Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 163- ...

 

 

040.0108.150210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2010 թվականի N 108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 163-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 163-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետում`

i

ա. 1-ին ենթակետը «ակտերի» բառից հետո լրացնել «կամ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի» բառերով.

բ. 2-րդ ենթակետը «միության» բառից հետո լրացնել «և Եվրոպական համայնքի իրավական ակտերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի» բառերով.

գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.

«8) թարգմանական չափորոշիչների մշակումը:»:

i

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում «հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն» բառերը փոխարինել «տարբեր լեզուներով» բառերով.

3) որոշման 4-րդ կետով հաստատված կանոնադրության մեջ`

i

ա. 8-րդ կետում «Non Profitable Organization» բառերը փոխարինել «Non Commercial Organization»» բառերով,

i

բ. 10-րդ կետի 1-ին ենթակետը «ակտերի» բառից հետո լրացնել «կամ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտերին, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի» բառերով,

գ. 10-րդ կետի 2-րդ ենթակետը «միության» բառից հետո լրացնել «և Եվրոպական համայնքի իրավական ակտերի, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ լիազոր մարմնի ղեկավարի հանձնարարությամբ` նաև այլ փաստաթղթերի» բառերով,

դ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.

«8) թարգմանական չափորոշիչների մշակումը:»,

i

ե. 19-րդ կետի 4-րդ ենթակետում «կենտրոնի բաժինների» բառերը փոխարինել «կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների» բառերով,

զ. 19-րդ կետի 6-րդ ենթակետում «իր բաժնի պետերի» բառերը փոխարինել «թարգմանությունների կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների» բառերով,

է. 19-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) սահմանում է թարգմանությունների կենտրոնի կառուցվածքը, հաստատում հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը»:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի միջոցով ապահովել այդ կազմակերպության կանոնադրության մեջ կատարված լրացումների և փոփոխությունների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2010
N 108-Ն
Որոշում