Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

050.0344.111209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        12            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05009447

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2009 թվականի թիվ 344-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի «Կարգավորվող շուկայի օպերատորի համար լրացուցիչ գործունեության տեսակ սահմանելու մասին» թիվ 253-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) վերնագրում «տեսակ» բառը փոխարինել «տեսակներ» բառով,

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թույլատրել կարգավորվող շուկայի օպերատորին տվյալ կարգավորվող շուկայում իրականացնել.

1) վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպման գործառույթը,

2) Հայաստանի Հանրապետության, համայնքների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, ինչպես նաև` վարկային ռեսուրսների առևտրի շրջանակներում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:»,

3) 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Սույն որոշման իմաստով վարկային ռեսուրսների առևտուր է համարվում վարկային պայմանագրերի միջոցով որոշակի ժամկետով և տոկոսադրույքով Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված դրամական միջոցների տրամադրումը` կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով: Վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպումը վարկային ռեսուրսների առևտրի համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների ապահովումն է:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.12.2009
N 344-Ն
Որոշում