Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԳՈՐԾՈՒՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.02.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.02.2010  -ից մինչեւ   19.02.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 18.02.10 թիվ 97-Ա որոշում)

i

041.0060.050210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2010 թվականի N 60-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. 2010 թվականի փետրվարի 14-16-ը աշխատանքային այցով Երուսաղեմ (Իսրայելի Պետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Երուսաղեմ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Իսրայելի Պետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Սարգսյանի` Երուսաղեմ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2010 թվականի փետրվարի 14-ին` Երևան-Երուսաղեմ, իսկ 2010 թվականի փետրվարի 16-ին` Երուսաղեմ-Երևան երթուղիներով:

5. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Երուսաղեմ մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թ. փետրվարի 5-ի

N 60-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-16-Ը ԵՐՈՒՍԱՂԵՄ (ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան        - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Ե. Ազարյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Վ. Սարգսյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար

                         (մեկնում է նախօրոք)

 

    Ա. Զատիկյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Է. Աղախանյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.02.2010
N 60-Ա
Որոշում