Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆ ...

 

 

041.0517.260898

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 օգոստոսի 1998 թվականի թիվ 517

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Շիրակի ջրանցքի ոռոգման համակարգերի պետական փակ բաժնետիրական ընկերության` Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 40 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին տրամադրելու համար:

Շիրակի մարզպետին` 15-օրյա ժամկետում ապահովել նշված ընկերությանը համապատասխան այլ տարածքի հատկացումը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 35 հասցեում գտնվող պրոֆտեխնիկական ուսումնարանի մասնաշենքից մինչև 1200 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանին տրամադրելու համար:

3. Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի դատախազության շենքի 1-ին և 2-րդ հարկերն անհատույց օգտագործման հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանին տրամադրելու համար:

i

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության թիվ 13 ուսումնարանի շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանին տրամադրելու համար, թիվ 13 ուսումնարանի ուսումնական գործընթացն իրականացնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 12 ուսումնարանի շենքում:

(4-րդ կետը փոփ. 05.10.98 թիվ 580 որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության` Գ. Նժդեհի փողոցի թիվ 23 հասցեում գտնվող Երևանի արդյունաբերական տեխնիկումի շենքը և դրա արտադրական մասնաշենքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանին, Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանին ու Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին հատկացնելու համար` հանրակացարանի մասնաշենքը թողնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հաշվեկշռում:

(5-րդ կետը լրաց. 05.10.98 թիվ 580 որոշում)

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Կոնդենսատոր» գիտաարտադրական պետական ձեռնարկության Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը` Երևանի Շենգավիթ թաղային համայնքի առաջին ատյանի դատարանին տրամադրելու համար:

(6-րդ կետը լրաց. 05.10.98 թիվ 580 որոշում)

i

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ կետերում նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

(7-րդ կետը փոփ. 05.10.98 թիվ 580 որոշում)

8. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման վերաբերյալ պայմանագրի սահմանված կարգով կնքումը:

(8-րդ կետը փոփ. 05.10.98 թիվ 580 որոշում)

9. Շիրակի մարզպետին, Արագածոտնի մարզպետին, Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերում նշված շենքերի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:

(9-րդ կետը փոփ. 05.10.98 թիվ 580 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.08.1998
N 517
Որոշում