Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ...

03.09.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.08.2009  -ից մինչեւ   03.09.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 02.09.10 թիվ 704-Ա որոշում)

i

041.0711.240809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2009 թվականի N 711-Ա

 

ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Բարսեղյանին` որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ մասնակցելու ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի նստաշրջաններին և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերի նիստերի աշխատանքներին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Բարսեղյանին 2009 թվականի սեպտեմբերի 13-19-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի 2-րդ աշխատանքային խմբի (Արբիտրաժ և համաձայնեցման ընթացակարգ) 51-րդ նստաշրջանին մասնակցելու համար:

3. Տ. Բարսեղյանի` Վիեննա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Տ. Բարսեղյանի` Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Բարսեղյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.08.2009
N 711-Ա
Որոշում