Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.05.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.02.2010  -ից մինչեւ   11.05.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 10.05.11 թիվ 406-Ա որոշում)

i

041.0088.150210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 փետրվարի 2010 թվականի N 88-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Արարատյան դաշտավայրի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերի արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին`

1) համակարգել ջրօգտագործման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեությունը և ներկայացնել առաջարկություններ բացթողումներն ու թերացումները շտկելու վերաբերյալ.

2) յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ.

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` հորատանցքերի կոնսերվացման, վերականգնման, նոր հորատման թույլտվության, երկարացման նպատակահարմարության հարցերը նախապես համաձայնեցնել միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2010 թ. փետրվարի 15-ի

N 88-Ա որոշման

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

 

    Ա. Գևորգյան             - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման

                              նախարար (խմբի ղեկավար)

 

    Ա. Հարությունյան        - ՀՀ բնապահպանության նախարար

 

    Գ. Ալավերդյան           - ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

    Ա. Անդրեասյան           - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

                              ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

 

    Ա. Բախշյան              - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

    Ս. Աֆյան                - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

                              պետի տեղակալ

 

    Ա. Ղահրամանյան          - ՀՀ Արմավիրի մարզպետ

 

    Վ. Հովակիմյան           - ՀՀ Արարատի մարզպետ

 

    Յու. Ջավադյան           - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն

                              (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.02.2010
N 88-Ա
Որոշում