Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱ ...

 

 

040.0975.310809

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2009 թվականի N 975-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի օգոստոսի 13-ի

N 975-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ծրագրից ակնկալվող արդյունքներն են կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման համակարգի բարելավումը, կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության ու կայուն օգտագործման համար տեղեկատվական հենքի ստեղծումը:

2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի կենդանական աշխարհի պետական հաշվառումը (այսուհետ` հաշվառում) ապահովում է վայրի կենդանիների տեսակների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:

3. Հաշվառումն իրականացվում է տվյալ կենդանու տեսակի համար գիտականորեն հիմնավորված մեթոդների հիման վրա և արդյունքում ներառում է տեղեկատվություն տեսակի քանակական և որակական փոփոխությունների զարգացման մասին, իսկ հնարավորության սահմաններում ապահովում է նաև տեղեկատվություն տեսակի տարիքաչափսային կառուցվածքի մասին:

 

II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի կայուն կառավարման, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործման ու պահպանության ապահովումն է:

5. Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի (ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիներ) և նրանց ապրելավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականության և դրանց կայուն կառավարմանը նպատակաուղղված գործողությունների իրականացմանը նպաստելը.

2) Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում օգտագործման ենթակա կենդանական տեսակների չափաքանակների որոշումը և գիտականորեն հիմնավորումը` ելնելով առկա տվյալներից և բնական ռեսուրսների կայուն օգտագործման սկզբունքներից.

3) առավել օգտագործվող կենդանիների պաշարների գնահատումը.

4) բնակչությանն իրազեկման ապահովումը.

5) միջազգային համագործակցությանը խթանելը.

6) արտաքին աղբյուրներից ֆինանսական ներդրումներին նպաստելը.

7) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` կենդանական աշխարհի պահպանությանը և կայուն կառավարմանը նպաստող այլ գործողություններ իրականացնելը:

 

III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Կենդանական աշխարհի հաշվառման ծրագրերն իրականացնում են այն սուբյեկտները, որոնք մրցույթում հաղթող են ճանաչվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Հաշվառման իրականացման փուլերն են` տվյալների հավաքագրումը, գրանցումը և տրամադրումը կենդանական աշխարհի պետական կադաստր վարող և մոնիթորինգ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնին:

8. Տվյալների հավաքագրումը ներառում է ելակետային տեղեկատվության հավաքը (հավաքածուներ, գրականության տվյալներ և այլն) և դաշտային հետազոտությունները (կենդանատեսակների ներկա վիճակի, տարածվածության, ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունների ուսումնասիրություն, թանգարանային նմուշների և հավաքածուների լրացում և այլն):

9. Տվյալները գրանցվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1441-Ն որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 14-րդ կետերի:

10. Տվյալները տրամադրվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի:

 

IV. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

11. Կենդանական աշխարհի պետական հաշվառման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները տրամադրվում են օրենքով չարգելված միջոցների հաշվին:

12. Ոլորտի խնդիրների լուծման նպատակով կարող են ներգրավվել նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները` դրան նպատակաուղղելով ոլորտի զարգացմանն ուղղված առաջնահերթ խնդիրների լուծմանը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի օգոստոսի 13-ի

N 975-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման անվանումը|Կատարման     |Ժամկետը |Ակնկալվող   |Ֆինանսա-|

|ը/կ|                    |պատասխանատուն|        |արդյունքները|վորման  |

|   |                    |             |        |            |աղբյուրը|

|___|____________________|_____________|________|____________|________|

| 1 |         2          |      3      |   4    |     5      |   6    |

|___|____________________|_____________|________|____________|________|

| 1.|ՀՀ կենդանական       |ՀՀ բնապահպա- |2010-   |ՀՀ          |օրենքով |

|   |աշխարհի (ողնաշարավոր|նության      |2015 թթ.|կենդանական  |չարգել- |

|   |և  անողնաշարավոր    |նախարարու-   |        |աշխարհի     |ված     |

|   |կենդանիներ) ներկա   |թյուն        |        |ներկա վիճակի|միջոցնե-|

|   |վիճակի,             |             |        |նկարագիր,   |րի      |

|   |ուսումնասիրություն` |             |        |կենսաբազմա- |հաշվին  |

|   |ըստ տարածվածության  |             |        |զանության և |        |

|   |և  բնակլիմայական    |             |        |կենսառեսուրս|        |

|   |պայմանների`         |             |        |ների        |        |

|   |1) կենդանական       |             |        |գնահատում   |        |

|   |տեսակների մասին     |             |        |            |        |

|   |ելակետային          |             |        |            |        |

|   |տեղեկատվության հավաք|             |        |            |        |

|   |2) կենդանական       |             |        |            |        |

|   |տեսակների           |             |        |            |        |

|   |ապրելավայրերի,      |             |        |            |        |

|   |ինչպես նաև          |             |        |            |        |

|   |պոպուլյացիաների,    |             |        |            |        |

|   |համակեցությունների  |             |        |            |        |

|   |վիճակի, քանակական և |             |        |            |        |

|   |որակական            |             |        |            |        |

|   |փոփոխությունները    |             |        |            |        |

|   |բացահայտելու        |             |        |            |        |

|   |նպատակով դաշտային   |             |        |            |        |

|   |ուսումնասիրություն- |             |        |            |        |

|   |ների իրականացում ՀՀ |             |        |            |        |

|   |ամբողջ տարածքում.   |             |        |            |        |

|   |3) արդյունագործական,|             |        |            |        |

|   |սոցիալական          |             |        |            |        |

|   |նպատակներով         |             |        |            |        |

|   |օգտագործվող         |             |        |            |        |

|   |կենդանական տեսակների|             |        |            |        |

|   |պաշարների հաշվառման |             |        |            |        |

|   |և  գնահատման        |             |        |            |        |

|   |աշխատանքների.       |             |        |            |        |

|   |իրականացում         |             |        |            |        |

|   |հանրապետության      |             |        |            |        |

|   |ամբողջ տարածքում,   |             |        |            |        |

|   |4) արդյունագործական,|             |        |            |        |

|   |սոցիալական          |             |        |            |        |

|   |նպատակներով         |             |        |            |        |

|   |օգտագործվող         |             |        |            |        |

|   |կենդանական տեսակների|             |        |            |        |

|   |տարածման արեալների  |             |        |            |        |

|   |քարտեզագրում` ըստ   |             |        |            |        |

|   |տեսակների           |             |        |            |        |

|___|____________________|_____________|________|____________|________|

| 2.|Տեղեկատվության      |ՀՀ բնապահպա- |2010-   |ՀՀ          |օրենքով |

|   |մշակում,            |նության      |2015 թթ.|կենդանական  |չարգել- |

|   |վերլուծություն,     |նախարարու-   |        |աշխարհի     |ված     |

|   |ամփոփում`           |թյուն        |        |վիճակի մասին|միջոցնե-|

|   |1) ստացված          |             |        |կանոնակարգ- |րի      |

|   |ելակետային          |             |        |ված տեղեկատ-|հաշվին  |

|   |տեղեկատվության      |             |        |վություն և  |        |

|   |մշակում.            |             |        |դրա հիման   |        |

|   |2) դաշտային ուսումնա|             |        |վրա         |        |

|   |սիրությունների      |             |        |կենդանական  |        |

|   |արդյունքների մշակում|             |        |պաշարների   |        |

|   |3) ամբողջական       |             |        |օգտագործման |        |

|   |տեղեկատվության      |             |        |գիտականորեն |        |

|   |համեմատական         |             |        |հիմնավորված |        |

|   |վերլուծություն և    |             |        |թույլատրելի |        |

|   |ամփոփում.           |             |        |չափաքանակներ|        |

|   |4) տեղեկատվական     |             |        |            |        |

|   |բազայի ստեղծում     |             |        |            |        |

|___|____________________|_____________|________|____________|________|

| 3.|Կենդանական աշխարհի  |ՀՀ բնապահպա- |2012-   |կենդանական  |օրենքով |

|   |տեսակային կազմի     |նության      |2013 թթ.|աշխարհի     |չարգել- |

|   |ճշգրտում`           |նախարարու-   |        |ճշգրտված    |ված     |

|   |1) ողնաշարավոր և    |թյուն        |        |տեսակային   |միջոցնե-|

|   |անողնաշարավոր       |             |        |կազմի       |րի      |

|   |կենդանատեսակների    |             |        |առկայություն|հաշվին  |

|   |ցուցակների կազմում. |             |        |            |        |

|   |2) կենդանական       |             |        |            |        |

|   |տեսակների արեալների |             |        |            |        |

|   |քարտեզի կազմում.    |             |        |            |        |

|   |3) արդյունագործական,|             |        |            |        |

|   |սոցիալական          |             |        |            |        |

|   |նպատակներով         |             |        |            |        |

|   |օգտագործվող         |             |        |            |        |

|   |կենդանական տեսակների|             |        |            |        |

|   |լուսանկարների,      |             |        |            |        |

|   |տեսանյութերի        |             |        |            |        |

|   |պատրաստում          |             |        |            |        |

|___|____________________|_____________|________|____________|________|

| 4.|Հայաստանի           |ՀՀ բնապահպա- |2015-   |տեղեկատվական|օրենքով |

|   |Հանրապետությունում  |նության      |2020 թթ.|բազայի      |չարգել- |

|   |հանդիպող կենդանական |նախարարու-   |        |առկայություն|ված     |

|   |տեսակների մասին առկա|թյուն        |        |            |միջոցնե-|

|   |տեղեկատվության      |             |        |            |րի      |

|   |թվայնացում,         |             |        |            |հաշվին  |

|   |տեղադրում կայքում   |             |        |            |        |

|___|____________________|_____________|________|____________|________|

| 5.|Հայաստանի           |ՀՀ բնապահպա- |2012-   |Հայաստանի   |օրենքով |

|   |Հանրապետությունում  |նության      |2015 թթ.|Հանրապետու- |չարգել- |

|   |հանդիպող կենդանական |նախարարու-   |        |թյունում    |ված     |

|   |տեսակների վերաբերյալ|թյուն        |        |հանդիպող    |միջոցնե-|

|   |հանրամատչելի գրքերի,|             |        |կենդանական  |րի      |

|   |ֆոտոալբոմների,      |             |        |տեսակների   |հաշվին  |

|   |տեսաերիզների,       |             |        |մասին       |        |

|   |ուղեցույցների       |             |        |հանրամատչելի|        |

|   |պատրաստում,         |             |        |տեղեկատվու- |        |

|   |լուսաբանումներ      |             |        |թյան        |        |

|   |պարբերական մամուլում|             |        |առկայություն|        |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.08.2009
N 975-Ն
Որոշում