Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «05» հոկտեմբերի 1992թ. Հ.Ն-0696-I

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 26-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

 

Հոդված 1. Պատժից ազատել`

ա) այն անձանց, ովքեր դատապարտվել են մինչև երեք տարի ժամանակով ազատազրկման կամ ազատազրկման հետ չկապված պատիժների կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն` պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով.

բ) մինչև հինգ տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց, ովքեր`

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են.

- մինչև 16 տարեկան երեխա ունեցող կամ հղի կանայք են.

- 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների մասնակցելիս կամ այդ գործողությունների ընթացքում հարազատներից որևէ մեկի (ծնող, ամուսին, զավակ, քույր, եղբայր( զոհվելու հետևանքով դարձել են ընտանիքի միակ կերակրողը.

- հանցագործությունը կատարել են մինչև 18 տարեկան դառնալը և ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել:

Հոդված 2. Կարճել այն անձանց կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների և դատարանների վարույթներում գտնվող գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչև 3 տարի ժամանակով կամ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ, ինչպես նաև սույն օրենքի 1 հոդվածի «բ» կետում թվարկված անձանց կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչև 5 տարի ժամանակով կամ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ:

Հոդված 3. Նշանակված պատժաչափը կիսով չափ կրճատել հինգ տարուց ավելի ժամանակով դատապարտված`

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.

- մինչև 16 տարեկան երեխա ունեցող կամ հղի կանանց.

- հանցագործության կատարման պահին 18 տարին լրացած և նախկինում ազատազրկման

i

Հոդված 4. Նշանակված պատժաչափը կրճատել կիսով չափ`

- 55 տարին լրացած կանանց և 60 տարին լրացած տղամարդկանց.

- անզգույշ հանցագործության համար դատապարտված անձանց, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173 հոդվածի երրորդ մասով դատապարտվածներից, եթե նրանց վրա չի տարածվում սույն օրենքի 1 հոդվածը:

Հոդված 5. Կրճատել պատժաչափի չկրած մասը`

ա) կիսով չափ այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են պատժաչափի կեսը.

բ) մեկ քառորդով այն անձանց նկատմամբ, ովքեր չեն կրել պատժաչափի կեսը, եթե նրանց վրա չեն տարածվում սույն օրենքի 1,3 և 4 հոդվածները:

i

Հոդված 6. Ամնիստիան չկիրառել`

ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում նախատեսված հանցագործությունների համար դատապարտված և այդ հոդվածում թվարկված անձանց նկատմամբ.

բ) այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում պատժից ազատվել են 1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կատարել են դիտավորյալ հանցագործություն.

գ) ազատազրկման վայրերից փախուստ կատարած և մինչև սույն օրենքը ուժի մեջ գտնվող դատապարտյալների նկատմամբ:

Հոդված 7. Սույն օրենքը չի ազատում դատարանների դատավճիռներով և որոշումներով նշանակված լրացուցիչ պատիժներից, բացառությամբ աքսորի և արտաքսման:

Հոդված 8. Այն անձանց նկատմամբ, ովքեր ազատազրկման վայրերում ենթարկվում են հարկադիր բուժման ալկոհոլիզմից, թմրամոլությունից կամ վեներական հիվանդություններից, ամնիստիան կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելու հետո:

Հոդված 9. Ամնիստիան կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու նախորդ օրը ներառյալ:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա է կատարման մինչև 1993 թվականի հունվարի 1-ը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
5 հոկտեմբերի 1992 թ.
ՀՕ-40

 

pin
ՀՀ 05.10.1992
N ՀՕ-40 օրենք