Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎ ...

 

 

020.0123.300698

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 30 հունիսի 1998 թվական

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ Ղ. Մեհրաբյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ծանոթանալով սույն գործով զեկուցողներ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի և Վ. Սահակյանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ղ. Մեհրաբյանի, բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի ապրիլի 21-ին` Երևանում: Համաձայնագրի նպատակն է վերացնել տեխնիկական խոչընդոտները Կողմերի տնտեսական և առևտրական հարաբերություններում:

Ըստ համաձայնագրի, Կողմերը պարտավորվում են միմյանց անվճար տրամադրել ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վերաբերյալ տեղեկատվություն և նորմատիվ փաստաթղթեր, փոխադարձաբար ճանաչել չափման միջոցների պետական փորձարկումների, տեսակի հաստատման, ստուգաչափման արդյունքները, սերտիֆիկացման միջազգային, տարածաշրջանային և ազգային համակարգերում տրված փորձագետի սերտիֆիկատները:

Կողմերը համագործակցելու են կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման, ֆիզիկական մեծությունների միավորների ազգային չափանմուշների ստեղծման և կատարելագործման, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում տեղեկատվական գործունեության զարգացման ուղղությամբ:

Կողմերը պարտավորվում են նաև աջակցել միմյանց ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում միջազգային կազմակերպությունների, որոնց անդամ է Կողմերից մեկը, անդամագրվելու և այդ կազմակերպություններում աշխատանքներ կատարելու գործում, ապահովել ստացվող փաստաթղթերի և համաձայնագրի շրջանակներում կատարվող աշխատանքների գաղտնիությունը, եթե փոխանցող Կողմը նշում է դրանց գաղտնիությունը:

Համագործակցության ընթացքում ստացած գիտատեխնիկական տեղեկատվությունը կարող է երրորդ պետությանը փոխանցվել միայն այն տրամադրող Կողմի համաձայնությամբ:

Համաձայնագրով սահմանվում է նաև դրա դրույթների մեկնաբանման և կատարման հետ կապված վիճելի հարցերի լուծման, դրանում փոփոխություններ և լրացում կատարելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը:

ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 1997 թվականի ապրիլի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 հունիսի 1998 թվական ՍԴՈ - 123

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.06.1998
N ՍԴՈ-123
Որոշում