Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 171 ...

 

 

040.1261.111109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1261-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1714-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1714-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման» բառերը փոխարինել «թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության կանխարգելման» բառերով.

2) որոշման ամբողջ տեքստում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով.

3) որոշման 1-ին կետում`

ա. կետից հանել «և էկոնոմիկայի», «Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզպետների տեղակալներին» բառերը,

բ. «առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով,

գ. կետը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին» բառերով,

դ. «հարկային պետական ծառայության պետի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական» բառերը փոխարինել «պետական եկամուտների» բառերով,

ե. կետը «քաղաքապետի տեղակալին» բառերից հետո լրացնել «(համաձայնությամբ)» բառով,

զ. «վարչական մարմինների» բառերը փոխարինել «պետաիրավական» բառով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2009
N 1261-Ն
Որոշում