Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.1269.121109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1269-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 1231-Ն որոշման N 2 հավելվածում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» բառերը` իրենց բոլոր հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության միջուկային նյութերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանման լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու մասին» N 346-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով, իսկ NN 2 և 3 հավելվածներում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար» բառերը` «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Միջուկային տեղակայանքը` Հայկական ատոմային էլեկտրակայանը, շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների հատուկ հաշիվ բացելու մասին» N 1637-Ն որոշման`

i

ա. 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն» բառերով,

i

բ. հավելվածի 2-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը` իրենց բոլոր հոլովաձևերով, փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով,

գ. հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների», «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը` «Հայաստանի Հանրապետության ֆինանսների», իսկ «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման» բառերը` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2009
N 1269-Ն
Որոշում