603.0027.081209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 12 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309435
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2009 թվականի թիվ 27-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» Ձև թիվ 1-կշ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման մեթոդական ցուցումները հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 27-Ն որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1. Որոշման վերնագրում «ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» բառերը փոխարինել «ՀՐԱՀԱՆԳԸ» բառով:
i
2. Որոշման 1-ին կետում «1-կշ» բառերը փոխարինել «1-ԿՇ» բառերով, իսկ «մեթոդական ցուցումները» բառերը փոխարինել «հրահանգը» բառով:
i
3. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2009 թվականի հոկտեմբերի 27-ի
թիվ 27-Ն որոշման
Հավելված
«Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2007 թվականի դեկտեմբերի 14-ի
թիվ 21-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Օբյեկտների գործարկման և շինարարական աշխատանքների կատարման մասին» ձև թիվ 1-ԿՇ պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ հաշվետվության) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3 «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով (տարվա սկզբից հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանների համար), յուրաքանչյուր ամսում կատարված աշխատանքների ծավալներին համապատասխան:
4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Բնակելի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը, կատարված շինարարական աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) բնակելի շենքերի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի շինարարության վերաբերյալ տվյալները` անկախ ֆինանսավորման աղբյուրից, 1-2 սյունակներում համապատասխանաբար` տարեսկզբից, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում, 3-4 սյունակներում արտացոլվում են գյուղական բնակավայրերում գործարկված շենքերը, իսկ 5-րդ սյունակում` կատարված շինարարական աշխատանքները` դրամական արտահայտությամբ:
2) Բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը բաղկացած է բնակելի և օժանդակ շինությունների մակերեսներից: Բնակելի և հյուրանոցային բնույթի բնակելի շենքերի համար բնակելի մակերես է համարվում սենյակների (բնակարանում գտնվող ճաշասենյակները, ննջարանները, մանկական և այլ սենյակները) մակերեսը: Բնակելի շենքերի, հյուրանոցների և բնակության համար չնախատեսված շենքերում գոյություն ունեցող բնակարանների օժանդակ շինություններ են համարվում բնակարանի ներսում գտնվող ոչ բնակելի սենյակները (խոհանոցներ, լողարաններ, սանիտարական հանգույցներ, պատշգամբներ, միջանցքներ, պահարաններ և այլն): Ծածկած նախաբնակարանային հարթակները և պատշգամբները ընդհանուր մակերեսում ներառվում են բնակելի շենքերի նախագծում բերված տեխնիկատնտեսական ցուցանիշների` համապատասխան նվազեցնող գործակիցներով բազմապատկելուց հետո:
3) Գործարկված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում. շենքերի տարածքում կամ կից գտնվող այլ բնակչության սոցիալական սպասարկման համար նախատեսված օբյեկտների (օրինակ` խանութ, դեղատուն, նախադպրոցական հիմնարկ, վարսավիրանոց, արհեստանոց, լվացքատուն, բնակշահագործման գրասենյակ, գրադարան և այլն) մակերեսները:
4) 110.1 տողից` 110.1.1 տողում առանձնացվում են բնակելի շենքեր առանց ներքին հարդարման` առաստաղների, պատերի, միջնապատերի հարդարում, դռների տեղադրում, պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով, հատակների ծածկապատում մանրատախտակով և փայտե այլ ծածկերով, գորգե և լինոլեումի պատվածքներով, պատերի պաստառապատում, ներկարարական, ապակեպատման աշխատանքների իրականացում և այլն:
5) «Նախադպրոցական ուսումնական հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
6) «Հանրակրթական ուսումնական հաստատություններ (դպրոցներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց աշակերտական տեղերը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
7) «Հիվանդանոցներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող լայն պրոֆիլի բուժական և վիրաբուժական հիվանդանոցների, ծննդատների, մանկական հիվանդանոցների, մասնագիտացված առողջարանների, հիվանդությունների կանխարգելման ու վերականգնողական կենտրոնների, ռազմական հոսպիտալների, քրեակատարողական հիմնարկների հիվանդանոցների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով դրանց մահճակալների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
8) «Առաջնային բժշկական օգնության հաստատություններ (պոլիկլինիկաներ)» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև պոլիկլինիկաների (անկախ և հիվանդանոցներին կից), ամբուլատորիաների, դիսպանսերների, կանանց և մանկական կոնսուլտացիոն, բժշկական և ստոմատոլոգիական հաստատությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները, որպես գործարկված (շահագործման հանձնված) հզորություն համարելով մեկ հերթափոխում հաճախումների քանակը: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
9) «Մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառի հաստատություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գրադարանների, արխիվների, խաղատների, ակումբների, սպորտի բնագավառի, զվարճությունների և հանգստի համար նախատեսված հաստատությունների և այլ ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
10) «Հյուրանոցներ և համանման բնակատեղեր» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող հյուրանոցների, կեմպինգների, մոթելների, հանգրվանների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
11) «Ռեստորաններ և հանրային սննդի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող ռեստորանների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
12) «Մեծածախ և մանրածախ առևտրի բնագավառի օբյեկտներ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող բոլոր տեսակի ապրանքների մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
13) «Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
14) «Փոխադրումների (տրանսպորտի) բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող փոխադրումների (տրանսպորտի` երկաթուղային, օդային և այլ) բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
15) «Ճանապարհների շինարարություն» տողում արտացոլվում են նոր ճանապարհները, ինչպես նաև դրանց նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
16) «Տեղեկատվության և կապի բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող տեղեկատվության և կապի բնագավառի (հրատարակչական, հեռուստատեսության, հեռահաղորդակցության և այլն) շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
17) «Մշակող արդյունաբերության բնագավառի շենքեր և շինություններ» տողում արտացոլվում են նոր, ինչպես նաև գործող արդյունաբերության բնագավառի շենքերի և շինությունների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
18) 1-ին բաժնի ազատ տողերում լրացման ենթակա են այն բնագավառների տվյալները, որոնք նշված չեն հաշվետվությունում, օրինակ`
ա. «Ջրատար» տողում լրացվում են ջրընդունման կառույցների, պոմպային կայանների, ջրի կուտակման ավազանների, ջրատարների, մաքրման քաղաքային ցանցերի և ջրամատակարարման այլ օբյեկտների շինարարության վրա կատարված ծախսերի վերաբերյալ տվյալները: Գործարկված ջրատարների տվյալները բերվում են չափման երկու միավորներով. ջրատարի հզորությունը` մեկ օրում հազար խոր. մետր, ջրատարների և փողոցային ցանցերի երկարությունը` կիլոմետր: Եթե խողովակները տեղադրված են մի քանի շարքով, ապա ջրատարի երկարությունը որոշվում է բոլոր գծերի ընդհանուր երկարությամբ: Ներթաղամասային ցանցերի` շենքերի հետ միացման համակարգի շինարարության տվյալները այս տողերում չեն արտացոլվում:
բ. «Կոյուղի» տողում լրացվում են մաքրման կայանների, պոմպակայանների, փողոցային ցանցերի, կոլեկտորների և կոյուղու այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված (շահագործման հանձնված) կոյուղիների համար ներկայացվում են դրանց հզորությունը (թողունակությունը)` չափման միավորը` հազար խոր. մետր կեղտաջրեր /օր, կոլեկտորների և ցանցերի երկարությունը` կիլոմետր:
գ. «Գազիֆիկացում» տողում արտացոլվում են գազամուղների, քաղաքներին կից գազաբաշխման կայանների, գազի ցանցերի, բաշխման կետերի և կայանների, ինչպես նաև գազիֆիկացման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Գործարկված գազի ցանցերը լրացվում են ըստ երկարության` կիլոմետրերով: Այս տողում չեն լրացվում նոր կառուցվող բնակելի շենքերի գազիֆիկացումը, ներթաղամասային գազային ցանցերի շինարարությունը:
դ. «Ջերմամատակարարում» տողում արտացոլվում են քաղաքային մագիստրալ և բաշխիչ ջերմային ցանցերի, ջերմային կետերի, շրջանային կաթսայատների և ջերմամատակարարման այլ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Ջերմամատակարարման ցանցերի գործարկումը լրացվում է ըստ դրանց երկարության` կիլոմետրերով, իսկ շրջանային կաթսայատների գործարկումը` հեկտոկալորիաներով (Հկալ մեկ ժամում): Այս տողում չեն լրացվում ջերմային էլեկտրակայանների և նրանցից սկիզբ առնող մագիստրալ ջերմային ցանցերի, ջերմամատակարարման ներթաղամասային ցանցերի և կաթսայատների, նոր կառուցվող շենքերի ջերմամատակարարման շինարարության վերաբերյալ տվյալները:
ե. «Առողջարաններ» տողում գործարկված մահճակալների կազմի մեջ ներառվում են նաև գործող և կառուցվող առողջարաններին կից ամառային ննջարանային մասնաշենքերում մահճակալների քանակը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջարան-պրոֆիլակտորիաների գործարկումը լրացվում են նաև առանձին:
զ. «Մարզադահլիճներ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող մարզադահլիճների շինարարական աշխատանքների վերաբերյալ տվյալները: Այս տողում հաշվի են առնվում ինչպես առանձին կառուցվող շենքերում, այնպես էլ շենքերի առաջին հարկերում և դրանց կից տեղաբաշխվող մարզադահլիճների, ինչպես նաև բոքսի, ըմբշամարտի, մարմնամարզության, ծանրամարտի և այլնի մասնագիտացված մարզադահլիճների շինարարության վերաբերյալ տվյալները:
է. «Լողավազաններ» տողում լրացվում են նախադպրոցական, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և իրավաբանական անձանց պատկանող, ամբողջ տարին գործող տաքացվող բացօթյա և ծածկած լողավազանների շինարարության տվյալները: Այս տողում հաշվի են առնվում նաև այն լողավազանները, որոնք տեղաբաշխված են շինություններին կից և դրանց ներսում, ներառյալ նաև այլ մարզական համալիրներում կառուցվածները:
ը. «Հարթակային կառուցվածքներ» տողում արտացոլվում են ֆուտբոլային դաշտերի, բասկետբոլի, վոլեյբոլի հարթակների, թենիսի հրապարակների և բացօթյա այլ խաղահրապարակների շինարարության վերաբերյալ տվյալները:
թ. «Բարձրագույն ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև համալսարանների, ինստիտուտների, ակադեմիաների, կոնսերվատորիաների ընդարձակման և վերասարքավորման կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
ժ. «Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ» տողում լրացվում են նոր, ինչպես նաև արհեստագործական ուսումնարանների, այլ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների, քոլեջների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլնի ընդարձակման և վերասարքավորման համար կատարված շինարարական աշխատանքները: «Շենքերի նորոգում» տողում արտացոլվում են նորոգման համար կատարված շինարարական աշխատանքները:
7. «Կատարված շինարարական աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) 210 տողում` «շինարարական աշխատանքներ», ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված բոլոր շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները (210տ.=210.1տ.+210.2տ.+210.3տ.):
2) Շինարարական աշխատանքների թվին դասվում են`
ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.
գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները.
է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձր լեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը. շինարարական նորմերում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը.
թ. շինարարական աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն կապալառու կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:
ժ. ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը շինարարական աշխատանքների ծավալների մեջ չեն ներառվում:
3) 210.1.1 տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ:
4) 210.1.2 տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարական աշխատանքների ծավալները` բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի և բոլոր տեսակի ոչ բնակելի շենքերի` գործարանների, արտադրամասերի, հիվանդանոցների, խանութների, գրասենյակների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների, պահեստների, ռեստորանների, օդանավակայանների, սպորտային կառույցների սպասարկման ծառայությունների համար շենքերի, ավտոտնակների, ավտոմեքենաների կայանատեղերի, ներառյալ ստորգետնյա կայանատեղերի, կրոնական նշանակության շենքերի շինարարություն, շինարարական հրապարակում պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաների հավաքում և տեղադրում:
5) 210.1.2 տողից` 210.1.2.1 տողում առանձնացվում են հիմնական նորոգման և 210.1.2.2 տողում ընթացիկ նորոգման աշխատանքները:
ա. Հիմնական նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներատեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:
բ. Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:
6) 210.2.1 տողում լրացվում են ճանապարհների և երկաթուղիների շինարարության ծավալները` մայրուղիների, խճուղիների, փողոցների, ճանապարհների, տրանսպորտի և հետիոտնի տեղաշարժի համար այլ կառույցների շինարարություն, խճուղիների, փողոցների, ճանապարհների, կամուրջների և թունելների մակերևութային աշխատանքների իրականացում` ասֆալտապատում, նշագծում և այլ մակնշում, պաշտպանիչ, բաժանիչ փակոցների, ճանապարհային նշանների և այլնի տեղադրում, թռիչքադաշտերի վերթիռվայրէջքային գոտիների, երկաթուղիների և ստորգետնյա երկաթուղիների (մետրոյի), կամուրջների, այդ թվում` էստակադների շինարարություն և թունելների շինարարություն:
7) 210.2.2 տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ծավալները` ջրային տնտեսության կառույցների` ջրի մայրուղային և քաղաքային խողովակաշարերի, ոռոգման համակարգերի, ավազանների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի շինարարություն, ներառյալ նորոգումը, պոմպակայանների շինարարություն, ջրառ հորատանցքների հորատում, էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական կառույցների` մայրուղային և քաղաքային էլեկտրահաղորդագծերի (ուժային մալուխների), հեռահաղորդակցական համակարգերի, ներառյալ համակարգի անբաժանելի մաս կազմող կառույցների, էլեկտրակայանների շինարարություն:
8) 210.2.3 տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ծավալները` ջրային ուղիների, նավակառանային և գետային կառույցների, ջրարգելակների, պատնեշների և ամբարտակների, առափնյա կառույցների շինարարություն, հատակափորիչ աշխատանքներ, զտման, քիմիական արտադրության և համանման արդյունաբերական կառույցների (բացի շենքերից), բացօթյա սպորտային կառույցների շինարարություն, հողատարածքի հողաբարելավման աշխատանքների (լրացուցիչ ուղիների, օժանդակ կառույցների շինարարություն) իրականացում:
9) 210.3.1 տողում լրացվում են շենքերի քանդման, շինարարական հրապարակի նախապատրաստման աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների կազմատում և քանդում, շինարարական տարածքների մաքրում, հողային աշխատանքներ` հողի (գրունտի) փորում և հանում, հողալցում, շինարարական տարածքների հարթեցում և մակարդակաչափում (համահարթում), խրամուղիների փորում, քարերի հավաքում և այլն, հանքարդյունահանող աշխատանքների համար տարածքի նախապատրաստում` ավելորդ գրունտի հանում, տարածքների և հանքավայրերի, բացի նավթի և գազի հանքավայրերի, յուրացման և նախապատրաստման այլ աշխատանքների իրականացում, շինարարական տարածքի ցամաքուրդ (դրենաժ), գյուղատնտեսական և անտառատնտեսական հողերի ցամաքուրդ (դրենաժ), հետախուզական հորատում, շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ համանման նպատակների համար հանուկի նմուշառման հետախուզական գայլիկոնում, պայթեցման աշխատանքներ:
10) 210.3.2 տողում լրացվում են էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքների ծավալները` էլեկտրահաղորդակցական գծերի, մանրակների հավաքակցում և տեխնիկական սպասարկում, հեռահաղորդակցության գծերի, համակարգչային ցանցերի և մալուխային հեռուստատեսության հաղորդակցագծերի, ներառյալ օպտիկական մալուխների, լուսավորման համակարգերի, հակահրդեհային ազդանշանային համակարգերի, ազդանշանային համակարգերի, փողոցների լուսավորման և ազդանշանային համակարգերի, օդանավակայանների վերթիռվայրէջքային գոտիների լուսավորման համակարգերի և արբանյակային ալեհավաքների հավաքակցում, կենցաղային էլեկտրական սարքերի և սարքավորանքի, ներառյալ հատակների էլեկտրաջեռուցման համակարգերի տեղակայում և ստուգում, շենքերում և այլ շինարարական օբյեկտներում ջեռուցման համակարգերի (էլեկտրական, գազի), ջեռուցման, հովացման սարքավորանքի, արևային էներգիայի ոչ էլեկտրական հավաքիչների, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի և սանիտարական սարքավորանքի, օդափոխման և օդի լավորակման սարքավորանքի և խողովակների, գազամատակարարման, շոգեմուղների, ցրցայտիչ հակահրդեհային և սիզամարգերի ցրցայտիչ համակարգերի տեղադրում, հավաքակցված խողովակաշարերի գործարկում, շենքերում և քաղաքացիական շինարարության կառույցներում վերելակների, շարժասանդուղքների տեղադրում, ներառյալ դրանց նորոգումը, սպասարկումը, ավտոմատ պտտվող դռների, շանթարգելների, ջերմա-, ձայնա-, թրթռամեկուսիչների, վակուումային զտիչ համակարգերի տեղադրում, վերելակների և այլ ճարտարագիտական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում:
11) 210.3.3 տողում լրացվում են շինարարության ավարտական փուլի աշխատանքների ծավալները` շենքերի և այլ շինությունների ներքին պատերի և ճակատների հարդարումը սվաղով, ներառյալ կավարամածների, դռների, բացի ավտոմատ պտտվող դռներից, լուսամուտների, շրջանակների (փայտից կամ այլ նյութերից), պատրաստի խոհանոցների, ներկառուցված պահարանների, սանդուղքների, խանութների համանման կահավորանքի տեղադրում, ներքին հարդարում, օրինակ` առաստաղների, պատերի փայտե պատվածքների, տարաշարժ միջնապատերի և այլ, շենքերի և այլ շինությունների պատերի և հատակների ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալիկներով (դարսում, երեսպատում, սոսնձում), հատակների ծածկապատում փայտասալիկներով և այլ փայտե ծածկերով, հատակների ծածկապատում գորգե և լինօլեումի, այդ թվում` ռետինե և պլաստմասսայե պատվածքներով, հատակների և պատերի ծածկապատում մարմարով, գրանիտով, հերձաքարով, պատերի պաստառապատում, ներսից և արտաքին կողմից շենքերի ներկում, քաղաքացիական շինարարության ճարտարագիտական կառույցների ներկում, ապակիների, հայելիների և այլնի տեղադրում, շինարարության ավարտից հետո նոր շենքերի ճակատների մաքրման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված շինարարական այլ ավարտական և հարդարման աշխատանքներ:
12) 210.3.4 տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական գործունեության աշխատանքների ծավալները` տանիքի հավաքակցում (մոնտաժում), տանիքի ծածկապատում, շենքերի հիմնադրում, ներառյալ ցցերի խփում (զրոյական փուլ), մեկուսիչ աշխատանքներ (թունավոր գազերից, ջրից և այլն), շենքերի ապախոնավացում, այդ թվում` տանիքածածկերի անջրանցիկության ապահովում, արտեզյան հորանցքների հորատում, մետաղական կոնստրուկցիաների հավաքակցում, ամրանաձողերի ծռում, քարե և աղյուսե շարվածքի շարում, փայտամածների և լաստակների հավաքակցում (մոնտաժում) և ապամոնտաժում, ներառյալ փայտամածների և լաստակների վարձակալում, ծխանցքերի և արդյունաբերական վառարանների տեղադրում, հատուկ թույլտվություն, բարձունքային աշխատանքների հմտություն պահանջող և համապատասխան սարքավորանքի օգտագործմամբ ծառայությունների մատուցում, օրինակ` բարձրահարկ շենքերում բարձունքային աշխատանքների և ստորգետնյա աշխատանքների իրականացում, բացօթյա լողավազանների շինարարություն, գոլորշով, ավազով և համանման եղանակներով շենքերի ճակատների հարդարում, ամբարձիչների և շինարարական այլ սարքավորանքի (նախատեսված ընդհանուր, ոչ մասնագիտացված շինարարական աշխատանքների համար) վարձակալում, գործարկուով (օպերատորով):
13) 210 տողից` 211 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինարարական աշխատանքների ծավալները:
14) 210 տողից` առանձնացվում են սեփական ուժերով և ներգրավված կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների ծավալները (210տ.=212տ.+213տ.):
8. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ կառուցապատողների» բաժնում լրացվում են
1) 1-ին սյունակում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները,
2) 2-4-րդ սյունակներում` ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների) վերաբերյալ տվյալները:
9. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը» բաժնում`
1) տարեսկզբից հաշվարկվում է տվյալ տարվա ամիսների աշխատողների միջին ցուցակային թվաքանակների գումարը ամիսների թվի վրա բաժանելով:
2) 3-րդ և 4-րդ բաժինները լրացվում են եռամսյակային պարբերականությամբ:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված |
|կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի |
|կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» |
|և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. |
|հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը |
|հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի |
|_____________________________________________________________________|
| ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
| ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
| Ներկայացվում է | Ներկայացնում են | Հաշվետվության |
| | |ներկայացման ժամկետը`|
|______________________|_________________________|____________________|
|Ազգային վիճակագրական |Շինարարական աշխատանքներ |մինչև հաշվետու |
|ծառայություն, |իրականացնող իրավաբանական |ժամանակաշրջանին |
|Ազգային վիճակագրական |անձինք և անհատ |հաջորդող ամսվա 5-ը |
|ծառայության Երևան |ձեռնարկատերերը | |
|քաղաքի և մարզային | | |
|գործակալություններ | | |
|(տարածքային բաժիններ) | | |
|________________________________________________|____________________|
|Ով է ներկայացնում _____________________________ | ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՇ |
| (անվանումը) | (ամսական) |
| | |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________ | «Հաստատված է» |
| | Հայաստանի |
|_______________________________________________ | Հանրապետության |
| | վիճակագրության |
|Գտնվելու վայրը ________________________________ | պետական խորհրդի |
| | |
|_____________________________ I_I_I_I_I | 2007 թվականի |
| (փոստային դասիչ)| դեկտեմբերի 14-ի |
|Մարզը______________ Համայնքը __________________ | թիվ 21-Ն որոշմամբ|
| | |
|Ինտերնետային կայքէջը __________________________ | |
| | |
|Պետական ռեգիստրում I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I | |
|գրանցման համարը | |
|Նույնականացման I_I_I_I_I_I_I_I_I | |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |____________________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
| | Չլրացնել \|/ |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և |____________________|
|նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |ՏԳՏԴ I_I_I_I_I_I |
|լրացվում են Հայաստանի Հանրապետության | |
|արդարադատության նախարարության իրավաբանական |Մարզը I_I_I |
|անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից | |
|տրված գրանցման վկայականից |Համայնքը I_I_I_I |
|_____________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
20______թ. հունվար___________ -ին
1. Բնակելի, սոցիալ-մշակութային և այլ շենքերի գործարկումը, կատարված շինարարական աշխատանքները
._____________________________________________________________________.
|Անվանումը |Տողի |Չափման |Ընդամենը |դրանից` |Կատարված|
| |համարը |միավորը|գործարկվել են|գյուղական |շինարարա|
| | | | |բնակավայրերում|կան աշխա|
| | | |_____________|______________|տանքներ |
| | | |տարե- |նախորդ|տարե- |նախորդ |/փաստացի|
| | | |սկզբից|տարվա |սկզբից|տարվա |գներով` |
| | | | |համապա| |համապա-|հազ. |
| | | | |տասխան| |տասխան |դրամ |
| | | | |ժամանա| |ժամանա-|(առանց |
| | | | |կաշրջա| |կաշրջա-|ավելաց- |
| | | | |նում | |նում |ված |
| | | | | | | |արժեքի |
| | | | | | | |հարկի)/ |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Բնակելի շենքեր | 110 |քառ. մ | | | | | |
|(110.1+110.2+ | |ընդ. | | | | | |
|110.3) | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 111 | հատ | | | | | x |
|(111.1+111.2+ | | | | | | | |
|111.3) | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|110 տողից` | 110.1 |քառ. մ | | | | | x |
|ա) նոր շենքերի | |ընդ. | | | | | |
|շինարարություն | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 111.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|դրանից բնակելի |110.1.1|քառ. մ | | | | | x |
|շենքեր առանց | |ընդ. | | | | | |
|ներքին | |մակերես| | | | | |
|հարդարման | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը |111.1.1| հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|բ) տարբեր | 110.2 |քառ. մ | | | | | x |
|նշանակության | |ընդ. | | | | | |
|շենքերի | |մակերես| | | | | |
|վերափոխում | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 111.2 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|գ) շենքերի | 110.3 |քառ. մ | | | | | x |
|ամրացում | |ընդ. | | | | | |
| | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 111.3 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 112 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Նախադպրոցական | 113 |տեղ | | | | | |
|ուսումնական | | | | | | | |
|հաստատութ- | | | | | | | |
|յուններ | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 114 |քառ. մ | | | | | x |
| | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 115 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|113 տողից` | 113.1 |աշակեր-| | | | | x |
|նոր շենքերի | |տական | | | | | |
|շինարարություն | |տեղ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 114.1 |քառ. մ | | | | | x |
| | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 115.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 116 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Հանրակրթական | 117 |աշակեր-| | | | | |
|ուսումնական | |տական | | | | | |
|հաստատություն- | |տեղ | | | | | |
|ներ (դպրոցներ) | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 118 |քառ. մ | | | | | x |
| | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 119 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|117 տողից` | 117.1 | տեղ | | | | | x |
|նոր շենքերի | | | | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 118.1 |քառ. մ | | | | | x |
| | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 119.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 120 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Հիվանդանոցներ | 121 |մահճա- | | | | | |
| | |կալ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 122 |քառ. մ | | | | | x |
| | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 123 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|121 տողից` | 121.1 |մահճա- | | | | | x |
|նոր շենքերի | |կալ | | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 122.1 |քառ. մ | | | | | x |
| | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 123.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 124 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Առաջնային | 125 |հաճա- | | | | | |
|բժշկական | |խում | | | | | |
|օգնության | |մեկ | | | | | |
|հաստատություն- | |հերթա- | | | | | |
|ներ (պոլի- | |փոխում | | | | | |
|կլինիկաներ) | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 126 |քառ. մ | | | | | x |
| | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 127 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|125 տողից` | 125.1 |հաճա- | | | | | x |
|նոր շենքերի | |խում | | | | | |
|շինարարություն | |մեկ | | | | | |
| | |հերթա- | | | | | |
| | |փոխում | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 126.1 |քառ. մ | | | | | x |
| | |մակերես| | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 127.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 128 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Մշակույթի, | 129 |քառ. մ | | | | | |
|զվարճություն- | |մակերես| | | | | |
|ների և հանգստի| | | | | | | |
|բնագավառի հաս- | | | | | | | |
|տատություններ | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 130 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|129 տողից` | 129.1 |քառ. մ | | | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 130.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 131 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Հյուրանոցներ և | 132 |քառ. մ | | | | | |
|համանման | |մակերես| | | | | |
|բնակատեղեր | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 133 | հատ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|132 տողից` | 132.1 |քառ. մ | | | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 133.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 134 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Ռեստորաններ և | 135 |քառ. մ | | | | | x |
|հանրային սննդի | |մակերես| | | | | |
|օբյեկտներ | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 136 | հատ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|135 տողից` | 135.1 |քառ. մ | | | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 136.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 137 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Մեծածախ և | 138 |քառ. մ | | | | | |
|մանրածախ | |մակերես| | | | | |
|առևտրի | | | | | | | |
|բնագավառի | | | | | | | |
|օբյեկտներ | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 139 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|138 տողից` | 138.1 |քառ. մ | | | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 139.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 140 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Գյուղատնտեսութ-| 141 |քառ. մ | | | | | |
|յան, անտառային | |մակերես| | | | | |
|տնտեսության և | | | | | | | |
|ձկնորսության | | | | | | | |
|բնագավառի | | | | | | | |
|շենքեր և | | | | | | | |
|շինություններ | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 142 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|141 տողից` | 141.1 |քառ. մ | | | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 142.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 143 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Փոխադրումների | 144 |քառ. մ | | | | | |
|(տրանսպորտի) | |մակերես| | | | | |
|բնագավառի | | | | | | | |
|շենքեր և | | | | | | | |
|շինություններ | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 145 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|144 տողից` | 144.1 |քառ. մ | | | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 145.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 146 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Ճանապարհների | 147 | կմ | | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|160 տողից` |_______|_______|______|______|______|_______|________|
|նոր շենքերի | 147.1 | կմ | | | | | x |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Ճանապարհների | 148 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Տեղեկատվության | 149 |քառ. մ | | | | | |
|և կապի | |մակերես| | | | | |
|բնագավառի | | | | | | | |
|շենքեր և | | | | | | | |
|շինություններ | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 150 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|149 տողից` | 149.1 |քառ. մ | | | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | | | |
|շինարարություն | | | | | | | |
| |_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 150.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 151 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Մշակող արդ- | 152 |քառ.մ | | | | | |
|յունաբերության | |մակերես| | | | | |
|բնագավառի | | | | | | | |
|շենքեր և | | | | | | | |
|շինություններ | | | | | | | |
| |_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 153 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|152 տողից` | 152.1 |քառ. մ | | | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | | | |
|շինարարություն | | | | | | | |
| |_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 153.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 154 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Այլ շենքեր և | 155 |քառ. մ | | | | | |
|շինություններ | |մակերես| | | | | |
|(նշել) | | | | | | | |
| |_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 156 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|155 տողից` | 155.1 |քառ. մ | | | | | x |
|նոր շենքերի | |մակերես| | | | | |
|շինարարություն | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|շենքերի քանակը | 156.1 | հատ | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
|Շենքերի | 157 |հազար | x | x | x | x | |
|նորոգում | |դրամ | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 170 | | | | | | |
| |_______|_______|______|______|______|_______|________|
| | 171 | | | | | | x |
| | | | | | | | |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 170.1 | | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 171.1 | | | | | | x |
|_______________|_______|_______|______|______|______|_______|________|
| | 172 | | x | x | x | x | |
._____________________________________________________________________.
2. Կատարված շինարարական աշխատանքները
/փաստացի գներով` հազ. դրամ (առանց ավելացված արժեքի հարկի)/
._____________________________________________________________________.
|Անվանումը |Տողի համարը|Կատարվել են |
| | |___________________________|
| | |տարեսկզբից|նախորդ տարվա |
| | | |համապատասխան |
| | | |ժամանակաշրջանում|
|_____________________________|___________|__________|________________|
| Ա | Բ | 1 | 2 |
|_____________________________|___________|__________|________________|
|Շինարարական աշխատանքներ, | 210 | | |
|ընդամենը (210.1+210.2+210.3) | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|այդ թվում` | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|շենքերի շինարարություն | 210.1 | | |
|_____________________________|___________|__________|________________|
|այդ թվում` | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|կառուցապատման նախապատրաստական| 210.1.1 | | |
|աշխատանքներ | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|բնակելի և ոչ բնակելի շենքերի| 210.1.2 | | |
|շինարարություն | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|դրանից` | 210.1.2.1 | | |
|հիմնական նորոգում | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|ընթացիկ նորոգում | 210.1.2.2 | | |
|_____________________________|___________|__________|________________|
|քաղաքացիական շինարարություն | 210.2 | | |
|_____________________________|___________|__________|________________|
|այդ թվում` | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|ճանապարհների և երկաթուղիների| 210.2.1 | | |
|շինարարություն | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|կոմունալ կառույցների | 210.2.2 | | |
|շինարարություն | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|քաղաքացիական շինարարության | 210.2.3 | | |
|այլ կառույցների | | | |
|շինարարություն | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|մասնագիտացված շինարարական | 210.3 | | |
|գործունեություն | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|այդ թվում` | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|շենքերի քանդում, շինարարական | 210.3.1 | | |
|հրապարակի նախապատրաստում | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|էլեկտրական, ջրամատակարարման | 210.3.2 | | |
|և այլ ճարտարագիտական | | | |
|համակարգերի հավաքակցման | | | |
|աշխատանքներ | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|շինարարության ավարտական փուլի| 210.3.3 | | |
|աշխատանքներ | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|այլ մասնագիտացված շինարարական| 210.3.4 | | |
|գործունեություն | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|210 տողից` բնակչության | 211 | | |
|պատվերով | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|210 տողից` | 212 | | |
|սեփական ուժերով | | | |
|_____________________________|___________|__________|________________|
|ներգրավված | 213 | | |
|կազմակերպություններով | | | |
._____________________________________________________________________.
3. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ծավալներն ըստ կառուցապատողների
/փաստացի գներով` հազ. դրամ (առանց ավելացված արժեքի հարկի)/
.____________________________________________________________.
| |Տողի |Կատարված |այդ թվում` ըստ ֆինանսավորման|
| |համարը|շինարարական |աղբյուրների (նշել) |
| | |աշխատանքները|____________________________|
| | |տարեսկզբից | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 310 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 311 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 312 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 313 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 314 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 315 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 316 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 317 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 318 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 319 | | | | |
|___________|______|____________|_________|________|_________|
| | 320 | | | | |
.____________________________________________________________.
4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, տարեսկզբից ___________ մարդ
Ղեկավար ______________________ ______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող ______________________ ______________________
(գլխավոր հաշվապահ (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
կամ այլ լիազորված
______________________ «__» __________20____թ.
(Հեռախոսահամար(ներ)) (լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _____________@___________