Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐ ...

 

 

104.1412.201009

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        10            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10409355

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 հոկտեմբերի 2009 թվականի N 1/1412-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի մասին» թիվ 1111-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի` դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ արտաքին գործերի

նախարարի

2009 թվականի հոկտեմբերի 12-ի

թիվ 1/1412-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ` ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի` դիվանագիտական կադրերի պատրաստման դասընթացների (այսուհետ` Դիվանագիտական դպրոցի դասընթացներ) ուսումնական ծրագիրը կազմված է միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը վերաբերող տեսական և գործնական առարկաներից:

2. Դիվանագիտական դպրոցի դասընթացներն անվճար են:

3. Դիվանագիտական դպրոցի դասընթացները կազմակերպվելու են առկա ձևով` դասախոսությունների, սեմինարների, գործնական պարապմունքների, ուսումնական խաղերի միջոցով:

4. Դիվանագիտական դպրոցի դասընթացների դասավանդման լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

5. Դիվանագիտական դպրոցի դասընթացներն անցկացվում են շաբաթական 5 օր և օրական մինչև 5 ժամ ակադեմիական ժամ տևողությամբ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վարչական շենքում:

6. Դիվանագիտական դպրոցի դասընթացների յուրաքանչյուր առարկայի գծով դասընթացների ունկնդիրը հանձնում է բանավոր կամ գրավոր քննություն, որը գնահատվում է բալային համակարգով: Քննությունը հանձնված է համարվում, եթե դասընթացների ունկնդիրը ստանում է բալերի առնվազն 80 տոկոսը:

7. Դիվանագիտական դպրոցի դասընթացների ավարտից հետո ունկնդիրները ստանում են դասընթացներին մասնակցությունը հավաստող ավարտական վկայական:

 

II. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Դիվանագիտական դպրոցի դասընթացներին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են հայերենին, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված օտար լեզուներին, ունեն բարձրագույն կրթություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկին» համապատասխան:

9. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներն ապահովելու նպատակով` Դիվանագիտական դպրոցի դասընթացներին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր`

1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել.

2) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ հաստատված «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված հիվանդություններով.

4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել:

10. Դիվանագիտական դպրոցի դասընթացներին մասնակցելու համար թեկնածուները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (կից ձևով).

2) ինքնակենսագրություն` շարադրված ազատ ձևով.

3) դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր.

4) երկու լուսանկար` 3x4 սմ չափի.

5) անձնագրի պատճենը.

6) բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը.

7) առողջական վիճակի մասին տեղեկանք.

8) սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր:

11. Սույն կարգի 9-րդ կետում նշված սահմանափակումների վերաբերյալ սխալ կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելը հիմք է հանդիսանում թեկնածուի ընդունելությունը մերժելու կամ ունկնդրին Դիվանագիտական դպրոցի դասընթացներից հեռացնելու համար:

 

III. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Դիվանագիտական դպրոցի դասընթացներին մասնակցելու համար ունկնդիրների ընտրությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը, որի կազմում կարող են ընդգրկվել ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, գիտական և ակադեմիական շրջանակներից, ինչպես նաև Եվրոպական միության Եվրոպական հանձնաժողովից կամ ԵԱՀԿ-ից:

13. Թեկնածուների նախնական ընտրությունը կատարվում է սույն կարգի 10-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա:

14. Փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները մասնակցում են գրավոր քննության (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքական թեմայով շարադրություն): Գրավոր քննությունը գնահատվում է 10 բալային համակարգով: Գրավոր քննությունը անցած են համարվում առնվազն 8 բալ հավաքած դիմորդները: Գնահատականը ձևավորվում է մրցութային հանձնաժողովի անդամների կողմից տված գնահատականների հանրագումարի միջինի հիման վրա: Գնահատման չափանիշներն են գրավոր խոսքի կուռ կառուցվածքը, շարադրանքի ամբողջականությունը, տրամաբանական շրջանակը, շարադրության թեմային առնչվող երևույթների, գործընթացների, իրադարձությունների գնահատման խորությունն ու բազմակողմանիությունը, փաստերի ճշգրտությունը, ուղղագրությունը և շարադրանքի ողջամիտ ծավալը:

15. Գրավոր քննությունը հաջողությամբ անցած թեկնածուները հրավիրվում են բանավոր հարցազրույցի: Հարցազրույցի ընթացքում մրցութային հանձնաժողովի անդամների կողմից տրվում են բանավոր հարցեր թեկնածուի ընդհանուր գիտելիքները և միջազգային հարաբերությունների իմացությունը ստուգելու նպատակով ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Հարցազրույցը գնահատվում է 10 բալային համակարգով: Հարցազրույցը անցած են համարվում հարցազրույցի արդյունքում առնվազն 8 բալ հավաքած թեկնածուները: Գնահատականը ձևավորվում է մրցութային հանձնաժողովի անդամների կողմից տված գնահատականների հանրագումարի միջինի հիման վրա: Հարցազրույցի գնահատման չափանիշներն են բանավոր խոսքի վարժ և համոզիչ լինելը, բառապաշարի հարստությունը, բանավոր շարադրանքի տրամաբանական կառուցվածքը, փաստերի ճշգրտությունը, խոսակցությունը պահպանելու ունակությունը:

._________.

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ                          |ԼՈՒՍԱՆԿԱՐ|

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ                          |  (3x4)  |

|         |

Դիմումի Ձև                                  |         |

    (Խնդրում ենք լրացնել համակարգչի միջոցով)                  ._________.

 

    ԱԶԳԱՆՈՒՆ      .......................................................

 

ԱՆՈՒՆ ...................................ՀԱՅՐԱՆՈՒՆ...................

 

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՏԱՐԵԹԻՎԸ ...../......./......../....................ՍԵՌԸ

                          ՕՐ    ԱՄԻՍ   ՏԱՐԵԹԻՎ      ԾՆՆԴԱՎԱՅՐԸ

                                                         ԱՐ .............

                                                         ԻԳ..............

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ........................................

 

ՍՈՒՅՆՈՎ ԴԻՄՈՒՄ ԵՄ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

(ՀՈՒՆՎԱՐ 2010 թ. - ՀՈՒԼԻՍ 2010 թ.)

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

.....................................................................

                            (ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

 

Անձնագրային տվյալներ

.__________________________________________.

|ԱՆՁՆԱԳՐԻ ՀԱՄԱՐԸ  |Ե՞ՐԲ Է ՏՐՎԵԼ|Ո՞ՒՄ ԿՈՂՄԻՑ|

.__________________________________________.

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ .............................................

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ....................................................

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

.________________________________________________________.

|ՓՈՍՏԱՅԻՆ ԻՆԴԵՔՍԸ|ՔԱՂԱՔ| ԵՐԿԻՐ|ՓՈՂՈՑԻ   |ՇԵՆՔԻ |ԲՆԱԿԱՐԱՆԻ|

|                |     |      |ԱՆՎԱՆՈՒՄԸ|ՀԱՄԱՐԸ|ՀԱՄԱՐԸ   |

.________________________________________________________.

._______________________________________________________.

|ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  |ՏԱՆ           |ԲՋՋԱՅԻՆ       |ԷԼ. ՀԱՍՑԵՆ|

|ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ|ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ|ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ|          |

._______________________________________________________.

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

.________________________________________________________.

|ՈՒՍՄԱՆ         |ԿՐԹԱԿԱՆ       |ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ|ԳԻՏԱԿԱՆ |

|ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ|ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ|                |ԱՍՏԻՃԱՆԸ|

|_______________|______________|________________|________|

|_______________|______________|________________|________|

|_______________|______________|________________|________|

.________________________________________________________.

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

.___________________________________________________.

|ԱՄՍԱԹԻՎԸ|ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ|ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ|

|________|___________________|______________________|

|________|___________________|______________________|

|________|___________________|______________________|

.___________________________________________________.

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ

.___________________________________________.

|ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ|ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ|ՊԱՇՏՈՆԸ|ՀԱՍՑԵՆ|

|_____________|______________|_______|______|

|_____________|______________|_______|______|

|_____________|______________|_______|______|

|_____________|______________|_______|______|

.___________________________________________.

 

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՆՇԵ՛Ք ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏԵ՛Ք ՁԵՐ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԻՆԳ ՆԻՇԱՆԻ ՍԱՆԴՂԱԿՈՎ (5 - ԳԵՐԱԶԱՆՑ, 4 - ՇԱՏ ԼԱՎ, 3 - ԼԱՎ, 2 - ԲԱՎԱՐԱՐ, 1 - ՎԱՏ)

.__________________________________.

|ՕՏԱՐ ԼԵԶՈՒ|ԽՈՍԱԿՑԱԿԱՆ |ԳՐԱՎՈՐ     |

|__________|___________|___________|

|          | 1 2 3 4 5 | 1 2 3 4 5 |

|__________|___________|___________|

|          | 1 2 3 4 5 | 1 2 3 4 5 |

|__________|___________|___________|

|          | 1 2 3 4 5 | 1 2 3 4 5 |

|__________|___________|___________|

|          | 1 2 3 4 5 | 1 2 3 4 5 |

|__________|___________|___________|

|          | 1 2 3 4 5 | 1 2 3 4 5 |

.__________________________________.

 

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՐ ՄԱՍԻՆ (ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼՆ)

 

.....................................................................

 

.....................................................................

 

.....................................................................

 

- ՍՈՒՅՆՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ.

.....................................................................

- դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չեմ ճանաչվել.

- դատական կարգով զրկված չեմ որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

- չեմ տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի թիվ 121 որոշմամբ հաստատված «Ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված հիվանդությամբ.

- չեմ դատապարտվել հանցագործության համար.

 

ԵՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՎԵՐՈՆՇՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ԵՆ: ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԽԱԼ ԿԱՄ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻՄՔ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՄ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՑ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ..................................................................... ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

    ...................                                ..................

          ԱՄՍԱԹԻՎԸ                                        ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԱԳՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑԵԼ ԵՄ ՀԵՏԵՎՅԱԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ

 

.__________________________________________________.

|ՄԱՄՈՒԼ     |ԻՆՏԵՐՆԵՏ |ՌԱԴԻՈ  |ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ  |

|___________|______________________________________|

|ԱՅԼ ՄԻՋՈՑՈՎ|ԾԱՆՈԹՆԵՐ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐ, ԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ|

.__________________________________________________.

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
12.10.2009
N 1/1412-Ն
Հրաման