040.1242.031109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1242-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 319 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 461 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 18-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» N 319 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը.
i
2) որոշման 1-ին կետով հաստատված միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 12-ի «Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 461 որոշման և կանոնադրության ամբողջ տեքստից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հոկտեմբերի 29-ի
N 1242-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
1999 թվականի մայիսի 18-ի
N 319 որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահ)
Պ. Ավետիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության
և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Փիլիպոսյան - «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Հայրապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության
պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
Ա. Գրիգորյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության
և մշակույթի հուշարձանների պահպանության
գործակալության պետ
Ս. Առաքելյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային
արգելոց թանգարանների և պատմական միջավայրի
պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հ. Սիմոնյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային
ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն
Հ. Սանամյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային
ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրենի տեղակալ
Գ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության
և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական
քարտուղար
Ա. Քալանթարյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության
և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի
խորհրդական
Հ. Ավետիսյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության
ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ
Հ. Հակոբյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի պատմության
ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դոցենտ
Ռ. Մկրտչյան - «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի
մշակութաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող
Ս. Դերձյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
քաղաքաշինության քաղաքականության և տարածական
պլանավորման վարչության տարածքային պլանավորման և
մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Նալբանդյան - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու
ճարտարապետաշինարարական բաժնի շինարարական գործերի
տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային
ժառանգության և մշակութային արժեքների վարչության
պետ (հանձնաժողովի քարտուղար)»