Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆ ...

 

 

114.0074.120909

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        09            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11409314

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

13 օգոստոսի 2009 թվականի N 74-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 229-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 10-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի (այսուհետև` աշխատակազմ) հաշվեկշռում գտնվող գույքը հանձնելու և պետական գույքը աշխատակազմի հաշվեկշիռ ընդունելու գործընթացը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Աշխատակազմի հաշվեկշռում գտնվող գույքը հանձնելու և պետական գույքը աշխատակազմի հաշվեկշիռ ընդունելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծվում է գույքի հանձնման-ընդունման հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):

2. Հանձնաժողովին`

i

1) գույքը աշխատակազմի հաշվեկշիռ հանձնելու մասին համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում աշխատակազմի հաշվեկշռում արտացոլելու նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկել այն երկամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը (աշխատակազմին գույքը հանձնելու մասին համապատասխան հիմքերի պատճենը, գույքի հանձնման-ընդունման ակտը` համաձայն սույն հրամանի 1-ին և 2-րդ հավելվածների, եթե գույք հանձնողն անհայտ է, կամ եթե գույք հանձնողը հրաժարվում է իրականացնել վերջինիս հանձնումը, կամ եթե այլ պատճառներով հնարավոր չէ իրականացնել գույքի հանձնումը, ապա Հանձնաժողովի կողմից կազմված գույքի միակողմանի ընդունման ակտը համաձայն սույն հրամանի 3-րդ և 4-րդ հավելվածների, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի առկայության դեպքում` բնօրինակը) ձեռք բերելու և աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչությանն ու հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը տրամադրելու ուղղությամբ,

2) գույքի մասնավորեցման կամ օտարման, նվիրատվության և նվիրաբերության դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականով պայմանագրում ամրագրված ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` կազմելով գույքի հանձնման-ընդունման ակտ` համաձայն սույն հրամանի 5-րդ և 6-րդ հավելվածների,

3) հանձնաժողովի կողմից արդեն իսկ հաստատված ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում` համապատասխան փոփոխությունը ներկայացնել արձանագրության (քաղվածք) տեսքով,

4) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա առանձնացվող և աշխատակազմին հանձնվող գույքի հանձնման-ընդունման ընթացքում (դեպքում) կազմակերպության ղեկավարությունից պահանջել գրավոր հավաստում նշված գործառույթի արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված վճարման կարգի մասին տեղյակ լինելու վերաբերյալ,

5) հանձնման-ընդունման աշխատանքների հետ կապված գործուղումների անհրաժեշտություն առաջանալու դեպքում` 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի ղեկավարին ներկայացնել առաջարկություն համապատասխան հրամանի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին:

(2-րդ կետը փոփ. 16.10.13 թիվ 81-Ն հրաման)

3. Սահմանել, որ.

i

1) գույքի արժեքի բացակայության դեպքում գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից ներկայացված գնահատման եզրակացությամբ (հաշվետվությամբ) նշված արժեքը ներառվում է գույքի հանձնման-ընդունման ակտում (գույքի միակողմանի ընդունման ակտում) որպես գույքի հաշվեկշռային արժեք` 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված կարգով:

(3-րդ կետը փոփ. 16.10.13 թիվ 81-Ն հրաման)

4. Պետական գույքի տնօրինման վարչության պետին`

i

1) անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցում չունենալու դեպքում 6 (վեց)-ամսյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը,

2) գույքի հանձնման-ընդունման ակտում և անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական առաջնային գրանցման վկայականում ամրագրված գույքի մակերեսների տարբերության դեպքում` 3 (երեք)-օրյա ժամկետում համապատասխան տեղեկատվություն տրամադրել աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը,

3) հանձնման-ընդունման ակտերին կից ստացված սեփականության իրավունքի վկայականների, ինչպես նաև փոփոխված և նոր գրանցված գույքի սեփականության իրավունքի վկայականների պատճենները տրամադրել հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը:

(4-րդ կետը փոփ. 16.10.13 թիվ 81-Ն հրաման)

4.1. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության պետին`

i

գույքի հանձնման-ընդունման սահմանված կարգով հաստատված ակտի առկայության դեպքում` գույքը հաշվառել աշխատակազմի հաշվեկշռում, գույքի գրանցումից հետո ի հայտ եկած մակերեսների տարբերությունների առկայության դեպքում` պետական գույքի տնօրինման վարչությունից տեղեկատվությունը ստանալուց հետո աշխատակազմի հաշվապահական հաշվառման մեջ կատարել գույքի մակերեսների ճշգրտում:

(4.1-ին կետի լրաց. 16.10.13 թիվ 81-Ն հրաման)

5. Եթե անշարժ գույքի ընդունման պահին բացակայում է անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, ապա հանձնաժողովը համապատասխան նշում է կատարում հանձնման-ընդունման ակտում` համաձայն որի հանձնման-ընդունման ակտում նշված անշարժ գույքի մակերեսի չափը համարվում է նախնական և հետագա գործողությունների համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված անշարժ գույքի մակերեսի չափը:

6. Գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ իրականացնելիս հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից ստեղծում է առնվազն երկու հոգուց բաղկացած աշխատանքային խումբ` գույքի գտնվելու վայր գործուղվելու և տեղում անշարժ ու շարժական գույքի ուսումնասիրություններ անցկացնելու համար:

i

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու մասին» N 229-Ն և 2008 թվականի փետրվարի 13-ի «Պետական գույքի հանձնման-ընդունման և մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի նոյեմբերի 2-ի N 229-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 10-Ն հրամանները:

8. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել աշխատակազմի ղեկավարին:

 

Հավելված 1

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74 -Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 20 -- թ. ----- ի թիվ --- Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Ընդունող), և -------------------------------------- մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ---------------- գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը ---------- դրամ,

Գույքի մաշվածությունը ---------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ---------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,

Այլ տվյալներ ---- -----------------------------------:

ՀՀ կառավարության 15.02.95 թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը --------- ------:

 

    Գույքը հանձնեց                                 Գույքն ընդունեց

 

    --------------------                           Հանձնաժողովի կազմ

 

    --------------------                        ----------------------

(ստորագրությունը)

----------------------

 

             Կ.Տ.                               ----- ---------- --- թ.

 

Հավելված 2

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74 -Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. -----ի թիվ --- -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Ընդունող), և -------------------------------------- ------------------------------------ մյուս կողմից (այսուհետ` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ------- հասցեում գտնվող -------------- ընդհանուր մակերես (որից նկուղ` ---- քառ. մետր, կիսանկուղ -----քառ. մետր) և ------- հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը ---------- դրամ,

Գույքի մաշվածությունը ---------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ---------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը __________ թ.,

Այլ տվյալներ ---- -----------------------------------:

 

    Գույքը հանձնեց                                 Գույքն ընդունեց

 

    -------------------------                      Հանձնաժողովի կազմ

 

    -------------------                        ----------------------

(ստորագրությունը)

----------------------

 

             Կ.Տ.                               ----- ---------- --- թ.

 

Հավելված 3

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74 -Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. -----ի թիվ --- -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Ընդունող) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ------------------ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Ընդունողը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ---------------- գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք) ---------- դրամ,

Գույքի մաշվածությունը ---------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ---------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,

Այլ տվյալներ ---- ----------------------------------:

ՀՀ կառավարության 15.02.95 թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը --------- ------:

 

Գույքն ընդունեց

 

Հանձնաժողովի կազմ

 

--------------------

 

--------------------

 

--------------------

 

--- --------- ---- թ.

 

Հավելված 4

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74 -Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. -----ի թիվ --- -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Ընդունող) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ------------------ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և ընդունողը միակողմանի ընդունեց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ---------- հասցեում գտնվող -------- ընդհանուր մակերես (որից նկուղ` ----քառ. մետր, կիսանկուղ -----քառ. մետր) և ------------- հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը (գույքի ձեռքբերման արժեք)---------- դրամ,

Գույքի մաշվածությունը ---------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ---------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը _________ թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը _________ թ.,

Այլ տվյալներ ---- -----------------------------------:

 

Գույքն ընդունեց

 

Հանձնաժողովի կազմ

 

--------------------

 

--------------------

 

--------------------

 

---- --------- ---- թ.

 

Հավելված 5

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74 -Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2009 թ. -----ի թիվ --- - -Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնող), և ------------------------------------------------ մյուս կողմից (այսուհետ` Ընդունող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ կառավարության ------------ թվականի -----------------ի թիվ ---- որոշմամբ մասնավորեցված (օտարված) ----------------- գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

 

    Գույքը հանձնեց                              Գույքն ընդունեց (գնորդ)

 

    Հանձնաժողովի կազմ                         -------------------------

                                                      -----------------

 

-----------------

-----------------

    -----------------                               (ստորագրությունը)

 

Կ.Տ.

---- -------- --- թ.

 

Հավելված 6

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2009 թ. օգոստոսի 13-ի

թիվ 74 -Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թ. --------------------ի թիվ --- -Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետ` Հանձնող), և -------------------------------------- մյուս կողմից (այսուհետ` Ընդունող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Ընդունողն ընդունեց ՀՀ կառավարության --- թվականի -----------------ի թիվ ---- որոշմամբ մասնավորեցված (օտարված) --------- հասցեում գտնվող ------------------- ընդհանուր մակերես և --------------- -------------- արժեք ունեցող անշարժ գույքը:

 

    Գույքը հանձնեց                              Գույքն ընդունեց (գնորդ)

 

    Հանձնաժողովի կազմ                          -------------------------

                                                       -----------------

 

-----------------

-----------------

    -----------------                                 (ստորագրությունը)

 

Կ.Տ.

---- ------- --- թ.

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
13.08.2009
N 74-Ն
Հրաման