041.0493.180898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 օգոստոսի 1998 թվականի թիվ 493
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ 300 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 4-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 300 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`
i
Ֆ. Զաքարյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Վ. Բոստանջյան - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական
վերլուծության վարչության պետ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ
- Արագածոտնի մարզպետի տեղակալ
Ռ. Անտոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության
գլխավոր մասնագետ
Վ. Սարդարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության արտադրական
վարչության պետ
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
i
«3) Հայաստանի Հանրապետության նախարարություններին` 20-օրյա ժամկետում ապահովել իրենց տնօրինության տակ գտնվող աղետի գոտու չսեփականաշնորհված ու անավարտ շինարարության օբյեկտների հաշվառումը և հանձնաժողովին ներկայացնել դրանցից սոցիալ-մշակութային նշանակությամբ և որպես բնակելի վերափոխման ու օգտագործման ենթակա շենքերի ցանկը»: