Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները` սույն Կոնվենցիայի մասնակիցները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ելնելով բոլոր Պայմանավորվող կողմերի տարածքներում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի քաղաքացիների և նրա տարածքում բնակվող այլ անձանց անձնական, գույքային և ոչ գույքային իրավունքների հուսալի իրավական պաշտպանություն ապահովելու ձգտումից,

կարևոր նշանակություն տալով արդարադատության հիմնարկների կողմից քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու բնագավառում համագործակցության զարգացմանը,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

Բաժին 1
Ընդհանուր դրույթներ

 

Մաս I

Իրավական պաշտպանությունը

 

ՀՈԴՎԱԾ 1

Իրավական օգնություն տրամադրելը

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիների, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում օգտվում են իրենց անձնական, գույքային և ոչ գույքային իրավունքների նույն իրավական պաշտպանությունից, ինչ այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում բնակվող այլ անձինք իրավունք ունեն ազատ և անարգել դիմելու մյուս Պայմանավորվող կողմերի դատարաններ, դատախազություն, ներքին գործերի մարմիններ, անվտանգության մարմիններ և այլ հիմնարկներ, որոնց իրավասության մեջ են մտնում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերը (այսուհետ` արդարադատության հիմնարկներ), կարող են հանդես գալ դրանցում, հարուցել միջնորդություններ, ներկայացնել հայցեր և իրականացնել դատավարական այլ գործողություններ նույն պայմաններով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:

3. Սույն Կոնվենցիայում օգտագործվող «քաղաքացիական գործեր» տերմինը ներառում է նաև տնտեսական վեճերի լուծմանը վերաբերող գործերը:

4. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառվում են նաև իրավաբանական անձանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 2

Տուրքերի վճարումից և ծախսերի հատուցումից ազատելը

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները և նրա տարածքում բնակվող այլ անձինք մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ազատվում են դատական և նոտարական տուրքերի վճարումից և ծախսերի փոխհատուցումից, ինչպես նաև օգտվում են անվճար իրավաբանական օգնությունից նույն պայմաններով, ինչ սեփական քաղաքացիները:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունները տարածվում են քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրականացվող բոլոր դատավարական գործողությունների վրա` ներառյալ որոշման կամ դատավճռի կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 3

Ընտանեկան և գույքային դրության վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելը

 

1. Սույն կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված արտոնությունները տրամադրվում են միջնորդություն հարուցած անձի ընտանեկան և գույքային դրության վերաբերյալ փաստաթղթի հիման վրա: Այդ փաստաթուղթը տրվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու հիմնարկի կողմից, որի տարածքում դիմորդն ունի բնակության վայր կամ գտնվելու վայր:

2. Եթե դիմողը Պայմանավորվող կողմի տարածքում չունի բնակության վայր կամ գտնվելու վայր, ապա բավարար է ներկայացնել այն Պայմանավորվող կողմի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից տրված փաստաթուղթը, որի քաղաքացին նա համարվում է:

3. Արտոնություններ տրամադրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնող հիմնարկը կարող է փաստաթուղթը տված հիմնարկից պահանջել լրացուցիչ տվյալներ կամ անհրաժեշտ պարզաբանումներ:

 

Մաս II

Իրավական օգնություն

 

ՀՈԴՎԱԾ 4

Իրավական օգնություն ցույց տալը

 

1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

2. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները սույն հոդվածի 1-ին կետում նշված գործերով իրավական օգնություն են ցույց տալիս նաև Պայմանավորվող կողմերի մյուս հիմնարկներին:

3. Իրավական օգնությունը ցույց է տրվում հանձնարարությունների և սույն Կոնվենցիայով նախատեսված այլ դիմումների հիման վրա, որոնք հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներն ուղարկում են հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներին:

 

ՀՈԴՎԱԾ 5

Հարաբերությունների կարգը

 

1. Իրավական օգնություն ցույց տալիս Պայմանավորվող կողմերի իրավասու արդարադատության հիմնարկները միմյանց հետ առնչվում են իրենց կենտրոնական, տարածքային և այլ մարմինների միջոցով, եթե միայն սույն Կոնվենցիայով հարաբերությունների այլ կարգ սահմանված չէ: Պայմանավորվող կողմերը որոշում են իրենց այն կենտրոնական, տարածքային և այլ մարմինների ցանկը, որոնք իրավասու են իրականացնելու անմիջական հարաբերություններ, որի մասին ավանդապահին ծանուցում են վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերը հանձնելու պահին:

Կենտրոնական, տարածքային և այլ մարմինների ցանկում փոփոխությունների մասին Պայմանավորվող կողմերը ծանուցում են ավանդապահին:

2. Դատախազի (դատարանի) սանկցիա պահանջող դատավարական գործողություններ և հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման հարցերով հարաբերություններն իրականացվում են դատախազության մարմինների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 6

Իրավական օգնության ծավալը

 

Պայմանավորվող կողմերը փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության նախատեսված դատավարական և այլ գործողություններ կատարելու միջոցով, որը, մասնավորապես, ներառում է փաստաթղթեր կազմելը, փոխանցելը և հասցեատիրոջը հանձնել, զննումներ, խուզարկություններ, առգրավումներ կատարելը, իրեղեն ապացույցներ փոխանցելը, փորձաքննություններ, կողմերի, երրորդ անձանց, կասկածյալների, մեղադրյալների, տուժողների, վկաների, քաղաքացիական հայցվորների, քաղաքացիական պատասխանողների, նրանց ներկայացուցիչների, մեղադրյալների օրինական ներկայացուցիչների, փորձագետների հարցաքննություն անցկացնելը, ճանաչման համար ներկայացնելը, այդ թվում` տեսակապի, տեսագրության և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, անձանց հետախուզելը, քննվող քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քրեական հետապնդում իրականացնելը, անձանց հանձնելը` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար, հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները և գույքը, ինչպես նաև հանցավոր գործունեությունից ստացված եկամուտները հետախուզելը և կալանքի տակ դնելը (առգրավելը), քաղաքացիական գործերով, առևտրային և այլ տնտեսական վեճերով որոշումների կատարման համար քաղաքացիական պատասխանողների գույքը և դրամական միջոցները հետախուզելը, կատարողական մակագրությունները, քաղաքացիական գործերով դատական որոշումները և դատավճիռները ճանաչելը և կատարելը:

Պայմանավորվող կողմերը կարող են փոխադարձ իրավական օգնություն ցույց տալ նաև այլ ձևերով ու տեսակներով, ելնելով կոնկրետ հանգամանքներից, արդարադատության և ողջ հասարակության շահերից, Պայմանավորվող կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության

բովանդակությունն ու ձևը

 

1. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության մեջ պետք է նշվեն.

ա) հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,

բ) հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի անվանումը,

գ) այն գործի անվանումն ու համարը, որով իրավական օգնություն է հայցվում,

դ) ֆիզիկական անձի մասին տվյալները` ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, բնակության վայրը, քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը. իրավաբանական անձի վերաբերյալ` անվանումը, իրավաբանական հասցեն կամ գտնվելու վայրը, բանկային տվյալները և հարկային կոդերը.

ե) «դ» ենթակետում նշված անձանց ներկայացուցիչների առկայության դեպքում` նրանց ազգանունները, անունները, հայրանուններն ու հասցեները.

զ) հանձնարարությունն ստանալու կամ դրա կատարման ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու անհրաժեշտությունը.

է) հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև դրա կատարման համար անհրաժեշտ այլ տեղեկությունները:

2. Փաստաթուղթ հանձնելու մասին հանձնարարության մեջ պետք է նաև նշված լինեն ստացողի ճիշտ հասցեն և հանձնվող փաստաթղթի անվանումը:

3. Հանձնարարությունը պետք է ստորագրվի այն անձի կողմից, որի վարույթում գտնվում է գործը, և ամրագրվի հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի զինանշանի պատկերն ունեցող կնիքով: Հանձնարարության մեջ նշվում են նաև հաղորդակցման հեռախոսները և կապի այլ միջոցները:

4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի պահանջներին համապատասխան ձևակերպված իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին է ուղարկվում հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի ղեկավարի կողմից` սույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների պահպանմամբ:

5. Անհետաձգելի դեպքերում սույն հոդվածով սահմանված կանոններին համապատասխան ձևակերպված իրավական օգնության մասին հանձնարարությունը կարող է ուղարկվել հեռագրատիպային կապով, ինչպես նաև կապուղիների այլ միջոցների օգտագործմամբ: Միաժամանակ հանձնարարության բնօրինակը պետք է ուղարկվի փոստով կամ սուրհանդակի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարության

կատարման կարգը

 

1. Իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ հանձնարարությունը կատարելիս հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը կիրառում է իր Պայմանավորվող կողմի օրենսդրությունը: Հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի խնդրանքով` նա կարող է կիրառել հայցող Պայմանավորվող կողմի դատավարական նորմերը, եթե դրանք չեն հակասում հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը: Ընդ որում, հայցող Պայմանավորվող կողմը պետք է ներկայացնի դատավարական օրենքի տեքստը:

2. Եթե Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկն իրավասու չէ կատարելու հանձնարարությունը, ապա նա 5-օրյա ժամկետում այն ուղարկում է իրավասու արդարադատության հիմնարկին և այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին:

3. Հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի խնդրանքով` հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը նրան ժամանակին հայտնում է հանձնարարության կատարման ժամանակի և տեղի մասին, որպեսզի նրա կողմից լիազորված ներկայացուցիչները, հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի համաձայնությամբ և նրա օրենսդրությանը համապատասխան, կարողանան ներկա գտնվել հանձնարարության կատարմանը, ինչպես նաև, եթե դա չի հակասում հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությանը, մասնակցել դատավարական գործողությունների և հետախուզական միջոցառումների կատարմանը:

4. Այն դեպքում, երբ հանձնարարության մեջ նշված անձի ստույգ հասցեն հայտնի չէ, հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում նրա ճիշտ հասցեն (գտնվելու վայրը) պարզելու համար:

5. Հանձնարարությունը կատարելուց հետո հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը ստացված փաստաթղթերը, առարկաները և նյութերը ուղարկում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին, եթե սույն Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ: Այն դեպքում, երբ հնարավոր չի լինում ցույց տալ իրավական օգնություն, հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը ծանուցում է այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են հանձնարարության կատարմանը:

 

ՀՈԴՎԱԾ 9

Տուժողներին, քաղաքացիական հայցվորներին, քաղաքացիական

պատասխանողներին, նրանց ներկայացուցիչներին, վկաներին, փորձագետներին

և այլ անձանց կանչելը

 

1. Տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները, ինչպես նաև վկան, փորձագետը կամ այլ անձ, որը հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից տրված կանչով ներկայանում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկ, վերջինիս տարածքում, անկախ իրենց քաղաքացիությունից, են կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, կալանավորվել և պատժի ենթարկվել քննության առարկա հանդիսացող գործով որպես վկա տրված իրենց ցուցմունքների կամ որպես փորձագետ տված եզրակացությունների կապակցությամբ:

Նրանց քրեական պատասխանատվության մասին հարցը որոշվում է սույն Կոնվենցիայի IV բաժնի դրույթներին համապատասխան:

2. Կանչված անձը կորցնում է այդ անձեռնմխելիությունը, եթե նա, ունենալով դրա հնարավորությունը, հայցող Պայմանավորվող կողմի տարածքից չի հեռացել մինչև 15 օրն անցնելը` հաշված այն օրվանից, երբ հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը նրան հայտնել է իր տարածքում նրա հետագա գտնվելու անհրաժեշտության բացակայության մասին: Այդ ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այդ անձը, իր կամքից անկախ պատճառներով, չէր կարող հեռանալ հայցող Պայմանավորվող կողմի տարածքից:

4. Մի Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող` սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց կանչելը մյուս Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկ չպետք է պարունակի հարկադրանքի սպառնալիք չներկայանալու դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 10

Փորձագիտական հետազոտությունների կատարում կազմակերպելը

 

1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները փոխադարձ իրավական օգնություն են ցույց տալիս Պայմանավորվող կողմերի հատուկ փորձագիտական, գիտահետազոտական և այլ իրավասու հիմնարկներում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով փորձաքննությունների կազմակերպման և անցկացման գործում:

2. Այդպիսի փորձաքննություններ կազմակերպելիս և անցկացնելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները ղեկավարվում են ներպետական օրենսդրությամբ: Հայցվող Պայմանավորվող կողմում այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան տրված փորձագետների եզրակացությունները նույն իրավական ուժն ունեն նաև հայցող Պայմանավորվող կողմում և այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից ընդունվում են առանց որևէ հատուկ հաստատման:

3. Այդպիսի դեպքերում փորձաքննությունների կազմակերպման և անցկացման ծախսերը կկրի հայցող Պայմանավորվող կողմը, եթե Պայմանավորվող կողմերի կողմից այլ կարգ չսահմանվի:

 

ՀՈԴՎԱԾ 11

Փաստաթղթերի հանձնելը

 

1. Հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը փաստաթղթերի հանձնումն իրականացնում է այդ Պայմանավորվող կողմում գործող կարգին համապատասխան, եթե հանձնվող փաստաթղթերը կազմված են այդ Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով կամ ուղեկցված են այդ լեզուներով վավերացված թարգմանությամբ: Հակառակ դեպքում նա փաստաթղթերը ստացողին է հանձնում, եթե վերջինս համաձայն է դրանք կամավոր ընդունել:

2. Եթե փաստաթղթերը չեն կարող հանձնվել հանձնարարության մեջ նշված հասցեով, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը իր նախաձեռնությամբ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում հասցեն պարզելու համար: Եթե ստացողի հասցեն պարզելն անհնար է, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին և նրան վերադարձնում է հանձնման ենթակա փաստաթղթերը:

3. Փաստաթղթերի հանձնումը հաստատվում է հավաստագրով` այն անձի ստորագրությամբ, որին հանձնվել է փաստաթուղթը, և հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի` զինանշանի պատկերով կնիքի ամրագրումով և պետք է պարունակի հանձնման օրը և փաստաթուղթը հանձնող հիմնարկի աշխատողի ստորագրությունը, կամ այն հիմնարկի կողմից տրված այլ փաստաթղթով, որում պետք է նշվեն հանձնման եղանակը, տեղը և ժամանակը: Այն դեպքում, եթե հասցեատերը հրաժարվել է փաստաթղթերը ստանալուց կամ հաստատումը ստորագրելուց, ապա հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկն այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկին:

 

ՀՈԴՎԱԾ 12

Փաստաթղթերի վավերականությունը

 

1. Այն փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում տրվել են կամ ավելացվել են իրավասու հիմնարկի կամ հատուկ դրա համար լիազորված անձի կողմից` նրա իրավասության շրջանակներում և սահմանված ձևով և ամրագրված են զինանշանի պատկերով կնիքով մյուս բոլոր Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունվում են առանց որևէ հատուկ հաստատման:

2. Այն փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում դիտվում են որպես պաշտոնական փաստաթղթեր, մյուս Պայմանավորվող կողմի տարածքներում օժտվում են պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժով:

 

ՀՈԴՎԱԾ 13

Քաղաքացիական կացության մասին փաստաթղթեր և այլ փաստաթղթեր առաքելը

 

1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարցման հիման վրա, առանց թարգմանության և անվճար` քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ փաստաթղթերը միմյանց առաքել անմիջապես Պայմանավորվող կողմերի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջոցով` փաստաթղթերի առաքման մասին քաղաքացիներին ծանուցելով:

2. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարցման հիման վրա, առանց թարգմանության և անվճար` միմյանց առաքել կրթության, աշխատանքային ստաժի մասին փաստաթղթեր և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացիների և նրա տարածքում բնակվող այլ անձանց անձնական, գույքային կամ ոչ գույքային իրավունքներին ու շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 14

Դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների

իրավասությունները

 

Պայմանավորվող կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն իրավունք ունեն իրականացնելու դատական և ոչ դատական փաստաթղթերի փոխանցում կամ ներկայացվող Պայմանավորվող կողմի դատարանների համար կատարելու ցուցմունքներ վերցնելու վերաբերյալ դատական հանձնարարություններ` գործող միջազգային համաձայնագրերին համապատասխան կամ, այդպիսի համաձայնագրերի բացակայության դեպքում, ցանկացած այլ կարգով, որը չի հակասում այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը, որի տարածքում նրանք գտնվում են:

 

ՀՈԴՎԱԾ 15

Իրավական հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը

 

Պայմանավորվող կողմերի կենտրոնական արդարադատության հիմնարկները հարցման հիման վրա միմյանց տեղեկություններ են տրամադրում իրենց Պայմանավորվող կողմերի` գործող և նախկին ներպետական օրենսդրության և դրա կիրառման պրակտիկայի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 16

Հասցեներ և այլ տվյալներ պարզելը

 

1. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները հարցման հիման վրա միմյանց օգնություն են ցույց տալիս իրենց տարածքներում բնակվող անձանց և իրավաբանական անձանց հասցեները պարզելու գործում, եթե դա պահանջվում է իրենց քաղաքացիների իրավունքների իրականացման համար: Ընդ որում` հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները հաղորդում են իրենց մոտ առկա տվյալները` խնդրանքում նշված անձի հասցեն պարզելու համար:

2. Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները միմյանց փոխադարձ օգնություն են ցույց տալիս իրենց տարածքում բնակվող այն անձանց աշխատանքի վայրը (զբաղմունքի տեսակը) և եկամուտները, այդ թվում` բանկային հաշիվներում գտնվող միջոցները, պարզելու գործում, որոնց նկատմամբ հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկներում գույքային պահանջներ են ներկայացված քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով:

 

ՀՈԴՎԱԾ 17

Լեզուն

 

Սույն կոնվենցիան կատարելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկներն օգտագործում են Պայմանավորվող կողմերի պետական լեզուները կամ ռուսերենը:

Փաստաթղթերը Պայմանավորվող կողմերի պետական լեզուներով կազմելու դեպքում դրանց կցվում են վավերացված ռուսերեն թարգմանությունները:

 

ՀՈԴՎԱԾ 18

Իրավական օգնություն ցույց տալու հետ կապված ծախսերը

 

1. Իրավական օգնություն ցույց տալու հետ կապված ծախսերը կրում է այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք առաջացել են, եթե սույն Կոնվենցիայով այլ բան նախատեսված չէ:

2. Պատմական և մշակութային արժեք, ինչպես նաև նյութական մեծ արժեք ունեցող առարկաների տեղափոխման և փոխանցման ծախսերը կրում է հայցող Պայմանավորվող կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 19

Պաշտոնատար անձանց գործողությունները բողոքարկելը:

Պատճառված վնասը հատուցելը

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները և իրավաբանական անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք գտնվում են նրա տարածքում, իրավունք ունեն մյուս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց` սույն Կոնվենցիայի դրույթները իրականացնելիս կատարած գործողությունները բողոքարկել այն կարգով, որը նախատեսված է այդպիսի գործողությունների կատարման տեղի Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, եթե Կոնվենցիայով այլ բան սահմանված չէ:

2. Եթե Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց` սույն Կոնվենցիան իրականացնելիս կատարած ոչ իրավաչափ գործողություններով վնաս է պատճառվել սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց, ապա նրանք իրավունք ունեն վնասի հատուցում պահանջել այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որի արդարադատության հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից այդպիսի վնաս է պատճառվել:

 

ՀՈԴՎԱԾ 20

Իրավական օգնություն ցույց տալու ընթացքում տեղեկությունների

գաղտնիությունը

 

1. Հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկը հայցող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի հարցման հիման վրա ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները` իրավական օգնություն ցույց տալու հանձնարարություն ստանալու փաստի և հանձնարարության բովանդակության ու դրա կատարման արդյունքում ձեռք բերված տվյալների գաղտնիության ապահովման համար:

2. Անհրաժեշտության դեպքում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները միմյանց հետ համաձայնեցնում են հանձնարարության կատարման արդյունքում ձեռք բերված տվյալների գաղտնիության պահպանման պայմաններն ու ժամկետները:

 

ՀՈԴՎԱԾ 21

Իրավական օգնություն ցույց տալը մերժելը

 

Իրավական օգնություն ցույց տալը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե այդպիսի օգնություն ցույց տալը կարող է վնասել հայցվող Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը մերժելու դեպքում հայցող Պայմանավորվող կողմն անհապաղ ծանուցվում է մերժման պատճառների մասին:

 

Բաժին II
Քաղաքացիական և ընտանեկան գործերով իրավական հարաբերությունները

 

Մաս I

Իրավասություն

 

ՀՈԴՎԱԾ 22

Ընդհանուր դրույթներ

 

1. Եթե սույն բաժնի II-V մասերում այլ բան սահմանված չէ, ապա Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում բնակության վայր ունեցող անձանց դեմ հայցերը անկախ նրանց քաղաքացիությունից, ներկայացվում են այդ Պայմանավորվող կողմի դատարաններ, իսկ իրավաբանական անձանց դեմ հայցերը ներկայացվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններ, որի տարածքում գտնվում է իրավաբանական անձի կառավարման մարմինը, նրա ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը:

Եթե գործին մասնակցում են մի քանի պատասխանողներ, որոնք բնակության վայր (գտնվելու վայր) ունեն տարբեր Պայմանավորվող կողմերի տարածքներում, ապա վեճը քննվում է ըստ ցանկացած պատասխանողի բնակության վայրի (գտնվելու վայրի)` հայցվորի ընտրությամբ:

2. Պայմանավորվող կողմի դատարաններն իրավասու են նաև այն դեպքերում, երբ իր տարածքում`

ա) իրականացվում է պատասխանողի ձեռնարկության (մասնաճյուղի) առևտուրը, արդյունաբերական կամ այլ տնտեսական գործունեությունը,

բ) կատարվել է կամ պետք է լրիվ կամ մասնակիորեն կատարվի վեճի առարկա հանդիսացող պայմանագրերից բխող պարտավորությունը.

գ) պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցով հայցվորն ունի մշտական բնակության վայր կամ գտնվելու վայր:

3. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ իրային իրավունքների վերաբերյալ հայցերով բացառապես իրավասու են այդպիսի գույքի գտնվելու վայրի դատարանները:

Բեռների, ուղևորների և ուղեբեռի փոխադրման պայմանագրերից բխող` փոխադրողների դեմ հայցերը ներկայացվում են ըստ այն տրանսպորտային կազմակերպության վարչության գտնվելու վայրի, որի դեմ սահմանված կարգով պահանջ է ներկայացված եղել:

 

ՀՈԴՎԱԾ 23

Պայմանագրային ընդդատություն

 

1. Պայմանավորվող կողմի դատարանները կարող են գործեր քննել նաև այլ դեպքերում, եթե առկա է վեճն այդ դատարաններին հանձնելու վերաբերյալ կողմերի գրավոր համաձայնությունը, որը ձեռք է բերվել մինչև գործն ըստ էության քննելը:

Ընդ որում` սույն Կոնվենցիայի նորմերից, որոնք սահմանված են սույն բաժնի I-V մասերով, ինչպես նաև համապատասխան Պայմանավորվող կողմի ներքին օրենսդրությունից բխող բացառիկ ընդդատությունը չի կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

2. Վեճի փոխանցման վերաբերյալ համաձայնության առկայության դեպքում պատասխանողի դիմումով դատարանը կարճում է գործի վարույթը:

 

ՀՈԴՎԱԾ 24

Դատավարությունների փոխկապակցվածությունը

 

1. Միևնույն կողմերի միջև միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործով սույն Կոնվենցիայի համապատասխան իրավասու երկու Պայմանավորվող կողմերի դատարաններում վարույթ հարուցելու դեպքում դատարանը, որը գործն ավելի ուշ է հարուցել, կարճում է վարույթը:

2. Հակընդդեմ հայցը և հաշվանցման վերաբերյալ պահանջը, որոնք բխում են այն նույն իրավահարաբերությունից, որից և հիմնական հայցը, ենթակա են քննության այն դատարանում, որը քննում է հիմնական հայցը:

 

ՀՈԴՎԱԾ 25

Քաղաքացիական դատավարությունում դատախազի մասնակցության վերաբերյալ

խնդրանքը

 

Մի Պայմանավորվող կողմի դատախազն իրավունք ունի դիմելու մյուս Պայմանավորվող կողմի դատախազին` այդ Պայմանավորվող կողմի դատարանում, իր իրավասության սահմաններում, հայցող Պայմանավորվող կողմի քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության վերաբերյալ գործեր հարուցելու, այդ գործերի քննությանը մասնակցելու կամ վերադաս ատյանի դատարան, վճռաբեկ, վերաքննիչ կամ մասնավոր բողոք (միջնորդագիր), ինչպես նաև այդպիսի գործերով դատական որոշումների նկատմամբ հսկողական կարգով բողոք (միջնորդագիր) բերելու վերաբերյալ խնդրանքով:

 

Մաս II

Անձնական կարգավիճակ

 

ՀՈԴՎԱԾ 26

Իրավունակությունը և գործունակությունը

 

1. Ֆիզիկական անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում այդ անձը:

2. Քաղաքացիություն չունեցող անձի գործունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ նա մշտական բնակության վայր ունի:

3. Իրավաբանական անձի իրավունակությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի օրենսդրությամբ հիմնադրվել է:

 

ՀՈԴՎԱԾ 27

Սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը: Գործունակությունը

վերականգնելը

 

1. Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի, իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի քաղաքացին է համարվում այդ անձը:

2. Եթե մի Պայմանավորվող կողմի դատարանին հայտնի են դառնում իր տարածքում բնակվող` մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի համարվող անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքեր, ապա նա այդ մասին ծանուցում է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որի քաղաքացին է համարվում տվյալ անձը:

3. Եթե Պայմանավորվող կողմի իրավասու դատարանը, որը ծանուցվել է քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերի մասին, 90 օրվա ընթացքում գործը քննության չընդունի կամ իր կարծիքը չհայտնի, ապա սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կքննի այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում այդ քաղաքացին բնակության վայր ունի: Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշումն ուղարկվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որի քաղաքացին է համարվում այդ անձը:

4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի դրույթները կիրառվում են, համապատասխանաբար, նաև գործունակությունը վերականգնելու ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 28

Անհայտ բացակայող ճանաչելը և մահացած հայտարարելը: Մահվան փաստը

հաստատելը

 

1. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու վերաբերյալ գործերով և մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի քաղաքացին է համարվել անձն այն ժամանակ, երբ նա ըստ վերջին տվյալների ողջ է եղել, իսկ այլ անձանց առնչությամբ` անձի վերջին բնակության վայրի արդարադատության հիմնարկները:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի արդարադատության հիմնարկները կարող են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն և նրա տարածքում բնակվող այլ անձի ճանաչել անհայտ բացակայող կամ մահացած, ինչպես նաև հաստատել նրա մահվան փաստը, նրա տարածքում բնակվող այն շահագրգիռ անձանց միջնորդությամբ, որոնց իրավունքներն ու շահերը հիմնված են այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության վրա:

3. Անձին անհայտ բացակայող ճանաչելու կամ մահացած հայտարարելու, ինչպես նաև մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործեր քննելիս Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները կիրառում են իրենց Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:

 

Մաս III

Ընտանեկան գործեր

 

ՀՈԴՎԱԾ 29

Ամուսնություն

 

Ամուսնության պայմանները ապագա ամուսիններից յուրաքանչյուրի համար որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է նա համարվում, իսկ քաղաքացիություն չունեցող անձանց համար` այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որը համարվում է նրանց մշտական բնակության վայրը: Դրանից բացի` ամուսնության արգելքների վերաբերյալ պետք է պահպանվեն այն Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները, որի տարածքում տեղի է ունենում ամուսնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 30

Ամուսինների իրավահարաբերությունները

 

1. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք համատեղ բնակության վայր ունեն:

2. Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և, ընդսմին, երկու ամուսիններն էլ ունեն միևնույն քաղաքացիությունը, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացիները նրանք համարվում են:

3. Եթե ամուսիններից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի, և նրանցից մեկը ապրում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ մյուսը` մյուսի տարածքում, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են իրենց վերջին համատեղ բնակության վայրը:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձինք Պայմանավորվող կողմերի տարածքներում համատեղ բնակության վայր չեն ունեցել, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի արդարադատության հիմնարկը գործը քննում է:

5. Ամուսինների անշարժ գույքին վերաբերող իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:

6. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի օրենսդրությունը ենթակա է կիրառման` սույն հոդվածի 1-3-րդ և 5-րդ կետերին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 31

Ամուսնալուծությունը

 

1. Ամուսնալուծության վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի քաղաքացիներն են համարվում ամուսինները դիմում տալու պահին:

2. Եթե ամուսիններից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի արդարադատության հիմնարկը քննում է ամուսնալուծության վերաբերյալ գործը:

 

ՀՈԴՎԱԾ 32

Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների իրավասությունը

 

1. Սույն կոնվենցիայի 31-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի քաղաքացիներն են համարվում ամուսինները դիմում տալու պահին: Եթե դիմումը տալու պահին երկու ամուսիններն էլ բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավասու են նաև այդ Պայմանավորվող կողմի հիմնարկները:

2. Սույն Կոնվենցիայի 31-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի տարածքում բնակվում են երկու ամուսինները: Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են այն երկու Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկները, որոնց տարածքներում ամուսինները բնակվում են:

 

ՀՈԴՎԱԾ 33

Ամուսնությունն անվավեր ճանաչելը

 

1. Ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որը, սույն Կոնվենցիայի 29-րդ հոդվածին համապատասխան, կիրառվել է ամուսնության ժամանակ:

2. Ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով արդարադատության հիմնարկների իրավասությունը որոշվում է սույն Կոնվենցիայի 32-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 34

Հայրությունը կամ մայրությունը պարզելը և վիճարկելը

 

Հայրության կամ մայրության ճանաչումն ու վիճարկումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին համարվում է երեխան, իսկ նրա քաղաքացիությունը որոշելու անհնարինության դեպքում` այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին երեխան համարվում է ծնունդով:

 

ՀՈԴՎԱԾ 35

Ծնողների և երեխաների իրավահարաբերությունները

 

1. Ծնողների և երեխաների իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում` երեխաների խնամքի հետ կապված` ծնողների պարտականությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեն համատեղ մշտական բնակության վայր, իսկ ծնողների և երեխաների համատեղ մշտական բնակության վայրի բացակայության դեպքում` նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան:

Ալիմենտային պարտավորություններով, հայցվորի պահանջով, կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի տարածքում մշտապես բնակվում է երեխան:

2. Ծնողների օգտին չափահաս երեխաների ալիմենտային պարտավորությունները, ինչպես նաև ընտանիքի այլ անդամների ալիմենտային պարտավորությունները, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք համատեղ բնակության վայր են ունեցել: Համատեղ բնակության վայրի բացակայության դեպքում այդպիսի պարտավորությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում հայցվորը:

3. Ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունների վերաբերյալ գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի օրենսդրությունը ենթակա է կիրառման` սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

4. Երեխաների դաստիարակության վերաբերյալ գործերով դատարանի որոշումների կատարումը իրականացվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում երեխան բնակվում է:

5. Պայմանավորվող կողմերը միմյանց օգնություն են ցույց տալիս ալիմենտների գանձման վերաբերյալ գործերով պատասխանողի հետախուզման գործում, երբ հիմք կա ենթադրելու, որ պատասխանողը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և դատարանի կողմից որոշում է կայացվել նրա հետախուզում հայտարարելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 36

Խնամակալություն և հոգաբարձություն

 

1. Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելը կամ դրանք վերացնելը կատարվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում այն անձը, որի նկատմամբ սահմանվում կամ վերացվում է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:

2. Խնամակալի կամ հոգաբարձուի և խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց միջև իրավահարաբերությունները կարգավորվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի հիմնարկը խնամակալ կամ հոգաբարձու է նշանակել:

3. Խնամակալությունը կամ հոգաբարձությունը ստանձնելու պարտականությունը սահմանվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում խնամակալ կամ հոգաբարձու նշանակվող անձը:

4. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացի համարվող անձի խնամակալ կամ հոգաբարձու կարող է նշանակվել մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացին, եթե նա բնակվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ իրականացվելու է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:

 

ՀՈԴՎԱԾ 37

Խնամակալության և հոգաբարձության հարցերով մարմինների իրավասությունը

 

Խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու կամ դրանք վերացնելու գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի քաղաքացին է համարվում այն անձը, որի նկատմամբ սահմանվում կամ վերացվում է խնամակալությունը կամ հոգաբարձությունը, եթե սույն կոնվենցիայով այլ բան սահմանված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 38

Խնամակալության և հոգաբարձության միջոցներ ձեռնարկելու կարգը

 

1. Խնամակալության կամ հոգաբարձության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում, ի շահ մի Պայմանավորվող կողմի քաղաքացու, որի մշտական բնակության վայրը, գտնվելու վայրը կամ գույքը գտնվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, այս Պայմանավորվող կողմի հիմնարկն անհապաղ ծանուցում է այն հիմնարկին, որն իրավասու է` սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան:

2. Անհետաձգելի դեպքերում մյուս Պայմանավորվող կողմն ինքը կարող է ձեռնարկել անհրաժեշտ ժամանակավոր միջոցներ իր օրենսդրության համապատասխան: Ընդ որում` նա պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն հիմնարկին, որն իրավասու է` սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան: Այդ միջոցներն ուժը պահպանում են մինչև 37-րդ հոդվածում նշված հիմնարկի կողմից այլ որոշում ընդունվելը:

 

ՀՈԴՎԱԾ 39

Խնամակալությունը կամ հոգաբարձությունը փոխանցելու կարգը

 

1. Մի Պայմանավորվող կողմի հիմնարկը, որն իրավասու է` սույն Կոնվենցիայի 37-րդ հոդվածին համապատասխան, խնամակալությունը կամ հոգաբարձությունը մյուս Պայմանավորվող կողմի հիմնարկին կարող է փոխանցել այն դեպքում, եթե խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձը այդ Պայմանավորվող կողմի տարածքում բնակության վայր, գտնվելու վայր կամ գույք ունի: Խնամակալության կամ հոգաբարձության փոխանցում ուժի մեջ է մտնում, երբ հայցվող Պայմանավորվող կողմի հիմնարկն իր վրա է վերցնում խնամակալությունը կամ հոգաբարձությունը և այդ մասին ծանուցում է հայցող Պայմանավորվող կողմի հիմնարկին:

2. Հիմնարկը, որը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ստանձնել է խնամակալությունը և հոգաբարձությունը, դրանք իրականացնում է իր Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 40

Որդեգրելը

 

1. Որդեգրելը կամ դա վերացնելը իրականացվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին, եթե Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում երեխան, այլ բան նախատեսված չէ:

2. Եթե երեխան համարվում է մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրման կամ դրա վերացման դեպքում անհրաժեշտ է ստանալ օրինական ներկայացուցչի և իրավասու պետական մարմնի համաձայնությունը, ինչպես նաև երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում նա:

3. Եթե երեխան որդեգրվում է ամուսինների կողմից, որոնցից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ երկրորդը` մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրելը կամ դրա վերացնելը պետք է կատարվեն երկու Պայմանավորվող կողմերի օրենսդրությամբ նախատեսված պայմաններին համապատասխան` հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները:

4. Որդեգրման կամ դրա վերացման գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի հիմնարկը, որի քաղաքացին է համարվում որդեգրողը որդեգրման կամ այն վերացնելու վերաբերյալ դիմում տալու պահին, իսկ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում իրավասու է այն Պայմանավորվող կողմի հիմնարկը, որի տարածքում ամուսիններն ունեն կամ ունեցել են վերջին համատեղ բնակության վայր կամ գտնվելու վայր:

 

Մաս IV

Գույքային իրավահարաբերություններ

 

ՀՈԴՎԱԾ 41

Սեփականության իրավունք

 

1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է անշարժ գույքը: Այն հարցը, թե որ գույքն է համարվում անշարժ, որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:

2. Պետական գրանցամատյան մտցնելու ենթակա տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է տրանսպորտային միջոցի գրանցումն իրականացրած մարմինը:

3. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գույքը գտնվել է այդպիսի իրավունքի ծագման կամ դադարման համար հիմք հանդիսացած գործողության կամ այլ հանգամանքի տեղի ունենալու պահին:

4. Գործարքի առարկա հանդիսացած գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումն ու դադարումը որոշվում են գործարքի կնքման տեղի օրենսդրությամբ, եթե, Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ, այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 42

Գործարքի ձևը

 

1. Գործարքի ձևը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում կնքվում է:

2. Անշարժ գույքի առնչությամբ գործարքի ձևը և դրա նկատմամբ իրավունքները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:

 

ՀՈԴՎԱԾ 43

Լիազորագիր

 

Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տրվել է: Այդպիսի լիազորագիրը, այն Պայմանավորվող կողմի լեզվով, որի տարածքում պետք է օգտագործվի, կամ ռուսերենով` նոտարական կարգով վավերացված թարգմանությամբ, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ընդունվում է առանց որևէ հատուկ հաստատման:

 

ՀՈԴՎԱԾ 44

Գործարքի կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

Գործարքի կողմերի իրավունքներն ու պարտականությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում կնքվում է, եթե, կողմերի համաձայնությամբ, այլ բան նախատեսված չէ:

 

ՀՈԴՎԱԾ 45

Վնասը հատուցելը

 

1. Վնասի հատուցման վերաբերյալ պարտավորությունները, բացի նրանցից, որոնք բխում են պայմանագրերից և այլ իրավաչափ գործողություններից, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք հանդիսացած գործողությունը կամ այլ հանգամանքը:

2. Եթե վնաս պատճառողն ու տուժողը համարվում են նույն Պայմանավորվող կողմի քաղաքացիներ, ապա կիրառվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում տեղի է ունեցել վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք հանդիսացած գործողությունը կամ այլ հանգամանքը: Տուժողը կարող է հայցը ներկայացնել նաև այն Պայմանավորվող կողմի դատարան, որի տարածքում պատասխանողը բնակության վայր ունի:

 

ՀՈԴՎԱԾ 46

Հայցային վաղեմություն

 

Հայցային վաղեմության հարցերը լուծվում են ըստ այն օրենսդրության, որը կիրառվում է համապատասխան իրավահարաբերության կարգավորման համար:

 

Մաս V

Ժառանգություն

 

ՀՈԴՎԱԾ 47

Հավասարության սկզբունքը

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները կարող են մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում, ըստ օրենքի կամ ըստ կտակի, ժառանգել գույք կամ իրավունքներ հավասար պայմաններով և նույն ծավալով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները:

 

ՀՈԴՎԱԾ 48

Ժառանգության իրավունք

 

1. Գույքի ժառանգության իրավունքը, բացի սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպից, որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ժառանգատուն ունեցել է վերջին մշտական բնակության վայրը:

2. Անշարժ գույքի ժառանգության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այդ գույքը գտնվում է:

 

ՀՈԴՎԱԾ 49

Ժառանգությունը պետությանը փոխանցելը

 

Եթե, ըստ այն Պայմանավորվող կողմի օրենսդրության, որը ժառանգության դեպքում ենթակա է կիրառման, ժառանգորդ է հանդիսանում պետությունը, ապա ժառանգական շարժական գույքն անցնում է այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացին է համարվում ժառանգատուն մահվան պահին, իսկ ժառանգական անշարժ գույքն անցնում է այն Պայմանավորվող կողմին, որի տարածքում գտնվում է:

 

ՀՈԴՎԱԾ 50

Կտակ

 

Կտակ կազմելու և վերացնելու անձի հնարավորությունը, ինչպես նաև դրա ձևը և վերացման կարգը որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որտեղ ակտը կազմելու պահին կտակարարը բնակության վայր է ունեցել: Սակայն կտակը կամ այն վերացնելը չեն կարող անվավեր ճանաչվել ձևը չպահպանելու պատճառով, եթե վերջինս բավարարում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները, որտեղ կտակը կազմվել է:

 

ՀՈԴՎԱԾ 51

Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասությունը

 

1. Շարժական գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի տարածքում ժառանգատուն իր մահվան պահին բնակության վայր է ունեցել:

2. Անշարժ գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթն իրավասու են վարել այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի տարածքում գույքը գտնվում է:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև այն վեճերը քննելիս, որոնք ծագում են ժառանգության վերաբերյալ գործերով վարույթի կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 52

Ժառանգության վերաբերյալ գործերով դիվանագիտական

ներկայացուցչությունների կամ հյուպատոսական մարմինների

իրավասությունները

 

Ժառանգության վերաբերյալ գործերով, այդ թվում` ժառանգական վեճերով, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները իրավասու են մյուս Պայմանավորվող կողմերի հիմնարկներում առանց հատուկ լիազորագրի ներկայացնել (բացառությամբ ժառանգությունից հրաժարվելու իրավունքի) իրենց Պայմանավորվող կողմի քաղաքացիներին, եթե նրանք բացակայում են կամ ներկայացուցիչ չեն նշանակել:

 

ՀՈԴՎԱԾ 53

Ժառանգության պահպանության համար միջոցները

 

1. Պայմանավորվող կողմերի հիմնարկները, իրենց Պայմանավորվող կողմերի օրենսդրության համապատասխան, միջոցներ են ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են այն ժառանգության պահպանման ապահովման կամ դրա կառավարման համար, որը նրանց տարածքներում թողնվել է մյուս Պայմանավորվող կողմերի քաղաքացիների կողմից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ձեռնարկված միջոցների մասին անհապաղ ծանուցվում է այն Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, որի քաղաքացին համարվում է ժառանգատուն: Նշված ներկայացուցչությունը կամ հիմնարկը կարող են մասնակցել այդ միջոցների իրականացմանը:

3. Ժառանգության վերաբերյալ գործով վարույթ իրականացնելու իրավասություն ունեցող Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջնորդությամբ` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ձեռնարկված միջոցները կարող են փոփոխվել, վերացվել կամ հետաձգվել:

 

Բաժին III
Որոշումները ճանաչելը և կատարելը

 

ՀՈԴՎԱԾ 54

Որոշումները ճանաչելը և կատարելը

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններով ճանաչում և կատարում է մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում կայացված հետևյալ որոշումները`

ա) քաղաքացիական և ընտանեկան գործերով Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների որոշումները` ներառյալ այդպիսի գործերով դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությունները և դրամական պարտավորությունների վերաբերյալ նոտարական ակտերը, (այսուհետ` որոշումներ).

բ) վնասի հատուցման, տուգանքների բռնագանձման և բռնագրավման վերաբերյալ քրեական գործերով դատարանների դատավճիռները (որոշումները).

գ) հայցի ապահովման նպատակով գույքը` ներառյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, կալանքի տակ դնելու վերաբերյալ դատարանների որոշումները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ճանաչումը և կատարումը իրականացվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 55

Կատարում չպահանջող որոշումները ճանաչելը

 

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուր արդարադատության հիմնարկների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշումները, որոնք իրենց բնույթով կատարում չեն պահանջում, մյուս Պայմանավորվող կողմերի տարածքներում ճանաչվում են առանց հատուկ վարույթի` պայմանով, եթե.

ա) հայցվող Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները այդ գործով ավելի վաղ որոշում չեն կայացրել, որն ուժի մեջ է մտել.

բ) գործը, սույն Կոնվենցիայի համաձայն, իսկ դրանով չնախատեսված դեպքերում` այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի, չի պատկանում այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկների բացառիկ իրավասությանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները վերաբերում են նաև խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ որոշումներին և ամուսնալուծության վերաբերյալ որոշումներին, որոնք կայացվել են այն հիմնարկների կողմից, որոնք իրավասու են այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում որոշումը կայացվել է:

 

ՀՈԴՎԱԾ 56

Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը

 

1. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է այն կողմը, որի օգտին որոշումը կայացվել է, այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որտեղ որոշումը ենթակա է կատարման: Միջնորդությունը կարող է ներկայացվել նաև այն դատարան, որը գործով որոշում է կայացրել առաջին ատյանում: Այդ դատարանը իր որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունն ուղարկում է տվյալ միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելու իրավասու դատարանին:

2. Միջնորդությանը կցվում են.

ա) որոշումը կամ դրա հաստատված պատճենը, ինչպես նաև պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտել և ենթակա է կատարման, կամ այն մասին, որ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը, եթե դա բուն որոշումից չի հետևում.

բ) փաստաթուղթ, որից հետևում է, որ դատավարությանը չմասնակցած կողմը, որի դեմ որոշում է կայացվել, պատշաճ կարգով և ժամանակին կանչվել է դատարան, իսկ նրա դատավարական անգործունակության դեպքում` այն, որ վերջինս պատշաճ ձևով ներկայացված է եղել.

գ) փաստաթուղթ, որը հաստատում է որոշման ուղարկման պահին նրա մասնակի կատարումը.

դ) փաստաթուղթ, որը հաստատում է պայմանագրային ընդդատության գործերով կողմերի համաձայնությունը:

3. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությանը և դրան կից փաստաթղթերին կցվում են հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով կամ ռուսերենով վավերացված թարգմանությունները:

 

ՀՈԴՎԱԾ 57

Որոշումների ճանաչման և կատարման կարգը

 

1. Որոշումների ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունները, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածով, քննվում են այն Պայմանավորվող կողմի դատարաններում, որի տարածքում պետք է իրականացվի կատարումը:

2. Որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը քննող դատարանը սահմանափակվում է այն հանգամանքը պարզելով, որ սույն Կոնվենցիայով նախատեսված պայմանները պահպանված են: Այն դեպքում, եթե պայմանները պահպանված են, դատարանը որոշում է կայացնում կատարման մասին:

3. Որոշումների ճանաչման և կատարման կարգը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում պետք է իրականացվի կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 58

Տուգանքների բռնագանձման, հանցավոր գործունեությունից ստացված գույքի

և եկամուտների բռնագրավման վերաբերյալ դատարանների որոշումների

կատարելը

 

1. տուգանքների բռնագանձման, քրեական գործով առարկաների և գույքի բռնագրավման կամ պետության եկամուտ դարձնելու կամ անօրինական ճանապարհով ստացած եկամուտների բռնագրավման վերաբերյալ հայցող Պայմանավորվող կողմի դատարանի որոշումները հայցվող Պայմանավորվող կողմի կողմից կատարվում են սույն Կոնվենցիայի 8-րդ, 54-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով:

2. Բռնագանձված տուգանքների գումարները փոխանցվում են հայցող Պայմանավորվող կողմին:

3. Միայն հայցող Պայմանավորվող կողմն իրավունք ունի վերանայել բռնագրավման վերաբերյալ որոշումը: Բռնագրավման իրականացման ընթացակարգը որոշվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ:

Հայցվող Պայմանավորվող կողմը փաստերի հաստատման առնչությամբ հետևություններով կապված է այն չափով, որքանով դրանք շարադրված են դատավճռում կամ հայցող Պայմանավորվող կողմի կողմից կայացված այլ դատական որոշման մեջ, կամ այն չափով, որքանով տվյալ դատավճիռը կամ այլ դատական որոշումը հիմնվում են այդ հետևությունների վրա:

Բռնագրավված գույքը կամ դրան համարժեք գույքը լրիվ կամ մասամբ կարող են փոխանցվել այն Պայմանավորվող կողմին, որտեղ բռնագրավման վերաբերյալ որոշում է կայացվել:

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հայցող և հայցվող Պայմանավորվող կողմերը պայմանավորվում են այն գույքի բաժանման մասին, որը հայցվող Պայմանավորվող կողմը ստացել է սույն Կոնվենցիային համապատասխան բռնագրավման վերաբերյալ որոշումը կատարելիս:

 

ՀՈԴՎԱԾ 59

Որոշումների ճանաչումը և կատարումը մերժելը

 

Սույն Կոնվենցիայի 54-րդ հոդվածով նախատեսված որոշումների ճանաչումը և կատարումը կարող է մերժվել, եթե.

ա) որոշումը կայացվել է սույն Կոնվենցիայով սահմանված դրույթների խախտումով.

բ) Պայմանավորվող կողմի օրենսդրության համապատասխան, որի տարածքում որոշումը կայացվել է, այն օրինական ուժի մեջ չի մտել և ենթակա չէ կատարման, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումը ենթակա է կատարման մինչև օրինական ուժի մեջ մտնելը.

գ) պատասխանողը դատավարությանը չի մասնակցել այն պատճառով, որ իրեն կամ իր կողմից լիազորված անձին պատշաճ ձևով և ժամանակին չի հանձնվել դատարան ներկայանալու ծանուցագիր.

դ) Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, միևնույն կողմերի միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքով, գործով ավելի վաղ կայացվել է օրինական ուժի մեջ մտած որոշում, կամ առկա է երրորդ պետության դատարանի ճանաչված որոշումը, կամ, եթե այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի կողմից ավելի վաղ տվյալ գործով վարույթ է հարուցվել, որը մյուս Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկի` որոշման ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունն ստանալու պահին չի ավարտվել.

ե) սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն, իսկ դրանով նախատեսված չլինելու դեպքերում` այն Պայմանավորվող կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի և կատարվի, գործը պատկանում է իր արդարադատության հիմնարկի բացառիկ իրավասությանը.

զ) բացակայում է պայմանագրային ընդդատության գործով կողմերի համաձայնությունը հաստատող փաստաթուղթը.

է) լրացել է կատարման վաղեմության ժամկետը, որը նախատեսված է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ.

ը) որոշման ճանաչումը և կատարումը հակասում է հայցվող Պայմանավորվող կողմի հանրային կարգին:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
17.10.2002
Միջազգային պայմանագիր