Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ Ս ...

 

 

040.0014.180110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունվարի 2010 թվականի N 14-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 1 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ, ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 1 (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրին, Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված` Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրին (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 14-ի

N 14-Ա որոշման

 

ՎԱՐԿ ԹԻՎ 2561-ARM(SF)

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(Հատուկ գործողություններ)

 

(Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր-1)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ

 

12 հոկտեմբերի 2009 թ.

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` կնքված 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (այսուհետ` Վարկառու) և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ (այսուհետ` ԱԶԲ) միջև:

 

ԵԼՆԵԼՈՎ ՆՐԱՆԻՑ, ՈՐ

 

(Ա) Վարկառուի և ԱԶԲ-ի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին կնքված շրջանակային ֆինանսավորման պայմանագրով ԱԶԲ-ն համաձայն է Բազմափուլ ֆինանսական գործիքի շրջանակներում ֆինանսավորում տրամադրել Վարկառուին` Հյուսիս-հարավ ճանապարհային ներդրումային ծրագրի (այսուհետ` Ներդրումային ծրագիր) ծրագրերը ֆինանսավորելու նպատակով,

(Բ) Վարկառուի կողմից սեպտեմբերի 18-ին ներկայացված պարբերական ֆինանսավորման դիմումով Վարկառուն դիմել է ԱԶԲ-ին սույն Վարկային պայմանագրի Հավելված 1-ում նկարագրված Ծրագիրն իրականացնելու նպատակով վարկ ստանալու համար, և

(Գ) ԱԶԲ-ն համաձայն է, իր Հատուկ ֆոնդի ռեսուրսների հաշվին, ստորև շարադրված պայմաններով և ժամկետներում, վարկ տրամադրել Վարկառուին,

ԱՐԴ, սույն Պայմանագրի կողմերը հանգել են հետևյալ համաձայնության.

 

ՀՈԴՎԱԾ I

 

Վարկի տրամադրման կարգը, սահմանումները

 

Բաժին 1.01. ԱԶԲ-ի` 2006 թ. հունվարի 1-ին ընդունված` Հատուկ Գործառնությունների Վարկի տրամադրման կարգի (այսուհետ` Կարգ) բոլոր դրույթները այսուհետ տարածվում են սույն Վարկային պայմանագրի վրա և կիրառվում են լիարժեք ուժով և ազդեցությամբ, ինչպես կհամարվեին ամբողջությամբ այս փաստաթղթում շարադրված լինելու պարագայում:

Բաժին 1.02. Վարկի տրամադրման կարգում սահմանված բառային նշանակությունները գործում են և կիրառելի են սույն Վարկային համաձայնագրի համար, եթե համատեքստը այլ բան չի պահանջում: Ի լրումն, ստորև բերված բառերը ունեն հետևյալ իմաստը. (ա) «Հայավտոճան» նշանակում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ ՊՈԱԿ կամ որևէ այլ իրավահաջորդ, որն ընդունելի է ԱԶԲ-ի կողմից, (բ) «Խորհրդատվության ուղեցույց» նշանակում է ԱԶԲ-ի կամ վարկառուների կողմից խորհրդատուներից օգտվելու ԱԶԲ-ի ուղեցույցը (2007, ըստ ժամանակ առ ժամանակ լրամշակվող տարբերակի), (գ) «Գործիք» նշանակում է բազմափուլ ֆինանսական գործիքի շրջանակներում ԱԶԲ-ի կողմից Վարկառուին Ներդրումային ծրագրի ծրագրերն իրականացնելու նպատակով տրամադրվող ֆինանսավորում, (դ) «ՇՖՀ» նշանակում է շրջանակային Ֆինանսավորման համաձայնագիր` ստորագրված 2009 թ. սեպտեմբերի 15-ին ԱԶԲ-ի և Վարկառուի միջև, Գործիքի առնչությամբ, (ե) «Ապրանքներ» նշանակում է վարկային միջոցներից ֆինանսավորվող սարքավորումներ և նյութեր, ինչպես նաև համապատասխան ծառայություններ, ինչպիսիք են փոխադրումներ, ապահովագրում, տեղադրում, շահագործում, դասընթացներ և նախնական պահպանում, բացառությամբ խորհրդատվական ծառայությունների, (զ) «ՆԲՀ» նշանակում է ծրագրի համար իրականացված նախնական բնապահպանական հետազոտություն, (է) «Ներդրումային ծրագիր» ունի ընդհանուր մաս Ա-ում սահմանված իմաստը, (ը) «ՏԿՆ» նշանակում է Վարկառուի Տրանսպորտի և կապի նախարարությունը կամ որևէ այլ իրավահաջորդ, որն ընդունելի է ԱԶԲ-ի կողմից, (թ) «ՊՖԴ» նշանակում է պարբերական ֆինանսավորման դիմում, որը ներկայացվել է կամ ներկայացվում է Վարկառուի կողմից Գործիքի շրջանակում տրամադրվող յուրաքանչյուր տրանշի համար, իսկ սույն Վարկային համաձայնագրում նշանակում է պարբերական ֆինանսավորման դիմում ներկայացված 2009 թ. սեպտեմբերի 18-ին, (ժ) «ԾԿԲ» նշանակում է ծրագրի կառավարման բաժին, որը կստեղծվի Հայավտոճան-ում Ծրագրի շրջանակում նախատեսված գործողությունների ամենօրյա համակարգումն, իրականացումն ու կառավարումն իրականացնելու նպատակով, ինչպես մանրամասն ներկայացված է սույն փաստաթղթի Հավելված 5-ի կետ 3-ում, (ի) «Գնումների ուղեցույց» նշանակում է ԱԶԲ-ի Գնումների ուղեցույցը (2007, ըստ ժամանակ առ ժամանակ լրամշակվող տարբերակի), (լ) «Գնումների ծրագիր» նշանակում է Ծրագրի գնումների ծրագիրը` ստորագրված 2009 թ. սեպտեմբերի 1-ին և փոխհամաձայնեցված Վարկառուի և ԱԶԲ-ի միջև, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է ըստ Գնումների ուղեցույցի, Խորհրդատվության ուղեցույցի և ԱԶԲ-ի հետ այլ պայմանավորվածությունների, (խ) «Ծրագրի իրականացման գործակալություն», Վարկի տրամադրման կարգի նպատակով և իմաստով նշանակում է ՏԿՆ-ն կամ որևէ այլ իրավահաջորդ, որն ընդունելի է ԱԶԲ-ի կողմից և պատասխանատու է Ծրագրի իրականացման համար, (ծ) «Ծրագրի տեխնիկական միջոցներ» նշանակում է Ծրագրի շրջանակում կառուցված կամ կառուցվող հարմարությունները, և տրամադրված կամ տրամադրվող սարքավորումներն ու նյութերը, (կ) «Ծրագրի ճանապարհ» նշանակում է Երևան-Աշտարակ չորսշերտանի ճանապարհի մոտավորապես 18.4 կմ հատվածը և Երևան-Արարատ չորսշերտանի ճանապարհի մոտավորապես 38 կմ հատվածը, որը պետք է բարենորոգվի այս Ծրագրի շրջանակում, ինչպես նկարագրված է սույն Վարկային պայմանագրի Հավելված 1-ում, (հ) «Աշխատանքներ» նշանակում է կառուցման կամ շինարարական աշխատանքներ, որոնք ֆինանսավորվում են վարկային միջոցներից, ներառյալ այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հորատումը և գծագրումը, ինչպես նաև Ծրագրին վերաբերող ծառայությունները, որոնք տրամադրվում են որպես միանձնյա պատասխանատվության կամ Վերջնական տեսքով հանձնման պայմանագիր, բացառությամբ խորհրդատվական ծառայությունների:

 

ՀՈԴՎԱԾ II.

 

Վարկը

 

Բաժին 2.01. ԱԶԲ-ն համաձայն է ԱԶԲ-ի Հատուկ ֆոնդի ռեսուրսներից Վարկառուին տրամադրել 38,443,000 Փոխարկման Հատուկ Իրավունքին (ՓՀԻ) համարժեք գումար` տարբեր արտարժույթներով:

Բաժին 2.02.(ա) Վարկառուն պարտավորվում է ԱԶԲ-ին վճարել տարեկան մեկ տոկոս (1%) տոկոսադրույքով վարկային վճար վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում` Վարկային հաշվից մասնահանված և վճարման ենթակա վարկաբաժնի դիմաց, իսկ այնուհետև վճարել տարեկան մեկ և կես տոկոս (1.5%): (բ) Այս Բաժնի (ա) կետում օգտագործված «Արտոնյալ ժամանակահատված»-ը նշանակում է այն ժամանակահատվածը, որը նախորդում է մայր գումարի առաջին մարման ամսաթվին, ըստ սույն Համաձայնագրին կցված` ամորտիզացիոն վճարումների (մասնամարումների) Հավելված 2-ի:

Բաժին 2.03. Վարկի գումարի վրա հաշվարկված տոկոսները և ցանկացած այլ վճարներ պետք է վճարվեն կիսամյակը մեկ անգամ` ամեն տարվա մարտի 15-ին և սեպտեմբերի 15-ին:

Բաժին 2.04. Վարկառուն պարտավոր է Վարկային հաշվից ստացված Վարկի մայր գումարը մարել` ըստ սույն Համաձայնագրին կցված Հավելված 2-ի ամորտիզացիոն վճարումների ժամանակացույցի:

Բաժին 2.05. Վարկի մայր գումարի և նրա հաշվարկված տոկոսների մարումը կատարվում է դոլարով` ըստ Վարկի տրամադրման կարգի Բաժիններ 4.03 (ա)-ի և 4.04-ի:

 

ՀՈԴՎԱԾ III.

 

Վարկային միջոցների օգտագործումը

 

Բաժին 3.01. Վարկառուն պարտավորվում է ապահովել, որ Վարկային միջոցներն ուղղվեն Ծրագրային ծախսերի ֆինանսավորմանը` սույն Վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան:

Բաժին 3.02. Վարկային միջոցներով ֆինանսավորվող ապրանքները, աշխատանքները, խորհրդատվական ծառայությունները և այլ ծախսերը, ինչպես նաև Վարկային գումարների հատկացումը այդ ապրանքների, աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների և այլ ծախսերի տարբեր կատեգորիաներին կատարվում է համաձայն սույն Վարկային համաձայնագրի Հավելված 3-ի դրույթների, ընդ որում նշված Հավելվածը կարող է ժամանակ առ ժամանակ լրամշակվել` Վարկառուի և ԱԶԲ-ի փոխադարձ համաձայնությամբ:

Բաժին 3.03. Եթե չկա այլ պայմանավորվածություն ԱԶԲ-ի հետ, Վարկային միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնումները պետք է կատարվեն սույն Վարկային համաձայնագրի Հավելված 4-ի դրույթներին համապատասխան:

Բաժին 3.04. Վարկային հաշվից մասհանումները պետք է ուղղվեն միայն այն ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների ծախսերի ծածկմանը, որոնք` (ա) արտադրվում կամ մատակարարվում են և այն խորհրդատվական ծառայությունները, որոնք մատուցվում են ԱԶԲ-ի այն անդամ պետությունների կողմից, որոնք ԱԶԲ-ի կողմից ժամանակ առ ժամանակ առանձնանշվում են որպես գնումների ընդունելու աղբյուրներ, և (բ) ապրանքներ, աշխատանքներ և խորհրդատվական ծառայություններ, որոնք բավարարում են ԱԶԲ-ի կողմից ժամանակ առ ժամանակ հատկանշվող համապատասխան այլ պահանջներին:

Բաժին 3.05. Ըստ Վարկերի տրամադրման կարգի Բաժին 8.02-ի, Վարկի եզրափակման ժամկետ է սահմանվում 2014 թ.-ի հունիսի 30-ը, կամ ցանկացած այլ, Վարկառուի և ԱԶԲ-ի փոխադարձ համաձայնությամբ ժամանակ առ ժամանակ փոփոխվող ամսաթիվ:

 

ՀՈԴՎԱԾ IV

 

Հատուկ պարտավորություններ

 

Բաժին 4.01. Ծրագրի իրականացման ընթացքում Վարկառուն պարտավոր է կատարել, կամ ապահովել, որպեսզի կատարվեն, սույն Վարկային համաձայնագրի Հավելված 5-ում շարադրված բոլոր պարտավորությունները:

Բաժին 4.02. (ա) Վարկառուն պարտավորվում է (i) Ծրագրի համար նախատեսված առանձին հաշիվներ վարել, կամ ապահովել դրանց վարումը, (ii) համաձայն համապատասխանաբար կիրառվող աուդիտորական ստանդարտների` ապահովել այդ հաշիվների և համապատասխան ֆինանսական հաշվետվությունների տարեկան աուդիտը անկախ աուդիտորների կողմից, որոնց որակավորումը, փորձառությունը և տեխնիկական առաջարկը ԱԶԲ-ի համար ընդունելի են, (iii) հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ քան յուրաքանչյուր ֆիսկալ տարվա ավարտից հետո 6 ամսվա ընթացքում ԱԶԲ-ին ներկայացնել աուդիտի ենթարկված հաշիվների վավերացված պատճենները և ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև աուդիտի հաշվետվությունը (այդ թվում` Վարկային միջոցների օգտագործման և սույն Վարկային պայմանագրի ֆինանսական պարտավորությունների հետ համապատասխանության, ինչպես նաև ընթացիկ հաշվի/ծախսերի քաղվածքի վերաբերյալ աուդիտի եզրակացությունը), բոլորը անգլերեն լեզվով, և (iv) ժամանակ առ ժամանակ ԱԶԲ-ի ողջամիտ պահանջով ԱԶԲ-ին ներկայացնել այդ հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների և դրանց աուդիտի վերաբերյալ այլ տեղեկություններ: (բ) Վարկառուն հնարավորություններ է ընձեռում ԱԶԲ-ին, վերջինիս պահանջով, քննարկելու Ծրագրի ներքո իրականացվող գործառնությունների հետ կապված Վարկառուի ֆինանսական գործերը` սույնի 4.02-րդ կետի ա) ենթակետում նախատեսված ձևով Վարկառուի կողմից հրավիրված աուդիտորների հետ միասին, ինչպես նաև ապահովում և պահանջում է այդ աուդիտորների ներկայացուցիչներին մասնակցել ԱԶԲ-ի կողմից պահանջվող նման քննարկումներին այն պայմանով, որ դրանց մասնակցի Վարկառուի իրավասու ներկայացուցիչը, եթե այլ կերպ չի ցանկանում Վարկառուն:

Բաժին 4.03. Վարկառուն պարտավորվում է ԱԶԲ-ի ներկայացուցիչներին հնարավորություն տալ ստուգել Վարկային միջոցներով ֆինանսավորվող ապրանքները և աշխատանքները, ինչպես նաև ցանկացած փաստաթղթեր և գրառումներ:

 

ՀՈԴՎԱԾ V

 

Գործողության ժամկետը

 

Բաժին 5.01. Սույն Վարկային համաձայնագրի գործողության մեջ մտնելու ամսաթիվ է սահմանվում Վարկային համաձայնագրի ամսաթվից հետո վաթսուն (60) օր անց ամսաթիվը` Կարգի Բաժին 9.04-ին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ VI

 

Այլ դրույթներ

 

Բաժին 6.01. Վարկառուի էկոնոմիկայի նախարարը նշանակվում է Վարկառուի ներկայացուցիչ` համաձայն Կարգի Բաժին 11.02-ի պահանջների:

Բաժին 6.02. Ստորև ներկայացված հասցեները նշվում են համաձայն Կարգի Բաժին 11.01-ի պահանջների.

 

Վարկառու

 

Էկոնոմիկայի նախարարություն

Մհեր Մկրտչյան 5,

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան

 

Ֆաքս` (37410) 526-577

 

ԱԶԲ

 

Զարգացման Ասիական Բանկ

Փ.Ա. 789

0980 Մանիլա, Ֆիլիպիններ

 

Ֆաքս`

(632) 636-2444

(632) 636-2428

 

ՎԵՐՈՀԻՇՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, սույն Պայմանագրի կողմերը, հանդես գալով ի դեմս իրենց հավուր պատշաճի լիազորված ներկայացուցիչների, համաձայնել են վավերացնելու սույն Վարկային համաձայնագրին իրենց վերը նշված անունից, ստորագրելով այն ԱԶԲ-ի գլխավոր գրասենյակում` վերը նշված ամսաթվով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

_________________________

                                                  Լիազոր ներկայացուցիչ

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

_________________________

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Ծրագրի նկարագրությունը

 

1. Ներդրումային ծրագրի խնդիրն է Վարկառուի երկրում զարգացնել ենթատարածաշրջանային և պետական տրանսպորտային ցանց: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում. (i) կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, (ii) կմեծանա առևտրի շրջանառությունը և մրցակցությունը, (iii) կնվազեն փոխադրումների ծախսերը, (iv) կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, և (v) կբարելավվի կառավարումը:

2. Որպես Ներդրումային ծրագրի մաս, Ծրագրի նպատակն է բարելավել ճանապարհային ենթակառուցվածքը, ճանապարհային ցանցի կառավարման կարողությունը և Ծրագրում ընդգրկված ճանապարհների անվտանգությունը:

3. Ինչպես մանրամասն ներկայացված է ՊՖԴ-ում, Ծրագիրը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից.

(i)  Երևան-Աշտարակ չորսշերտանի ճանապարհի մոտ 18.4 կմ հատվածի

վերակառուցում,

(ii) Երևան-Արարատ չորսշերտանի ճանապարհի անվտանգության բարձրացում,

(iii) օժանդակում ծրագրի կառավարմանը, ներառյալ Ներդրումային ծրագրի

ներքո հետագա ծրագրի (ծրագրերի) մանրամասն նախագծի առաջարկվող

ֆինանսավորումը, վերահսկողության վերաբերյալ խորհրդատվությունը և

մրցույթի փաստաթղթերի և գնումների պատրաստումը, և

(vi) տրանսպորտային ոլորտի ռազմավարության ներքո ճանապարհային

ենթասեկտորային ծրագրին օժանդակության տրամադրում:

4. Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2013 թ.-ի օգոստոսի 31-ին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Ամորտիզացիոն վճարների գրաֆիկ

 

(Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 1)

 

    Վճարման սահմանված ժամկետ                        Մայր գումարի վճարում

                                                    (արտահայտված ՓՀԻ-ով)

 

.__________________________________________.

|1. |2018 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|2. |2018 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|3. |2019 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|4. |2019 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|5. |2020 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|6. |2020 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|7. |2021 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|8. |2021 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|9. |2022 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|10.|2022 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|11.|2023 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|12.|2023 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|13.|2024 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|14.|2024 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|15.|2025 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|16.|2025 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|17.|2026 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|18.|2026 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|19.|2027 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|20.|2027 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|21.|2028 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|22.|2028 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|23.|2029 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|24.|2029 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|25.|2030 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|26.|2030 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|27.|2031 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|28.|2031 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|29.|2032 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|30.|2032 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|31.|2033 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|32.|2033 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|33.|2034 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|34.|2034 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|35.|2035 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|36.|2035 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|37.|2036 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|38.|2036 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|39.|2037 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|40.|2037 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|41.|2038 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|42.|2038 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|43.|2039 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|44.|2039 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|45.|2040 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|46.|2040 թ. սեպտեմբերի 15   |800,896,00   |

|___|________________________|_____________|

|47.|2041 թ. մարտի 15        |800,896,00   |

|___|________________________|_____________|

|48.|2041 թ. սեպտեմբերի 15   |800,888,00   |

|___|________________________|_____________|

|   |Ընդամենը                |38,443,000,00|

.__________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Վարկային միջոցների մասհանումը և հատկացումը

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Այս հավելվածին կից ներկայացված աղյուսակում առանձնանշվում են Վարկային միջոցներից ֆինանսավորվող ապրանքների, աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների և այլ ծախսերի կատեգորիաները և Վարկի գումարների հատկացումը յուրաքանչյուր կատեգորիային (այսուհետ` Աղյուսակ): Այս հավելվածում նշված «կատեգորիա» կամ «կատեգորիաներ» բառերը հղում են կատարում աղյուսակի կատեգորիային կամ կատեգորիաներին:

 

ԱԶԲ-ի ֆինանսավորման տոկոսները

 

2. Եթե չկա այլ պայմանավորվածություն ԱԶԲ-ի հետ, աղյուսակում թվարկված կատեգորիաներում նախատեսված ծախսային հոդվածները ֆինանսավորվում են Վարկային միջոցների հաշվին աղյուսակում սահմանված տոկոսների հիման վրա:

 

Տոկոսագումարներ

 

3. Կատեգորիա 5-ում նախատեսված գումարը հատկացվում է Ծրագրի իրականացման ընթացքում Վարկի տոկոսագումարները վճարելու համար:

 

Վերահատկացում

 

4. Չնայած Աղյուսակում սահմանված Վարկային միջոցների հատկացումներին և մասհանումների տոկոսներին.

(ա) եթե որևէ կատեգորիային հատկացված վարկի գումարը անբավարար է այդ կատեգորիայում պայմանավորվածության համաձայն բոլոր ծախսերի վճարման համար, ԱԶԲ-ն կարող է, Վարկառուին ծանուցելու միջոցով, (i) վերահատկացում կատարել այդ կատեգորիային այն չափով, որքան անհրաժեշտ է հաշվարկված պակասորդը լրացնելու համար վարկի այն գումարներից, որոնք հատկացվել են այլ կատեգորիային, սակայն, ԱԶԲ-ի կարծիքով, անհրաժեշտ չեն այլ ծախսերի համար, և (ii) եթե նման վերահատկացումը չի կարող լիովին բավարարել հաշվարկված պակասորդը, կրճատել այդ ծախսի համար կիրառվող մասհանումների տոկոսը, որպեսզի հնարավոր լինի շարունակել այդ կատեգորիայի հետագա մասհանումները, մինչև բոլոր նախատեսված ծախսերը կատարվեն, և

(բ) եթե որևէ կատեգորիային հատկացված վարկային գումարը ավելանում է տվյալ կատեգորիայում բոլոր պայմանավորվածության համաձայն կատարված ծախսերից հետո, ԱԶԲ-ն կարող է Վարկառուին ծանուցում ներկայացնելով, վերահատկացնել այդ ավելացած գումարը այլ կատեգորիաների:

 

Վճարման ընթացակարգը

 

5. Եթե չկա այլ պայմանավորվածություն ԱԶԲ-ի հետ, ապրանքների, աշխատանքների, խորհրդատվական ծառայությունների և այլ ծախսերի ֆինանսավորման համար վարկային միջոցները վճարվում են ԱԶԲ-ի 2007 թ.-ի հունվարին ընդունված «Վարկի վճարման ձեռնարկ»-ի (ԱԶԲ-ի Վարկի վճարման ձեռնարկ) համաձայն, որը ժամանակ առ ժամանակ լրամշակվում է:

 

Ընթացիկ հաշիվ, ծախսերի քաղվածք

 

6. (ա) Եթե չկա այլ պայմանավորվածություն ԱԶԲ-ի հետ, Վարկառուն համաձայնագիրը գործողության մեջ մտնելու օրվանից անմիջապես հետո ընթացիկ հաշիվ է բացում այն բանկում, որն ընդունելի է ԱԶԲ-ի կողմից: Ընթացիկ հաշիվը ստեղծվում, տնօրինվում և իրացվում է համաձայն ԱԶԲ-ի Վարկի վճարման ձեռնարկի և Վարկառուի և ԱԶԲ-ի միջև փոխհամաձայնեցված պայմանավորվածության մանրամասների: Ընթացիկ հաշվի արտարժույթն է (դոլարը): Ընթացիկ հաշվին մուտքագրվող նախնական գումարը չպետք է գերազանցի (i) Ծրագրի իրականացման առաջին վեց ամիսների ընթացքում ընթացիկ հաշվից վճարվող հաշվարկված ծախսերի, կամ (ii) վարկի գումարի տաս (10) տոկոսին համարժեք գումարի ստորին մակարդակը:

(բ) Ծախսերի քաղվածքի (ԾՔ) ընթացակարգը կարող է օգտագործվել Ծրագրի թույլատրելի ծախսերի փոխհատուցման և ընթացիկ հաշվին մուտքագրված կանխավճարներն իրացնելու համար` համաձայն ԱԶԲ-ի Վարկի վճարման ձեռնարկի և Վարկառուի և ԱԶԲ-ի միջև փոխհամաձայնեցված պայմանավորվածության մանրամասների: Ցանկացած առանձին վճարում, որը փոխհատուցվում կամ իրացվում է ըստ ԾՔ-ի ընթացակարգի, չի գերազանցում 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը:

 

Հետին թվով ֆինանսավորում

 

7. Վարկի հաշվից մասհանումները կարող են կատարվել նախքան Պայմանագրի գործողության մեջ մտնելու օրը Ծրագրի շրջանակում առաջացած ողջամիտ ծախսերի վճարման համար, սակայն ոչ շուտ քան սույն վարկային պայմանագրի գործողության մեջ մտնելու օրվանից տասներկու (12) ամիս առաջ նման թույլատրելի ծախսերը հետին թվով ֆինանսավորելու համար, որոնք չեն գերազանցում վարկային ընդհանուր գումարի 20 տոկոսը:

 

Աղյուսակ

 

._____________________________________________________________________.

|       Վարկային միջոցների հատկացումներ և  տրամադրումներ              |

|     (Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 1)           |

|_____________________________________________________________________|

|              Կատեգորիա                 |ԱԶԲ ֆինանսավորում           |

|________________________________________|____________________________|

|Համար|        Տեսակը          |Հատկացված|Տոկոսագումարը և  վարկային   |

|     |                        |գումար   |հաշվից տրամադրվող գումարի   |

|     |                        |ՓՀԻ 000  |հիմքը                       |

|     |                        |կատեգորիա|           *                |

|_____|________________________|_________|____________________________|

|1    |Աշխատանքներ             |24,347   |ընդհանուր ծախսերի 100 տոկոսը|

|_____|________________________|_________|____________________________|

|2    |Խորհրդատվական           | 3,204   |ընդհանուր ծախսերի 100 տոկոսը|

|     |ծառայություններ         |         |                            |

|_____|________________________|_________|____________________________|

|3    |Ապրանքներ               |   641   |ընդհանուր ծախսերի 100 տոկոսը|

|_____|________________________|_________|____________________________|

|4    |Ծրագրի կառավարման       |   641   |ընդհանուր ծախսերի 100 տոկոսը|

|     |աջակցություն            |         |                            |

|_____|________________________|_________|____________________________|

|5    |Տոկոսագումարը           | 1,281   |ընդհանուր ծախսերի 100 տոկոսը|

|     |շինարարության ընթացքում |         |                            |

|_____|________________________|_________|____________________________|

|6    |Չհատկացված              | 8,329   |                            |

|_____|________________________|_________|____________________________|

|     |Ընդամենը                |38,443   |                            |

._____________________________________________________________________.

 

* Վարկառուի ներպետական հարկերի և տուրքերի համաձայն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների

գնումներ

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

1. Վարկային միջոցների հաշվին ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և խորհրդատվական ծառայությունները ենթակա են լինելու և առաջնորդվելու են Գնումների մասին ուղեցույցներով և, համապատասխանաբար, խորհրդատվական ուղեցույցներով:

2. Սույն վարկային պայմանագրում գործածված և չսահմանված բոլոր տերմիններն օգտագործված են Գնումների մասին ուղեցույցներում և/կամ խորհրդատվական ուղեցույցներում սահմանված իմաստով:

 

Բ. Ապրանքների և աշխատանքների գնումներ

 

3. Եթե ԱԶԲ-ի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա ապրանքների և աշխատանքների գնումներն իրականացվում են բացառապես ստորև նախատեսված գնումների ընթացակարգերի համաձայն.

 

._______________________.

|Միջազգային մրցույթ     |

|_______________________|

|Ազգային մրցույթ        |

|_______________________|

|Հաղթող մասնակցի որոշում|

._______________________.

 

4. Այլ հարցերի թվում, գնումների ընթացակարգերը կարգավորվում են Գնումների ծրագրում նախատեսված գնումների մանրամասն ընթացակարգերով և այլ սահմանային արժեքներով: Վարկառուն կարող է փոփոխել գնումների ընթացակարգերը կամ այլ սահմանային արժեքները ԱԶԲ-ի նախնական համաձայնությունը ստանալու դեպքում: Կատարված փոփոխությունները պետք է իրենց արտացոլումը գտնեն Գնումների ծրագրի վերանայված տարբերակում:

5. Ազգային մրցույթ. Վարկառուն և ԱԶԲ-ն երաշխավորում են, որ նախքան ազգային մրցույթի շրջանակներում որևէ գնումների գործընթաց կազմակերպելը վարկառուի գնումների ներքին ընթացակարգերը համահունչ են Գնումների ուղեցույցների պահանջներին: Նման ընթացակարգերի առնչությամբ վարկառուի և ԱԶԲ-ի միջև համաձայնեցված որևէ փոփոխություն կամ պարզաբանում պետք է նախատեսվի Գնումների ուղեցույցներում: Համաձայնեցված փոփոխությունների կամ պարզաբանումների առնչությամբ հետագա փոփոխություններն ուժի մեջ են մտնում նման փոփոխության մասին Վարկառուի և ԱԶԲ-ի գրավոր համաձայնության պարագայում:

 

Գ. Հաղթող մասնակցին որոշելու պայմանները

 

6. Վարկառուն զերծ է մնում վարկային միջոցների հաշվին աշխատանքների կատարման որևէ պայմանագիր կնքելուց, քանի դեռ չեն կատարվել ստորև ներկայացված պայմանները.

ա) ԱԶԲ-ի կողմից նախնական բնապահպանական գնահատման հաստատումը, և

բ) ԱԶԲ-ի կողմից համապատասխան հողի ձեռքբերման և վերաբնակեցման ծրագրի հաստատումը:

 

Դ. Խորհրդատվական ծառայություններ ընտրելը

 

7. Որակի և արժեքի համադրությամբ ընտրությունը. Եթե ԱԶԲ-ի հետ այլ համաձայնություն չի կայացվել և բացառությամբ ստորև ներկայացված պարբերությամբ նախատեսված կարգի, վարկառուն կիրառելու է որակի և արժեքի համադրությամբ չափավոր ընտրություն խորհրդատվական ծառայություններ ընտրելու և ներգրավելու պարագայում:

8. Խորհրդատվական ծառայություններ ընտրելու և ներգրավելու դեպքում Վարկառուն կիրառելու է հետևյալ եղանակը` համաձայն Գնումների ծրագրում նախատեսված ընթացակարգերի.

 

._______________________________________________________________.

|Խորհրդատուների Որակավորման ընտրություն մանրակրկիտ ծրագրավորման |

|համար                                                          |

._______________________________________________________________.

 

9. Ըստ անհրաժեշտության Վարկառուն կարող է վարձել անհատ խորհրդատուների ծրագրի կառավարման գործում և ծրագրի իրականացման գործընթացներում աջակցություն ցուցաբերելու նպատակով` համաձայն անհատ խորհրդատուների ներգրավման մասին ԱԶԲ-ի ընթացակարգերի:

 

Ե. Արդյունաբերական կամ մտավոր սեփականության իրավունքներ

 

10. ա) Վարկառուն և ԱԶԲ-ն երաշխավորում են, որ գնված բոլոր ապրանքները և ծառայությունները (այդ թվում նաև առանց սահմանափակումների, համակարգչային կոշտ սկավառակները, ծրագրային ապահովումները և համակարգերը, լինեն դրանք առանձին գնված, թե ներառված լինեն գնված այլ ապրանքներում և ծառայություններում) չեն խախտում արդյունաբերական կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջի իրավունքը:

բ) Վարկառուն երաշխավորում է, որ ապրանքների և ծառայությունների բոլոր պայմանագրերի կողմերը պատշաճ կերպով ներկայացված են, ինչպես նաև պայմանագրերը նախատեսում են համապատասխան իրավունքներ և պարտականություններ կապալառուի կամ մատակարարի համար սույն կետի «ա» ենթակետում նախատեսված դեպքերում:

11. Վարկառուն երաշխավորում է, որ խորհրդատուների հետ Վարկառուի կնքած բոլոր պայմանագրերում պատշաճ կերպով ներկայացված են կողմերը, ինչպես նաև կողմերի իրավունքներն ու պարտականությունները` երաշխավորելու, որ տրամադրվող խորհրդատվական ծառայությունները չեն խախտում արդյունաբերական կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջի իրավունքը:

 

Զ. Գնումների մասով որոշումների հաստատումը ԱԶԲ-ի կողմից

 

12. Միջազգային մրցույթի ընթացակարգերի համաձայն իրականացված բոլոր գնումների պայմանագրերը պետք է նախապես հաստատվեն ԱԶԲ-ի կողմից` բացառությամբ այն դեպքի, երբ Վարկառուի և ԱԶԲ-ի միջև կայացվել է այլ համաձայնություն, որն ամրագրված է Գնումների ծրագրում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

 

Ծրագրի իրականացումը և ծրագրի կառուցվածքների շահագործումը

 

I. Ծրագրի իրականացման համաձայնություններ

 

1. ՏԿՆ-ը, որպես ծրագիրն իրագործող կառույց, պատասխանատվություն է կրելու ծրագրի իրագործման համար:

2. Հայաստանի ճանապարհային տեսչությունը (ՀՃՏ), որպես ծրագրի իրականացման գրասենյակ, իրականացնելու է ծրագիրը:

3. ՀՃՏ-ն ստեղծելու է ծրագրի կառավարման բաժին, որը պատասխանատու է լինելու ծրագրի ընթացիկ իրականացման համար (համապատասխանաբար), այդ թվում նաև այլ հարցերի թվում (i) ծրագրի իրականացման առաջընթացի մոնիտորինգը, (ii) մասհանումների դիմումների և ծրագրի առաջընթացի մասին զեկույցների նախապատրաստումը, (iii) ծրագրի հաշիվների վարումը և ֆինանսական տվյալների ամփոփումը ծրագրի աուդիտի նպատակով և (iv) գնումների իրականացումը, այդ թվում նաև պայմանագրերի գործերը:

4. Վարկառուն երաշխավորում է աշխատանքների արդյունավետ համակարգումը և շփումները համապատասխան պետական մարմինների հետ` ապահովելով նման գործընթացի իրականացումը Ծրագրի կառավարման խորհրդի կողմից, որի համանախագահներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը: Խորհրդի կազմում ներգրավվելու են նաև ներկայացուցիչներ այլ նախարարություններից, այդ թվում ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

II. Շահագործման կանոններ

 

Ճանապարհային ոլորտի գլխավոր ծրագիրը

 

5. Վարկառուն նախապատրաստելու է ճանապարհային տրանսպորտային ենթաոլորտի ծրագիրը (2010-2020 թթ.) և ընդունելու է այն մինչև 2011 թ. հունիսը ընկած ժամանակահատվածում իրականացնելու նպատակով: Նման ծրագրում մանրամասն կերպով նախատեսվելու են ծրագրի քաղաքականության գործողություններ և միջոցառումներ` նպատակ ունենալով իրականացնել հետևյալը. (I) ծրագրի պահպանության աշխատանքների արդյունավետ պլանավորման և առաջնահերթությունների համակարգի սահմանումը, (ii) ԱԶԲ-ի համար ընդունելի համապատասխան ճանապարհների պահպանության համար համապատասխան միջոցների հատկացումը, (iii) ճանապարհների պահպանության համապատասխան չափանիշների ընդունումը և ճանապարհների պահպանության պլանավորման և շահագործման վերաբերյալ համապատասխան ձեռնարկների մշակումը և (iv) դասընթացների իրականացումը պահպանության հարցերով զբաղվող տեղական ենթակառուցվածքների կարողությունները հզորացնելու նպատակով:

 

Քաղաքականության շուրջ երկխոսություն

 

6. Վարկառուն երաշխավորում է, որ ԱԶԲ-ն տեղեկացված լինի ճանապարհային ենթաոլորտում Վարկառուի կողմից վարվող քաղաքականության և ծրագրերի մասին, որոնք կարող են նյութական ազդեցություն ունենալ Ծրագրի տնտեսական կայունության կամ ազդեցություն ունենալ կառուցվածքի շրջանակներում ֆինանսավորվող որևէ այլ ծրագրի, ենթածրագրի կամ բաղադրիչի վրա:

7. Այնուհետև, Վարկառուն երաշխավորում է հետևյալը. (i) Ծրագրի իրականացման բաժնի կողմից ղեկավարվող PCA-ի շրջանակներում իրականացվող քաղաքականությունը, ըստ որի ծրագրի իրականացման բաժինը ղեկավարում է ճանապարհային ենթասեկտորի զարգացումը և շահագործումը, համահունչ են` ապահովելով ճանապարհային ենթաոլորտի քարտեզի և ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող գործընթացների ներդաշնակությունը, (ii) ներդրվել են լավագույն ջանքերը տարանցիկ միջսահմանային ճանապարհները առավել դյուրին դարձնելու նպատակով, որը պետք է համապատասխանի Միջազգային հիմնական ճանապարհային ուղիների մասին Եվրոպական համաձայնագրի պահանջներին` ընդունված 1975 թ-ի նոյեմբերի 15-ին, և (iii) մեծ առաջնահերթություն ունի ճանապարհային ենթաոլորտի աշխատուժի, տեխնիկական, կառավարման և վարչական կարողությունների զարգացումը` ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ենթակառուցվածքի պլանավորման, զարգացման և շահագործման հարցում առավել բարձր արդյունավետություն ստանալու նպատակով:

 

Սեփականատիրության և շահագործման իրավունքի փոփոխումը

 

8. Վարկառուն երաշխավորում է ԱԶԲ-ի համաձայնության ստացումն առնվազն վեց (6) ամիս նախքան հետևյալ գործընթացների իրականացումը. (i) Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ճանապարհի, ճանապարհային կառուցվածքի կամ կառույցի սեփականատիրոջ փոփոխումը, կամ (ii) Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ճանապարհի, ճանապարհային կառուցվածքի կամ կառույցի մասի կամ վերահսկողության որևէ վաճառք, փոխանցում կամ հանձնարարում, (iii) շահագործման և պահպանության նկատմամբ ԱԶԲ-ի գործառույթների և իրավասությունների փոփոխությունը կախված Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ճանապարհի, ճանապարհային կառուցվածքի կամ կառույցի վարձակալության, այլ պայմանագրային հարաբերությունների կամ նման հարաբերություններում կատարվող փոփոխությունների հետ: Վարկառուն երաշխավորում է, որ նման փոփոխություններն իրականացվեն իրավաբանական նորմերի պահպանմամբ և թափանցիկ եղանակով:

 

Համագործակցային ֆինանսավորումը

 

9. Վարկառուն երաշխավորում է հետևյալը. (i) ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների ժամանակին տրամադրումը, (ii) համապատասխան միջոցների հատկացումը` ճանապարհային միջանցքի զգալի պաշտպանությունը ծրագրի շահագործման ողջ ընթացքում իրականացնելու նպատակով, (iii) ճանապարհային տրանսպորտի ենթասեկտորի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսների առկայությունը և (iv) լավագույն ջանքերի ներդրումը հավելյալ ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելու նպատակով, որոնք կարող են անհրաժեշտ լինել ԱԶԲ-ի հետ համաձայնեցված հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցման և վերականգնման համար:

 

Ճանապարհային պահպանության ֆինանսավորումը

 

10. Վարկառուն երաշխավորում է, որ ԱԶԲ-ի հետ ճանապարհային ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհների պահպանության համար անհրաժեշտ փաստացի տարեկան ծախսերը (այլ թվում նաև արտակարգ պատահարների դեպքում պահպանությունը, սակայն բացառելով վերականգնումը և նոր շինարարությունը) համապատասխանորեն կաճեն 2008 թ. բյուջեի ընդհանուր աճի առնվազն 5%-ով նույն տեմպերին համահունչ կարգով:

 

Շինարարության որակը

 

11. Վարկառուն երաշխավորում է, որ (i) ծրագրի շրջանակներում ճանապարհը վերականգնվելու կամ վերակառուցվելու է մրցույթի փաստաթղթերում նախատեսված դիզայնի, շինարարական առանձնահատկությունների, և այլ փաստաթղթերի համաձայն, (ii) շինարարության նկատմամբ վերահսկողությունը, որակի հսկողությունը և պայմանագրերի կառավարումն իրականացվելու են միջազգային ընդունելի չափանիշների համաձայն: Վարկառուն երաշխավորում է, որ ՏԿՆ-ը և Ծրագրի իրականացման գրասենյակը կիրականացնեն ծրագրի կառուցվածքների կառուցումը, սարքավորումներով հագեցումը, շահագործումը, պահպանությունը և կառավարումը բոլոր այն միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների համաձայն, որոնք Հայաստանը վավերացրել է:

 

Կոռուպցիայի դեմ պայքարը և հանրային կառավարումը

 

12. Ծրագրի գործունեության շրջանակներում Վարկառուն հետևելու է ԱԶԲ-ի կոռուպցիայի դեմ քաղաքականությանը (որն ընդունվել է 1998 թ-ին և հետագա փոփոխությունների է ենթարկվել): Վարկառուն, հարգելով հանրային կառավարման, հաշվետու լինելու և թափանցիկության սկզբունքները պահպանելու իր պարտավորությունները, ընդունում է հետևյալը. ա) ԱԶԲ-ը իրեն իրավունք է վերապահում անմիջականորեն կամ իր գործակալների միջոցով ուսումնասիրել ծրագրին առնչվող կոռուպցիայի, կեղծիքի, խաբեության ցանկացած դրսևորում, և բ) լիարժեք կերպով համագործակցել նման որևէ հետաքննության և նշված գործընթացում ցուցաբերել համարժեք օժանդակություն: Վարկառուն երաշխավորում է, որ Ծրագրի շրջանակներում ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող բոլոր պայմանագրերը նախատեսեն դրույթներ, ըստ որոնց ԱԶԲ-ին իրավունք է վերապահվում աուդիտի ենթարկել և ստուգել ծրագրի իրականացման գրասենյակի գրառումները և հաշիվները և բոլոր կապալառուներին, մատակարարներին, խորհրդատուներին և ծրագրի հետ կապված բոլոր այլ ծառայություններ մատուցողներին:

 

Ճանապարհի անվտանգությունը

 

13. Վարկառուն երաշխավորում է, որ ծրագրի իրականացման գրասենյակը ծրագրի իրականացման ընթացքում և ծրագրի ավարտից հետո ընկած ժամանակահատվածում կտեղադրի ճանապարհային անվտանգության նշաններ և միջոցներ, ինչպես օրինակ նախազգուշական նշաններ, մայթերին նշապատկերներ, ճանապարհային նշաններ և ազդանշաններ, հաղորդակցության հնարավորություններ, վտանգի կանխարգելման միջոցներ (բարյերներ) և երթևեկության մոնիտորինգի հնարավորություններ, որոնք բոլորը կհամապատասխանեն կիրառվող լավագույն պրակտիկային և բոլոր այն միջազգային կոնվենցիաների պահանջներին, որոնք Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է: Վարկառուն երաշխավորում է, որ ծրագրի շրջանակներում ճանապարհի շահագործումից առնվազն վեց (6) ամիս առաջ. (i) ծրագրի իրականացման գրասենյակը մշակելու և իրականացնելու է ԱԶԲ-ի համար ընդունելի ծրագիր` ճանապարհային ենթակառուցվածքի կառուցվածքների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով, և (ii) Վարկառուի համապատասխան մարմինները պատրաստ կլինեն վերահսկելու ծրագրի շրջանակներում շահագործվող ճանապարհը և ներպետական օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրարկումը: Վարկառուն երաշխավորում է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող ճանապարհի շահագործումից հետո ծրագրի իրականացման գրասենյակը մոնիտորինգ կիրականացնի վթարների թվի և երթևեկության ծավալների նկատմամբ և գործի կդնի անվտանգության համապատասխան միջոցառումներ:

 

Բնապահպանական հարցեր

 

14. Վարկառուն երաշխավորում է, որ ծրագիրը մշակվում, իրականացվում, պահպանվում և մոնիտորինգի է ենթարկվում համաձայն հետևյալի. ա) ոլորտը կարգավորող բոլոր բնապահպանական օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, բ) ԱԶԲ բնապահպանական քաղաքականության (2002 թ.) և գ) բնապահպանական կառավարման ծրագրի` ներառյալ մեղմացմանը միտված միջոցառումների և նախնական բնապահպանական ուսումնասիրության իրականացումից ծագող մոնիտորինգի պահանջների: Վարկառուն հետամուտ է լինում, որպեսզի ծրագրի իրականացման գրասենյակն իրականացնի հետևյալը. ա) կապալառուների պայմանագրերը նախատեսելու են պայմաններ, ըստ որոնց վերջիններս պարտավոր են կատարել նախնական բնապահպանական ուսումնասիրության և բնապահպանական կառավարման ծրագրում նախատեսված մեղմացմանը միտված բնապահպանական միջոցառումները, և բ) կապալառուների նկատմամբ վերահսկողություն է իրականացվելու` ստուգելու վերջիններիս կողմից նախնական բնապահպանական ուսումնասիրության և բնապահպանական կառավարման ծրագրում նախատեսված մեղմացմանը միտված բնապահպանական միջոցառումների իրականացումը:

 

Հողի ձեռքբերում և վերաբնակեցում

 

15. Թեև ծրագիրը չի նախատեսում հողակտորների ձեռքբերումների և վերաբնակեցումների գործընթացներ, սակայն անհրաժեշտության դեպքում Վարկառուն երաշխավորում է, որ հողի ձեռքբերումը և վերաբնակեցումն իրականացվի ԱԶԲ-ի հետ հողի ձեռքբերման և վերաբնակեցման ծրագիրը համաձայնեցնելուց անմիջապես հետո` համաձայն ոլորտը կարգավորող բոլոր օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ԱԶԲ-ի Ոչ կամավոր վերաբնակեցման քաղաքականության (1995 թ.) և ԱԶԲ-ի հետ համաձայնեցված հողի ձեռքբերման և վերաբնակեցման սկզբունքների` ըստ ՇՖՊ-ի: Վարկառուն երաշխավորում է, որ հողի ձեռքբերման և վերաբնակեցման ծրագրի իրականացման նկատմամբ իրականացվելու է վերահսկողություն, ինչպես նաև այն գնահատվելու է և համապատասխան հաշվետվություններ են ներկայացվելու ԱԶԲ` ըստ վերաբնակեցման ծրագրի: Վարկառուն երաշխավորելու է նաև, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր հողակտորները և հարակից տարածքները ժամանակին տրամադրվեն ծրագրին:

16. Վարկառուն երաշխավորում է, որ կապալառուները սկսեն աշխատանքները համապատասխան ճանապարհի հետ առնչվող հողերի ձեռքբերման և վերաբնակեցման ծրագրի իրականացումից հետո` համաձայն դրանում նախատեսված պայմանների:

 

Տեղական խորհրդատվությունների և գենդերային հարցեր

 

17. Վարկառուն երաշխավորում է, որ ծրագրի իրականացման ընթացքում անվտանգության, սոցիալական և մշակութային բնույթի բոլոր տեղական խորհրդատվություններն իրականացվեն ծրագրի շրջանակներում մշակված աղքատության կրճատման և սոցիալական վերլուծությունների ամփոփ փաստաթղթի համաձայն: Տեղական զբաղվածությունն առավելագույնի հասցնելու մեխանիզմները նախատեսվելու են նաև մրցույթի հայտարարություններում:

 

Աշխատանքային պայմաններ

 

18. Վարկառուն երաշխավորելու է, որ բոլոր կապալառուները հետամուտ լինեն հետևյալ պայմանների կատարմանը. (i) ոլորտը կարգավորող աշխատանքային բոլոր նորմերի պահպանումը, (ii) կիրառել բոլոր հնարավոր ջանքերը կանանց և տեղաբնակներին, ինչպես նաև ծրագրի իրականացման մերձակա բնակավայրերում բնակվող հաշմանդամներին աշխատանքներում ներգրավելու համար (iii) շինարարական աշխատանքներում ներգրավված անձանց շրջանում սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունների մասին տեղեկատվության տարածումը, (iv) հավասար աշխատավարձի սահմանումը կանանց և տղամարդկանց համար համարժեք աշխատանքի դիմաց, (v) անվտանգ աշխատանքային պայմանների նախատեսումը կանանց և տղամարդկանց համար, և (vi) անչափահասների աշխատանքում ներգրավելու գործելակերպից զերծ մնալը: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է համապատասխան դրույթներ նախատեսեն սահմանված պարտավորությունների վերաբերյալ: Նման պահանջների պահպանման նկատմամբ խստագույն մոնիտորինգ կիրականացվի ծրագրի իրականացման ընթացքում:

 

Առողջությանը ներկայացվող ռիսկերը և դրանց կանխարգելումը

 

19. Վարկառուն երաշխավորում է, որ կապի պայմանագրերը նախատեսեն համապատասխան դրույթներ շինարարական աշխատանքներում ներգրավված անձանց շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվություն տարածելու մասին: Նման միջոցառումը պետք է հանդիսանա շինարարության ընթացքում անվտանգության և առողջապահության իրականացվող արշավի մի մասը:

 

Անօրինական տրաֆիկինգ

 

20. Վարկառուն պետք է ձեռնարկի կոնկրետ և համապատասխան միջոցառումներ կանխելու ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում կառուցվող ճանապարհով մարդկանց, վայրի բնության և կենդանական աշխարհի, ոչնչացման վտանգի տակ գտնվող բուսատեսակների և ապօրինի նյութերի փոխադրումները և վաճառքը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 14-ի

N 14-Ա որոշման

 

ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

(Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր)

 

    Կողմեր          Սույն Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրը (ՇՖՀ),

                    թվագրված 2009 թվականի սեպտեմբերի 15-ով, կնքվում է

                    Հայաստանի Հանրապետության (Հայաստան) և Ասիական

                    զարգացման բանկի (ԱԶԲ) միջև:

 

    ԲՖԳ             Հայաստանը հանձն է առել և  իրականացնելու է ենթամարզային

    ներդրումային    ճանապարհային միջանցքների վերականգնման ծրագիր, որը

    ծրագիր          Հայաստանում ճանապարհների բարելավման ծրագրի (Ծրագիր) և

                    ճանապարհային ենթաոլորտի անբաժանելի մասն է:

 

    Բազմափուլ       Ծրագրի ընդհանուր արժեքը 2009-2017 ժամանակահատվածի

ֆինանսավորման   համար գնահատվում է 1,453 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք

    գործիք          գումարի չափով: Բազմափուլ ֆինանսավորման գործիքը (Գործիք

                    կամ ԲՖԳ) նախատեսվում է Ներդրումային ծրագրի

                    շրջանակներում նախագծերի ֆինանսավորման համար` պայմանով,

                    որ այդ նախագծերը համապատասխանեն սույն փաստաթղթին կից

                    4-րդ Ժամանակացույցում սահմանված չափորոշիչներին, և

                    իրականացվեն սույն ՇՖՀ-ում սահմանված

                    պայմանավորվածությունները:

 

Գործիքում ներառված ծրագրերը կարող են ընդգրկել`

i) Հայաստանի պետական սահմաններից ներս ճանապարհների

շինարարություն, բարենորոգում և վերականգնում,

ii) Հայաստանի սահմանների և մաքսային

ենթակառուցվածքների և/կամ կառույցների շինարարություն,

արդիականացում և վերականգնում, iii) քաղաքականությանն

առնչվող և ինստիտուցիոնալ աջակցություն ճանապարհային

ենթաոլորտի զարգացման ծրագրի իրականացման նպատակով և

iv) ինստիտուցիոնալ աջակցություն սահմանային և

մաքսազերծման արդյունավետ գործընթացներին:

 

    Սույն           Սույն ՇՖՀ-ն չի հանդիսանում իրավապարտադիր ԱԶԲ համար`

ֆինանսավորման   ֆինանսավորում ստանձնելու համար: Բացառապես իր

    շրջանակային     հայեցողությամբ, առաջնորդվելով ողջախոհությամբ, ԱԶԲ-ն

համաձայնագիրը   իրավունք ունի մերժելու Հայաստանի կողմից ներկայացված

ֆինանսավորման ցանկացած հայտ, չեղյալ համարելու

Գործիքով չհատկացված մասը և հետ կանչելու Գործիքով

ֆինանսավորման տրանշ պահանջելու Հայաստանի իրավունքը:

ԱԶԲ-ն կարող է հատկացնել ֆինանսավորման տրանշները`

պայմանով, որ ամեն բան շարունակում է ընթանալ Գործիքի

հիմքում ընկած և սույն ՇՖՀ-ում սահմանված ընդհանուր

պայմանավորվածություններին և ակնկալիքներին

համապատասխան:

 

Սույն ՇՖՀ-ն չի հանդիսանում իրավապարտադիր Հայաստանի

համար` ֆինանսավորում խնդրելու համար: Հայաստանն

իրավունք ունի Գործիքի շրջանակներում ֆինանսավորման հայտ

չներկայացնելու: Հայաստանն իրավունք ունի նաև ցանկացած

պահի չեղյալ համարելու Գործիքի ցանկացած չհատկացված մաս:

 

Հայաստանը և ԱԶԲ-ն կարող են օգտվել Գործիքը կամ դրա

ցանկացած հատկացված մասը չեղյալ համարելու իրենց

համապատասխան իրավունքներից, իսկ ԱԶԲ-ն կարող է կիրառել

ֆինանսավորման հայտը մերժելու իր իրավունքը` այդ մասին

գրավոր ծանուցելով մյուս կողմերին: Գրավոր ծանուցումը

բացատրություն կտրամադրի չեղյալ հայտարարելու կամ

մերժման վերաբերյալ, իսկ չեղյալ հայտարարելու դեպքում

նաև կնշվի դրա ուժի մեջ մտնելու ամսաթիվը:

 

Սույն ՇՖՀ-ն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ Հայաստանը

ԱԶԲ-ին կծանուցի ՀՀ կիրառելի օրենսդրության համաձայն

ուժի մեջ մտնելու հետ կապված բոլոր միջկառավարական

ընթացակարգերի ավարտի մասին, բայց ոչ ուշ քան մինչև

առաջին տրանշի ծրագրի համար վարկային համաձայնագրի ուժի

մեջ մտնելը:

 

Ֆինանսավորման պլան

 

Ստորև ամփոփված է Ծրագրի 2009-2017 ժամանակահատվածի

համար ֆինանսավորման պլանը: Մանրամասները ներկայացված

են սույն ՇՖՀ-ին կցված 1-ին ժամանակացույցում:

______________________________________________________

                    Աղբյուր                              Ընդամենը    %

                                                         (միլիոն

                                                         դոլար)

                    ______________________________________________________

                    Ներդրումային ծրագիր

                    Ասիական զարգացման բանկ

                      Հասարակ կապիտալ միջոցներ           440.0       46

                      Հատուկ հիմնադրամի միջոցներ          60.0        6

                    Ճապոնիայի միջազգային

                    համագործակցության գործակալություն     70.0        7

                    Կառավարություն և այլ

                    համաֆինանսավորողներ                  392.0       41

                            Ընդամենը                     962.0      100

 

1-ին տրանշի ծրագիր

Ասիական զարգացման բանկ

                      Հատուկ հիմնադրամի միջոցներ          60.0       85

                    Կառավարություն                        10.0       15

                            Ընդամենը                      70.0      100

                    ______________________________________________________

 

Ֆինանսավորման  ԱԶԲ-ն կտրամադրի վարկեր Ներդրումային ծրագրի առանձին

    պայմաններ       բաղադրիչների ֆինանսավորման համար, երբ վերջինները

                    պատրաստ կլինեն ֆինանսավորման` պայմանով, որ Հայաստանը

                    չխախտի սույն փաստաթղթով ամրագրված

                    պայմանավորվածությունները, և այդ բաղադրիչները

                    համապատասխանեն այդ պայմանավորվածություններին:

                    Յուրաքանչյուր վարկ կհանդիսանա Համակարգով տրամադրվող

                    առանձին տրանշ:

 

Յուրաքանչյուր տրանշ կարող է ֆինանսավորվել նախորդ կամ

հաջորդ տրանշներից տարբերվող ֆինանսավորման պայմաններով:

Ֆինանսավորման պայմանների ընտրությունը կախված կլինի

ծրագրից, կապիտալի շուկայում առկա պայմաններից և ԱԶԲ

ֆինանսավորման քաղաքականությունից, որոնք կգերակայեն

տրանշի վերաբերյալ իրավական փաստաթուղթ կնքելու օրվա

դրությամբ: Տրանշները կարող են տրամադրվել միաժամանակ

կամ հաջորդաբար, և դրանից որոշները կարող են ժամանակի

առումով համընկնել միմյանց հետ: Տրանշի առավելագույն կամ

նվազագույն չափ առկա չէ:

 

Համակարգի շրջանակներում պարտավորության դիմաց վճարներ

և երաշխիքային վճարներ չեն վճարվելու: Դրանք վճարման

ենթակա են միայն ԱԶԲ կողմից որպես վարկ կամ երաշխիք

հանձն առնված ֆինանսավորման համար: Տրանշի նկատմամբ

կկիրառվեն պարտավորության դիմաց վճարների և երաշխիքային

վճարների մասին ԱԶԲ այն կանոնները, որոնք ուժի մեջ են

տվյալ տրանշի վերաբերյալ իրավական փաստաթուղթ

ստորագրելու պահին:

 

Գումարը

 

Գործիքի շրջանակներում տրամադրվող առավելագույն

ֆինանսավորման չափն է հինգ հարյուր միլիոն դոլարը

(500,000,000 ԱՄՆ դոլար): Այն կտրամադրվի առանձին

տրանշներով ԱԶԲ Սովորական կապիտալ միջոցներից (1) և

Հատուկ հիմնադրամի միջոցներից (2) հետևյալ կերպով.

 

Վարկեր

                    Հատուկ հիմնադրամի միջոցներ`      60 միլիոն ԱՄՆ դոլար

                    Սովորական կապիտալ միջոցներ`     440 միլիոն ԱՄՆ դոլար

 

_______________________

1) Ցանկացած նման վարկի նկատմամբ կկիրառվեն ԱԶԲ Սովորական կապիտալ միջոցներից տրամադրվող, ԼԻԲՈՐ-ի վրա հիմնված վարկերի նկատմամբ կիրառվող Սովորական գործառնությունների վարկային կանոնների դրույթները` թվագրված 2001 թվականի հուլիսի 1-ով, հաշվի առնելով բոլոր այն փոփոխությունները, եթե այդպիսիք լինեն, որոնք կարող են ներառվել ցանկացած Վարկային համաձայնագրում: (Սովորական գործառնություններով վերոնշյալ վարկային կանոնները փոփոխություններով այսուհետ կանվանվեն ԱԿՄ վարկային կանոններ):

2) Ցանկացած նման վարկի նկատմամբ ԱԶԲ Հատուկ հիմնադրամի միջոցներից կատարվող վարկերի նկատմամբ կիրառվող Հատուկ գործառնությունների վարկային կանոնները` թվագրված 2006 թ. հունվարի 1-ով, հաշվի առնելով բոլոր այն փոփոխությունները, եթե այդպիսիք լինեն, որոնք կարող են ներառվել ցանկացած Վարկային համաձայնագրում: (Հատուկ գործառնություններով վարկային վերոնշյալ կանոնները` իրենց փոփոխություններով, այսուհետ կանվանվեն ՀՀ վարկային կանոններ, իսկ ԱԿՄ վարկային կանոնների հետ միասին` Վարկային կանոններ):

 

Տրամադրման ժամանակահատվածը

 

Այն վերջնաժամկետը, որի դրությամբ ցանկացած տրանշի

շրջանակներում կարող է վճարում կատարվել 2017 թ.

դեկտեմբերի 31-ն է: Ակնկալվում է, որ ֆինանսավորման

վերջին տրանշը պետք է տրամադրվի 2017 թ. դեկտեմբերի

31-ից ոչ ուշ:

 

Ժամկետներ և պայմաններ

 

Հայաստանը պարտավորվում է յուրաքանչյուր տրանշի

գումարներն օգտագործել Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու

նպատակով` սույն ՇՖՀ-ում և յուրաքանչյուր տրանշի

վերաբերյալ կնքված իրավական փաստաթղթում սահմանված

պայմանների համաձայն:

 

Գործիքի շրջանակում տրվող վարկային գումարները

կօգտագործվեն ճանապարհային ենթաոլորտի այն ծրագրերի

ֆինանսավորման համար, որոնց համապատասխանության և

հաստատման չափանիշները սահմանված են սույն ՇՖՀ 4-րդ

ժամանակացույցում:

 

    Իրագործումը     Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային

                    ծրագրի գործադիր մարմինը կլինի տրանսպորտի և կապի

                    նախարարությունը ՏԿՆ Հայաստանի ավտոմոբիլային

                    ճանապարհներ ՊՈԱԿ-ի (Հայավտոճան) օժանդակությամբ, որը

                    կլինի Ծրագրի իրականացման մարմինը: Գործադիր մարմինը

                    Ծրագիրը կիրագործի սույն ՇՖՀ 1-ին ժամանակացույցում

                    սահմանված սկզբունքներին և յուրաքանչյուր տրանշի համար

                    կնքված լրացուցիչ իրավական համաձայնագրերին

                    համապատասխան:

 

   Պարբերական       Հայաստանը կարող է խնդրել, և  ԱԶԲ-ն կարող է համաձայնել

   ֆինանսավորման    Գործիքի շրջանակում վարկեր տրամադրել Ներդրումային

   հայտ             ծրագիրը և  դրան առնչվող ծրագրերը ֆինանսավորելու համար

                    Պարբերական ֆինանսավորման հայտ ՊՖՀ ներկայացնելու

                    դեպքում: Յուրաքանչյուր ՊՖՀ պետք է ներկայացվի Հայաստանի

                    կողմից: Հայաստանը պետք է ՏԿՆ-ն տրամադրի տրանշի

                    գումարը` համապատասխան ՊՖՀ և տրանշի վերաբերյալ

                    իրավական փաստաթղթերի համաձայն:

 

Յուրաքանչյուր առանձին տրանշի գումարը չպետք է լինի

հիսուն միլիոն դոլարից (50 միլիոն ԱՄՆ դոլար) կամ դրա

համարժեքից ցածր: ԱԶԲ-ն կքննարկի ՊՖՀ-ները և այն

բավարար համարելու դեպքում կպատրաստի համապատասխան

իրավական համաձայնագրերը:

 

Այն բաղադրիչը, որի ֆինանսավորման հայտ է ներկայացվել

ՊՖՀ-ով, պետք է գնահատվի` համաձայն սույն Համաձայնագրի

4-րդ ժամանակացույցում սահմանված չափանիշների, բավարարի

ֆինանսական ստուգման պահանջները, ինչպես նաև պատրաստ

լինեն երաշխիքների և վստահության համապատասխան

շրջանակները և այլ փաստաթղթեր: Սույն Համաձայնագրի

ստորագրումից հետո հնարավորինս արագ, բայց նախքան առաջին

տրանշի համար իրավական համաձայնագրերի ուժի մեջ մտնելը.

ԱԶԲ-ն և Հայաստանը համաձայնության կգան Գործիքի

կառավարման ձեռնարկի և աշխատանքները սկսելու

ժամանակացույցի վերաբերյալ:

 

Եթե Հայաստանի կողմից այլ բան չի ծանուցվել, ՊՖՀ-ները

իրագործելու նպատակով որպես Հայաստանի լիազորված

ներկայացուցիչ հանդես կգա էկոնոմիկայի նախարարությունը:

 

    Իրականացման     Համակարգը կիրականացվի սույն Համաձայնագրի 3-րդ

    ընդհանուր       ժամանակահատվածում սահմանված ընդհանուր շրջանակի

    շրջանակ         համաձայն:

 

    Ընթացակարգեր    Գործիքի շրջանակներում հատկացվող տրանշները կկարգավորվեն

                    հետևյալ ընթացակարգերով և պայմանավորվածություններով.

                    (i)   Նախքան ՊՖՀ ներկայացնելը Հայաստանը ԱԶԲ-ին

                          կտեղեկացնի առաջիկա ՊՖՀ մասին:

                    (ii)  Հայաստանը ՊՖՀ կներկայացնի ԱԶԲ-ի հետ

                          համաձայնեցված ձևաչափով:

                    (iii) ԱԶԲ-ն բացառապես իր հայեցողությամբ կարող է

                          հրաժարվել թույլատրել տրանշի վերաբերյալ իրավական

                          համաձայնագրերի շուրջ բանակցությունները և դրանց

                          իրականացումը:

                    (iv)  Եթե ԱԶԲ-ն հաստատի ՊՖՀ ընդունումը, ապա կողմերը

                          կսկսեն իրավական համաձայնագրերի շուրջ

                          բանակցությունները և դրանց իրականացումը:

 

Տեղեկություն-  ՊՖՀ-ն պետք է հիմնականում ներկայացվի սույն

ներ ՊՖՀ մասին  Համաձայնագրին կցված ձևով և պարունակի հետևյալ

մանրամասները

(i)  վարկը, գումարը.

(ii) ֆինանսավորման ենթակա բաղադրիչների

նկարագրությունը,

(iii) ծախսերի նախահաշվարկ և ֆինանսական պլանը,

(iv) բաղադրիչներին բնորոշ իրականացման

կարգավորումները,

(v)  սույն Համաձայնագրի վավերականությունը

շարունակելու և դրա դրույթներին հետևելու մասին

հավաստումը,

(vi) նախորդ վարկային համաձայնագրի(երի) դրույթներին

հետևելու մասին հավաստումները, եթե այդպիսիք

առկա են, և

(vii) Գործիքի կառավարման ձեռնարկով կամ ԱԶԲ կողմից

ողջամիտ կերպով պահանջվող այլ տեղեկատվություն:

 

    Երաշխիքներ      Որպես 5-րդ ժամանակացույց` կցված են երաշխիքային

                    շրջանակներին առնչվող ցուցումներ, որոնց պետք է հետևել

                    Գործիքի իրականացման ընթացքում:

 

Տրանշով ֆինանսավորվող ծրագրերի/բաղադրիչների նկատմամբ,

ըստ նպատակահարմարության, կարող են կիրառվել ԱԶԲ

Երաշխիքային քաղաքականության հետևյալ մասերը. i)

Տարաբնակեցման քաղաքականություն (1995). ii)

Բնապահպանական քաղաքականություն (2002), և iii) Բնիկ

ժողովուրդների մասին քաղաքականություն (1998) կամ

iv) Երաշխիքային քաղաքականության հայտարարություն

(2009):

 

    Գնումներ        Գործիքի շրջանակներում ֆինանսավորվող բոլոր ապրանքների

                    և ծառայությունների գնումները կկատարվեն ԱԶԲ Գնումների

                    ուղեցույցի համաձայն (ընդունված 2007-ին` ժամանակ առ

                    ժամանակ կատարված փոփոխություններով):

 

    Վաղաժամկետ      Յուրաքանչյուր տրանշի շրջանակներում ԱԶԲ-ն կարող է, իր

    պայմանագրեր     քաղաքականության և  ընթացակարգերի համաձայն, ըստ

    և  հետադարձ     պահանջի` թույլատրել` ա) նախագծման և  շինարարության

ֆինանսավորում   մանրազնին վերահսկման համար վաղաժամկետ պայմանագրերի

կնքում և բ) առաջարկվող առանձին վարկի թույլատրելի այն

ծախսերի մինչև 20%-ի հետադարձ ֆինանսավորում, որոնք

կատարվել են նախքան վարկի ուժի մեջ մտնելը, բայց ոչ

շուտ, քան համապատասխան իրավական փաստաթղթի ստորագրմանը

նախորդող 12 ամիսները: Հայաստանն ընդունում է այն

հանգամանքը, որ ԱԶԲ կողմից վաղաժամկետ պայմանագրերի

և/կամ հետադարձ ֆինանսավորման հայտի ընդունումը

վերջինիս չի պարտավորեցնում ֆինանսավորել համապատասխան

ծրագիրը:

 

Խորհրդատվական  Գործիքի ներքո ֆինանսավորման ենթակա բոլոր խորհրդատվական

ծառայություն-  ծառայությունները կգնվեն ԱԶԲ Խորհրդատուների

    ներ             ծառայություններից օգտվելու ուղեցույցի համաձայն

                    (ընդունված 2007-ին` ժամանակ առ ժամանակ կատարված

                    փոփոխություններով):

 

    Վճարումներ      Վճարումները կկատարվեն ԱԶԲ Վճարումների ձեռնարկի

                    համաձայն (ընդունված 2007-ին` ժամանակ առ ժամանակ

                    կատարված փոփոխություններով):

                    Այն ծրագրերում, որոնք պահանջում են հողի ձեռք բերում և

                    տարաբնակեցում, շինարարական աշխատանքների համար վարկային

                    միջոցներ չեն տրամադրվի մինչև ԱԶԲ-ն Հայաստանի

                    Կառավարությունից իր համար ընդունելի ձևով և

                    բովանդակությամբ հավաստումներ չստանա առ այն, որ`

                    i) Կառավարությունը համապատասխան նախագծի հաշվին բավարար

                    գումարներ է հատկացրել հողի ձեռք բերման համար և

                    ii) ամբողջ հողը և օտարման գոտին ազատ են երրորդ անձանց

                    պահանջներից կամ դրանց նկատմամբ իրավունքներից, ինչպես

                    նաև ցանկացած այլ խոչընդոտից:

 

    Մոնիտորինգ,     Մոնիտորինգի և  հաշվետվությունների մասին պահանջները

    գնահատում և     ներկայացված են 3-րդ ժամանակացույցում: Յուրաքանչյուր

    հաշվետվու-      բաղադրիչի համար Ծրագրի կառավարման գրասենյակը (ԾԿԳ)

    թյուններ        Հայավտոճանի հետ միասին կպատրաստի եռամսյակային

                    հաշվետվություններ առաջընթացի մասին, որոնք ԱԶԲ-ին

                    կներկայացվեն ՏԿՆ միջոցով: Յուրաքանչյուր առանձին տրանշի

                    բաղադրիչի ավարտից հետո` որ ուշ, քան 3 ամսվա ընթացքում,

                    ԾԿԳ կողմից համաձայնեցված ձևաչափով կպատրաստվի ծրագրի

                    ավարտի մասին հաշվետվություն:

                    Պայմանագրերի և վճարումների մասով կմշակվեն և

                    կհամաձայնեցվեն ծրագրերի իրականացման փուլեր և թիրախներ

                    համապատասխան ծրագրի/ենթածրագրի համար մեկնարկային

                    առաքելության շրջանակներում, և Հայաստանը կապահովի, որ

                    Ծրագիր իրականացնող համապատասխան մարմինները հետևեն

                    իրականացման այդ փուլերին և թիրախներին:

 

Երկրորդ ՊՖՀ հետ միասին ԾԿԳ-ն կներկայացնի նաև

պահանջներին հետևելու մասին հաշվետվություն, որով

կհաստատվեն ՇՖՀ վավերականության շարունակականությունը

և դրա դրույթներին, ինչպես նաև ցանկացած բաղադրիչի

համար նախորդ Համաձայնագրերի դրույթներին հետևելը:

 

    Պարտավորու-     Սույն համաձայնագրի 6-րդ ժամանակացույցով սահմանվում են

    թյուններ        Գործիքի առնչությամբ Հայաստանի ստանձնած

                    պարտավորությունները:

 

    ՀԱՅԱՍՏԱՆ                                   ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

 

    ____________________                       ___________________________

    Լիազոր ներկայացուցիչ                       Լիազոր ներկայացուցիչ

                                               ԽՈՒԱՆ ՄԻՐԱՆԴԱ

                                               Կենտրոնական և Արևմտյան

                                               Ասիայի բաժնի Գլխավոր տնօրեն

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1 ԲՖԳ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

Ա. Ոլորտի մարտահրավերները

 

1. Անկախության ձեռք բերումից ի վեր Հայաստանին բաժին են ընկել ծանր պայմաններ: Սա իր ազդեցությունն է ունեցել նաև ճանապարհային ենթաոլորտի վրա, որն իր վրա է կրել բոլոր ճնշումները և սահմանափակումները, որոնք կապված են կենտրոնամետ պլանային տնտեսությունից շուկայականին անցման հետ: Այս համատեքստում ենթաոլորտի առջև ծառացել են զարգացման մարտահրավերներ, որոնք իրենց բնույթով և նյութական են, և ոչ նյութական: Նյութական մարտահրավերներն են. i) ճանապարհային ցանցի անմխիթար վիճակը և տեխնիկական ստանդարտներին անհամապատասխանությունը` հատկապես ենթամարզային միջանցքներում և ii) թերի օգտագործվող և կիսաքանդ ենթակառուցվածքները միջազգային սահմանների մոտակայքում: Ոչ նյութական մարտահրավերներն են. i) ճանապարհների զարգացման լայնածավալ ծրագիր ձեռնարկելու համար սահմանափակ ինստիտուցիոնալ կարողությունները, ii) անբավարար ֆինանսավորումը ճանապարհների պահպանության համար, iii) մարդկային ռեսուրսների պակասը, ինչպես նաև դրանց զարգացմանն ուղղված գործողությունների ծրագրի բացակայությունը, iv) շինարարական թույլ կարողությունները և շինարարության ու նախագծման հնացած ստանդարտները, v) ճանապարհային անվտանգության վատթարացող իրավիճակը և vi) սահմանափակ միջազգային առևտուրը` կապված սահմանի ոչ արդյունավետ գործունեության հետ:

 

Բ. Ռազմավարական համատեքստ

 

1. Նյութական ենթակառուցվածքներ

 

2. Ճանապարհային ցանցը գտնվում է վատթար վիճակում, իսկ ճանապարհների որակը չափազանց տարբեր է: Մինչև 2003 թ. ճանապարհներին և դրանց պահպանմանն ուղղված ներդրումները չնչին էին: Իրավիճակը որոշ չափով բարելավվել է, բայց և այնպես ընդհանուր ճանապարհային ցանցի զգալի հատվածներ դեռ գտնվում են շատ վատ վիճակում: 2008 թ. դրությամբ միջպետական ճանապարհացանցի մոտ 4%-ը և հանրապետական ճանապարհների 30%-ը վերանորոգման խիստ կարիք ունեն:

3. Նախկինում Խորհրդային Միության կազմում Կովկասի այլ տարածաշրջաններ մուտքն անսահմանափակ էր: Ավելի պակաս զարգացած էին Իրանին և Թուրքիային կապող ճանապարհները, իսկ բանուկ երթևեկություն ունեցող մատակարարման ճանապարհային ցանցը կազմալուծվեց անկախությունից հետո: Հայաստանով բեռների տարանցիկ փոխադրումը գրեթե դադարեց, սահմանների մոտ առկա ենթակառուցվածքները շարքից դուրս եկան, և սահմանային գործառությունները դարձան անարդյունավետ:

4. Ներդրումային ծրագիրը նպատակ ունի աշխուժացնելու տարածաշրջանային առևտուրը ճանապարհային և սահմանային ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու միջոցով: Դրա համար անհրաժեշտ կլինեն զգալի ներդրումներ: Մինչև 2020 թ. կատարվելիք միջնաժամկետ ներդրումների գնահատված արժեքը մոտավորապես 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար է: Նախնական ներդրումային ծրագիրը ներկայացված է 1-ին աղյուսակում: Կողմերը ջանքեր կգործադրեն Ներդրումային ծրագրի համար ֆինանսավորում ձեռք բերելու համար` ներառյալ մասնավոր-հանրային հատվածի համագործակցության նախաձեռնությունները:

 

2. Ոչ նյութական ենթակառուցվածքներ

 

5. ՏԿՆ և Հայավտոճանի ինստիտուցիոնալ կարողությունները աստիճանաբար բարելավվում են: «Մակրո» մակարդակում երկու հաստատություններն էլ բավականին արդյունավետ են գործում, այդուհանդերձ, առկա են մի շարք ինստիտուցիոնալ, տեխնիկական, ֆինանսական և գործառնական խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի լիարժեքորեն օգտվելու Ներդրումային ծրագրից և հասնելու կայուն նվաճումների: Առկա խնդիրներն են` i) ճանապարհների պահպանման և շահագործման համար անհրաժեշտ ֆինանսավորման պակասը, ii) համալսարանների ծրագրերում ներառված մարդկային ռեսուրսների պատշաճ պլանավորման և վերապատրաստման բացակայությունը, iii) արդյունաբերության արդյունավետ և մրցունակ շինարարական ճյուղի բացակայությունը, iv) մրցունակ խորհրդատու ինժեներների բացակայությունը, v) նախագծման, շինարարության և գնագոյացման ոչ համարժեք և հնացած ստանդարտները, և vi) ճանապարհային գույքի կառավարման և մոնիտորինգի մեխանիզմների բացակայությունը: ԱԶԲ կողմից ֆինանսավորվող տեխնիկական օժանդակությամբ մշակվել է ամբողջական ռազմավարություն` նշված խնդիրներին լուծումներ տալու նպատակով (3): Ներդրումային ծրագիրը կօժանդակի իրականացնել Տրանսպորտային ոլորտի ռազմավարության (Ռազմավարություն) մաս կազմող Ճանապարհային ենթաոլորտի ծրագիրը

_______________________

3) ԱԶԲ, 2007, Գյուղական ճանապարհների հատվածի ծրագիր` 2351-ARM վարկի հավելում TA 4973-ARM Տրանսպորտային ոլորտի ռազմավարություն

 

6. Ճանապարհային ենթաոլորտին տրամադրվող ֆինանսավորման պակասը կարող է ազդեցություն ունենալ ներկայումս վերականգնվող և կամ բարենորոգվող կառուցվածքների կենսունակության վրա: Ամբողջ ծրագրի արժեքը տատանվում է տարեկան 20-ից 46 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանում: Ծրագիրը թերի է ֆինանսավորվում, և անհրաժեշտ է գտնել ֆինանսավորման նոր աղբյուրներ: Պահանջվում է կայուն և ապահով ֆինանսավորում, այդ թվում` կիրառելով «օգտագործողը վճարում է» սկզբունքը, թափանցիկ և անկախ ճանապարհային հիմնադրամ ներմուծելու միջոցով:

7. ՏԿՆ և Հայավտոճանի ինստիտուցիոնալ կարողություններում բացակայում են կառավարման և տեխնիկական պատշաճ հմտությունները, համակարգերը և ընթացակարգերը: Կարող աշխատակազմի պահպանումը մարտահրավեր է, և չկան նաև արդյունաբերությունը ճարտարագիտական համալսարանների հետ կապող ծրագրեր, որոնք կարող են մարդկային ռեսուրսներով ապահովել ճանապարհային ենթաոլորտը: Նախատեսվող ներդրումների արդյունքում (ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար երկարաժամկետ հեռանկարում) աշխատանքների ծավալը կմեծանա, քանի որ ամբողջ ճանապարհային ցանցը կենթարկվի բարենորոգումների: Սրանից ելնելով` անհրաժեշտ է ներդրումներ կատարել մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև մշակել հստակ գործողությունների ծրագիր` միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհային ինժեներներ, տնտեսագետներ և հարակից այլ մասնագետներ պատրաստելու նպատակով:

8. Շինարարության ճյուղը Հայաստանում մասնատված է, և թույլ, բայց աստիճանաբար զարգացնում է իր կարողությունները` դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհների և մայրուղիների ծրագրերի միջոցով: Այնուամենայնիվ, տեղական կապալառուները չունեն մեծածավալ պայմանագրեր իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսներ: Առ այսօր միջազգային կապալառուները չեն աշխատել Հայաստանում, և չի փորձարկվել միջազգային խմբերի հետ միավորումների տարբերակը: Կապալառուների տրամադրության տակ եղած սարքավորումները և տեխնոլոգիաները հնացած են և ոչ արդյունավետ: Ավելին, ճանապարհների շինարարության համար անհրաժեշտ ասֆալտը և կիսապատրաստ ցեմենտային նյութերը ներկրվում են` լրացուցիչ խնդիրներ ստեղծելով շինարարական ճյուղի համար: Հայաստանում առկա է մեծ քանակությամբ ցեմենտ շինարարության համար, որը նաև արտահանվում է զգալի ծավալներով:

9. Հայաստանում նախագծման, շինարարության և գնագոյացման ստանդարտները շինարարական աշխատանքների համար հնացած են և չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին և ստանդարտներին: Ժառանգվելով հին խորհրդային ստանդարտներից` դրանք հիմնված չեն խնայողության և արդյունավետության վրա, իսկ միավոր արտադրանքի գները վերցվում են 1970-80-ականների գնացուցակներից` հաշվի չառնելով մրցակցությունից բխող գները: Երկրաչափական նախագծերը հիմնվում են ճանապարհների տեխնիկական դասակարգման վրա (I-V կարգ)` անտեսելով դրանց գործառույթները (հիմնական կամ գյուղական ճանապարհ), իսկ շինարարական մասնագրերը չեն համապատասխանեցվել ժամանակակից ճանապարհաշինության սարքավորումներին: Այս ամենի արդյունքում շինարարության ծախսերը մեծանում են, իսկ տեղական կապալառուները օգտագործում են ոչ արդյունավետ և հնացած շինարարական սարքավորումներ:

10. Հայաստանում ճանապարհների բարելավման ծրագրի օգտակարությունը բարձրացնելու նպատակով պետք է ներառվի ճանապարհային գույքի կառավարման համակարգ: Հայավտոճանը վարում է ճանապարհների գույքամատյան և երթևեկության տվյալների բազա: Մայրուղիների նախագծման և պահպանման մոդելը (HDM-4) օգտագործվում է պահպանման ծրագրի առաջնահերթությունները որոշելու համար: Գործող համակարգը պետք է ընդլայնվի` մայթերի և կամուրջների կառավարման լիովին միավորված համակարգեր ներդնելու նպատակով:

 

Գ. Քաղաքականության շրջանակը

 

11. Ճանապարհների ենթաոլորտում Կառավարության քաղաքականության կարճաժամկետ և միջնաժամկետ գերակայություններն են. i) մշակել և սկսել Ճանապարհների զարգացման ռազմավարության իրականացումը, ii) ներգրավել ռազմավարության իրականացմանն օժանդակելու համար անհրաժեշտ ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսներ, iii) ուժեղացնել հաստատությունների` քաղաքականության մշակման և պլանավորման դերը, iv) զարգացնել անհրաժեշտ կարողություններ ճանապարհային ենթաոլորտի հաստատություններում` ճանապարհների արդյունավետ կառավարման համար, v) բարելավել ճանապարհային անվտանգության վատթարացնող իրավիճակը, vi) ստեղծել իրավական և կարգավորող դաշտ, որը մասնավոր հատվածին թույլ կտա ներգրավվելու ճանապարհային ցանցի զարգացման, ֆինանսավորման, պահպանման և շահագործման գործում, և vii) դյուրացնել արտասահմանային առևտուրը և երթևեկությունը սահմանային ենթակառուցվածքների և սահմանն անցնելու ընթացակարգերի բարելավման միջոցով: Ոլորտի ճանապարհային քարտեզը մշակվել է այս քաղաքականության շրջանակին համապատասխան:

 

Դ. Ներդրումային ծրագիր և ոլորտի ճանապարհային քարտեզ

 

12. 2020 Հայաստանի Տրանսպորտային ոլորտի զարգացման ռազմավարության շրջանակներում պատրաստվել է ճանապարհային ենթաոլորտի ներդրումային ծրագիր: Որոշվել են առաջնահերթ ներդրումները` միջպետական և գյուղական ճանապարհային ցանցը 2010-2020 թթ. ընթացքում բարելավելու նպատակով, 1.535 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատված արժեքով: Ծրագրի ներդրումային բաղադրիչներով կկառուցվի, կբարենորոգվի և կվերանորոգվի մոտ 1,460 կմ ճանապարհ, այդ թվում` 620 կմ ենթամարզային ճանապարհային միջանցքներ և 840 կմ գյուղական ճանապարհների ցանց: Ոչ ներդրումային բաղադրիչի հիմնական շեշտադրումը կլինի առաջնային բարեփոխումների վրա, այդ թվում` կանոնների և գործառնական ընթացակարգերի մշակում, շինարարական և պահպանման աշխատանքներին մասնավոր հատվածի մասնակցության խթանում, ինչպես նաև պլանավորման, մոնիթորինգի, գնահատման և հաշվետվությունների ներկայացման կարողությունների ձևավորում: Այս ամենի մեծ մասը կֆինանսավորվի զարգացման օգնության օժանդակությամբ` Կառավարության բյուջեի միջոցների հետ համատեղ: Կառավարությունը, որպես արտաքին ֆինանսավորման համար հիմնական աղբյուրների, դիմել է ԱԶԲ-ին, Համաշխարհային բանկին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (JICA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD) և Ներդրումների եվրոպական բանկին: Նախնական ներդրումային ծրագիրը ներկայացված է 1-ին աղյուսակում, իսկ ճանապարհային քարտեզը` 2-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 1: Ներդրումների նախնական ծրագիր (2010-2017)

 

._____________________________________________________________________.

|Ճանապարհ և  հատված          |Լայնու-|Արժեք  |Ֆինանսա-|Կարգավիճակ|Ավա |

|                            |թյուն  |(միլիոն|վորում  |          |    |

|                            |(կմ)   |ԱՄՆ    |        |          |    |

|                            |       |դոլար) |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|1. Հյուսիս-հարավ միջանցք Մ-1|       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Բավրա-Գյումրի Ն.            |     38|     50|ԱԶԲ     |ՏԻՈՒ      | 201|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Գյումրու շրջանցում          |     20|     62|ԱԶԲ     |ՏԻՈՒ      | 201|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Գյումրի-Մաստարա             |     40|    104|ԱԶԲ     |ՏԻՈՒ      | 201|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Մաստարա-Աշտարակ             |     48|    138|ԱԶԲ     |ՏԻՈՒ      | 201|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Աշտարակ-Երևան               |     18|     43|ԱԶԲ     |վարկ      | 201|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|       Ընդամենը             |    164|    397|        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|2. Հյուսիս-հարավ միջանցք Մ-2|       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Երևան-Երասխ  *              |     50|      6|ԱԶԲ     |ՏԻՈՒ      | 201|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Երասխ-Գորիս *               |    173|     52|ԱԶԲ/ՀԲ  |վարկ      |  20|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Գորիս-Կապան այլընտրանքային  |     85|    290|ԱԶԲ     |ՏԻՈՒ      |  20|

|ճանապարհ                    |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Կապան-Իրան սահման           |     83|     40|ԱԶԲ     |ՏԻՈՒ      |  20|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|       Ընդամենը             |    381|    388|        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|3. Մ-3: Վրաստան-Վանաձոր-    |       |       |        |          |    |

|Թուրքիա                     |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Սպիտակ-Աշտարակ              |     22|     50|ՀԲ      |Վարկ      |  20|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|4. Մ-6 Վանաձոր-Ալավերդի-    |       |       |        |          |    |

|Վրաստան                     |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Վանաձոր-Ալավերդի            |     45|     49|ՀԲ      |Վարկ      |  20|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Ալավերդի-Վրաստան            |      8|      9|ՀԲ      |Վարկ      |  20|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Միջպետական ճանապարհներ`     |    620|    893|        |          |    |

|ընդամենը                    |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|5. Գյուղական ճանապարհների   |       |       |        |          |    |

|ծրագիր                      |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Գյուղական ճանապարհների      |    227|     66|ԱԶԲ     |Ընթացիկ   |  20|

|ոլորտի ծրագիր               |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Կենսական ճանապարհներ 2009   |    100|     25|ՀԲ      |Ընթացիկ   |  20|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Գյուղական ճանապարհներ 2009  |    140|     36|ԱԶԲ     |Վարկ 2009 |  20|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Գյուղական ճանապարհների      |    100|    120|JICA    |Վերանայում|  20|

|ծրագիր                      |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Կառավարություն              |    273|     54|Բյուջե  |Վերանայում|  20|

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Ընդամենը                    |    840|    301|        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Հարկեր և  տուրքեր           |       |    239|        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Ընդամենը` ներդրումներ`      |       |  1,433|        |          |    |

|գումարած պետական հարկերը    |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|1. Ճանապարհային ոլորտի      |       |       |        |          |    |

|ծրագրի իրականացում          |       |     10|ԱԶԲ     |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|2. Ճանապարհային             |       |     10|Կառավա- |          |    |

|անվտանգության ռազմավարության|       |       |րություն|          |    |

|իրականացում                 |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Ոչ ներդրումային բաղադրիչներ`|       |     20|        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|Ընդամենը                    |       |       |        |          |    |

|____________________________|_______|_______|________|__________|____|

|ԸՆԴԱՄԵՆԸ                    |       |  1,453|        |          |    |

._____________________________________________________________________.

 

ԱԶԲ - Ասիական զարգացման ծրագիր, ՏԻՈՒ - Տեխնիկական իրագործելիության ուսումնասիրություն, JICA - Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն, ՀԲ - Համաշխարհային բանկ

* Եզրագծման այլընտրանքային տարբերակներով

 

Աղյուսակ 2: Ճանապարհային ենթաոլորտի ճանապարհային քարտեզ 2010-2017

 

._________________________________________________________________________.

|Նպատակ         |Ազդեցություն  |Կատարման թիրախ  |Չափման     |Պատասխանատու |

|               |              |                |միջոց      |կողմ         |

|_______________|______________|________________|___________|_____________|

|Ճանապարհային   |Արդյունավետ,  |2010-ին         |ՏԿՆ        |Բոլոր        |

|ցանցի զարգացում|անվտանգ և     |հաստատվում է    |տվյալներ,  |շահագրգիռ    |

|               |մատչելի ցանց, |Ճանապարհային    |ուղևորու-  |պետական      |

|               |որը բավարարում|ենթաոլորտի      |թյան       |մարմիններ    |

|               |է Հայաստանի և |ռազմավարությունը|ժամանակի   |             |

|               |ենթամարզային  |և  պատրաստվում  |և  ճանապարհ|Ֆինանսների,  |

|               |կարիքները     |իրականացման     |ների վիճակի|էկոնոմիկայի  |

|               |              |                |չափումներ  |նախարարու-   |

|               |              |մինչև  2017 թ.  |           |թյուններ`    |

|               |              |բարենորոգվում են|Վիճակա-    |բյուջետային  |

|               |              |620 կմ          |գրություն  |հատկացումների|

|               |              |միջպետական և    |ՃԱԱԽ-ից    |համար        |

|               |              |1,200 կմ        |և  ճանապար-|             |

|               |              |գյուղական       |հային      |             |

|               |              |ճանապարհներ     |ոստիկանու- |             |

|               |              |                |թյունից    |             |

|               |              |կառուցվում են   |           |ՏԿՆ.         |

|               |              |միջպետական      |           |Հայավտոճան`  |

|               |              |ճանապարհներ 100 |           |իրականացման  |

|               |              |կմ/ժամ          |           |և  սոցիալական|

|               |              |արագության համար|           |բնապահպանական|

|               |              |                |           |և  ճանապարհա-|

|               |              |Գյուղական       |           |յին          |

|               |              |ճանապարհների    |           |անվտանգության|

|               |              |միջին           |           |պահանջները   |

|               |              |անհարթությունը  |           |բավարարելու  |

|               |              |նվազեցվում է 5  |           |համար        |

|               |              |մ/կմ ԱՄԻ        |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Ճանապարհային    |           |             |

|               |              |վթարների զոհերի |           |             |

|               |              |թիվը կրճատվում է|           |             |

|               |              |տարեկան 10%-ով  |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Մինչև  2017 թ,  |           |             |

|               |              |ճանապարհների    |           |             |

|               |              |բարենորոգման    |           |             |

|               |              |բոլոր հիմնական  |           |             |

|               |              |աշխատանքներում  |           |             |

|               |              |ներառվում է     |           |             |

|               |              |ճանապարհային    |           |             |

|               |              |անվտանգության   |           |             |

|               |              |աուդիտը         |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Ճանապարհային    |           |             |

|               |              |ծրագրերը        |           |             |

|               |              |բավարարում են   |           |             |

|               |              |ընդունված       |           |             |

|               |              |բնապահպանական   |           |             |

|               |              |ապահովության և  |           |             |

|               |              |ազդեցությունների|           |             |

|               |              |մեղմացման       |           |             |

|               |              |պահանջները      |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Ճանապարհային    |           |             |

|               |              |ծրագրերը        |           |             |

|               |              |բավարարում են   |           |             |

|               |              |սոցիալական      |           |             |

|               |              |ապահովության և  |           |             |

|               |              |ազդեցությունների|           |             |

|               |              |մեղմացման       |           |             |

|               |              |պահանջները      |           |             |

|_______________|______________|________________|___________|_____________|

|Ճանապարհների   |Ներդրումների  |«Լավ վիճակում»  |ճանապարհի  |Ֆինանսների,  |

|բարելավում և   |և  ճանապարհա- |գտնվող          |վիճակի     |էկոնոմիկայի  |

|կայուն         |յին ցանցի     |ճանապարհների    |հետազոտու- |նախարարու-   |

|պահպանում      |կենսունակու-  |թիվը միջինում   |թյուններ   |թյուններ.    |

|               |թյան          |անցնում է 80%-ը |           |ՏԿՆ,         |

|               |բարձրացում    |մինչև  2017 թ.  |ՏԿՆ        |ՀայԱվտոճան   |

|               |              |                |վիճակագրու-|             |

|               |              |«Վատ վիճակում»  |թյուն և    |             |

|               |              |գտնվող          |պայմանագրեր|             |

|               |              |ճանապարհների    |           |             |

|               |              |թիվը նվազում է  |ֆինանսների |             |

|               |              |10%-ից ցածր     |նախարարու- |             |

|               |              |մինչև  2017 թ.  |թյան և  այլ|             |

|               |              |                |պետական    |             |

|               |              |Կատարողականի վրա|մարմինների |             |

|               |              |հիմնված         |վիճակագրու-|             |

|               |              |պայմանագրերը    |թյուն      |             |

|               |              |տարածվում են    |           |             |

|               |              |պահպանման բոլոր |           |             |

|               |              |աշխատանքների վրա|           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Ընթացիկ         |           |             |

|               |              |պահպանման       |           |             |

|               |              |բյուջեն         |           |             |

|               |              |5.000-7,000 ԱՄՆ |           |             |

|               |              |դոլար է         |           |             |

|               |              |միջպետական      |           |             |

|               |              |ճանապարհների մեկ|           |             |

|               |              |կիլոմետրի համար`|           |             |

|               |              |գնաճին          |           |             |

|               |              |համապատասխան    |           |             |

|               |              |ճշգրտումներով   |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Ճանապարհների    |           |             |

|               |              |տարեկան         |           |             |

|               |              |պահպանման       |           |             |

|               |              |ընթացիկ         |           |             |

|               |              |աշխատանքների    |           |             |

|               |              |բյուջեն հասնում |           |             |

|               |              |է 10 միլիոն ԱՄՆ |           |             |

|               |              |դոլարի          |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Մինչև  2017 թ.  |           |             |

|               |              |ներդրվում են    |           |             |

|               |              |ճանապարհից      |           |             |

|               |              |օգտվելու համար  |           |             |

|               |              |տուրքերի գանձման|           |             |

|               |              |մեխանիզմներ`    |           |             |

|               |              |որպես եկամտի    |           |             |

|               |              |աղբյուր         |           |             |

|_______________|______________|________________|___________|_____________|

|Ճանապարհների   |Ճանապարհային  |մինչև  2010 թ.  |ՏԿՆ        |ՏԿՆ,         |

|ենթաոլորտի     |ոլորտի հաստա- |ՏԿՆ, Հայավտոճանի|Հայավտոճանի|Հայավտոճան/  |

|պլանավորման և  |տությունների  |ներքո ստեղծվում |հաշվետվու- |Ճանապարհային |

|կառավարման     |արդյունավետ   |է տնտեսական     |թյուններ.  |անվտանգության|

|բարելավում     |պլանավորման   |գնահատման և     |Կառավարու- |ազգային      |

|               |և  կառավարման |պլանավորման     |թյան այլ   |խորհուրդ     |

|               |կարողություն- |բաժին, և        |գերատեսչու-|             |

|               |ներ           |վերապատրաստվում |թյունների  |             |

|               |              |է աշխատակազմը   |հաշվետվու- |             |

|               |              |                |թյուններ   |             |

|               |              |մինչև  2010 թ.  |           |             |

|               |              |ՏԿՆ Հայավտոճանի |           |             |

|               |              |ներքո ստեղծվում |           |             |

|               |              |է սոցիալական և  |           |             |

|               |              |բնապահպանական   |           |             |

|               |              |հարցերի բաժին,  |           |             |

|               |              |և  վերապատրաստ- |           |             |

|               |              |վում է          |           |             |

|               |              |աշխատակազմը     |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |մինչև  2012 թ.  |           |             |

|               |              |ընդունվում են   |           |             |

|               |              |Ազգային         |           |             |

|               |              |ճանապարհային    |           |             |

|               |              |ենթաոլորտի      |           |             |

|               |              |կադրային        |           |             |

|               |              |ռազմավարությունը|           |             |

|               |              |և  գործողություն|           |             |

|               |              |ների պլանը, և   |           |             |

|               |              |մեկնարկում են   |           |             |

|               |              |համալսարանների  |           |             |

|               |              |հետ համատեղ     |           |             |

|               |              |ծրագրերը        |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Մինչև  2014 թ.  |           |             |

|               |              |ներմուծվում են  |           |             |

|               |              |ճանապարհների    |           |             |

|               |              |նախագծման և     |           |             |

|               |              |շինարարության   |           |             |

|               |              |նոր ստանդարտներ |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Մինչև  2014 թ.  |           |             |

|               |              |ներդրվում են    |           |             |

|               |              |երթևեկության    |           |             |

|               |              |մոնիթորինգի,    |           |             |

|               |              |անվտանգության   |           |             |

|               |              |մոնիթորինգի և   |           |             |

|               |              |կամրջով անցնող  |           |             |

|               |              |բեռների կշռի    |           |             |

|               |              |վերահսկման      |           |             |

|               |              |համակարգեր      |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |Մինչև  2015 թ.  |           |             |

|               |              |ներդրվում և     |           |             |

|               |              |լիովին          |           |             |

|               |              |իրագործվում է   |           |             |

|               |              |Ճանապարհային    |           |             |

|               |              |գույքի          |           |             |

|               |              |կառավարման      |           |             |

|               |              |համակարգը       |           |             |

|               |              |                |           |             |

|               |              |մինչև  2015 թ.  |           |             |

|               |              |իրականացվում է  |           |             |

|               |              |Ճանապարհային    |           |             |

|               |              |անվտանգության   |           |             |

|               |              |ազգային         |           |             |

|               |              |ռազմավարությունը|           |             |

|               |              |                |           |             |

|               |              |մինչև  2015 թ.  |           |             |

|               |              |ներդրվում են    |           |             |

|               |              |ֆինանսական      |           |             |

|               |              |կառավարման      |           |             |

|               |              |համակարգերը և   |           |             |

|               |              |մեթոդաբանու-    |           |             |

|               |              |թյունը,         |           |             |

|               |              |վերապատրաստվում |           |             |

|               |              |է աշխատակազմը   |           |             |

._________________________________________________________________________.

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2

 

ՆԱԽԱԳԾՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿ ԳՈՐԾԻՔԻ ՀԱՄԱՐ

 

._____________________________________________________________________.

|Նախագծման      |Կատարողականի      |Տվյալների        |Կանխատեսումներ  |

|ամփոփում       |թիրախներ/ցուցիչներ|աղբյուրներ/      |և  ռիսկեր       |

|               |                  |հաշվետվության    |                |

|               |                  |մեխանիզմներ      |                |

|_______________|__________________|_________________|________________|

|Ազդեցություն   |                  |                 |Կանխատեսումներ  |

|               |                  |                 |                |

|Տարածաշրջանային|Հայաստանի         |Տնտեսությունը և  |. Կառավարության |

|առևտրի         |արտահանման        |առևտրի           |շարունակական    |

|ծավալների      |ծավալների         |վերաբերյալ       |աջակցությունը   |

|մեծացում և     |ավելացում 2007 թ. |պետական          |տարածաշրջանային |

|տնտեսական      |300 միլիոն ԱՄՆ    |վիճակագրություն  |համագործակցու-  |

|զարգացման      |դոլարից մինչև  600|                 |թյանը           |

|արագացում      |միլիոն ԱՄՆ դոլար  |Մաքսային         |. Տրանսպորտային |

|Հայաստանում    |2017 թվականին     |ծառայությունների |ոլորտի          |

|               |                  |վերաբերյալ       |ռազմավարության  |

|               |Հայաստան ներկրման |վիճակագրություն  |իրականացում,    |

|               |ծավալների         |                 |ինչպես          |

|               |ավելացում 2007 թ. |Այլ միջազգային   |պլանավորված է   |

|               |1.1 միլիարդ       |կազմակերպու-     |                |

|               |դոլարից մինչև  2  |թյունների        |Ռիսկերը         |

|               |միլիարդ դոլար 2017|վիճակագրություն  |. Մակրոտնտեսական|

|               |թվականին          |                 |անկայունություն |

|               |                  |                 |Հայաստանում և   |

|               |                  |                 |տարածաշրջանում  |

|               |                  |                 |գլոբալ տնտեսական|

|               |                  |                 |ճգնաժամի        |

|               |                  |                 |հետևանքով       |

|_______________|__________________|_________________|________________|

|Արդյունքներ    |                  |                 |Կանխատեսումներ  |

|               |                  |                 |                |

|Արդյունավետ,   |Հյուսիս-հարավ     |Ծրագրի և  տրանշի |. Այլ դոնոր     |

|ապահով և       |ճանապարհային      |ավարտի վերաբերյալ|կազմակերպություն|

|կայուն         |միջանցքով տարանցիկ|հաշվետվություններ|ները օժանդակում |

|փոխադրումներ   |երթևեկության  աճ` |Կառավարության և  |են հյուսիս-հարավ|

|Հյուսիս-հարավ  |մոտ 200 մեքենա    |ֆինանսավորողների |ճանապարհային    |

|ճանապարհային   |մինչև  2017       |կողմից           |միջանցքի        |

|միջանցքով      |թվականը` 2009     |                 |զարգացմանը      |

|               |թվականի մի քանի   |Ծրագրի և  տրանշի |. Կառավարու-    |

|               |մեքենայի համեմատ  |առաջընթացի մասին |թյունն          |

|               |                  |հաշվետվություններ|իրականացնում է  |

|               |Հյուսիս-հարավ     |                 |ճանապարհների    |

|               |ճանապարհային      |Պետական և  ՏԿՆ   |պահպանման կայուն|

|               |միջանցքով         |վիճակագրություն  |ծրագիր          |

|               |արտասահմանային    |երթևեկության     |                |

|               |երթևեկության  աճ  |վերաբերյալ       |Ռիսկեր          |

|               |2008 թվականի 4.6  |                 |                |

|               |միլիարդ           |                 |Հայաստանի առկա  |

|               |տոննա/կմ-ից մինչև |                 |տարածքի         |

|               |10 միլիարդ տոննա  |                 |մատչելիության   |

|               |կմ 2017 թվականին  |                 |վատթարացող վիճակ|

|               |                  |                 |                |

|               |Հյուսիս-հարավ     |                 |                |

|               |ճանապարհային      |                 |                |

|               |միջանցքով         |                 |                |

|               |ուղևորությունների |                 |                |

|               |ժամանակի կրճատում |                 |                |

|               |2008 թվականի      |                 |                |

|               |3-4 օրվանից       |                 |                |

|               |մինչև  2 օր 2017  |                 |                |

|               |թվականին          |                 |                |

|               |                  |                 |                |

|               |Հյուսիս-հարավ     |                 |                |

|               |ճանապարհային      |                 |                |

|               |միջանցքով օրական  |                 |                |

|               |միջին             |                 |                |

|               |երթևեկության  աճ  |                 |                |

|               |2008 թվականի 3000 |                 |                |

|               |մեքենայից մինչև   |                 |                |

|               |մոտ 6,000 մեքենա  |                 |                |

|               |2017 թվականին     |                 |                |

|               |                  |                 |                |

|               |Մոտ 3 միլիոն մարդ |                 |                |

|               |կօգտվի            |                 |                |

|               |Ներդրումային      |                 |                |

|               |ծրագրից           |                 |                |

|_______________|__________________|_________________|________________|

|Արդյունքներ    |                  |                 |Կանխատեսումներ  |

|               |                  |                 |                |

|Հյուսիս-հարավ  |550 կմ ճանապարհը  |Ներդրումային     |. Կառավարության |

|ճանապարհային   |համապատասխանում է |ծրագրի և  տրանշի |կողմից համա-    |

|միջանցքի       |100 կմ/ժամ        |առաջընթացի և     |ֆինանսավորման   |

|550 կմ-ի       |շահագործման       |ավարտի մասին     |ժամանակին       |

|բարենորոգում   |ստանդարտին        |հաշվետվություններ|ապահովում       |

|               |                  |                 |. ԳՄ-ն և  ԻՄ-ը  |

|Սահմանային և   |Անհարթության      |Ներդրումային     |հետևողականորեն  |

|մաքսային       |միջազգային ինդեքսը|ծրագրի և  տրանշի |վերահսկում են   |

|բարելավված     |(ԱՄԻ)             |կատարողականի     |աշխատանքները և  |

|ենթակառուցվածք-|հյուսիս-հարավ     |մոնիթորինգի      |արդյունավետորեն |

|ներ            |միջանցքում նվազում|համակարգ         |կառավարում      |

|               |է մինչև  2.5      |                 |պայմանագրերը`   |

|               |մինչև  2017 թ. և  |Ներդրումային     |ծրագիրը և       |

|               |մնում է 4-ից ցածր |ծրագրի և  տրանշի |բյուջեն         |

|               |մակարդակում       |աուդիտի          |ժամանակին       |

|               |հաջորդող 5        |վերաբերյալ       |կատարելու համար |

|               |տարիների ընթացքում|հաշվետվություններ|                |

|               |                  |                 |Ռիսկեր          |

|               |Բարեկարգվում են   |Տվյալներ         |                |

|               |առնվազն երեք      |համապատասխան     |. Շինանյութի և  |

|               |սահմանային կետեր` |նախարարություն-  |աշխատուժի գների |

|               |երթևեկության      |ներից և          |կտրուկ աճի      |

|               |ավելացված հոսքը   |գործակալություն- |հետևանքով       |

|               |սպասարկելու       |ներից            |գերածախս        |

|               |նպատակով          |                 |                |

|_______________|__________________|_________________|________________|

|Ճանապարհային   |Ճանապարհների      |Վթարների         |                |

|ենթաոլորտի     |ենթաոլորտի ծրագիրը|վերաբերյալ       |                |

|ռազմավարության |պատրաստ է         |պետական          |                |

|իրականացում    |իրականացման, և    |վիճակագրություն  |                |

|               |հատկացվել են      |                 |                |

|               |համապատասխան      |                 |                |

|               |միջոցներ          |                 |                |

|               |                  |                 |                |

|               |Տարեկան պահպանման |                 |                |

|               |բյուջեն ավելանում |                 |                |

|               |է առնվազն 5%-ով   |                 |                |

|               |2008 թ. փաստացի   |                 |                |

|               |գումարի նկատմամբ` |                 |                |

|               |գնաճին            |                 |                |

|               |համապատասխան      |                 |                |

|               |ճշգրտումներով     |                 |                |

|               |                  |                 |                |

|               |Նվազում է մահացու |                 |                |

|               |ելքով վթարների    |                 |                |

|               |թիվը 20%-ով մինչև |                 |                |

|               |2017 թվականը 2008 |                 |                |

|               |թվականի 1,000     |                 |                |

|               |մեքենայի համար 11 |                 |                |

|               |վթարի համեմատ     |                 |                |

|____________________________________________________|________________|

|Գործողություններ և  փուլեր                          |Ներդրումներ     |

|                                                    |                |

|1. ՇՖՀ-ն ստորագրվում է Կառավարության և  ԱԶԲ կողմից  |. ԱԶԲ           |

|   մինչև  2009-ի սեպտեմբերը:                        |                |

|2. 1-ին տրանշի պարբերական ֆինանսավորման հայտը (ՊՖՀ) |ԱԶՀ-60 միլիոն   |

|   ներկայացվում է Կառավարության կողմից և  հաստատվում|ԱՄՆ դոլար       |

|   ԱԶԲ-ի կողմից մինչև  2009-ի սեպտեմբերը:           |ՍԿՄ-440 միլիոն  |

|3. 2-րդ տրանշի նախագիծը նախապատրաստվում է           |ԱՄՆ դոլար       |

|   Կառավարության կողմից մինչև  2010-ի մայիսը, և     |. JICA-70 միլիոն|

|   ՊՖՀ-ն հաստատվում է ԱԶԲ կողմից մինչև  2010-ի      |ԱՄՆ դոլար       |

|   հուլիսը:                                         |. Կառավարություն|

|4. Հաջորդող տրանշների ծրագրերը նախապատրաստվում են   |/համաֆինանսա-   |

|   մինչև  2010-ի կեսը, և  ՊՖՀ-ները հաստատվում են ԱԶԲ|վորողներ-392    |

|   կողմից` դրանք ներկայացնելուց հետո երկու ամսվա    |միլիոն ԱՄՆ դոլար|

|   ընթացքում` 2011-2014 թթ. ընթացքում:              |Ընդամենը` 962   |

|5. Ներդրումային ծրագիրն ավարտվում է 2016 թվականին:  |միլիոն ԱՄՆ դոլար|

._____________________________________________________________________.

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 3

 

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ

 

Ծրագիրն իրականացնող մարմինները

 

1. Հայաստանում Ծրագրի կառավարման խորհուրդը (ԾԿԽ), որը կազմված է կապի և տրանսպորտի, էկոնոմիկայի, ֆինանսների, արդարադատության, տարածքային կառավարման նախարարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, կապահովի Ներդրումային ծրագրի ընդհանուր վերահսկումը, որոշումների կայացումը և ծրագրի մոնիթորինգը: ԾԿԽ համանախագահներ կլինեն էկոնոմիկայի նախարարը և տրանսպորտի և կապի նախարարը, իսկ Խորհրդի հիմնական գործառույթները կներառեն. i) Ներդրումային ծրագրի ընդհանուր քաղաքականության և ռազմավարական ուղղությունների ուղղորդումը, ii) Ներդրումային ծրագրի կատարման վերահսկումը և գնահատումը և iii) դոնորային այլ ծրագրերի հետ համակարգումը: ՏԿՆ-ն կլինի ծրագրի գործադիր մարմինը: (ԳՄ), որը պատասխանատու է Ներդրումային ծրագրի իրականացումը ծրագրելու և ԾԿԽ հետ համակարգելու համար: ՏԿՆ-ն պայմանագրեր կկնքի կապալառուների և խորհրդատուների հետ և հանդես կգա որպես գործատու:

2. Ներդրումային ծրագրի իրականացումը և մոնիթորինգը կհանձնարարվեն Հայավտոճանին, որը կհիմնի Ծրագրի կառավարման գրասենյակ (ԾԿԳ)` կառավարելու համար ընթացիկ աշխատանքների համակարգումը, իրականացումը, ինչպես նաև Ներդրումային ծրագրի շրջանակներում գործող առանձին ծրագրերի կառավարումը, այդ թվում` i) առանձին տրանշներով ֆինանսավորման հավակնող թեկնածու ծրագրերի ընտրությունը, ii) ծրագրերի հաշիվների վարումը, iii) աջակցությունը սարքավորումների և նյութերի գնմանը, iv) առանձին ծրագրերի իրականացման մոնիթորինգը և հաշվետվությունների ներկայացումը, v) օժանդակությունը բնապահպանական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, vi) օժանդակությունը խորհրդատուների ընտրության գործում, vii) նախագծման և շինարարական աշխատանքների մանրազնին վերահսկումը: Հայավտոճանի կողմից կնշանակվի ծրագրի իրականացման թիմ, որի անդամները պետք է փորձառություն ունենան հետևյալ բնագավառներում` մայրուղիների ճարտարագիտություն, ստորգետնյա անցուղիներ, գնումներ, ծրագրի կառավարում, ֆինանսական հաշվապահություն, սոցիալական և բնապահպանական ապահովություն:

 

Ծրագրի հաշվապահություն, աուդիտ և հաշվետվություններ

 

3. Հայավտոճանը կվարի առանձին ծրագրերի վերաբերյալ գրառումներ և հաշիվներ պատշաճ կերպով, որպեսզի առանձնանշվեն` i) վարկային միջոցներից ֆինանսավորվող ապրանքներն ու ծառայությունները, ii) ստացված ֆինանսական միջոցները, iii) ծրագրերի առանձին բաղադրիչների գծով կատարված ծախսերը և iv) գործընկերների ֆինանսական միջոցների օգտագործումը: Հայավտոճանը կներգրավի ԱԶԲ համար ընդունելի արտաքին անկախ աուդիտորներ` ծրագրային հաշիվները, այդ թվում` համաձայնեցված սալդոյով հաշիվը և ծախսերի ընթացակարգերի մասին հաշվետվությունը, ամենամյա կտրվածքով աուդիտի ենթարկելու նպատակով: Ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամիսների ընթացքում Հայավտոճանը ԱԶԲ-ին կներկայացնի ծրագրի` աուդիտի ենթարկված հաշիվների հաստատված օրինակները, համաձայնեցված սալդոյով հաշվի և ծախսերի ընթացակարգերի մասին հաշվետվության աուդիտը` առանձին մասով, ինչպես նաև աուդիտորի հաշվետվությունը անգլերենով: Հայավտոճանը տեղեկացվել է աուդիտի ենթարկված տարեկան հաշիվները ժամանակին ԱԶԲ ներկայացնելու պահանջի մասին, ինչպես նաև այդ պահանջը չկատարելու դեպքում` ԱԶԲ վարկերից վճարումների կասեցման մասին:

4. Հայավտոճանը կպատրաստի և ԱԶԲ կներկայացնի եռամսյակային առաջընթացի հաշվետվություններ առանձին տրանշների մասով, որոնք կներառեն` i) հաշվետու ժամանակահատվածում գրանցված առաջընթացի նկարագրական շարադրանքը, ii) փոփոխությունները իրականացման ժամանակացույցում, iii) արձանագրված խնդիրները կամ դժվարությունները և iv) հաջորդ հաշվետու ժամանակահատվածում իրականացվելիք աշխատանքները: Յուրաքանչյուր տրանշի ավարտից հետո` 3 ամսվա ընթացքում. Հայավտոճանը կպատրաստի և ԱԶԲ կներկայացնի ծրագրի ավարտի մասին հաշվետվություն, իսկ ծրագրով նախատեսված բոլոր տրանշների ավարտից հետո` ծրագրի ավարտի մասին հաշվետվություն:

 

Ծրագրերի ստուգումը

 

5. Տրանշի հաստատումից հետո 3 ամսվա ընթացքում, ԱԶԲ-ն կգործուղի սկզբնական պատվիրակություն, իսկ ծրագրի ընթացքում` տարեկան երկու ստուգիչ պատվիրակություններ: 2011 թվականին ԱԶԲ-ն և Կառավարությունը համատեղ կիրականացնեն 1-ին տրանշով ֆինանսավորվող ծրագրի միջանկյալ ստուգում և Ներդրումային ծրագրի միջնաժամկետ ստուգում 2013-ին: Հետագա տրանշների միջնաժամկետ ստուգումների ժամկետները կորոշվեն յուրաքանչյուր տրանշի հաստատման ընթացքում: Միջնաժամկետ ստուգումները կգնահատեն` արդյոք ծրագրային նպատակների իրականացումը դեռ հնարավոր է, և կուսումնասիրեն` i) ծրագրի ինստիտուցիոնալ, վարչական, կազմակերպական, տեխնիկական, բնապահպանական, սոցիալական, տնտեսական և ֆինանսական կողմերը, ii) արդյոք ձեռք բերված համաձայնությունները դեռ գործում են, թե կարիք ունեն վերանայման, iii) արդյոք ծրագիրը և/կամ տրանշը վերակազմավորելու կամ վերաձևակերպելու անհրաժեշտություն կա, iv) արդյոք անհրաժեշտ է վերանայել կամ վերաձևակերպել ծրագրի նախագծային կամ մոնիթորինգի շրջանակը կամ փոփոխել դրա առաջնային նպատակները:

 

Կառավարում և հակակոռուպցիոն քաղաքականություն

 

6. ԱԶԲ Հակակոռուպցիոն քաղաքականությունը (ընդունված 1998-ին, առ այսօր կատարված փոփոխություններով) բացատրվել և քննարկվել է Կառավարության հետ: Կառավարությունն ընդունում է, որ չհակասելով լավ կառավարման, պատասխանատվության և թափանցիկության սկզբունքների հանձնառություններին` ԱԶԲ-ն իրավունք է վերապահում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով ուսումնասիրելու ԲՖԳ շրջանակներում իրականացվող ծրագրերին առնչվող, կոռուպցիա, կեղծիք կամ հարկադրանք ենթադրող ցանկացած գործողություն: Որպես աջակցություն այս ջանքերին` ԱԶԲ Հակակոռուպցիոն քաղաքականության համապատասխան դրույթներն ընդգրկվել են վարկային կանոններում և առանձին տրանշների մրցութային փաստաթղթերում: Մասնավորապես, ԱԶԲ կողմից ֆինանսավորվող բոլոր պայմանագրերը պետք է ներառեն դրույթներ, որոնց համաձայն ԱԶԲ-ն իրավունք ունի քննության և աուդիտի ենթարկելու Հայավտոճանի բոլոր ֆինանսական և հաշվապահական գրառումները և բոլոր այն կապալառուներին, մատակարարներին, խորհրդատուներին և այլ ծառայություններ մատուցողներին, որոնք ֆինանսավորվում են ԲՖԳ-ով:

7. Կառավարությունը համաձայնել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ԲՖԳ շրջանակներում կառավարման, պատասխանատվության և թափանցիկության բարելավման ուղղությամբ: Նշված միջոցները ներառում են` i) պայմանագրերի, նախագծերի հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների արտաքին անկախ աուդիտ, ii) գնումներին վերաբերող բոլոր որոշումների վերապահումը ԾԿԽ-ին և iii) խորհրդատուների և կապալառուների ընտրության մասին տեղեկատվության ժամանակին հրապարակումը տեղական լրագրերում:

 

Մոնիթորինգ և գնահատում

 

8. Ծրագրի և առանձին տրանշների կատարումը մոնիտորինգի կենթարկվի և կգնահատվի մի շարք ցուցանիշների միջոցով` հետևյալ մակարդակներում` ազդեցություն, հետևանքներ և արդյունքներ: Սրանք ներառում են 1-ին հավելվածում ներկայացված` նախագծման և մոնիթորինգի շրջանակի ցուցանիշները: Շինարարական աշխատանքներն սկսելու պահին` ԳՄ-ն և ԻՄ-ը կհավաքեն այս ցուցանիշների ելակետային արժեքները ներկայացնող տվյալներ և ծրագրի իրականացման ընթացքում կհետևեն տվյալների հավաքման նույն պարբերական ընթացակարգերին` տարեկան երկու անգամ հաշվետվություններ ներկայացնելու նպատակով: Գործադիր մարմինը ծրագրի առաջընթացի և ազդեցության մասին հաշվետվություն կներկայացնի ծրագրի ավարտին և ծրագրի ավարտից 1 և 3 տարի հետո: Վերջնական հաշվետվության մեջ կարտացոլվի նախորդող երեք տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների գնահատումը: Անհրաժեշտության դեպքում ԳՄ-ն կներգրավի մասնագետներ` ծրագրի սոցիալ-տնտեսական, բնապահպանական և տեխնիկական ազդեցությունը մանրամասն գնահատելու համար:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 4

 

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

1. ԱԶԲ-ն կֆինանսավորի միայն այն նախագծերը, որոնք` i) Հայաստանում Ճանապարհների զարգացման ներդրումային ծրագրի և Հայաստանի կողմից ընդունված Ներդրումային պլանի մասն են կազմում, ինչպես նկարագրված է սույն ՇՖՀ 1-ին ժամանակացույցում, ii) համապատասխանում են սույն ՇՖՀ 3-րդ ժամանակացույցում սահմանված իրականացման պայմաններին, iii) լիովին համապատասխանում են սույն ՇՖՀ 5-րդ ժամանակացույցում սահմանված սոցիալական ապահովության և երաշխիքների շրջանակին և iv) բավարարում են սույն 4-րդ ժամանակացույցում սահմանված ընտրության պահանջները:

 

Ա. Ընտրության չափանիշներ

 

2. Գործիքի շրջանակներում ֆինանսավորելու համար` առաջարկվող յուրաքանչյուր ծրագիր կամ ենթածրագիր պետք է.

(i)  իրականացնի զարգացման առաջնահերթություն ունեցող ճանապարհների

շինարարություն, բարենորոգում կամ վերականգնում` ելնելով 2009-2020

Ճանապարհների ներդրումային պլանի իրականացման և Ճանապարհային

ենթաոլորտի ճանապարհային քարտեզի նպատակների իրականացման գործում

դրանց նշանակությունից.

(ii) Համապատասխանի հաստատված տեխնիկական իրագործելիության

ուսումնասիրությունը` բավարարելով ԱԶԲ և Հայաստանի կողմից

ներկայացվող` ինժեներական, ֆինանսական, տնտեսական, բնապահպանական

և սոցիալական պահանջները,

(iii) ունենա բավարար չափով համաֆինանսավորում` ծրագիրը կամ ենթածրագիրը

ըստ ժամանակացույցի իրականացնելու և ծրագրի/ենթածրագրի

կառուցվածքները ծրագրի ավարտից հետո պահպանելու համար.

(iv) Կառավարության կողմից հավանության արժանանա և հաստատվի:

 

Բ. Հաստատման ընթացակարգեր

 

3. Գործիքի շրջանակներում ֆինանսավորման համար առաջարկվող ծրագրերի հաստատման ընթացակարգերը կհամապատասխանեն Կառավարության ստուգման և հաստատման գործընթացների պահանջներին, ինչպես նաև կլրացվեն սույն ՇՖՀ 5-րդ ժամանակացույցին կցված Հայավտոճանի պահանջներով:

4. Սույն Գործիքի 1-ին տրանշով ֆինանսավորման համար առաջարկվող ծրագրի համար բոլոր անհրաժեշտ հաստատումները ստացվել են Կառավարությունից սույն ՇՖՀ ամսաթվի դրությամբ:

 

5. Համակարգի հետագա տրանշներով ֆինանսավորման ենթակա մյուս բոլոր ծրագրերի համար հաստատման ընթացակարգերը լինելու են հետևյալը.

(i)  Հայավտոճանը կուսումնասիրի ծրագրերի առաջարկները` հաստատելու համար

ընտրության չափանիշներին դրանց համապատասխանությունը, որից հետո

չափանիշներին համապատասխանող ծրագրերը կամ ենթածրագրերի

առաջարկները կներկայացվեն ՏԿՆ` հաստատման համար:

(ii) Հայավտոճանը, ԱԶԲ հետ համաձայնեցված ձևաչափով, կպատրաստի

առանձնահատուկ ծրագրերի ֆինանսավորման համար ՊՖՀ և այն

կներկայացնի ԾԿԽ` քննության և հաստատման համար: Հաստատումից հետո

ԷՆ-ը ՏԿՆ միջոցով ՊՖՀ-ն այդ ընտրված ծրագրերի առաջարկների հետ

միասին կներկայացնի ԱԶԲ:

(iii) Այն ծրագրի համար, որոնք ավելացվել են Հայաստանում Ճանապարհների

զարգացման Կառավարության ներդրումային ծրագրի վերանայման

արդյունքում, օրենքով սահմանված բոլոր կարգավորումները պետք է

կատարվեն նախքան ՊՖՀ-ն ԱԶԲ ներկայացնելը:

(iv) ՏԿՆ-ն, ԷՆ-ը, Հայավտոճանը և ԱԶԲ-ն կապ կպահպանեն ԱԶԲ պարբերական

ստուգիչ պատվիրակությունների և առաջընթացի մասին եռամսյակային

հաշվետվությունների միջոցով, որոնք արդյունքում կարող են հանգեցնել

ՊՖՀ շուրջ խորհրդակցությունների` նախքան այն ԱԶԲ ներկայացնելը:

(v)  Ընտրության չափանիշների և հաստատման ընթացակարգերի պահանջները

բավարարելու և ԱԶԲ համապատասխան քաղաքականությանը

համապատասխանելու դեպքում ԱԶԲ-ն կհաստատի ծրագրերի պահանջարկները:

(vi) ԱԶԲ հաստատումը ստանալուց հետո Հայավտոճանը կնախաձեռնի մրցութային

գործընթացը` ԱԶԲ Գնումների ուղեցույցի համաձայն:

 

6. 2-րդ տրանշով ֆինանսավորվող ծրագրի հնարավոր բաղադրիչները կարող են ներառել i) Աշտարակ-Գյումրի 88 կմ ճանապարհի բարենորոգումը` քառաշերտ ստանդարտին համապատասխան, ii) տեխնիկական իրագործելիության ուսումնասիրությունները և մյուս տրանշներով ֆինանսավորվելիք նախագծերի նախապատրաստումը, iii) սահմանային ենթակառուցվածքների և ընթացակարգերի բարելավումը, և iv) Ճանապարհային ենթաոլորտի ծրագրի հետագա իրականացումը: Հաջորդող տրանշներում կարող են ներառվել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մնացած հատվածների բարենորոգումը և/կամ վերանորոգումը և ճանապարհային միջանցքի կառավարմանն ուղղված հետագա աջակցությունը:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 5

 

Սոցիալական ապահովությանն ու երաշխիքներին առնչվող պահանջներ

 

1. Հայաստանը պետք է ապահովի, որ սույն ժամանակացույցով և հետագա երաշխիքային շրջանակներով ու ծրագրերով նախատեսված այն պահանջները, որոնք պատրաստվել են Գործիքի և առաջին տրանշի առնչությամբ, և որոնց բոլոր օրինակները ներկայացվել են ԱԶԲ, և որոնց հղումները համարվում են ներառված սույն փաստաթղթում, բավարարվեն Գործիքի ներքո իրականացվող ծրագրերի նախնական քննարկման և իրականացման ընթացքում.

(i)  բնապահպանական գնահատման և ուսումնասիրության շրջանակներ`

թվագրված 2009 թ. հուլիսի 29-ով (ԲԳՈՒՇ),

(ii) հողի օտարման և տարաբնակեցման շրջանակներ` թվագրված 2009 թ.

հուլիսի 29-ով (ՀՕՏՇ), և

(iii) բնապահպանության կառավարման ծրագիր` թվագրված 2009 թ. հուլիսի

29-ով, առաջին տրանշի համար:

 

2. Շրջանակները պարունակում են Գործիքին առնչվող տեղեկատվություն և ԱԶԲ երաշխիքային քաղաքականությանն առնչվող պահանջներ` i) ԲՖԳ շրջանակներում ֆինանսավորման հավանականություն ունեցող ծրագրերի կամ բաղադրիչների ընդհանուր ակնկալվող ազդեցությունը շրջակա միջավայրի, տարաբնակեցման և բնիկ ժողովուրդների վրա, ii) ապահովության և բնիկ ժողովուրդների վրա, ii) ապահովության միջոցների այն չափանիշները, որոնք օգտագործվում են ծրագրերի և բաղադրիչների ընտրության գործում, iii) այն պահանջները և ընթացակարգերը, որոնք կօգտագործվեն նախնական գնահատման և դասակարգման, ազդեցության գնահատման, կառավարման ծրագրերի մշակման, հանրային լսումների և տեղեկատվության հրապարակման (ներառյալ 120 օրում տեղեկություններ հրապարակելու օրենքը, եթե նման անհրաժեշտություն կա), ինչպես նաև մոնիթորինգի և հաշվետվությունների ներկայացման համար և iv) ինստիտուցիոնալ կարգավորումներ (այդ թվում` բյուջեի և կարողությունների մասով պահանջները) և երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերի մշակման, ստուգման և հաստատման մասին Պատվիրատուի և իշխանությունների պատասխանատվությունը և իրավասությունները:

3. Նախքան յուրաքանչյուր ՊՖՀ նախապատրաստումը` բնապահպանական գնահատման, տարաբնակեցման և բնիկ ժողովուրդներին առնչվող երաշխիքային յուրաքանչյուր շրջանակի կիրառելիությունը և համապատասխանությունը կստուգվի և կարդիականացվի, որպեսզի ապահովվի դրանց համապատասխանությունը կիրառելի պետական իրավական դաշտին և ԱԶԲ` i) Տարաբնակեցման քաղաքականությանը (1995), ii) Բնիկ ժողովուրդների քաղաքականությանը (1998) և iii) Բնապահպանական քաղաքականությանը (2002) (հավաքական` Երաշխիքային քաղաքականություններ)` ժամանակ առ ժամանակ կատարված փոփոխություններով:

4. Բոլոր դեպքերում յուրաքանչյուր նոր ՊՖՀ-ն պատրաստելիս Հայավտոճանը քննության կառնի Գործիքի ներքո իրականացվող ընթացիկ ծրագրերը` ստուգելու համար դրանց համապատասխանությունը երաշխիքային ծրագրերին և շրջանակներին, և ստուգման մասին հաշվետվություններ կներկայացվեն ԱԶԲ` տվյալ տրանշի մեջ ներառված ծրագրերին առնչվող երաշխիքների մասին այլ փաստաթղթերի հետ միասին: Այն դեպքում, երբ ընթացիկ ենթածրագրերի ստուգման ընթացքում բացահայտվեն անհամապատասխանության արտառոց դեպքեր, կմշակվի և ԱԶԲ կներկայացվի ուղղիչ գործողությունների ծրագիր:

5. Բացի այդ, յուրաքանչյուր ծրագրի նկատմամբ կկիրառվեն ԱԶԲ գործող Երաշխիքային քաղաքականությունները այն օրվա դրությամբ, որով Գործիքի շրջանակներում կնախապատրաստվի և կտրամադրվի ծրագրի ֆինանսավորումը: Եթե Հայաստանի օրենքների ու կանոնների և ԱԶԲ Երաշխիքային քաղաքականությունների միջև կան հակասություններ, ապա գերակայում են ԱԶԲ Երաշխիքային քաղաքականությունները:

 

Շրջակա միջավայր

 

6. Հայավտոճանը պետք է ապահովի, որ գործիքի ներքո ֆինանսավորվող բոլոր ծրագրերը և կառույցները նախագծվեն, տնօրինվեն, իրականացվեն և պահպանվեն Հայաստանի կիրառելի օրենքների և կանոնների, ինչպես նաև ԱԶԲ Բնապահպանական քաղաքականության (2002) և Բնապահպանական ուղեցույցի (2003) համաձայն:

7. Հայավտոճանը կապահովի, որ Գործիքի ներքո ֆինանսավորվող յուրաքանչյուր ծրագրի համար պատրաստվի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) կամ նախնական բնապահպանական հետազոտություն (ՆԲՀ), (ըստ կիրառելիության)` Հայաստանի գործող օրենքներին և ԱԶԲ Բնապահպանական քաղաքականությանը համապատասխան, և որ ՇՄԱԳ-ը/ՆԲՀ-ները հաստատվեն ԱԶԲ-ի և Հայաստանի տարածքային կառավարման նախարարության կողմից, և որ դրանց հետևեն նման ծրագրերի նախագծման, շինարարության և շահագործման փուլերում:

8. Հայավտոճանը կապահովի Բնապահպանական կառավարման ծրագրի (ԲԿԾ) իրականացումը: ԲԿԾ բոլոր առաջարկությունները ներառված են մրցութային փաստաթղթերում, շինարարական աշխատանքների պայմանագրերում և խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում` դրանց համապատասխանությունն ապահովելու համար:

Հայավտոճանը պետք է` i) մոնիթորինգի ենթարկի ԲԿԾ իրականացումը կապալառուի կողմից, ii) ապահովի, որ շինարարական աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում ներառված լինեն հատուկ դրույթներ ԲԿԾ մշակման, իրականացման և մոնիթորինգի մասին, iii) ապահովի ԲԿԾ-ում նշված մեղմացնող միջոցառումների պատշաճ իրականացումը կապալառուների կողմից և iv) համապատասխան բյուջետային միջոցներ հատկացնի այս աշխատանքների համար: Հայավտոճանը պետք է նաև ապահովի ԲԿԾ իրականացման մասին վեցամսյա հաշվետվություններ ԱԶԲ ժամանակին ներկայացնելը շինարարության ավարտից հետո` երեք տարվա ընթացքում:

9. Շինարարական աշխատանքների ոչ մի պայմանագիր չի շնորհվի մինչև ԱԶԲ կողմից չհաստատվի Գործիքի շրջանակում ֆինանսավորվող ծրագրի համար կիրառելի նախնական բնապահպանական հետազոտությունը կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը:

 

Հողի օտարման տարաբնակեցում

 

10. Հայավտոճանը կապահովի, որ ծրագրերի համար պահանջվող ամբողջ հողը և օտարման գոտին ժամանակին ազատվեն երրորդ անձանց կողմից ամեն տեսակի պահանջներից կամ իրավունքներից, ինչպես նաև ցանկացած այլ խոչընդոտներից, և Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերի (ՀՕՏԾ) դրույթները կիրառվեն` i) Հայաստանի գործող օրենքների և կանոնների, ii) ԱԶԲ Տարաբնակեցման քաղաքականության (1995) և Հողի օտարման և տարաբնակեցման համաձայնեցված շրջանակների (ՀՕՏՇ) համաձայն:

(i)  ՀՕՏՇ-ն պետք է վերանայվի, անհրաժեշտության դեպքում, թարմացվի և

ներկայացվի ԱԶԲ առնվազն տարին մեկ անգամ` Գործիքի ներքո

յուրաքանչյուր տրանշի նախապատրաստման սկզբում: Գործիքի ներքո

առաջարկված յուրաքանչյուր ծրագրի համար պետք է մշակվի վերանայված

ՀՕՏՇ-ին համապատասխանող ՀՕՏԾ:

(ii) Գործիքի համար և 1-ին տրանշի ծրագրի համար ՀՕՏՇ-ին համապատասխան

ՀՕՏԾ-ի նախապատրաստումը կհանդիսանա նախապայման այդ ծրագրի

գնահատման համար:

(iii) ՀՕՏՇ-ի վերանայումը և յուրաքանչյուր հաջորդ ծրագրի համար դրան

համապատասխան ՀՕՏԾ-ի մշակումը պետք է հանդիսանա նախապայման այդ

ծրագրի գնահատման համար:

(iv) Վերջնական ծրագրերի և ՀՕՏՇ-ի հիման վրա վերանայված ՀՕՏԾ-ի

մշակումը կհանդիսանա համապատասխան շինարարական աշխատանքների

պայմանագրի(երի) շնորհման հաստատման նախապայման:

(v)  ՀՕՏԾ-ի իրականացման ավարտը նախապայման կհանդիսանա շինարարական

աշխատանքների մեկնարկի համար: Հայավտոճանը պետք է այս նախապայմանը

ներառի շինարարական աշխատանքների պայմանագրում(երում):

11. ԱԶԲ Տարաբնակեցման քաղաքականության (1995) համաձայն` պահանջվում է հետևյալը.

(i)  փոխհատուցում կտրամադրվի տեղափոխման արժեքի չափով, այլ

իրավունքների հետ մեկտեղ, ինչպես սահմանված է հաստատված ՀՕՏԾ-ում

և ՀՕՏՇ-ում,

(ii) օրինական սեփականության իրավունքի բացակայությունը չի կարող

խոչընդոտ հանդիսանալ վերաբնակեցման համար տրամադրվող աջակցության,

հողի վերականգնման և կամ որևէ այլ կորստի փոխհատուցման համար,

(iii) համաֆինանսավորման գումարները և վճարումները պետք է ժամանակին

տրամադրվեն տուժած անձանց` նախքան հողի, տան կամ այլ գույքի

օտարումը` նրանց տրամադրելով համաձայնեցված փոխհատուցումը և

իրավունքների վերականգնումը.

(iv) Հայաստանը պետք է իր վրա վերցնի բյուջետային նախահաշվարկը

գերազանցող ցանկացած անկանխատեսելի պարտավորություն,

(v)  ներդրումային ծրագրի շրջանակներում տարաբնակեցման աշխատանքների

վերաբերյալ խորհրդակցությունները և բողոքները պետք է փաստագրվեն,

(vi) Ներդրումային ծրագրի այնպիսի փոփոխությունների դեպքում, որոնցով

ակնկալվում են տարաբնակեցման այլ կամ լրացուցիչ ազդեցություններ,

ՀՕՏՇ-ները պետք է թարմացվեն, իսկ վերաբնակեցման աշխատանքների մասին

պետք է տեղեկացնել ԱԶԲ-ին` իբրև Հայավտոճանի կողմից ներկայացվող

առաջընթացի մասին եռամսյակային հաշվետվությունների մաս:

12. Հայավտոճանը պետք է ապահովի, որ համապատասխան տրանշի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, ԾԿԳ-ն նշանակի ԱԶԲ համար ընդունելի անկախ մարմին` տարաբնակեցման գործընթացի և ազդեցությունների անկախ արտաքին մոնիթորինգ և գնահատում անցկացնելու համար: Մոնիտորինգ իրականացնող անկախ մարմնի հաշվետվությունները պետք է ներկայացվեն ԱԶԲ եռամսյակային կտրվածքով:

13. Շինարարական աշխատանքների ոչ մի պայմանագիր չի շնորհվի մինչև ԱԶԲ կողմից չհաստատվի Գործիքի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի համար նախատեսված ՀՕՏԾ-ն, եթե կիրառելի է տվյալ ծրագրի համար:

14. Կապալառուները կարող են սկսել շինարարական աշխատանքները ՀՕՏԾ-ն իր իսկ պայմանների համաձայն իրականացվելուց հետո միայն:

15. Հայավտոճանը կապահովի սոցիալական ազդեցությունների անկախ մոնիթորինգը Համակարգի իրականացման ողջ ընթացքում` խորհրդակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական համայնքների և հասարակական կազմակերպությունների հետ: Այս առնչությամբ Հայավտոճանը կապահովի, որ շինարարական բոլոր աշխատանքները համապատասխանեն աշխատանքին, առողջապահությանը և անվտանգությանն առնչվող միջազգային և պետական օրենսդրությանը և ստանդարտներին, ներառյալ` i) առանց խտրականության` կանանց, հաշմանդամներին և փոքրամասնություններին, եթե այդպիսիք կան, աշխատանքի ընդունումը, ii) մանկական և անօրինական միգրանտների աշխատանքի արգելումը, ինչպես նաև կանանց, տղամարդկանց և այլ սոցիալական խմբերի աշխատավարձերի տարբերակումը համարժեք աշխատանքի համար, iii) տեղեկատվության տարածումը և իրազեկումը ծրագրի տեղանքում առողջապահական վտանգների մասին, ինչպիսիք են շինարարական անվտանգության պատշաճ ստանդարտները, վարակիչ հիվանդությունների և սեռական ոտնձգությունների կանխարգելումը, iv) առողջ, անվտանգ և ապահով աշխատանքային պայմանների, ինչպես նաև պատշաճ բուժօգնության ապահովումը, և v) տեղի բնակչության և աշխատակիցների հետ շփումներում սոցիալական և մասնագիտական վարքի ընդունված տեղական նորմերին համապատասխանությունը: Գործիքի ներքո ֆինանսավորվող բոլոր ծրագրերի ենթածրագրերի պայմանագրերը պետք է ներառեն հատուկ դրույթներ այս պարտավորությունների մասին, իսկ դրանց համապատասխանությունը խստորեն կվերահսկվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում: Հայավտոճանը պետք է ապահովի, որ այս դրույթներին համապատասխանությունը վերահսկվի ԾԿԳ կողմից:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 6

 

Պարտավորություններ

 

Ի հավելումն այն պարտավորությունների, որոնք ողջամիտ կերպով կպահանջվեն ԱԶԲ կողմից Գործիքի առանձին տրանշների վերաբերյալ կնքված իրավական համաձայնագրերում, Հայաստանը պարտավորվում է ապահովել.

(i) Ճանապարհային ենթաոլորտի ծրագիր: ՏԿՆ-ն վերջնական տեսքի կբերի ԱԶԲ ֆինանսավորմամբ տրանսպորտային ոլորտի ռազմավարության հիման վրա մշակված ճանապարհային ենթաոլորտի ծրագիրը (2010-2020 թթ.), կստանա Կառավարության տարբեր օղակների և արտաքին շահառուների հավանությունը և կներկայացնի Կառավարության հաստատմանը մինչև 2011 թ. կեսերը:

(ii) Համաֆինանսավորում և միջոցներ, i) ներդրումային ծրագրով և 1-ին տրանշի ֆինանսական ծրագրերով, ինչպես նաև իրականացման պայմանավորվածություններով նախատեսված ֆինանսական, տեխնիկական և մարդկային ռեսուրսները կտրամադրվեն սահմանված ժամկետներում, ii) ճանապարհային միջանցքի շահագործման ընթացքում կտրամադրվեն համապատասխան միջոցներ` ճանապարհի կայուն պահպանության նպատակով, iii) կտրամադրվեն ֆինանսական, մարդկային և տեխնիկական ռեսուրսներ` ճանապարհի ենթաոլորտի ծրագիրն իրականացնելու նպատակով, և iv) բոլոր ջանքերը կգործադրվեն Հյուսիս-հարավ միջանցքի վերակառուցման և վերականգնման համար անհրաժեշտ լրացուցիչ արտաքին ֆինանսավորում ձեռք բերելու համար` հանաձայնեցված Իրականացման ծրագրին համապատասխան:

(iii) Տրանսպորտային քաղաքականություն և ոլորտի կառավարում: i) ԵՄ հետ Համագործակցության և գործընկերության համաձայնագրի (ՀԳՀ) հիման վրա իրականացվող քաղաքականությունները, որոնք կարգավորում են ճանապարհային ենթաոլորտի զարգացումը և գործունեությունը, կհամապատասխանեցվեն այնպես, որ ճանապարհային ենթաոլորտի ճանապարհային քարտեզը և ներդրումային ծրագրով սահմանված ներդրումների պլանն իրականացվեն ներդաշնակորեն, ii) ջանքեր կգործադրվեն ճանապարհային փոխադրումների արտասահմանային տարանցումը դյուրացնելու համար` 1975 թ. նոյեմբերի 15-ին ընդունված Հիմնական միջազգային տրանսպորտային հանգույցների մասին եվրոպական համաձայնագրին համապատասխան, և ii) ճանապարհային ենթաոլորտում խիստ առաջնահերթ է մարդկային ռեսուրսների, տեխնիկական, կառավարման և վարչական կարողությունների զարգացումը` ներդրումային ծրագրով ֆինանսավորվող ենթակառուցվածքների պլանավորման, զարգացման և շահագործման գործում արդյունավետությունը մեծացնելու նպատակով:

(iv) Հակակոռուպցիոն քաղաքականություն, թափանցիկություն և լավ կառավարում: ՏԿՆ-ն և Հայավտոճանը կհետևեն ԱԶԲ Հակակոռուպցիոն քաղաքականությանը (ընդունված 1998 թվականին, առ այսօր կատարված փոփոխություններով) և ընդունվում են, որ չհակասելով լավ կառավարման, պատասխանատվության և թափանցիկության սկզբունքների իր հանձնառությանը` ԱԶԲ-ն իրավունք է վերապահում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով ուսումնասիրելու ծրագրին առնչվող` կոռուպցիա, կեղծիք կամ հարկադրանք ենթադրող ցանկացած գործողություն, համագործակցելու նման հետազոտություններում և տրամադրելու անհրաժեշտ աջակցություն` ներառյալ համապատասխան գրանցամատյանների և գրառումների հասանելիությունը և անկախ փորձագետների նշանակումը, որոնց օգնությունը կարող է պահանջվել նման ուսումնասիրություններն ավարտին հասցնելու համար: ԱԶԲ կողմից Ներդրումային ծրագրի շրջանակում ֆինանսավորվող բոլոր պայմանագրերում կներառվի հատուկ դրույթ, որի համաձայն ԱԶԲ-ն իրավունք կունենա քննության և աուդիտի ենթարկելու Իրականացնող մարմնի և նրա բոլոր կապալառուների, մատակարարների, խորհրդատուների և այլ ծառայություն մատուցող անձանց բոլոր այն գրառումները և հաշիվները, որոնք առնչվում են ԲՖԳ-ին: ԲՖԳ շրջանակներում կառավարման, պատասխանատվության և թափանցիկության բարելավմանն ուղղված լրացուցիչ միջոցները ներառում են` i) պայմանագրերի, ծրագրերի հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների արտաքին անկախ աուդիտը, ii) գնումներին առնչվող բոլոր որոշումների վերապահումը ԾԿԽ-ին և iii) խորհրդատուների և կապալառուների ընտրության մասին տեղեկատվության ժամանակին հրապարակումը տեղական լրագրերում:

(v) Շինարարության որակը: i) Ներդրումային ծրագրով ճանապարհային միջանցքը բարեկարգվում է համապատասխանելու համար միջազգային չափանիշներին և, մասնավորապես, այն միջազգային համաձայնագրերին, որոնց պայմանավորվող կողմ է Հայաստանը, ii) պայմանագրերի կառավարման և որակի վերահսկողության ընթացակարգերն իրականացվում են միջազգային ընդունված ստանդարտների համաձայն, և iii) ավարտված աշխատանքները համապատասխանում են նախագծային գծագրերին, շինարարական մասնագրերին և մրցութային փաստաթղթերով նախատեսված մյուս փաստաթղթերին:

(vi) Բնապահպանություն: i) Ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը նախագծվում, իրականացվում, պահպանվում և վերահսկվում են համաձայն` ա) Հայաստանի բնապահպանական ոլորտը կարգավորող բոլոր օրենքների և կանոնների, բ) ԱԶԲ բնապահպանական քաղաքականության կամ, եթե կիրառելի է, երաշխիքային քաղաքականության հայտարարության (2009), գ) յուրաքանչյուր առանձին ծրագրի համար մշակված բնապահպանական գնահատումների (ՆԲՀ/ՇՄԱԳ), դ) ԲԿԾ-ների, ներառյալ ՆԲՀ/ՇՄԱԳ իրականացումից բխող ազդեցության մեղմացմանն ուղղված միջոցառումները և մոնիթորինգի պահանջները, և ե) Ներդրումային ծրագրի և շրջակա միջավայրի միջև հնարավոր փոխազդեցությունների ռազմավարական գնահատման, ii) շինարարական աշխատանքների կապալառուների մասնագրերը ներառում են ԲԿԾ-ներում և ՆԲՀ/ՇՄԱԳ-ներում պարունակվող ազդեցության մեղմացման միջոցառումներին համապատասխանելու պահանջներ, և iii) շինարարական աշխատանքների կապալառուների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում` վերջիններիս կողմից ԲԿԾ-ներում և ՆԲՀ/ՇՄԱԳ-ներում նախատեսված պահանջների բավարարումը ստուգելու նպատակով:

(vii) Հողի օտարում և տարաբնակեցում: i) Այն դեպքում, երբ հողի օտարման և տարաբնակեցման կարիք է առաջանում, մշակվում են հողի օտարման և տարաբնակեցման համապատասխան ծրագրեր (ՀՕՏԾ)` պետական օրենքներին և կանոններին, տարաբնակեցման շրջանակներին և ԱԶԲ Տարաբնակեցման քաղաքականությանը (1995) կամ, եթե կիրառելի է, Երաշխիքային քաղաքականության հայտարարությանը (2009) համապատասխան, խորհրդակցելով տուժած մարդկանց հետ, ii) հաստատել և հանրությանը ներկայացնել բոլոր ՀՕՏԾ-ները և դրանք ներկայացնել ԱԶԲ` հաստատման համար, iii) ծրագրի իրագործման համար անհրաժեշտ հողի և օտարման գոտու օտարումն իրականացվում է սահմանված ժամանակահատվածում, iv) հողի օտարումը և տարաբնակեցումն իրականացվում են արագ և արդյունավետ` համաձայն ԱԶԲ հետ համաձայնեցրած ՀՕՏԾ-ների, և կատարվում է մոնիթորինգ, գնահատում և հաշվետվություններ են ներկայացվում ԱԶԲ, ինչպես պահանջվում է ՀՕՏԾ-ներում, և v) ցանկացած շինարարական աշխատանք կարող է սկսվել միայն պահանջվող հողատարածքի օտարումից և տուժած տնային տնտեսություններին լիակատար փոխարինման արժեքով փոխհատուցում վճարելուց հետո:

(viii) Տեղական խորհրդատվություն և գենդերային հարցեր: i) ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում անվտանգության, սոցիալական և մշակութային հարցերով տեղական բոլոր խորհրդատվություններն իրականացվում են աղքատության կրճատման և սոցիալական ռազմավարության ամփոփ փաստաթղթում ներկայացված առաջարկությունների համաձայն, ii) տղամարդիկ և կանայք ունեն ներդրումային ծրագրից ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխող հավասար աշխատանքային հնարավորություններ` բացառելով աշխատավարձի տարբերակումը համարժեք աշխատանքի դիմաց, iii) տեղական զբաղվածությունն առավելագույնի հասցնելու մեխանիզմները կներառվեն մրցութային փաստաթղթերում:

(ix) Զբաղվածություն և աշխատուժ: Ներդրումային ծրագրով շինարարական աշխատանքների բոլոր պայմանագրերը` i) կհամապատասխանեն Հայաստանում կիրառելի աշխատանքային օրենսդրությանը, ii) կգործադրվեն բոլոր ջանքերը կանանց և տեղացի բնակիչներին, ներառյալ ծրագրի շրջակայքում բնակվող խոցելի խմբերի ներկայացուցիչները, աշխատանքի վերցնելու համար: Շինարարական աշխատանքների յուրաքանչյուր պայմանագիր պետք է դրույթներ պարունակի` i) մանկական աշխատանքի օգտագործման, ինչպես նաև համարժեք և նույն տեսակի աշխատանքի համար կանանց և տղամարդկանց աշխատավարձերի տարբերակումը արգելելու, ii) սեռական ճանապարհով տարածվող հիվանդությունների վտանգների մասին տեղեկատվության տարածման ու շինարարության տեղանքում իրազեկման, և iii) շինարարության տեղանքում առողջ, սանիտարական լավ վիճակի և պատշաճ աշխատանքային պայմանների մասին: Այս երաշխիքների ապահովումը պետք է գրանցվի նախագծի իրականացման մոնիթորինգի համակարգում և մոնիտորինգի ենթարկվի իրականացման ընթացքում:

(x) Առողջապահական վտանգներ և դրանց կանխարգելումը: Շինարարական աշխատանքների բոլոր պայմանագրերը կներառեն շինարարների համար տեղեկատվական և կրթական արշավ իրականացնելու պահանջ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին` որպես աշխատանքային ճամբարներում անցկացվող առողջապահական և անվտանգության ծրագրի մաս շինարարության ժամանակահատվածի ընթացքում:

(xi) Ապօրինի թրաֆիքինգ: Համապատասխան մարմինները կձեռնարկեն կոնկրետ և համարժեք միջոցներ ճանապարհային միջանցքով մարդկանց, կենդանի բնության, ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների և ապօրինի նյութերի փոխադրումը հայտնաբերելու և կանխելու ուղղությամբ:

(xii) Սեփականատիրոջ և շահագործողի փոփոխվելը: Անհրաժեշտ է ԱԶԲ-ի համաձայնությունը առնվազն 6 ամիս առաջ` նախքան` i) ծրագրով ֆինանսավորվող ճանապարհի, ճանապարհային հարմարությունների կամ կառուցվածքների սեփականատիրոջը փոխելը, ii) ծրագրով ֆինանսավորվող ճանապարհի, ճանապարհային հարմարությունների կամ կառուցվածքների վաճառքը, փոխանցումը կամ վերահսկողության փոխանցումը, iii) Ներդրումային ծրագրով ֆինանսավորվող ցանկացած ճանապարհի, ճանապարհային հարմարությունների կամ կառույցների շահագործման և պահպանման մասով Հայավտոճանի գործառույթների և իրավասության փոփոխումը կամ դրանց վարձակալումը կամ այլ պայմանագիր կնքելը, և iv) նման փոփոխությունները կիրականացվեն իրավական և թափանցիկ եղանակով:

(xiii) Համապատասխանությունը միջազգային համաձայնագրերին: Ներդրումային ծրագրով ֆինանսավորվող ծրագրով նախատեսված կառուցվածքները կառուցվում, սարքավորվում, շահագործվում, պահպանվում և կառավարվում են բոլոր այն միջազգային համաձայնագրերի և կոնվենցիաների համաձայն, որոնց կողմ է Հայաստանը:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի հունվարի 14-ի

N 14-Ա որոշման

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԱԽԱԲԱՆ 1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1.1. Աշխարհաքաղաքական ենթատեքստը

1.2. Հայաստանի առևտուրը և տնտեսությունը

1.3. Հայաստանի ճանապարհային ցանցը և ոլորտում առկա խնդիրները

1.4. Տրանսպորտային միջոցները և երթևեկության անվտանգություն 2. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

2.1. Ծրագրի նպատակները

2.2. Ճանապարհային ոլորտի ներդրումային պլանը և Ծրագրի ֆինանսավորումը

2.3. Ծրագրի իրականացման սկզբունքները 3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

3.1. Ծրագրի կառավարումը

3.2. Բազմափուլ ֆինանսավորման ներդրումային գործիքը 4. ԾՐԱԳՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

4.1. Տնտեսական ազդեցությունը և շահառուները

4.2. Սոցիալական և բնապահպանական ազդեցությունը

4.3. Հնարավոր ռիսկերը

Հավելված 1. Հյուսիս-Հարավ ծրագրի մոնիտորինգի շրջանակ

Հավելված 2. Ծրագրի առաջին փուլի մոնիտորինգի շրջանակ

Հավելված 3. Առաջին կարգի ճանապարհի համար երկրաչափական նախագծման

ստանդարտները

Նկար 1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանի քարտեզում

Նկար 2. Մաստարա-Մարալիկ ճանապարհային պլան (բաժանվող երթուղիները)

Նկար 3. Տաթևի կիրճի վրա նախատեսվող կամուրջի պատկերը

Նկար 4. Ճանապարհների ձյունապաշտպան ցանկապատի օրինակ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը կապել հյուսիսի հետ և ապահովել ելքը դեպի միջազգային շուկաներ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցումը և զարգացումը հնարավորություն կտա դյուրինացնել և աշխուժացնել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին փոխադրումներն ու առևտուրը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն տարածաշրջանային արդյունավետ տարանցիկ ճանապարհներ: Ծրագրի նպատակներն են`

- հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը,

- Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը և դյուրինացումը,

- տնտեսության հիմնական ոլորտների զարգացումը և արտահանման ընդլայնումը (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, շինարարություն, զբոսաշրջություն),

- բնակչության ներքին շարժերի ակտիվացումը և այլն:

Ծրագրի հիմնական խնդիրներն են` բարձրացնել երթևեկության անվտանգությունը և հարմարավետությունը, նվազեցնել տրանսպորտային ծախսերը` կրճատելով ճանապարհներից օգտվողների ֆինանսական և ժամանակային ծախսումները, ինտեգրել հնարավոր անհրաժեշտ հեռահաղորդակցության և այլ ենթակառույցները:

Բանակցությունների արդյունքում, համատեղ մշակված ծրագրի (1) հիման վրա, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ սույն թվականի սեպտեմբերի 15-ին և հոկտեմբերի 12-ին համապատասխանաբար նախաստորագրվել են Ծրագրի Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիրն ու Ծրագրի առաջին տրանշի իրականացման վարկային համաձայնագիրը: Այս համաձայնագրերը ուժի մեջ կմտնեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացումից հետո:

_______________________

1) Report and Recommendation of the President to the Board of Directors, Proposed Multitranche Financing Facility and Administration of Cofinancing Republic of Armenia: North-South Road Corridor Investment Program, Project 42144, ADB, September 2009

 

Առաջին համաձայնագիրը, ըստ էության, սահմանում է ԱԶԲ պատրաստակամությունը Ծրագիրը 500 միլիոն դոլարով ֆինանսավորելու վերաբերյալ, որն արդեն իսկ հավանության է արժանացել ԱԶԲ խորհրդի կողմից: Երկրորդ համաձայնագիրը 60 միլիոն դոլարի չափով, Ծրագրի առաջին փուլի առաջին տրանշի ֆինանսավորման արտոնյալ վարկային համաձայնագիր է (500 միլիոնի շրջանակներում):

Այսպիսով, Ծրագրի առաջին փուլը կիրականացվի երկու տրանշներով` ընդգրկելով Երևան-Աշտարակ-Գյումրի ճանապարհի վերակառուցում` համապատասխանեցնելու այն չորս երթևեկության շերտով մայրուղու միջազգային ստանդարտներին, և Երևան-Արարատ ճանապարհի երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ: Երրորդ տրանշը կիրականացվի Ծրագրի երկրորդ փուլում և կընդգրկի Սիսիան/Գորիս-Տաթև-Կապան հատվածը:

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳԻՐ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

1.1. Աշխարհաքաղաքական ենթատեքստը

 

Մեր տարածաշրջանը, կամրջելով ասիական, արաբական և եվրոպական երկրները, ունի յուրօրինակ և աճող աշխարհաքաղաքական մեծ նշանակություն: Սև և Կասպից ծովերը կապում են Կենտրոնական Ասիան Եվրոպայի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ, իսկ Միջերկրական ծովի միջոցով` ամբողջ աշխարհի հետ: Մյուս կողմից, Պարսից ծոցի միջոցով հնարավոր է մեկ այլ ելք դեպի արաբական և ասիական աշխարհ: Տարածաշրջանը մեծ ներուժ ունի դառնալու առևտրի, գործարարության լոգիստիկ խոշոր միջազգային հանգույց և էներգակիրների տարանցման ուղի: Դրա համար, սակայն, կարևոր է տրանսպորտային ցանցերի և ենթակառույցների բարելավումը և զարգացումը` ներառյալ մայրուղիները, երկաթուղիները և նավահանգիստները: Այս ուղղությամբ տարածաշրջանում արդեն իսկ կան մի շարք նախաձեռնություններ:

Ի տարբերություն հարևան երկրների, Հայաստանը չունի ծովային ելքեր: Մյուս կողմից, տարածաշրջանային հակամարտությունների արդյունքում, Ադրբեջանի (ներառյալ Նախիջևանի) և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները փակ են, իսկ աշխարհագրական (նաև այլ աշխարհաքաղաքական) պատճառներով հարավային հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ առևտուրը սահմանափակված է: Արդյունքում, Հայաստանը դուրս է մնում միջազգային նշանակության տրանսպորտային և էներգետիկ ծրագրերից, ինչպես նաև ստիպված է իր արտաքին առևտուրը կազմակերպել սահմանափակ հնարավորությունների և բարձր տրանսպորտային ծախսերի պայմաններում:

Հայաստանի ներքին տրանսպորտային ենթակառույցները և ճանապարհային ցանցը ստեղծվել է Խորհրդային Միության տարիներին (հիմնականում 1960 և 1970-ական թվականներին)` հարմարեցված լինելով և բխելով խորհրդային երկրի և տնտեսության օրինաչափություններից: Խորհրդային Միության փլուզումից և տնտեսական անկումից հետո Հայաստանի ճանապարհային ցանցի նշանակալի ներդրումներ և արդիականացում տեղի չի ունեցել, որի արդյունքում այսօր գործող ցանցը հնացած է, չի բավարարում արդի պահանջներին և չի կարողանում համարժեքորեն ծառայել Հայաստանի տնտեսության նպատակներին:

Այդ իսկ պատճառով, գիտակցելով տարածաշրջանում առկա մրցակցային պայմանները և հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկա և ապագա տնտեսական զարգացման ուղղությունները, ՀՀ կառավարությունը կարևորում է երկրում այնպիսի տրանսպորտային ցանցի և տարանցիկ ուղիների ստեղծումը, որոնք կապահովեն սպասարկման արդյունավետ և բարձր որակ` ծառայելով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքատնտեսական շահերին:

Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհը երկրի հարավը կապում է հյուսիսի հետ` ապահովելով մուտք Վրաստանի «Հարավային ճանապարհային միջանցք», որը և հնարավորություն է տալիս հասնել Փոթի և Բաթումի նավահանգիստներ, կամ դեպի արևելք` Թբիլիսի: Այս ճանապարհ կապում է ոչ միայն Հայաստանը և Վրաստանը, այլ ըստ էության կլրացնի Վրաստանը Ադրբեջանին կապող (ներկայում վերակառուցվող) «Արևելք-արևմուտք գլխավոր մայրուղին»:

 

1.2. Հայաստանի առևտուրը և տնտեսությունը

 

Հայաստանի արտաքին առևտուրը կազմում է ՀՆԱ-ի մոտ 46 տոկոսը, որը գերազանցապես կազմակերպվում է Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջոցով:

Հայաստանը «հիմնական կարգո տեսակի» բեռները ներմուծում է: Դա վերաբերում է երկրի համար ռազմավարական նշանակություն և սպառման մեծ ծավալներ ու անհրաժեշտություն ունեցող այնպիսի բեռներին, ինչպիսիք են հեղուկ վառելիքը, հացահատիկը, շաքարավազը և այլն: Ներմուծման մեջ մեծ կշիռ են կազմում նաև տրանսպորտային միջոցները, մեքենասարքավորումները և այլն: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներմուծման տեսականին բավականին ընդգրկուն և բազմազան է:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակները մեծամասամբ ունեն մեծ ծավալ և քաշ (թերևս բացառությամբ ադամանդագործության և ոսկերչության ոլորտի արտադրանքի): Արտահանման հիմնական ապրանքատեսակների համար` սև մետաղներ, հանքաքար, ցեմենտ, խմիչքներ և այլն, բեռնափոխադրման պայմանները և տրանսպորտային ծախսումները նշանակալի դեր ունեն:

Հայաստանը առանձնանում է նաև ռեգիոնալ զարգացման մեծ անհամամասնություններով: Երկրի բնակչությունը գրեթե հավասարապես տեղաբաշխված է (բնակվում է)` մայրաքաղաք Երևանում, այլ (մոտ 40) քաղաքներում և գյուղերում: Բարեկեցության, տնտեսական ակտիվության, սոցիալական, տնտեսական, մշակութային և այլ ենթակառույցների հասանելիության մակարդակները խիստ տարբեր են: Երկրի տարածքային համամասնական զարգացման արագացման և Երևանից դուրս գործարար ակտիվության բարձրացման և կենտրոնների ձևավորման առումով մեծ սահմանափակում են հանդիսանում հաղորդակցման պայմանները:

Չնայած երկիրը շատ փոքր է (ծայրամասերի միջև հեռավորությունը 400-500 կմ), այնուհանդերձ, ըստ դիտարկումների, երկրի հյուսիսային մասերում բնակվող բնակչության զգալի մասը ընդհանրապես չի եղել երկրի հարավում և ընդհակառակը: Սա իր հերթին պայմանավորված է երկրի ներսում փոխադրումների դժվարությունների, ժամանակային, ֆինանսական և այլ ծախսումների հետ: Մինչդեռ, թե ներքին և թե արտաքին տուրիզմը Հայաստանում զարգացման մեծ ներուժ կարող է ունենալ` տրանսպորտային արդիական ցանցի պայմաններում:

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները և քաղաքականության գերակայությունները կենտրոնանում են գիտելիքահեն տնտեսության զարգացման, բարձր արտադրողական և մեծ ավելացված արժեք պարունակող ոլորտների, ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա: Թեև այս ոլորտները և դրանց արտադրանքները կարող են ենթադրել արտաքին տրանսպորտային փոխադրումների առավել հեշտ և միավորի հաշվով էժան պայմաններ, այնուհանդերձ զարգացած և արդիական տրանսպորտային ցանցի և արտաքին ելքերի նկատմամբ պահանջները երբեք չեն կարող նվազել: Ավելին, նման տնտեսական միջավայրը պահանջում է բնակչության մոբիլության բարձր աստիճան և տեղաշարժի հարմարավետություն:

Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարությունը ենթադրում է տնտեսության բացվածության մեծ աստիճան: Հայաստանի զարգացումը ենթադրում է մի կողմից ներմուծման շարունակական աճ, իսկ մյուս կողմից` ներքին արտադրության գերազանցապես արտահանման ուղղվածություն:

Հայաստանի համար գերակա ճյուղեր հանդիսացող տուրիզմը և հանքարդյունաբերությունը, ինչպես նաև տնտեսության համար կարևոր ճյուղ հանդիսացող գյուղատնտեսությունը էապես կախված են ներքին ճանապարհային ցանցի և փոխադրումների պայմաններից:

 

1.3. Հայաստանի ճանապարհային ցանցը և ոլորտում առկա խնդիրները

 

Հայաստանի ճանապարհային ոլորտն ունի տեխնիկական, գործառնական, ֆինանսական, ինստիտուցիոնալ և կարգավորման դաշտին վերաբերող մի շարք խնդիրներ: Արդյունքում, այս իրավիճակը հանգեցրել է անարդյունավետ, ոչ ամբողջական և ոչ անվտանգ ցանցի գոյության: Այս խնդիրների լուծումը ժամանակ և համապատասխան ներդրումներ է պահանջում:

Հայաստանի ճանապարհային ցանցը հիմնականում ստեղծվել է 40-50 տարի առաջ: Երկիրն ունի բավականին լավ փոխկապակցված ընդհանուր օգտագործման ճանապարհների ցանց` յուրաքանչյուր 1000 կմ2 հաշվով մոտ 280 կմ ճանապարհ: Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 7.7 հազար կմ, որից 1.7 հազար կմ-ը միջպետական նշանակության է, 4 հազար կմ-ը` հանրապետական, իսկ մոտ 2 հազար կմ-ը` տեղական նշանակության: Ճանապարհային ցանցի որակը տարբեր մարզերում խիստ տարբեր է: Ճանապարհների անհարթության միջին ցուցանիշը կազմում է 8 մմ/մ` ըստ Միջազգային անհարթության ինդեքսի (IRI): Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների 15 տոկոսը գնահատվում է լավ վիճակում, 75 տոկոսը` բավարար, իսկ 10 տոկոսը` անբավարար: Տեղական նշանակության և հանրապետական նշանակության ճանապարհների զգալի մասը գտնվում է շատ վատ վիճակում: Վերջին 20 տարիների ընթացքում կապիտալ և պահպանման ծախսերի անբավարար մակարդակը հանգեցնում են ճանապարհային ծածկի արագ քայքայման` առաջացնելով վերանորոգման և վերակառուցման հրատապություն:

Հայաստանի ճանապարհների վերականգնման համար արտաքին օժանդակությունը զգալի նշանակություն և կարևորություն է ունեցել: 1995 թվականից ի վեր արտաքին օժանդակության հաշվին ոլորտում իրականացվել է շուրջ 253.4 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, որից 122.8 միլիոն ԱՄՆ դոլարը` վարկերի, իսկ 130.6 միլիոն ԱՄՆ դոլարը` նվիրատվությունների տեսքով (տես ստորև բերվող աղյուսակը):

Հայաստանի ճանապարհային ոլորտում արտաքին ներդրումները

 

._____________________________________________________________________.

|                  Ծրագրի անունը                  |Գումարը, |Հաստատման|

|                                                 |մլն ԱՄՆ  |թվականը  |

|                                                 |դոլար    |         |

|_________________________________________________|_________|_________|

|Համաշխարհային բանկի վարկեր                       |    100.8|         |

|_________________________________________________|_________|_________|

|Մայրուղիների ծրագիր                              |     35.9|   1995  |

|_________________________________________________|_________|_________|

|Տրանսպորտի ծրագրի ճանապարհների բաղադրիչ          |     27.9|   2000  |

|_________________________________________________|_________|_________|

|Կենսական նշանակության ճանապարհներ                |     25.0|   2009  |

|Կենսական նշանակության ճանապարհների լրացուցիչ     |     12  |   2009  |

|ծրագիր (2009 թ. մասնաբաժին)                      |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|Լինսի հիմնադրամի նվիրատվություններ               |    123.8|         |

|_________________________________________________|_________|_________|

|Մայրուղիների վերանորոգում                        |     73.4|   2001  |

|_________________________________________________|_________|_________|

|Երևանի  փողոցների վերանորոգում                   |     13.5|   2002  |

|_________________________________________________|_________|_________|

|Երկրորդային ճանապարհների վերանորոգում (87.4 կմ)  |     16.0|   2006  |

|_________________________________________________|_________|_________|

|Երևանի  փողոցների վերանորոգում (7.5 կմ)          |     20.9|   2006  |

|_________________________________________________|_________|_________|

|Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի            |      6.8|         |

|նվիրատվություններ                                |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|Գյուղական ճանապարհների բաղադրիչ                  |      6.8|   2006  |

|_________________________________________________|_________|_________|

|Ասիական զարգացման բանկի վարկեր                   |     22.0|         |

|_________________________________________________|_________|_________|

|Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր (2008-2009 թթ. |     22.0|   2007  |

|մասնաբաժին)                                      |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|Ընդամենը վարկեր                                  |    122.8|         |

|_________________________________________________|_________|_________|

|Ընդամենը նվիրատվություն                          |    130.6|         |

|_________________________________________________|_________|_________|

|Ընդամենը ներդրում                                |    253.4|         |

._____________________________________________________________________.

 

Հայաստանում ճանապարհների կառուցման և պահպանման ինստիտուցիոնալ կարողությունները թեև աստիճանաբար բարելավվում են, այնուհանդերձ դեռևս առկա են մի շարք խնդիրներ: Դրանք են`

- ճանապարհների պահպանման և շահագործման համար անհրաժեշտ ֆինանսավորման պակասը,

- համալսարանական ծրագրերի և կադրային ինտեգրված քաղաքականության բացակայությունը,

- արդյունավետ և մրցունակ ճանապարհաշինարարական ընկերությունների պակասը,

- բարձր որակավորում ունեցող խորհրդատու-ինժեներների պակասը,

- հին և միջազգային չափանիշներին չհամապատասխանող նախագծային և շինարարական ստանդարտների կիրառումը,

- ճանապարհային ակտիվների կառավարման և մոնիտորինգի ինտեգրված համակարգի բացակայությունը:

Ճանապարհաշինարարության ոլորտի զարգացման խոչընդոտ է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ տեղական կազմակերպությունները իրականացրել են համեմատաբար փոքր ծրագրեր և չունեն մեծ պայմանագրերի իրականացման անհրաժեշտ փորձառություն և կարողություններ: Մինչ օրս Հայաստանում միջազգային կապալառուները գործունեություն չեն իրականացրել, իսկ միջազգային խմբերով կոնսորցիումների մոտեցումը չի փորձարկվել: Տեղական ընկերությունների մեծամասնությունը տիրապետում են հնացած սարքավորումներ և տեխնոլոգիաներ: Արդյունքում, ժամանակակից փորձի, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացը շատ դանդաղ է: Ճանապարհաշինական աշխատանքներում չեն ներդրվել ժամանակակից բետոնային ծածկի կիրառումը, որը թույլ կտա փոխարինել ներկրվող նյութերը և նպաստել տեղական արտադրության, մասնավորապես ցեմենտի արտադրության ընդլայնմանը:

Այսպիսով, ճանապարհային ցանցի և ոլորտի զարգացման առումով առկա են մի շարք խնդիրներ, որոնցից հիմնականներն են.

- ճանապարհային ցանցի անմխիթար վիճակ և տեխնիկական ստանդարտների անհամապատասխանություն,

- ճանապարհների պահպանման համար անբավարար ֆինանսավորում,

- սահմանափակ ինստիտուցիոնալ կարողություններ,

- մասնագիտական կադրերի պակաս և կադրերի պատրաստման արդյունավետ ծրագրի բացակայություն,

- ժամանակակից գիտելիքի և տեխնոլոգիաների դանդաղ ներմուծում,

- ճանապարհաշինական ընկերությունների փորձառության և կարողությունների անբավարար մակարդակ,

- ճանապարհային երթևեկության անվտանգության վատթարացող իրավիճակ,

- սահմանային անցակետերում մաքսային ենթակառույցների անբավարար մակարդակ և այլն:

 

1.4. Տրանսպորտային միջոցները և երթևեկության անվտանգություն

 

2007 թվականի սկզբի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 329855 ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց մոտ 80 տոկոսը կազմում են ուղևորատար թեթև ավտոմեքենաները: Մարզերում 1000 մարդու հաշվով գրանցված ավտոտրանսպորտային միջոցների (մեքենաներ) համեմատական թվաքանակը բավականին տարբեր է` միջինում կազմելով 59 մեքենա: Գեղարքունիքում 1000 մարդու հաշվով գրանցված է 45 մեքենա, իսկ Վայոց Ձորում` 79, այն դեպքում, երբ Երևանում նույն ցուցանիշը կազմում է 120: Տրանսպորտային միջոցների շարժի միջին ժամկետը կազմում է 12 տարի: Ավտոտրանսպորտային պարկը բավականին հին է և առաջացնում է թե երթևեկության հարմարավետության և թե ծախսումների խնդիրներ:

Ճանապարհների անվտանգությունը կարևոր խնդիր է դառնում Հայաստանում: 2007 թվականին գրանցվել է 1943 ճանապարհատրանսպորտային պատահարներ, 2001 թվականի 1021-ի դիմաց: Մահվան ելքով պատահարների քանակը կազմել է 371, 2001 թվականի 237-ի դիմաց:

Եթե 2001-2004 թվականների ընթացքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 9 տոկոսով, ապա 2004-2007 թվականներին այն աճել է 43 տոկոսով: Միաժամանակ, վերջին 7 տարիներին լուրջ վնասվածքների թիվն ավելի քան կրկնապատկվել է:

Հայաստանում մահացությունների թիվը 10,000 տրանսպորտային միջոցի հաշվով Եվրոպական ամենաանվտանգ երկրների համեմատ բարձր է մոտ 9 անգամ:

Հարկ է նկատել նաև, որ պատահարների վերաբերյալ վիճակագրությունը զգալիորեն ցածր է, քանի որ միայն գույքի վնասվածքով պատահարները շատ դեպքերում չեն գրանցվում ճանապարհային ոստիկանությունում: Ճանապարհատրանսպորտային պատահարը Հայաստանում գրանցվում է մահվան ելքով պատահարից հետո 7-օրյա ժամկետում տուժողի մահվան դեպքում միայն, այն դեպքում, երբ միջազգային նորմ է համարվում 30-օրյա ժամկետը:

Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը պայմանավորվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով, ճանապարհային ծածկի վատ վիճակով, անվտանգության կահավորման և ճանապարհների լուսավորության ոչ բավարար մակարդակով:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Ծրագրի նպատակները

 

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի տնտեսության և տարածաշրջանային առևտրի զարգացմանը:

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը ընդգրկում է Ագարակ-Կապան-Երևան-Գյումրի-Բավրա մայրուղիները և ճանապարհային ենթակառույցները: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է բարելավել ճանապարհային կապը Հայաստանի երկու հարևանների` Իրանի և Վրաստանի հետ` ապահովելով արդյունավետ և անվտանգ ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ:

Հայաստանը Իրանի հետ ունի մեկ, իսկ Վրաստանի հետ երեք սահմանային անցակետեր` Բագրատաշեն (Սադախլո), Ձորամուտ (Գուգութի) և Բավրա (Նինոցմինդայից հարավ): Վերջին երկու սահմանակետերից ճանապարհը Վրաստանի տարածքում գտնվում է շատ վատ վիճակում և, արդյունքում, այսօր բեռնափոխադրումները գրեթե ամբողջությամբ անցնում են Բագրատաշենի անցակետով: Ներկայումս Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Վրաստան ծրագրի միջոցներով վերանորոգվում է Նինոցմինդա-Բավրա ճանապարհահատվածը (աշխատանքների ավարտը ակնկալվում է 2010-ի վերջին): Վրաստանը նաև նախատեսում է բարելավել Բավրա-Ժդանով-Ախլցխա-Բաթումի ճանապարհը` որպես Թբիլիսին սևծովյան նավահանգիստների հետ կապող այլընտրանքային ճանապարհ: Բավրայից ելքը հնարավորություն կտա Հայաստանին ամենակարճ հնարավոր ճանապարհով հասնել Փոթի և Բաթումի, ինչպես նաև Թուրքական նավահանգիստներ` ապահովելով կապը Եվրոպայի և Ռուսաստանի հետ:

Մյուս կողմից, Հայ-Թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում Կարս-Գյումրի ճանապարհը մեկ այլ այլընտրանքային, արդյունավետ և արագ ելք կծառայի Հյուսիս-հարավ միջանցքի համար:

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը նպատակ ունի նաև մեծապես նպաստել Հայաստանի ներքին փոխադրումների բարելավմանը և աշխուժացմանը: Ծրագիրը հնարավորություն կտա նաև առավել մատչելի և արդյունավետ կապ ապահովել երկրի հանքարդյունաբերական, տուրիստական, գյուղատնտեսական, գործարար և լոգիստիկ կենտրոնների հետ:

Այսպիսով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերակառուցումը և զարգացումը նպատակ ունի դյուրինացնել և աշխուժացնել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին փոխադրումներն ու առևտուրը, ակտիվացնել բնակչության շարժը:

Ծրագրի հիմնական խնդիրներն են` բարձրացնել երթևեկության անվտանգությունը և հարմարավետությունը, նվազեցնել տրանսպորտային ծախսերը` կրճատելով ճանապարհներից օգտվողների ֆինանսական և ժամանակային ծախսումները, ինտեգրել հնարավոր անհրաժեշտ հեռահաղորդակցության և այլ ենթակառույցները (2):

_______________________

2) Ճանապարհային միջանցքը պետք է համապատասխանի առաջին կարգի ճանապարհի ստանդարտներին: Երկրաչափական նախագծման տարրերը բերվում են Հավելված 4-ում, որոնք կկիրառվեն մանրամասն նախագծման համար: Դրանք հիմնվում են ՀՀ շինարարական նորմերի վրա (IV11.05.02-99)` հաշվի առնելով Ե-ճանապարհային չափանիշները (ՄԱԿ-ի Եվրոպական Համաձայնագիրը Գլխավոր Միջազգային Երթևեկության Մայրուղիների վերաբերյալ, 2008 թ.):

 

Այսօր, կարճաժամկետ հատվածի համար, ծրագիրն ունի նաև հակաճգնաժամային նշանակություն` խթանելով ներքին ծախսումները և զբաղվածությունը:

Ծրագրի իրականացման արդյունքում մասնավորապես ակնկալվում է ունենալ հետևյալ կոնկրետ արդյունքները`

- միջազգային չափանիշներին բավարարող բարելավված ճանապարհային միջանցք` մասնավորապես Երևան-Գյումրի հատվածում չորս երթևեկության շերտով առաջին կարգի ճանապարհ,

- միջանցքի մյուս հատվածներում երկու երթևեկության շերտով բարձր ստանդարտի ճանապարհներ` հետագայում ևս երկու շերտով ընդլայնման հնարավորությամբ,

- ժամանակակից սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ,

- ճանապարհային միջանցքի արդյունավետ կառավարման համակարգ:

Ծրագրի իրականացումը դիտվում է ՀՀ կառավարության «Գյումրի տեխնոքաղաքի վերակառուցման», «Տաթև զբոսաշրջային կենտրոն» և «Ջերմուկ քաղաքի զարգացման» և «Զվարթնոցի ազատ տնտեսական գոտու» ծրագրերի համատեքստում: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի իրականացումը էապես կնպաստի նշված ծրագրերի արդյունավետությանը և նպատակների ձեռքբերմանը:

 

2.2. Ճանապարհային ոլորտի ներդրումային պլանը և Ծրագրի ֆինանսավորումը

 

«Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ռազմավարություն 2020-ի» շրջանակներում մշակվել է Հայաստանի ճանապարհային ոլորտի ներդրումային ծրագիր: Այն ընդգրկում է 2010-2020 թվականների համար առաջնահերթ բարելավման անհրաժեշտություն ներկայացնող միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհային ցանցը: Մասնավորապես, ներդրումային պլանը ենթադրում է 1,361 կմ ճանապարհների վերակառուցում (ներառյալ Հյուսիս-հարավ միջանցքը), որից 741 կմ-ը` գյուղական ճանապարհներ են: Այս ծրագրի ընդհանուր արժեքը գնահատված է մոտ 1.3-1.5 միլիարդ ԱՄՆ դոլար, որը կիրականացվի Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական ներդրումների բանկի, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության և այլ հնարավոր դոնորների և մասնավոր ներդրողների աջակցությամբ (տես` ստորև աղյուսակը):

 

Հայաստանի տրանսպորտային ոլորտի նախնական ներդրումային ծրագիր

(2010-2020 թթ.)

 

._____________________________________________________________________.

|        Ճանապարհ/ճանապարհահատված        |Երկարու-|Արժեք   |Ֆինանսա-  |

|                                        |թյուն   |(միլիոն |վորում    |

|                                        |(կմ)    |ԱՄՆ     |          |

|                                        |        |դոլար)  |          |

|________________________________________|________|________|__________|

|Հյուսիս-հարավ միջանցք (Մ-1 և  Մ-2       |     545|     785|ԱԶԲ և  այլ|

|միջպետական ճանապարհներ)                 |        |        |          |

|________________________________________|________|________|__________|

|Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման   |        |        |          |

|(Մ-3 միջպետական ճանապարհ)               |        |        |          |

|________________________________________|________|________|__________|

|Աշտարակ-Սպիտակ հատված                   |      22|      24|ՀԲ        |

|________________________________________|________|________|__________|

|Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6   |        |        |          |

|միջպետական ճանապարհ)                    |        |        |          |

|________________________________________|________|________|__________|

|Վանաձոր-Ալավերդի հատված                 |      45|      49|ՀԲ        |

|________________________________________|________|________|__________|

|Ալավերդի-Վրաստան հատված                 |       8|      9 |ՀԲ        |

|________________________________________|________|________|__________|

|Ընդամենը միջպետական ճանապարհներ         |     620|     867|          |

|________________________________________|________|________|__________|

|Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր       |      75|    18.6|ԱԶԲ       |

|(2010 թ. մասնաբաժին)                    |        |        |          |

|________________________________________|________|________|__________|

|Գյուղական ճանապարհահատվածի լրացուցիչ    |      70|    17.6|ԱԶԲ       |

|ծրագիր                                  |        |        |          |

|________________________________________|________|________|__________|

|Գյուղական ճանապարհահատվածի լրացուցիչ    |     100|    24.6|ՀԲ        |

|ծրագիր (2009 թ. մասնաբաժին)             |        |        |          |

|________________________________________|________|________|__________|

|Գյուղական ճանապարհների ծրագիր           |     280|      70|ՃՄՀԳ      |

|________________________________________|________|________|__________|

|ՀՀ կառավարություն                       |     216|      54|ՀՀ        |

|                                        |        |        |պետբյուջե |

|________________________________________|________|________|__________|

|Ընդամենը գյուղական ճանապարհներ          |     741|   184.8|          |

|________________________________________|________|________|__________|

|Ընդամենը Հարկեր և  տուրքեր              |        |   210.2|          |

|________________________________________|________|________|__________|

|Ընդամենը ներդրումային բաղադրիչ          |   1,361|   1,262|          |

|________________________________________|________|________|__________|

|Ճանապարհային ոլորտի ծրագրի իրականացում  |        |      10|ԱԶԲ       |

|________________________________________|________|________|__________|

|Ճանապարհային անվտանգության              |        |      10|ՀԲ, ԱԶԲ,  |

|ռազմավարության իրականացում              |        |        |պետբյուջե |

|________________________________________|________|________|__________|

|Ընդամենը ոչ ներդրումային բաղադրիչ       |        |      10|          |

|________________________________________|________|________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                                |   1,361| 1,3-1.5|          |

|                                        |        | միլիարդ|          |

._____________________________________________________________________.

 

ԱԶԲ - Ասիական զարգացման բանկ, ՀԲ-Համաշխարհային բանկ, ՃՄՀԳ-Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության:

 

Ընդհանուր ներդրումային ծրագրից 545 կմ-ը բաժին է ընկնում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքին, որի համար նախատեսվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումների (785 միլիոն ԱՄՆ դոլար` գումարած հարկեր) իրականացում: Ստորև բերվող աղյուսակում ներկայացվում է Հյուսիս-Հարավ ծրագրի ճանապարհահատվածների և ներդրումների մանրամասն գնահատականները:

 

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումների պլան 2010-2017

 

.____________________________________________________.

|                                |Երկարու-|Արժեք     |

|                                |թյուն   |(միլիոն   |

|                                |(կմ)    |ԱՄՆ դոլար)|

|________________________________|________|__________|

|1. Հյուսիս-հարավ միջանցք Մ-1    |     164|       397|

|________________________________|________|__________|

|Բավրա-Գյումրի                   |      38|        50|

|________________________________|________|__________|

|Գյումրու շրջանցում              |      20|        62|

|________________________________|________|__________|

|Գյումրի-Մաստարա                 |      40|       104|

|________________________________|________|__________|

|Մաստարա-Աշտարակ                 |      48|       138|

|________________________________|________|__________|

|Աշտարակ-Երևան                   |      18|        43|

|________________________________|________|__________|

|2. Հյուսիս-հարավ միջանցք Մ-2    |     381|       388|

|________________________________|________|__________|

|Երևան-Երասխ                     |      50|         6|

|________________________________|________|__________|

|Երասխ-Գորիս                     |     173|        52|

|________________________________|________|__________|

|Գորիս-Կապան այլընտրանքային      |      75|       290|

|ճանապարհ                        |        |          |

|________________________________|________|__________|

|Կապան-Իրանի սահման              |      83|        40|

|________________________________|________|__________|

|Հարկեր և  տուրքեր               |     -  |       177|

|________________________________|________|__________|

|ԸՆԴԱՄԵՆԸ                        |     545|       962|

.____________________________________________________.

 

Ասիական զարգացման բանկը կհանդիսանա ծրագրի հիմնական ֆինանսավորողներից մեկը, որը Հայաստանի կառավարությանը կհատկացնի 500 միլիոն դոլարի վարկ, որից 60 միլիոնը` արտոնյալ պայմաններով: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ԱԶԲ Բազմափուլ ֆինանսավորման գործիքի (ԲՖԳ) միջոցով: Ասիական զարգացման բանկը ֆինանսավորում է նաև Ադրբեջան-Վրաստան միջանցքի ադրբեջանական հատվածը, ինչպես նաև Փոթի-Բաթումի-Սարպի ճանապարհային միջանցքը:

Ծրագրի իրականացման ավելի ուշ փուլերում նախատեսվում է պետական մասնավոր համագործակցության (PPP) միջոցով ներդրումների իրականացում, որը, հաջողելու դեպքում, կնվազեցնի Ծրագրի ֆինանսավորման համար նշված վարկային պահանջը` թեթևացնելով արտաքին պարտքի բեռը: Պետական մասնավոր համագործակցության (PPP) զարգացումը թույլ կտա նաև ոչ արտաքին միջոցներով ընդլայնել Ծրագրի գնահատված արժեքը` ամբողջ միջանցքը համապատասխանեցնելով միջազգային բարձր ստանդարտների: Դրա համար կպահանջվի լրացուցիչ մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար:

Ի թիվս միջազգային կազմակերպությունների, դոնորների և մասնավոր ներդրողների, Ծրագրի ֆինանսավորման աղբյուր կարող է հանդիսանալ նաև հայկական սփյուռքը` ֆինանսավորման զանազան մեխանիզմների ներդրման արդյունքում:

 

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ֆինանսավորման պլանը

 

.__________________________________________________.

|                                      |Ընդամենը   |

|                                      |(միլիոն ԱՄՆ|

|                                      |դոլար)     |

|______________________________________|___________|

|Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ)          |     500   |

|______________________________________|___________|

|Հատուկ հիմնադրամի միջոցներ            |      60   |

|______________________________________|___________|

|Հասարակ կապիտալ միջոցներ              |     440   |

|______________________________________|___________|

|Այլ ֆինանսավորում (ՀԲ, ՎԶԵԲ/ԵՆԲ, ՃՄՀԳ)|     285   |

|______________________________________|___________|

|Հարկեր                                |     177   |

|______________________________________|___________|

|Ընդամենը                              |     962   |

.__________________________________________________.

 

2.3. Ծրագրի իրականացման սկզբունքները

 

Ծրագրի իրականացման համար սահմանվում են մի շարք սկզբունքներ: Դրանք վերաբերվում են թե Ծրագրի իրականացմանը և թե արդյունքների կառավարմանը:

Ծրագրի իրականացմամբ Հայաստանում պետք է ապահովվի`

1. խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի «լավ կառավարման» մշակույթի արմատավորում,

2. տարբեր մակարդակներում (և տարբեր սուբյեկտների միջև) շահերի բախման արդյունավետ կառավարում և հավասարակշռում,

3. պետական մասնավոր համագործակցության մեխանիզմների ներդրում,

4. ժամանակակից գիտելիքի և տեխնոլոգիաների ներհոսք, տեղական փորձի և կարողությունների աճ և զարգացում,

5. միջազգային բարձր չափանիշների և ստանդարտների ներդրում,

6. բետոնային ծածկի և տեղական հումքի կիրառման հնարավորություններ,

7. ինստիտուցիոնալ և կառավարման կարողությունների հզորացում,

8. գնումների ընդունելի ընթացակարգեր և գործընթաց,

9. թափանցիկության և հաշվետվողականության բարձր մակարդակ:

 

3. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3.1. Ծրագրի կառավարումը

 

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կառավարումը, ըստ էության, ունի երեք մակարդակ` ռազմավարության և քաղաքականության ընտրություն, Ծրագրի համակարգում և վերահսկողություն, Ծրագրի իրականացում:

 

Ծրագրի իրականացման կառավարման մակարդակները

 

.___________________.

Ռազմավարական և                        |ՀՀ կառավարություն  |

    քաղաքական որոշումներ                  .___________________.

|

.___________________.

Ծրագրի համակարգում                    |Կառավարման խորհուրդ|

.___________________.

|

    Ծրագրի իրականացում                    .___________________.

|        ԾԻԿ        |

.___________________.

 

ՀՀ կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջոցով իրականացնում է Ծրագրի ռազմավարական և քաղաքական որոշումների կայացումը, համագործակցում և բանակցում է ֆինանսավորողների հետ, մշակում է հիմնական սկզբունքները և կանոնները: Ծրագրի իրականացման անմիջական շահառուներ են նաև ՀՀ տարածքային կառավարման և բնապահպանության նախարարությունները:

Ծրագրի կառավարման խորհուրդը Ծրագրի համակարգող և վերահսկող մարմին է, որի հիմնական գործառույթներն են`

- Ծրագրի իրականացման քաղաքականության, ռազմավարական ուղղվածության և պլանավորման ուղղորդում,

- միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցների համակարգում,

- Ծրագրի իրականացման կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն:

Ծրագրի կառավարման խորհուրդը հաշվետու է ՀՀ կառավարությանը, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 892-Ա որոշման համաձայն:

Ծրագրի իրականացման կազմակերպությունը (այսուհետ` ԾԻԿ) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հիմնադրված կառույց է, որը հաշվետու է Ծրագրի կառավարման խորհրդին:

ԾԻԿ-ը հանդիսանում է Ծրագրի իրականացման գործադիր մարմին, որը պատասխանատու է Ծրագրի և դրա առանձին ենթածրագրերի իրականացման գործընթացի կառավարման համար: ԾԻԿ-ի ֆինանսավորումը իրականացվում է Ծրագրի միջոցներից, ՀՀ պետական բյուջեի, և այլ աղբյուրներից:

ԾԻԿ-ի հիմնական գործառույթներն են`

- առանձին տրանշերի ֆինանսավորմանը հավակնող ծրագրերի ընտրության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում

- շինարարական աշխատանքների նախագծերի ուսումնասիրություն և հավանության արժանացում

- գնումների պլանավորում և իրականացում

- ընտրված կապալառուների, մատակարարների և խորհրդատուների (Ծրագրի նախապատրաստման, շինարարական աշխատանքների նախագծման և անկախ տեխհսկողության) հետ պայմանագրերի կնքում և դրանցից բխող պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն

- Ծրագրի ֆինանսական կառավարում, ներառյալ Ծրագրի վարկային միջոցների առհանման հայտերի պատրաստում, կապալառուներին, մատակարարներին և խորհրդատուներին վճարումների իրականացում, հաշվապահության վարում

- օժանդակություն բնապահպանական և սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացմանը

- Ծրագրի իրականացման և արդյունքների մոնիտորինգ և հաշվետվությունների ներկայացում և հանրային իրազեկում,

- շահագործման և պահպանման մոդելների ներդնում և կառավարում` ներառյալ կատարողականի վրա հիմնված պետական-մասնավոր համագործակցությամբ:

ԾԻԿ-ի կառուցվածքում ընդգրկված են հետևյալ ստորաբաժանումները`

- Ծրագրերի նախապատրաստման բաժին,

- Պայմանագրերի կառավարման բաժին,

- Սոցիալական պաշտպանության, վերաբնակեցման և բնապահպանական բաժին,

- Ֆինանսա-իրավաբանական բաժին,

- Ընդհանուր ծառայությունների բաժին:

Նշված բաժինները կհամալրվեն համապատասխան որակավորումներ և փորձառություններ ունեցող պրոֆեսիոնալ մասնագետներով, որոնք կընտրվեն համապատասխան մրցույթների միջոցով` յուրաքանչյուր աշխատատեղի համար մշակված աշխատանքի նկարագրության, որակավորման և փորձառությունների չափանիշները սահմանող փաստաթղթերի հիման վրա: ԾԻԿ-ի ղեկավար աշխատակազմի (ներառյալ ստորաբաժանումների ղեկավարների) վերջնական ընտրությունը կատարում է Ծրագրի կառավարման խորհուրդը, իսկ մյուս պաշտոնյաների ընտրության և աշխատանքի ընդունման համար տալիս է համաձայնություն:

Ծրագրի կառավարման խորհուրդը անհրաժեշտության դեպքում կարող է ԾԻԿ-ի որոշ գործառույթներ ժամանակավորապես փոխանցել այլ կազմակերպությունների:

Ծրագրի իրականացմանը մասնակցում են նաև համաֆինանսավորող կազմակերպությունները, հանձնաժողովները, խորհրդատուները, մատակարարները և կապալառուները:

Համաֆինանսավորող կազմակերպությունները (դոնորները)` միջազգային դոնոր և ֆինանսական տարբեր կազմակերպություններն են, մասնավոր կառույցները, որոնք հանդես են գալիս որպես Ծրագրի իրականացման մեկ կամ մի քանի փուլերի համաֆինանսավորողներ: Համագործակցում են ՀՀ կառավարության, Ծրագրի կառավարման խորհրդի, ԾԻԿ-ի, ինչպես նաև Ծրագրի իրականացման ընթացքում գործող հանձնաժողովների և մարմինների հետ:

Հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, մարմիններ` Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվող ժամանակավոր կամ մշտական գործող միավորներ են: Մասնավորապես, կարող են ստեղծվել`

- Գնահատող (մրցութային) հանձնաժողովներ,

- Ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խմբեր,

- Հանրային իրազեկման մարմիններ,

- Շահառուների խորհուրդներ և այլն:

Գնահատող հանձնաժողովները կիրականացնեն Ծրագրի ֆինանսավորողների (ԱԶԲ և այլն) հետ կնքված համապատասխան համաձայնագրերով նախատեսված գնումների շրջանակներում խորհրդատուների, մատակարարների և կապալառուների մրցութային առաջարկների գնահատում:

Ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մոնիտորինգի և գնահատման աշխատանքային խմբերը պատասխանատու կլինեն Ծրագրի իրականացման պարբերական մոնիտորինգի և գնահատման համար:

Հանձնաժողովները, աշխատանքային խմբերն ու մարմինները ստեղծվում են Ծրագրի կառավարման խորհրդի կողմից, ըստ անհրաժեշտության: Համագործակցում են ԾԻԿ-ի, խորհրդատուների, մատակարարների և կապալառուների, ինչպես նաև համաֆինանսավորող կազմակերպությունների և դոնորների հետ:

Խորհրդատուները` կազմակերպություններ կամ ֆիզիկական անձինք են, որոնք իրականացնում են Ծրագրի զարգացման հնարավորությունների ուսումնասիրություններ, անհրաժեշտ հետազոտություններ, գնահատումներ, համապատասխան աշխատանքների ինժեներական նախագծումներ, Ծրագրի իրականացման հսկողական, ինչպես նաև պահանջվող այլ աշխատանքները:

Խորհրդատուները, ըստ անհրաժեշտության, իրականացնում են նաև Ծրագրի իրականացման քաղաքականության բարեփոխումների և կարողությունների զարգացման նախապատրաստում: Համագործակցում են Ծրագրի կառավարման խորհրդի, ԾԻԿ-ի, ինչպես նաև գործող հանձնաժողովների և մարմինների հետ:

Կապալառուներ` համապատասխան մրցութային գործընթացներով ընտրված միջազգային կամ տեղական կազմակերպություններն են, որոնք Ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի համաձայն իրականացնում են շինարարական աշխատանքներ:

Մատակարարներ` համապատասխան մրցութային գործընթացներով ընտրված միջազգային կամ տեղական կազմակերպություններն են, որոնք Ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի համաձայն իրականացնում են համապատասխան ապրանքների, սարքավորումների կամ նյութերի մատակարարում:

 

3.2. Բազմափուլ ֆինանսավորման ներդրումային գործիքը

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը մասամբ կֆինանսավորվի ԱԶԲ-ի կողմից տրամադրված 500 միլիոն ԱՄՆ դոլար չափով Բազմափուլ ֆինանսավորման գործիքի (ԲՖԳ) շրջանակներում: Այն, ըստ էության, արտահայտում է ԱԶԲ-ի պատրաստակամությունը` առաջիկա 6 տարիների ընթացքում առանձին վարկերի միջոցով Ծրագրի մինչև 500 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման մասին` ըստ ՀՀ կառավարության կողմից ներկայացված հայտերի:

ԲՖԳ-ն բավականին ճկուն ձևաչափ է նման խոշոր Ծրագիրը իրականացնելու համար: Այն Ծրագրի համար ապահովում է ֆինանսական կայունություն: Այն հնարավորություն է տալիս ԱԶԲ-ին հետևել իրականացման ընթացքի համապատասխանությանը նախատեսվածին: Յուրաքանչյուր տրանշի ժամանակ բավականաչափ ռեսուրսներ կօգտագործվեն հաջորդ տրանշի նախապատրաստման համար` ներառյալ նախագծման աշխատանքները: Այդ կօգնի արագացնելու պայմանագրերի կնքման, վճարման և արդյունքներին հասնելուն գործընթացները:

Առաջարկվող ներդրումային ծրագիրը կունենա հետևյալ կոնկրետ արդյունքները.

- 550 կմ երկարությամբ բարելավված ճանապարհային միջանցք,

- ժամանակակից սահմանային և մաքսային ենթակառույցներ,

- ճանապարհային միջանցքի արդյունավետ կառավարում` տրանսպորտի ոլորտի ռազմավարության իրականացման միջոցով:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլը ներառում է Երևան-Գյումրի հատվածը, իսկ երկրորդ փուլը` Երևան-Մեղրի:

Յուրաքանչյուր փուլ իրականացվելու է տրանշների միջոցով: Մասնավորապես, առաջին փուլը կունենա 2 տրանշներ, իսկ երրորդ տրանշը կմտնի Ծրագրի երկրորդ փուլի մեջ: Վերջինս նախատեսվում է իրականացնել նաև այլ վարկային միջոցներ ներգրավման և պետություն-մասնավոր համագործակցության միջոցով: Երրորդ տրանշի իրականացման ժամանակ հնարավոր խնայողությունները կուղղվեն Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի վերականգնմանը:

Ծրագրի առաջին փուլի առաջին տրանշով նախատեսվում է` Երևան-Աշտարակ չորս երթևեկության շերտով առաջին կարգի ճանապարհի վերակառուցման և Երևան-Արարատ չորս երթևեկության շերտով առաջին կարգի ճանապարհի երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ, ծրագրի իրականացման աջակցություն (ներառյալ շինարարական աշխատանքների նախագծերի և մրցույթների փաստաթղթերի մշակման և վերահսկողության խորհրդատվական ծառայություններ) և ճանապարհային ոլորտային ռազմավարության օժանդակության տրամադրում: Առաջին տրանշի ընդհանուր գումարը կկազմի 70 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը կհանդիսանա ՀՀ կառավարության համաֆինանսավորումը: Ակնկալվում է, որ այս գումարից տեղի կունենա խնայողություն, որը կուղղվի երկրորդ տրանշի աշխատանքներին:

 

Առաջին տրանշի կոնկրետ արդյունքներն են.

 

- Երևան-Աշտարակ չորս երթևեկության շերտով առաջին կարգի ճանապարհի 18.4 կիլոմետրանոց հատվածի վերակառուցում,

- Երևան-Արարատ ճանապարհի երթևեկության անվտանգության բարելավում,

- 2-րդ տրանշի նախագծերի և մրցութային փաստաթղթերի նախապատրաստում,

- Ճանապարհային ոլորտի ծրագրի իրականացմանն աջակցության տրամադրում:

 

Երկրորդ տրանշի նախնական արդյունքներն են.

 

- Աշտարակ-Գյումրի չորս երթևեկության շերտով առաջին կարգի ճանապարհի 88 կիլոմետրանոց հատվածի կառուցում,

- 3-րդ տրանշի ծրագրի նախապատրաստում,

- սահմանային ենթակառույցների բարելավում,

- ճանապարհային ոլորտի ծրագրի հետագա իրականացում:

Հաջորդող տրանշների միջոցով կբարենորոգվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի մնացած հատվածները և լրացուցիչ աջակցություն կտրամադրվի ճանապարհային միջանցքի կառավարմանը:

 

4. ԾՐԱԳՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Տնտեսական ազդեցությունը և շահառուները

 

Ծրագիրը կնպաստի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին: Դրա արդյունքում կշահեն ճանապարհից օգտվողները, ճանապարհաշինական ընկերությունները, առևտրով զբաղվողները և ավտոմոբիլային տրանսպորտի և առևտրի զարգացման գործում շահ ունեցող այլ անձինք: Վերակառուցված միջանցքի ուղղակի առավելություններն են`

- Ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման և պահպանման ավելի ցածր ծախսերը,

- արագ և առավել հուսալի ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունները,

- ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատումը,

- շուկաների և սոցիալական ծառայությունների հասանելիության աճը,

- աշխատատեղերի ստեղծումը և եկամուտների աճը (տեղական աշխատուժի և շինարարական նյութերի օգտագործման շնորհիվ), ինչպես ծրագրի իրականացման ընթացքում, այնպես էլ ծրագրի ավարտից հետո:

Ծրագրի իրագործման արդյունքից ուղղակիորեն կօգտվեն մեքենաների սեփականատերերը և վարորդները, ինչպես նաև ճանապարհային շինարարական ընկերությունները, սակայն հեռանկարային առումով կշահեն ուղևորա և բեռնափոխադրման ծառայությունից օգտվողները` տրանսպորտային ծախսերի նվազեցման արդյունքում:

Թեև ծրագրի խոշոր շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, սակայն տարածաշրջանի այլ երկրները նույնպես կշահեն ծրագրից` դեպի Հայաստան և Հայաստանի տարածքով ավելի արդյունավետ երթևեկության արդյունքում: Ոչ ուղղակի օգուտները, որոնք շոշափելի են դառնալու Ծրագրի իրագործման արդյունքում, հանդիսանում են` ճանապարհային ցանցի կառավարման բարելավումը, բիզնես գործունեության և աշխատատեղերի ավելացումը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված են ճանապարհային ցանցի զարգացման հետ:

Ներդրումային ծրագիրն անուղղակիորեն կնպաստի աղքատության կրճատմանը` խթանելով տնտեսական զարգացումը: Ծրագրից զգալիորեն կշահեն գյուղական համայնքները և, մասնավորապես, գյուղաբնակ աղքատ բնակչությունը: Մասնավորապես, ծրագիրը կնպաստի բնակչության տեղաշարժի հնարավորությանը հինգ մարզերում, որոնց տարածքներով ձգվում է միջանցքը:

Ծրագրի շրջանակն ընդգրկող տարածաշրջանի բնակչության մեծ մասը զբաղված են գյուղատնտեսության կամ փոքր ու միջին գյուղատնտեսական արդյունաբերության ոլորտում (այդ թվում նաև ընտանեկան գյուղատնտեսական արդյունաբերությունում): Տրանսպորտային ծախսերի և երթևեկության ժամանակի կրճատումը և տրանսպորտային ծառայությունների հասանելիությունը կնպաստի բնակչության կյանքի պայմանների բարելավմանը, քանի որ ծրագրի իրագործման արդյունքում ճանապարհային վիճակի բարելավումը հնարավորություն կտա նրանց հասնել մոտակա շուկաներ և սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատություններ, ինչպիսիք են դպրոցները, հիվանդանոցները և ցերեկային ստացիոնարները` ապահովելով աշխատանքի ավելի լայն հնարավորություններ:

Հայաստանում շատ են պատմական վայրերը, որոնց պատմությունը սկսվում է 4-5-րդ դարերից: Հայաստանը հանդիսանում է քրիստոնեական կոթողների բնակավայր: Ջերմուկն ու Տաթևը տուրիզմի տեսանկյունից շատ գրավիչ վայրեր են, ուր զբոսաշրջիկներ են ժամանում ամբողջ աշխարհից: Ակնկալվում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կնպաստի զբոսաշրջիկության զարգացմանը և կխթանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվեն 2500-3000 աշխատատեղեր, որի 45-50 տոկոսը կկազմի ոչ մասնագիտական աշխատանքը կամ շինարարության հետ կապված ծառայությունները:

Ծրագրի արդյունքում նախատեսվող հիմնական օգուտները չափվում են տրանսպորտային ծախսերի կրճատմամբ և ժամանակի խնայողությամբ: ՈՒղևորների համար տնտեսական օգուտները հաշվարկված է 2.5 ԱՄՆ դոլար մեկ ժամի համար, իսկ բեռնափոխադրումների դեպքում խնայված ժամանակը գնահատված է 1 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր տոննայի հաշվով 1 ժամում:

 

4.2. Սոցիալական և բնապահպանական ազդեցությունը

 

ՀՀ կառավարության հավանության են արժանացել Ծրագրի իրականացման ընթացիկ գործընթացների համար անհրաժեշտ հետևյալ փաստաթղթերը.

1. «Բնապահպանական գնահատման և ուսումնասիրության շրջանակները»,

2. «Նախնական բնապահպանական հետազոտության մասին զեկույցը»,

3. «Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակները»:

Ծրագրի իրականացման ընթացքում կապահովվի, որ ֆինանսավորվող բոլոր փուլերն և կառույցները նախագծվեն, իրականացվեն և պահպանվեն Հայաստանի գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև ԱԶԲ Բնապահպանական քաղաքականության (2002) և Բնապահպանական ուղեցույցի (2003) համաձայն: Ֆինանսավորվող յուրաքանչյուր ծրագրի համար կկատարվի Շրջակա միջավայրի/բնապահպանական ազդեցության գնահատում կամ նախնական բնապահպանական հետազոտություն, որոնք կհամապատասխանեն Հայաստանի գործող օրենքներին, ինչպես նաև ԱԶԲ Բնապահպանական քաղաքականությանը:

Կապահովվի, որ ծրագրերի համար պահանջվող ամբողջ հողը և օտարման գոտին ազատ լինի երրորդ անձանց պահանջներից կամ իրավունքներից, ինչպես նաև ցանկացած այլ պահանջներից: Բացի այդ, Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերի դրույթները պետք է կիրառվեն համաձայն Հայաստանի գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, ԱԶԲ Ոչ կամավոր վերաբնակեցման քաղաքականության (1995) և համաձայնեցված Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակների:

Ծրագրի առաջին փուլի առաջին տրանշի շրջանակներում բնապահպանական և վերաբնակեցման խնդիրներ չկան: Երկրորդ տրանշի շրջանակներում առանձին հատվածներում կառաջանան վերաբնակեցման խնդիրներ:

 

4.3. Հնարավոր ռիսկերը

 

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հնարավոր ռիսկեր կարող են համարվել ա) մակրոտնտեսական անկայունությունը, բ) տարածաշրջանային խնդիրները և Վրաստանի տարածքում ճանապարհների նորոգման կասեցումը, գ) Ծրագրի իրականացման թույլ կարողությունները, դ) գների աճի հետևանքով Ծրագրային ծախսերի աճը:

ՀՀ կառավարությունը գտնում է, որ այս ռիսկերը կառավարելի են և միջոցներ կձեռնարկի դրանց նվազեցման համար: Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում 2009-ին գրանցված տնտեսական անկման և ՀՀ կառավարության կողմից արտաքին պարտքի ներգրավման արդյունքում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում դարձել է ուշադրության առարկա: Այնուհանդերձ, այս ցուցանիշի ներկա և կանխատեսումային արժեքները գտնվում են կառավարելի ոչ բարձր մակարդակում: Պարտքի կառավարման խնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, որի շուրջ պարբերական խորհրդատվություններ է իրականացվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Իրականացվող տնտեսական զարգացման և պարտքի կառավարման քաղաքականությունների արդյունքում կչեզոքացվի նաև այս ռիսկի հնարավորությունը:

 

Հավելված 1. Հյուսիս-Հարավ ծրագրի մոնիտորինգի շրջանակ

 

.______________________________________________________________________.

|Նպատակադրումներ           |Կատարողականի գնահատման թիրախներ/ցուցանիշներ|

|__________________________|___________________________________________|

|Ազդեցություն              |Հայաստանի արտահանման ծավալները 2017        |

|                          |թվականին ավելացել են մինչև  600 մլն ԱՄՆ    |

|Հայաստանի տնտեսության     |դոլար, 2007 թ. 300 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց |

|և  տարածաշրջանային        |                                           |

|առևտրի  զարգացում         |Հայաստանի ներմուծման ծավալները 2017        |

|                          |թվականին ավելացել են մինչև  2 միլիարդ ԱՄՆ  |

|                          |դոլար, 2007 թ. 1.1 միլիարդ ԱՄՆ դոլարի դիմաց|

|__________________________|___________________________________________|

|Հետևանք                   |Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարհային       |

|                          |միջանցքով տարանցիկ փոխադրումների ծավալները |

|Արդյունավետ, անվտանգ      |2017 թվականին ավելացել են օրեկան 200       |

|և  կայուն ավտոմոբիլային   |մեքենայով` 2008-ի համեմատ                  |

|փոխադրումներ Հյուսիս-Հարավ|                                           |

|ճանապարհային միջանցքով    |Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքով       |

|                          |միջսահմանային փոխադրումների ծավալները 2017 |

|                          |թվականին ավելացել են մինչև  10.0 միլիարդ   |

|                          |տ/կմ` 2008 թ. 4.6 միլիարդ տ/կմ համեմատ     |

|                          |                                           |

|                          |Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքով       |

|                          |միջսահմանային փոխադրումների ծավալները 2017 |

|                          |թվականին ավելացել են մինչև  10.0 միլիարդ   |

|                          |տ/կմ` 2008 թ. 4.6 միլիարդ տ/կմ համեմատ     |

|                          |                                           |

|                          |2017 թվականի դրությամբ Հյուսիս-հարավ       |

|                          |ճանապարհային միջանցքով երթևեկության        |

|                          |ժամանակի կրճատում մինչև  2 օր` 2008 թ.     |

|                          |3-4 օրվա դիմաց                             |

|                          |                                           |

|                          |2017 թվականին Հյուսիս-հարավ միջանցքում     |

|                          |միջին օրեկան երթևեկության  աճ մինչև  մոտ   |

|                          |6,000 տրանսպորտային միջոցներ, 2008         |

|                          |թվականի 3,000-ի դիմաց                      |

|                          |                                           |

|                          |Ներդրումային ծրագիրը օգուտ է բերել մոտ     |

|                          |3 միլիոն մարդու                            |

|__________________________|___________________________________________|

|Արդյունքներ               |550 կմ երկարությամբ ճանապարհը              |

|550 կմ երկարությամբ       |համապատասխանում է 100 կմ/ժամ ստանդարտին    |

|բարելավված Հյուսիս-հարավ  |                                           |

|ճանապարհային միջանցք      |2017 թվականի դրությամբ Միջազգային          |

|                          |անհարթության ինդեքսը (IRI) նվազել է մինչև  |

|Արդիականացված սահմանային  |2.5 և  հետագա 5 տարիների համար մնում 4-ից  |

|և  մաքսային ենթակառույցներ|ցածր մակարդակում                           |

|և  սահմանային համաձայնագրի|                                           |

|ստորագրում Վրաստանի հետ   |Բարելավված են առնվազն երեք սահմանային      |

|                          |կետեր` սպասարկելու աճած փոխադրումների      |

|Ճանապարհային ոլորտի       |ծավալները                                  |

|ռազմավարության            |                                           |

|իրականացում               |2008 թվականի համեմատ տարեկան 5 տոկոսով     |

|                          |ճանապարհների պահպանման ֆինանսավորման աճ    |

|Ճանապարհային ոլորտի       |                                           |

|կառավարման և              |Ճանապարհային ակտիվների կառավարման          |

|ինստիտուցիոնալ            |համակարգի ներդրում                         |

|կարողությունների          |                                           |

|բարելավում                |Ծրագրերի նախագծման, գնահատման, իրականացման |

|                          |և  հաշվետվության կարողությունների          |

|Ճանապարհային երթևեկության |բարելավում                                 |

|անվտանգության բարձրացում  |                                           |

|                          |Մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերի   |

|                          |իրականացում                                |

|                          |                                           |

|                          |2017 թվականի դրությամբ                     |

|                          |ճանապարհատրանսպորտային պատահարների         |

|                          |զոհերի թվի 20 տոկոսով կրճատում 2008        |

|                          |թվականին 1,000 տրանսպորտային միջոցների     |

|                          |հաշվով 11 զոհի համեմատ                     |

.______________________________________________________________________.

 

Հավելված 2. Ծրագրի առաջին փուլի մոնիտորինգի շրջանակ

 

.______________________________________________________________________.

|Նպատակադրումներ           |Կատարողականի գնահատման թիրախներ/ցուցանիշներ|

|__________________________|___________________________________________|

|Հետևանք                   |Մինչև  2015 թվականի դրությամբ              |

|                          |Երևան-Գյումրի  ճանապարհահատվածով           |

|Երևան-Գյումրի  հատվածի    |երթևեկության  ժամանակի կրճատում մինչև  1   |

|բարելավում                |ժամ, 2008-ի 1.5 ժամի համեմատ               |

|                          |                                           |

|                          |Մինչև  2015 թվականի դրությամբ              |

|                          |Երևան-Գյումրի  օրեկան երթևեկության  աճ     |

|                          |մինչև  7000 մեքենա, 2008 թվականի 3000      |

|                          |մեքենայի համեմատ                           |

|                          |                                           |

|                          |Մոտ 1.6 միլիոն մարդ օգուտ է ստանում        |

|                          |Երևան-Գյումրի  ճանապարհի բարելավումից      |

|__________________________|___________________________________________|

|Արդյունքներ               |106.4 կմ երկարությամբ չորս երթևեկության    |

|                          |շերտով առաջին կարգի ճանապարհը բավարարում է |

|Երևան-Գյումրի  106.4 կմ   |100 կմ/ժամ ստանդարտին                      |

|երկարությամբ չորս         |                                           |

|երթևեկության  շերտով      |2008 թվականի համեմատ տարեկան 5 տոկոսով     |

|առաջին կարգի ճանապարհ     |ճանապարհների պահպանման ֆինանսավորման աճ    |

|                          |                                           |

|Ճանապարհային ոլորտի       |Ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի|

|ռազմավարության            |ներդրում                                   |

|կատարելագործում և         |                                           |

|իրականացում               |Ծրագրերի նախագծման, գնահատման, իրականացման |

|                          |և  հաշվետվության կարողությունների          |

|                          |բարելավում                                 |

.______________________________________________________________________.

 

Հավելված 3. Առաջին կարգի ճանապարհի համար երկրաչափական նախագծման ստանդարտները

 

._____________________________________________________________________.

|N |Հիմնական ցուցանիշներ                |Միավոր     |Հարթ     |Կտրտված|

|  |                                    |           |հատված   |հատված |

|  |                                    |           |         |(Վիրաժ)|

|__|____________________________________|___________|_________|_______|

|1 |Հաշվարկային արագություն             |կմ/ժ       |    120  | 100   |

|__|____________________________________|___________|_________|_______|

|2 |Երթևեկության  շերտերի քանակը        |հատ        |    4/2  |   4/2 |

|__|____________________________________|___________|_________|_______|

|3 |Երթևեկության  շերտի լայնություն     |մ          |    3.75 |   3.75|

|__|____________________________________|___________|_________|_______|

|4 |Արտաքին կողնակների լայնություն      |մ          |    3.25 |   3.25|

|__|____________________________________|___________|_________|_______|

|5 |Ներքին կողնակների լայնություն       |մ          |    1.5  |   1.5 |

|__|____________________________________|___________|_________|_______|

|6 |Առավելագույն թույլատրելի երկայնական |%          |    4    |   5   |

|  |թեքության աստիճանը                  |           |         |       |

|__|____________________________________|___________|_________|_______|

|7 |Բաժանիչ գոտու լայնությունը          |մ          |    2    |   2   |

|__|____________________________________|___________|_________|_______|

|8 |Հորիզոնական կորի նվազագույն շառավիղը|մ          |  670    | 425   |

|__|____________________________________|___________|_________|_______|

|9 |Վիրաժի հաշվարկային թեքություն       |%          |    6    |   6   |

|__|____________________________________|___________|_________|_______|

|10|ՈՒղղաձիգ թեքության նվազագույն       |մ          |12500    |8000   |

|  |շառավիղը. ուռուցիկ                  |           |         |       |

|__|____________________________________|___________|_________|_______|

|11|ՈՒղղաձիգ թեքության նվազագույն       |մ          | 6000    |4500   |

|  |շառավիղը. գոգավոր                   |           |         |       |

|__|____________________________________|___________|_________|_______|

|12|Երթևեկային  մասի թեքությունը        |%          |    2    |   2   |

|__|____________________________________|___________|_________|_______|

|13|Կողնակների թեքությունը              |%          |    4    |   4   |

._____________________________________________________________________.

 

Ճանապարհային միջանցքը պետք է համապատասխանի առաջին տեխնիկական կարգի ճանապարհի ստանդարտներին: Երկրաչափական նախագծման ներկայացվող տարրերը պետք է կիրառվեն մանրամասն նախագծման ժամանակ: Դրանք հիմնվում են ՀՀ շինարարական նորմերի վրա (IV11.05.02-99)` հաշվի առնելով Ե-ճանապարհային չափանիշները: (3)

_______________________

3) ՄԱԿ-ի Եվրոպական Համաձայնագիր Գլխավոր Միջազգային Երթևեկության Մայրուղիների վերաբերյալ, 2008 թ., http://www.Unece.org/trans/conventn/legalinst.html

 

Նկար 1. Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանի քարտեզում

Նկար 2. Մաստարա-Մարալիկ ճանապարհային պլան (բաժանվող երթուղիները)

Նկար 3. Տաթևի կիրճի վրա նախատեսվող կամուրջի պատկերը

Նկար 4. Ճանապարհների ձյունապաշտպան ցանկապատի օրինակ

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

pin
ՀՀ կառավարություն
14.01.2010
N 14-Ա
Որոշում