Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հունվարի 1994 թվականի թիվ 58

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում միջպետական փոխկապակցված առաքումների (քլիրինգային) համակարգի կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 20-ի «1993 թվականին Ռուսաստանի Դաշնություն արտադրանքի արտահանման ընդլայնման հրատապ միջոցառումների մասին» թիվ 475 որոշման գործունեությունը տարածել 1994 թվականի վրա` ուժը կորցրած ճանաչելով որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը:

2. Հաստատել`

ա) մինչև 1994 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի, գնումների ու մատակարարումների պետական պատվերի և պետական առաջադրանքի ընդունումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի հետ 1994 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների համաձայնեցումը, 1994 թվականի առաջին եռամսյակի համար միջպետական փոխկապակցված առաքումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններից պետական պատվերով գտնվող ապրանքների ծավալը և բյուջետային սպառողների նախնական ֆինանսավորումը, համաձայն հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության 1994 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների (քլիրինգի) իրականացման կարգը (կցվում է):

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը բացել քլիրինգային հաշիվ` սահմանելով, որ քլիրինգային հաշիվը տնօրինվում է «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության կողմից, իսկ գումարների նպատակային օգտագործման համար պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության վրա և նշված հաշվից սպասարկվում են միայն միջպետական փոխկապակցված առաքումների շրջանակներում կատարվող գործառնությունները:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`

ա) մշակել հաշվարկային չեկերով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության մատակարարների հետ հաշվարկների իրականացման կարգը.

բ) առաջնահերթ կարգով քննության առնել և ապահովել միջպետական փոխկապակցված առաքումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը վարկերի տրամադրումը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 3 բանկային օրվա ընթացքում, ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված սպառողների ցանկի, սույն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ծավալներով բացել բյուջետային սպառողների նախնական ֆինանսավորումը:

6. Սույն որոշման 5-րդ կետի համաձայն բյուջետային նախնական նպատակային ֆինանսավորման գումարներն ստացած սպառողները պարտավոր են 7 բանկային օրվա ընթացքում նշված գումարները փոխանցել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության քլիրինգային հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանն ու էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` մինչև 1994 թվականի մարտի 25-ը 1993 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների արդ1յունքներով կատարել վերջնահաշվարկ և լուծարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հատուկ քլիրինգային հաշիվը:

8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ միջպետական փոխկապակցված առաքումների շրջանակներում գնումների և մատակարարումների պետական պատվերի և պետական առաջադրանքի տեղադրման վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` կնքվող պայմանագրերով փոխկապակցված առաքումների համար արտադրանք տրամադրվող տնտեսավարող սուբյեկտներին ապահովել այդ արտադրանքի թողարկման համար անհրաժեշտ երաշխավորված էներգամատակարարմամբ:

Սույն կետով սահմանված հանձնարարականի կատարման վերահսկողությունը դնել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի վրա:

10. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` հաստատել միջպետական փոխկապակցված առաքումների հաշվետվության ձև:

i

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրերին համապատասխան 1993 թվականի փոխադարձ քլիրինգային մատակարարումների մասին» թիվ 124 որոշումը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 Թ.

ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 58

ՈՐՈՇՄԱՆ

 

1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՄԱՐ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

(մլն հաշվարկային դոլար)

 

__________________________________________________________________________

|       |Քանակը`|                 Ծավալները`

|  Չափի |_______|___________________________________________

Արտադրատեսակի|միավորը|ընդամե-|  հունվար  |    փետրվար   |     մարտ

անվանումը  |       |նը I ե-|    --     |      2,0     |     2,0

|       |ռամսյակ|           |              |

______________|_______|_______|___________|______________|________________

1      |   2   |  3    |    4      |       5      |      6

___________________________________________________________________________

Ալյումինե

նրբաթիթեղ       տ       70        -          35/0,07        35/0,07

 

Մոլիբդենի

խտանյութ        տ      140        -          70/0,07        70/0,07

 

Ավտոդողեր      հատ     1000       -         500/0,05       500/0,05

 

Քիմռեակ-       մլն

տիվներ        դոլար      -        -            /0,1           /0,1

 

Էլեկտրա-

շարժիչներ      հատ     6350       -         3175/0,111    3175/0,111

 

Լուսատուներ    հատ     10000      -         5000/0,06     5000/0,06

 

Կոմպրեսոր-

ներ            հատ       35       -          35/0,11          -

 

Դիզելային էլեկտրաշար-

ժիչներ         հատ        6       -           3/0,09        3/0,09

 

Կաբելային

արտադրանք      կմ       3900      -         1850/1,019    2050/1,129

 

Կաշվեղեն      հազ.զ.      40      -           20/0,12       20/0,12

 

Կոնյակ        հազ.զ.     200      -           100/0,2       100/0,2

 

__________________________________________________________________________

 

մինչև մինչև մինչև մինչև մինչև մինչև

 

                    5,0     -      1,02   15.02    1.03   15.03    1.04

 

_______________________________________________

 

Բյուջետային սպառողների

ֆինանսավո-    մլն

րումը        դոլար          -       2,0    1,5      -      1,5      -

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 1. Ենթակա է ճշտման` համաձայն 1-ին եռամսյակի

արդյունքների:

 

2. Միջոցները հատկացվում են մինչև նշված ամսաթվերը`

դրամով, «Հայկոնտրակտ» ՊՁ-ի հաշվին` ՀՀ

կենտրոնական բանկի կողմից սահմանված նախորդ

ամսվա 15-ի պաշտոնական կուրսով:

 

3. Արտադրանքը սպառողներին առաքվում է վճարման օրվանից

սկսած 60 օր հետո: Ժամկետանց վճարումների դեպքում

առաքումները կատարվում են համապատասխան չափով

ուշացած:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 Թ.

ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 58

ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ  Ա  Ր  Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ (ՔԼԻՐԻՆԳԻ) ԻՐԱԿԱՆՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ԱՊՀ անդամ երկրների հետ միջպետական փոխկապակցված առաքումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

2. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությունը փոխկապակցված առաքումների իրականացման համար բացում է հատուկ քլիրինգային հաշիվ:

3. Հատուկ քլիրինգային հաշիվը տնօրինում է «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությունը:

4. Միջպետական փոխկապակցված առաքումների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են գնումների և մատակարարումների պետական պատվեր և պետական առաջադրանք, ընդ որում, առանձին արտադրատեսակների գծով գնումների պետական պատվերը և պետական առաջադրանքը սահմանվում են նաև համապատասխան արտադրող ձեռնարկությունների կտրվածքով:

5. Միջպետական փոխկապակցված առաքումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության կողմից Հայաստանի Հանրապետությունում գնված ապրանքները հանդիսանում են վերջինիս սեփականությունը և առաքում են այլ երկրների կոնտրագետներին` նրա կողմից:

Սահմանել, որ արտադրվող ձեռնարկություններից ապրանքները գնվում են պարտադիր կանխավճարի պայմանով, եթե պայմանագրում այլ բան չի նախատեսված: Գործարքը կատարելու հետո ձեռնարկությունը այդ մասին տեղեկացնում է համապատասխան ճյուղային նախարարությանը:

6. «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությունը միջպետական փոխկապակցված առաքումների գծով գնումների և մատակարարումների պետական պատվերի շրջանակներում ներմուծվող ապրանքներն իրացնում է օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի թույլտվությամբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրված և օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի հետ համաձայնեցված սահմանաքանակների հիման վրա, իսկ պետական առաջադրանքի շրջանակներում` պետական առաջադրանքը տեղադրող լիազորված մարմինների բաշխմամբ, սպառողների հետ կնքված պայմանագրերի համաձայն, պարտադիր կանխավճարի կատարման պայմանով, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

7. Միջպետական փոխկապակցված առաքումներով գնումների և մատակարարումների պետական պատվերի և պետական առաջադրանքի շրջանակներում ներմուծված ապրանքների իրացման գները ներհանրապետական սպառողների համար Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության ներկայացմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո:

8. Հատուկ քլիրինգային հաշվի գումարների նպատակային օգտագործման համար պատասխանատվությունը դրվում է Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության վրա, որը յուրաքանչյուր ամիս գումարների շարժի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և էկոնոմիկայի նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ձևով:

9. Միջպետական փոխկապակցված առաքումներից ստացված տնտեսական արդյունքը հանդիսանում է այդ առաքումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների իրացումից ստացված հասույթի և այդ առաքումներով նախատեսված ապրանքի գնման, արտահանման և ներմուծման հետ կապված բոլոր ծախսերի տարբերությունը և հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և նյութական ռեսուրսների նախարարության կողմից հաստատված կարգով:

10. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությունը յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և ֆինանսների նախարարություն է ներկայացնում համապատասխան նյութեր` ըստ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ցանկի, նախորդ ամսվա միջպետական փոխկապակցված առաքումների փորձաքննություն կատարելու և դրանց տնտեսական արդյունավետությունը որոշելու համար:

11. Միջպետական փոխկապակցված առաքումների տնտեսական արդյունքի մեծությունը յուրաքանչյուր եռամսյակ ֆիքսվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և նյութական ռեսուրսների նախարարության համատեղ փաստաթղթով և բաշխվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացմամբ:

12. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության տնտեսական գործունեության համար անհրաժեշտ միջոցները ձևավորվում են փաստացի ներմուծումների ծավալների (համաձայնագրի գներով) 2 տոկոսի չափով` ազգային դրամով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` վճարման օրվա հաշվարկային կուրսով:

13. Միջպետական փոխկապակցված առաքումներից ստացված եռամսյակային տնտեսական արդյունքի 5 տոկոսը հատկացվում է Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը` կանոնադրական ֆոնդի և շրջանառու միջոցների համալրման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.01.1994
N 58
Որոշում