050.0213.110809
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 08 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009287
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2009 թվականի թիվ 213-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԹԻՎ 154-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 15-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 154-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին կանոնակարգում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) Կանոնակարգի 13-րդ կետից հանել «, ընդ որում, հրապարակային ծանուցումը պետք է կատարվի ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից ոչ ուշ» բառերը:
i
2) Կանոնակարգի 19-րդ կետի առաջին նախադասության մեջ «հաղթողին որոշելու» բառերը փոխարինել «հայտերի բացման» բառերով:
i
3) Կանոնակարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետում «մրցույթի պայմաններ» բառերը փոխարինել «մրցույթի գնային առաջարկ» բառերով:
4) Կանոնակարգի 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«30. Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն հրապարակային մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի իրականացման արժեքը (ծառայությունների գինը և ծառայությունների գնի հաշվարկման մեթոդը):»:
i
5) Կանոնակարգի 31-րդ կետում լրացնել 5-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ`
«5. մրցույթի տեխնիկական առաջարկ:»:
6) Կանոնակարգի 32 կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«32. Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են հրապարակային ծանուցմամբ պահանջվող բոլոր այլ տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, մատուցման կարգը, ինչպես նաև Հրապարակային ծանուցմամբ պահանջվող բոլոր այլ փաստաթղթերը և տեղեկությունները):»:
7) Կանոնակարգի 37-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«37. Հրապարակային մրցույթին մասնակցելու հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն հրապարակային մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի իրականացման արժեքը (ծառայությունների գինը և ծառայությունների գնի հաշվարկման մեթոդը):»:
8) Կանոնակարգի 43-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«43. Հրապարակային մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված հայտերը բացվում են մրցութային հանձնաժողովի հատուկ նիստերին` մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրերին և ժամերին: Մրցութային հանձնաժողովի առաջին հատուկ նիստին բացվում է միայն մրցույթի մասնակիցների ներկայացրած «մրցույթի տեխնիկական առաջարկ» երկրորդ ծրարը, իսկ «մրցույթի գնային առաջարկ» առաջին ծրարը հանձնվում է ի պահ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմ, որը մրցութային հանձնաժողովի երկրորդ հատուկ նիստին հանձնում է այն մրցութային հանձնաժողովի նախագահին:»:
9) Կանոնակարգի 45-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
i
«45. Մրցույթի հայտերի բացման առաջին հատուկ նիստում մասնակիցների երկրորդ ծրարը բացելուց հետո, այն հանձնվում է մրցութային հանձնաժողովի կողմից ստեղծված համապատասխան աշխատանքային խմբին, որը ուսումնասիրում է մասնակիցների երկրորդ ծրարներով ներկայացվող տեղեկատվությունները ու փաստաթղթերը և դրանց հիման վրա կազմում «մրցույթի տեխնիկական առաջարկ» համապատասխան տեղեկանք, որում նշվում են մրցույթի յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած հրապարակային մրցույթի պայմանները (կնքվելիք պայմանագրի էական պայմանները և այլ անհրաժեշտ տեղեկություններ): Մրցութային հանձնաժողովը առանձին գնահատում է մասնակիցների ներկայացրած «մրցույթի տեխնիկական առաջարկը»:
i
10) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 45.1 և 45.2 կետերով`
«45.1 Մրցույթի հայտերի բացման երկրորդ հատուկ նիստում բացվում են մասնակիցների գնային առաջարկ պարունակող «մրցույթի գնային առաջարկ» ծրարը: Նշված ծրարը բացելուց հետո դրանք հանձնվում են աշխատանքային խմբին, որը ուսումնասիրում է մասնակիցների առաջին ծրարներով ներկայացվող տեղեկատվությունները և դրանց հիման վրա կազմում «մրցույթի ֆինանսական առաջարկ» համապատասխան տեղեկանք, որում նշվում են մրցույթի յուրաքանչյուր մասնակցի առաջարկվող աուդիտի իրականացման գինը, հաշվարկման մեթոդը, վճարման կարգը և այլ անհրաժեշտ տեղեկություններ: Մրցութային հանձնաժողովը առանձին գնահատում է մասնակիցների ներկայացրած «մրցույթի ֆինանսական առաջարկը»: Աշխատանքային խումբը ամփոփում է «մրցույթի տեխնիկական առաջարկը» և «մրցույթի ֆինանսական առաջարկը» մրցութային առաջարկների գնահատականները և ներկայացնում է մրցույթի ամփոփման նիստին:
45.2 Մրցույթի առաջարկների ամփոփման գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման նվազագույնը երկու աշխատակիցների կողմից (կատարում-ստուգում սկզբունքով), որոնք պետք է ստորագրեն մրցութային հանձնաժողովին ներկայացվող համեմատական աղյուսակի տակ կամ ամփոփ տեղեկանքի վրա: Ընդ որում, եթե մրցույթի առաջարկների ամփոփման գործընթացում ներգրավված են լինում 1-ից ավելի ստորաբաժանումներ, ապա յուրաքանչյուր ստորաբաժանման երկու աշխատակիցները նույնպես ստորագրում են դրա տակ: Մրցույթի առաջարկների ամփոփման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի ղեկավարն է նախաձեռնող ստորաբաժանման ղեկավարը: Աշխատանքային խմբի ղեկավարը կազմակերպում է աշխատանքային խմբի աշխատանքները, հաստատում է աշխատանքային խմբի կողմից կազմված համեմատական աղյուսակները կամ ամփոփ տեղեկանքը, ինչպես նաև մրցույթի ամփոփման նիստին մրցութային հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի ամփոփման համար անհրաժեշտ տեղեկությունները (այդ թվում` կնքվելիք պայմանագրի էական պայմանները): Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է նրա, որպես ստորաբաժանման ղեկավարի, տեղակալը կամ փոխարինողը:»:
11) Կանոնակարգի 46-րդ կետից հանել «մինչև հոկտեմբերի 20-ը,» բառերը:
i
12) Կանոնակարգի 47-րդ կետում 4-րդ ենթակետից հետո լրացնել 4.1 ենթակետ հետևյալ բովանդակությամբ`
«4.1 այն նախապատվելիության չափանիշները, որոնց հիման վրա մրցույթի մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել:»:
13) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 47.1 կետով`
i
«47.1 Մրցույթի արդյունքների մասին արձանագրությանը Կենտրոնական բանկի աշխատակազմի արձանագրային բաժնի կողմից կցվում են մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի մասին ծանուցման տեքստը, մասնակիցների կողմից ներկայացված պայմանների վերաբերյալ տեղեկանքը (համեմատական աղյուսակները և այլ տեղեկությունները):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ