Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.0853.220110

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի փետրվարի 26-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 02.12.2009թ. դիմումը սահմանադրական դատարան:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիրն (այսուհետ` համաձայնագիր) ստորագրվել է 2009թ. փետրվարի 26-ին` Դամասկոսում:

Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության` դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող քաղաքացիների այցելությունները միմյանց երկրներ դյուրացնելն է:

Ըստ համաձայնագրի` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- Պայմանավորվող կողմի քաղաքացուց, որը հանդիսանում է դիվանագիտական կամ հյուպատոսական անձնակազմի անդամ և ունի դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագիր, ինչպես նաև Պայմանավորվող կողմի քաղաքացուց, որը հանդիսանում է իր պետության ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված միջազգային կազմակերպությունում և ունի դիվանագիտական կամ պաշտոնական անձնագիր, չպահանջել ձեռք բերել մուտքի արտոնագիր Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, և նրան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում տրամադրել կացության բացառիկ կարգավիճակ,

- Պայմանավորվող կողմի քաղաքացուց, որը հանդիսանում է դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչության անդամի ամուսինը, և նրանց խնամքի տակ գտնվող երեխաներից` պայմանով, որ վերջիններս ունեն դիվանագիտական կամ պաշտոնական անձնագիր, կամ երեխաների անունները նշված են իրենց հոր կամ մոր անձնագրերում, չպահանջել ձեռք բերել մուտքի արտոնագիր Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, և նրանց Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում տրամադրել կացության բացառիկ կարգավիճակ,

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր, հետևեն Սիրիայի Արաբական Հանրապետության օրենքներին և կանոններին վերջինիս սահմանն անցնելու և նրա տարածքում գտնվելու ողջ ընթացքում,

- Պայմանավորվող կողմի տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից անձնագիրը կորցնելու դեպքում, համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության միջոցով նրան տրամադրել նոր անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ` այդ մասին տեղյակ պահելով հյուրընկալ պետության կառավարության համապատասխան մարմիններին,

- համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն օր առաջ դիվանագիտական ուղիներով փոխանակել իր համապատասխան գործող անձնագրերի նմուշօրինակները, իսկ համաձայնագրի գործողության մեջ մտնելուց առնվազն երեսուն օր առաջ դիվանագիտական ուղիներով փոխանակել իր նոր կամ փոփոխված անձնագրերի նմուշօրինակները` դրանք զուգակցելով նշված փաստաթղթերի մանրամասն նկարագրություններով,

- պետական անվտանգության, հասարակական կարգի, հասարակության առողջության պահպանման կամ այլ լուրջ պատճառներից ելնելով` համաձայնագրի կատարումը ժամանակավորապես լիովին կամ մասամբ կասեցնելու դեպքում այդ մասին դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմին տեղյակ պահել երեսուն օր առաջ,

- համաձայնագրի դրույթների իրագործման ընթացքում ծագած ցանկացած տարաձայնություն լուծել Պայմանավորվող կողմի հետ խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով` առանց երրորդ կողմի կամ միջազգային դատարանի միջամտության:

Համաձայնագրով Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրին իրավունք է վերապահված մերժելու մուտքն իր երկրի տարածք կամ կրճատելու կացության ժամկետը մյուս Պայմանավորվող կողմի այն քաղաքացու, ում նրանք համարում են անցանկալի անձ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2009 թվականի փետրվարի 26-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2010 թվականի

ՍԴՈ-853

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2010
N ՍԴՈ-853
Որոշում