Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

29.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.09.2009  -ից մինչեւ   29.08.2015  -ը:
 

(ուժը կարցրել է 06.08.15 թիվ 886-Ն որոշում)

i

040.0947.240809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 օգոստոսի 2009 թվականի N 947-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՔՍԱՏՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պահպանման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան կազմավորման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացումը.

2) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատան գործունեությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.08.2009
N 947-Ն
Որոշում