Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ Կ ...

 

 

040.1491.281209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2009 թվականի N 1491-Ն

 

i

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 4-րդ մասի «ա» և «բ» կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ստեղծել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի հաստիք:

(1-ին կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

2. Հաստատել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի դեկտեմբերի 17-ի

N 1491-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդը (այսուհետ` կցորդ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող շահերը Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում:

i

2. Կցորդը գործում է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում` դեսպանի ընդհանուր ղեկավարությամբ:

(2-րդ կետը փոփ. 25.08.11 թիվ 1210-Ն որոշում)

3. Կցորդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է միջազգային իրավունքի նորմերով, Եվրոպական միության և Համաշխարհային մաքսային կազմակերպության նորմատիվ ակտերով և երաշխավորություններով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Համաշխարհային մաքսային կազմակերպության նստավայր պետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Կցորդի խնդիրներն են`

1) Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող շահերը ներկայացնելը.

2) Եվրոպական միության և Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության մաքսային ոլորտին առնչվող աշխատանքների իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը.

3) Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ընթացող գործընթացների մասին ամսական կտրվածքով տեղեկությունները Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարին ներկայացնելը.

4) Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Համաշխարհային մաքսային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության համապատասխան հանրապետական գործադիր մարմինների հետ աշխատանքային կապերն ապահովելը:

 

III. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Կցորդի գործառույթներն են`

1) Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում գործող` մաքսային հարցերով ստորաբաժանումների, մշտական խորհուրդների, հանձնաժողովների, կոմիտեների, աշխատանքային խմբերի, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ երկրների մաքսային կցորդների հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

2) Եվրոպական հանձնաժողովի հարկային և մաքսային հարցերով բաժնի ու Համաշխարհային մաքսային կազմակերպության քարտուղարության հետ ամենօրյա աշխատանքների կազմակերպումը.

3) Եվրոպական միության և Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային ոլորտին առնչվող բանակցային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովումը` համաձայնեցնելով Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի և դեսպանի հետ.

4) Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ընթացող` մաքսային ոլորտին առնչվող գործընթացների մասին տեղեկությունների հավաքագրումը, ամփոփումը և ամսական կտրվածքով տրամադրումը Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարին.

5) Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ երկրների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության մասին տեղեկատվության հավաքագրումն ու եռամսյակային կտրվածքով տրամադրումը Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարին.

6) Համաշխարհային մաքսային կազմակերպության մշտական խորհուրդների, հանձնաժողովների, կոմիտեների, աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին մասնակցությունը և Հայաստանի Հանրապետության շահերը Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ներկայացնելը.

7) Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից համապատասխան հանձնարարական տրվելու դեպքում մաքսային գործին առնչվող միջազգային պայմանագրերի նախագծերի շուրջ բանակցությունների վարմանն աջակցություն ցուցաբերելը.

8) Համաշխարհային մաքսային կազմակերպության և Եվրոպական հանձնաժողովի հետ մաքսային ոլորտում իրականացվող համագործակցության շրջանակներում պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպման աշխատանքների իրականացմանն աջակցություն ցուցաբերելը.

9) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չարգելված և սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծմանն ուղղված այլ գործառույթներ:

 

IV. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԸ

 

6. Կցորդն ունի`

1) Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և ձևաթուղթ.

2) առանձին բանկային հաշիվ:

7. Կցորդի հաստիքն ստեղծվում և վերացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` լիազոր մարմնի ներկայացմամբ:

i

8. Կցորդը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարի ներկայացմամբ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

(8-րդ կետը փոփ. 13.03.14 թիվ 243-Ն որոշում)

i

9. Կցորդը նշանակվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունում առնվազն մեկ տարի գլխավոր կամ բարձրագույն պաշտոնների խմբի պաշտոններ կամ Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգում առնվազն մեկ տարի հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանցից, որոնք տիրապետում են առնվազն երկու օտար լեզվի` գործուղվելով տվյալ պաշտոնին: Կցորդը նշանակվում է երեք տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

10. Կցորդի վարձատրությունը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և ծառայության հետ կապված ամսական փոխհատուցումներից, որոնք հավասարեցվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին և ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափին:

11. Կցորդին տրամադրվում է հավելավճար` բնակարանի վարձակալության համար, ինչպես նաև գրասենյակային, կապի, տրանսպորտի և այլ ծախսեր:

12. Կցորդին տրվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր:

13. Կցորդի նստավայրը տեղակայվում է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

14. Կցորդը սահմանված կարգով հավատարմագրվում է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում:

 

V. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

15. Կցորդը գործում է Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հանձնարարականներով:

16. Կցորդն իր ընթացիկ գործունեության մասին ըստ անհրաժեշտության տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարին, Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարին և դեսպանին:

17. Կցորդն իր ընթացիկ գործունեության ընթացքում համագործակցում է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի հետ:

18. Կցորդն իր կատարած աշխատանքի մասին հաշվետու է Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:

19. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները կցորդին առաջադրանքներ ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վերադաս մաքսային մարմնի ղեկավարի միջոցով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2009
N 1491-Ն
Որոշում