Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 433 ...

18.11.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.08.1998  -ից մինչեւ   18.11.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 18.11.99 թիվ 704 որոշում)

i

041.0492.170898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 1998 թվականի թիվ 492

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» թիվ 433 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի թիվ 175 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «մայիսի 15-ը», իսկ «բ» ենթակետում «1998 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «օգոստոսի 31-ը» և «1999 թվականի օգոստոսի 15-ը» բառերով.

i

բ) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում «հունիսի 15-ը», իսկ «գ» ենթակետում «1998 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «սեպտեմբերի 30-ը» և «1999 թվականի օգոստոսի 30-ը» բառերով.

i

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը կառավարական հանձնաժողովի կազմը հաստատելու մասով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով նշված որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1998 թ.

օգոստոսի 17-ի թիվ 492

որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

i

կառավարական հանձնաժողովի

 

    Դ. Զադոյան        - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի

                        նախագահ)

    Ս. Պապյան         - բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Ա. Խուդավերդյան   - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

    Խ. Դումիկյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

    Ս. Թովմասյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

    Ա. Ղարիբյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ,

                        գլխավոր գանձապետ

    Ս. Օհանյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության

                        ենթակառուցվածքների և գյուղատնտեսության

                        վարչության պետ

    Հ. Աբրահամյան     - Արարատի մարզպետ

    Պ. Ասատրյան       - Տավուշի մարզպետ

    Ա. Գոմցյան        - Շիրակի մարզպետ

    Հ. Կարապետյան     - Արագածոտնի մարզպետ

    Ա. Հերոյան        - Արմավիրի մարզպետ

    Ռ. Ղուկասյան      - Գեղարքունիքի մարզպետ

    Պ. Մանուկյան      - Վայոց ձորի մարզպետ

    Ռ. Նավասարդյան    - Սյունիքի մարզպետ

    Ս. Ստեփանյան      - Կոտայքի մարզպետ

    Հ. Քոչինյան       - Լոռու մարզպետ

    Գ. Ավետիսյան      - ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և  

                        քարտեզագրության ինստիտուտի տնօրեն

    Հ. Վարդանյան      - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                        «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրենի

                        պաշտոնակատար

    Ֆ. Ղազարյան       - «Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ

    Կ. Ամյան          - ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի

                        գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.08.1998
N 492
Որոշում