Սեղմել Esc փակելու համար:
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ...

 

 

040.1441.171209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2009 թվականի N 1441-Ն

 

i

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշմամբ ստեղծված «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 407-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունները համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողներին «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան, մինչև նրանց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը, լիազոր մարմնի կողմից տրված ուղեգրի հիման վրա ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորելը,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապաստան հայցողների կենսաապահովման պայմանների տրամադրման կազմակերպումը»:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.11.2009
N 1441-Ն
Որոշում