբառի կորստյան կամ այլ եղանակով երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում տեղեկությունների պատշաճ ներկայացման համար:

4.3. Հարկային մարմնի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով Հարկ վճարողին պատճառված վնասը ենթակա է հատուցման միայն իրական վնասի չափով և բաց թողնված օգուտը հատուցման ենթակա չէ:

 

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը /ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ/

 

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3/երեք/ ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. Այլ պայմաններ

 

6.1. Սույն պայմանագրով նախատեսված և Հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերը կցվում են սույն պայմանագրին և համարվում են պայմանագրի անբաժանելի մասը:

6.2. Սույն պայմանագիրը լրացվում է Հարկային մարմնի գրասենյակում, որից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:

6.3. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր և վավեր են կողմերի կողմից ստորագրվելու /իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվելու/ դեպքում:

6.4. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.5. Սույն պայմանագիրը կնքված է մեկ տարի ժամկետով, հայերեն լեզվով, 2 /երկու/ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

7. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և

ստորագրությունները

 

    Հարկ վճարող                                Հարկային մարմին

 

    __________________________                 __________________________

         /գտնվելու վայրը/                           /գտնվելու վայրը/

 

    __________________________                 __________________________

    /էլեկտրոնային փոստի հասցեն/                /էլեկտրոնային փոստի հասցեն/

 

    __________________________                 __________________________

    /բանկային վավերապայմանները/                /բանկային վավերապայմանները/

 

    __________________________                 __________________________

         /ստորագրություն/                           /ստորագրություն/

 

    Կ.Տ.                                       Կ.Տ.

 

Հարկ վճարողի կողմից ներկայացման ենթակա հաշվետվությունների

տեսակների ցանկը

 

1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային /հաշվետու եռամսյակին նախորդող եռամսյակի յուրաքանչյուր ամսում 5-ից ոչ ավելի վարձու աշխատող ունեցող գործատուների համար/.

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների.

3. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ` Կազմակերպության /ԱՁ/ կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտների, պահված շահութահարկի.

4. ՀԱՇՎԱՐԿ` Կազմակերպության /Ա/Ձ, նոտարի/ կողմից ֆիզիկական անձանց վճարված /հաշվարկված/ եկամուտների, պահված եկամտահարկի.

5. ՀԱՇՎԱՐԿ` Շահութահարկի.

6. ՀԱՇՎԱՐԿ` ԱԱՀ-ի.

7. ՀԱՇՎԱՐԿ` Ակցիզային հարկի.

8. ՏԵՂԵԿԱՆՔ` Դուրս գրված /գնորդներին տրված/ և /կամ/ մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ.

9. ՀԱՇՎԱՐԿ` Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարի.

10. ՀԱՇՎԱՐԿ` Ծխախոտի հաստատագրված վճարի.

11. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ` Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.07.2009
N 1964-Ն
Հրաման