Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ...

 

 

040.1279.161109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2009 թվականի N 1279-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` աղետի գոտու գյուղական բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակներում ծրագրերի շահառուներին բնակարան (բնակելի տուն)` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները` վերջինիս առկայության դեպքում (այսուհետ` գույք), տրամադրելու նպատակով պետության անունից կնքել գույքի ձեռքբերման եռակողմ, իսկ առանձին դեպքերում երկկողմ պայմանագրեր` նախատեսելով, որ պետությունը վաճառողից գնում և միաժամանակ պետական աջակցության շրջանակներում նվիրատվության կարգով շահառուին է տրամադրում գույքը:

(1-ին կետը փոփ. 24.03.11 թիվ 459-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 29.07.10 թիվ 956-Ն որոշում)

i

2. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակներում ծրագրերի`

i

1) շահառուներն ազատվում են այդ գործարքների նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով նախատեսված վճարումներից.

2) շահառուների փոխարեն սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից:

(2-րդ կետը փոփ. 22.04.10 թիվ 436-Ն, 29.07.10 թիվ 956-Ն որոշումներ)

i

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքների կողմ հանդիսացող շահառուների փոխարեն` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարներից նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար, գումարները վճարելու նպատակով, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 1,840.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

(3-րդ կետը փոփ. 24.12.09 թիվ 1526-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված շահառուների փոխարեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնտեսված միջոցների հաշվին կատարելու նպատակով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2009 թվականի ծախսերում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

i

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումից բխող գործարքների գրանցման գծով նոտարական ծառայություններ մատուցող նոտարների հետ կնքել փոխհատուցման պայմանագիր:

(5-րդ կետը փոփ. 29.07.10 թիվ 956-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի` հնարավորինս սեղմ ժամկետում նոտարական վավերացման աշխատանքները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2009
N 1279-Ն
Որոշում